«Դանի Օլմո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 17. Տող 17.
| երիտ ակումբ3 = {{դրոշ|Խորվաթիա}} [[Դինամո Զագրեբ]]
| երիտ ակումբ3 = {{դրոշ|Խորվաթիա}} [[Դինամո Զագրեբ]]
| երիտ տարիներ3 = 2014-2015
| երիտ տարիներ3 = 2014-2015
| ակումբ = {{դրոշ|Խորվաթիա}} [[Դինամո Զագրեբ II]]
| ակումբ = {{դրոշ|Խորվաթիա}} [[Դինամո Զագրեբ|Դինամո Զագրեբ II]]
| տարի = 2015-2017
| տարի = 2015-2017
| խաղ = 25
| խաղ = 25

11:12, 24 Դեկտեմբերի 2018-ի տարբերակ

Դանի Օլմո
Dani Olmo
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Daniel Olmo Carvajal
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 7, 1998(1998-05-07)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Տեռասա, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա
Հասակ 176 սմ
Քաշ 71 կգ
Դիրք վինգեր, հարձակվողական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Խորվաթիա Դինամո Զագրեբ
Համար 7
Պատանեկան կարիերա
ԻսպանիաԷսպանյոլ
2007-2014 Իսպանիա Բարսելոնա
2014-2015 Խորվաթիա Դինամո Զագրեբ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2017 Խորվաթիա Դինամո Զագրեբ II 25 (3)
2015-ներկա Խորվաթիա Դինամո Զագրեբ 59 (11)
Ազգային հավաքական
2014 Իսպանիա Իսպանիա Մ16 3 (0)
2015 Իսպանիա Իսպանիա Մ17 9 (1)
2016 Իսպանիա Իսպանիա Մ18 2 (1)
2018-ներկա Իսպանիա Իսպանիա Մ21 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 24-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 24-ի, 2018

Դանի Օլմո (իսպ.՝ Dani Olmo, մայիսի 7, 1998(1998-05-07)[1], Տեռասա, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Դինամո Զագրեբի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի և վինգերի դիրքում[2]։

Ակումբային կարիերա

Դինամո Զագրեբ

Օլմոն հանդես է եկել Էսպանյոլի և Բարսելոնայի ակադեմիաներում[3]։ 2014 թվականին նա անակնկալ տրանսֆերով միացավ Դինամո Զագրեբին։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Օլմոն նշեց 2015 թվականի փետրվարի 7-ին՝ փոխարինման մտնելով Լոկոմոտիվայի դեմ խաղում[4][5]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 22-ին՝ Խորվաթիայի գավաթի Օշտրց Զլատորի դեմ խաղում[6]։ 2016 թվականի օգոստոսի 22-ին Օլմոն նոր 4 տարվա պայմանագիր կնքեց Դինամոյի հետ[7]։ Սեպտեմբերի 20-ին նա դուբլ ձևակերպեց Խորվաթիայի գավաթի Վելի Վրհի դեմ խաղում[8]։ 2017 թվականի ապրիլի 29-ին իսպանացին 2 գոլային փոխանցում տվեց Ցիբալիայի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը Խորվաթիայի առաջնությունում Օլմոն խփեց մայիսի 27-ին՝ Ռիեկայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[10]։ 2016-17 մրցաշրջանում նա անցկացրեց 18 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[11]։

Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Օլմոն անցկացրեց 2017 թվականի օգոստոսի 3-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Օդի դեմ խաղում[12]։ Իսպանացին փոխարինեց Անտե Չորիչին այս հանդիպման 75-րդ րոպեին և հեռացվեց խաղադաշտից 11 րոպե անց՝ ստանալով երկրորդ դեղին քարտը[13]։ Սեպտեմբերի 30-ին նա դուբլ ձևակերպեց Ցիբալիայի դեմ խաղում[14]։ Դեկտեմբերի 3-ին Օլմոն խփեց Ինտեր Զապրեշիչի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[15]։ 2018 թվականի մայիսի 23-ին իսպանացին խաղադաշտ դուրս եկավ Խորվաթիայի գավաթի եզրափակչի Հայդուկ Սպլիտի դեմ խաղում[16]՝ օգնելով Դինամո Զագրեբին հաղթել 1-0 հաշվով և նվաճել գավաթը[17]։ 2017-18 մրցաշրջանում Օլմոն անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[18]։

Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում Օլմոն խփեց 2018 թվականի օգոստոսի 7-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլի Աստանայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[19]։ Սեպտեմբերի 15-ին իսպանացին խփեց Գորիցայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Դինամո Զագրեբին[20]։ Սեպտեմբերի 20-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ֆեներբահչեի դեմ խաղում[21]։ Դեկտեմբերի 17-ին Օլմոն ճանաչվեց 2018 թվականի Խորվաթիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ[22][23]։

Միջազգային կարիերա

Օլմոն ներկայացրել է Իսպանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում, սակայն ցանկանում էր հանդես գալ Խորվաթիայի կազմում[24][25][26]։ 2015 թվականին նա մինչև 17 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով իր թիմի բոլոր 5 խաղերում[27]։ Իսպանիան դուրս մնաց մրցաշարի քառորդ եզրափակչից՝ հանդիպման հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Գերմանիային[28]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2018 թվականի դեկտեմբերի 24-ի դրությամբ[29]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դինամո Զագրեբ 2014–15 Պրվա Լիգա 5 0 0 0 0 0 5 0
2015–16 1 0 1 1 0 0 2 1
2016–17 14 1 4 3 0 0 18 4
2017–18 26 8 5 1 2 0 33 9
2018–19 13 2 1 0 12 2 26 4
Ընդհանուր 59 11 11 5 14 2 0 0 84 18
Կարիերայի ընդհանուր 59 11 11 5 14 2 0 0 84 18

Նվաճումներ

Ակումբային

Դինամո Զագրեբ

Անհատական

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Spain - Daniel Olmo - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2018-12-23-ին.
  3. Correspondent, Chief. «Who is Dani Olmo? The ex-Barcelona youth product linked with a €25m return to Camp Nou | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018-12-23-ին.
  4. «GNK Dinamo Zagreb - NK Lokomotiva Zagreb, Feb 7, 2015 - 1.HNL - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018-12-23-ին.
  5. «Modra budućnost: Sjajni mladići koji nezaustavljivo dolaze | Dinamo Zagreb». gnkdinamo.hr (խորվաթերեն). Վերցված է 2018-12-23-ին.
  6. «NK Ostrc Zlatar - GNK Dinamo Zagreb, Sep 22, 2015 - Hrvatski nogometni kup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018-12-23-ին.
  7. «Olmo dao povjerenje Dinamu na iduće četiri godine | Dinamo Zagreb». www.gnkdinamo.hr (խորվաթերեն). Վերցված է 2018-12-23-ին.
  8. «NK Veli Vrh - GNK Dinamo Zagreb, Sep 20, 2016 - Hrvatski nogometni kup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018-12-23-ին.
  9. «GNK Dinamo Zagreb - HNK Cibalia Vinkovci, Apr 29, 2017 - 1.HNL - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018-12-23-ին.
  10. «GNK Dinamo Zagreb - HNK Rijeka, May 27, 2017 - 1.HNL - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018-12-23-ին.
  11. «Dani Olmo | Football Stats | Dynamo Zagreb | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018-12-23-ին.
  12. «Odds BK - GNK Dinamo Zagreb, Aug 3, 2017 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018-12-23-ին.
  13. «Odds BK - GNK Dinamo Zagreb, Aug 3, 2017 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018-12-23-ին.
  14. «HNK Cibalia Vinkovci - GNK Dinamo Zagreb, Sep 30, 2017 - 1.HNL - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018-12-23-ին.
  15. «GNK Dinamo Zagreb - NK Inter Zapresic, Dec 3, 2017 - 1.HNL - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018-12-23-ին.
  16. «GNK Dinamo Zagreb - HNK Hajduk Split, May 23, 2018 - Hrvatski nogometni kup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018-12-23-ին.
  17. 17,0 17,1 «Dinamo Zagreb Claim League & Cup Double». Croatia Week (անգլերեն). Վերցված է 2018-12-23-ին.
  18. «Dani Olmo | Football Stats | Dynamo Zagreb | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018-12-23-ին.
  19. «FC Astana - GNK Dinamo Zagreb, Aug 7, 2018 - UEFA Champions League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018-12-23-ին.
  20. «HNK Gorica - GNK Dinamo Zagreb, Sep 15, 2018 - 1.HNL - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018-12-23-ին.
  21. «GNK Dinamo Zagreb - Fenerbahce SK, Sep 20, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018-12-23-ին.
  22. «Dani Olmo najbolji je nogometaš godine prema izboru kapetana hrvatskih prvoligaša». tportal.hr. Վերցված է 2018-12-23-ին.
  23. 23,0 23,1 «Dani-Olmo-the-best-football-player-of-year-chosen-by-Croatian-first-league-captains». www.t.ht.hr. Վերցված է 2018-12-23-ին.
  24. «Spanish Teenage Talent Wants to Play for Croatia». Croatia Week (անգլերեն). Վերցված է 2018-12-23-ին.
  25. AS, Diario (2018-09-11). «Spain-Croatia | Dinamo Zagreb's Dani Olmo considering Croatia call-up». AS.com (անգլերեն). Վերցված է 2018-12-23-ին.
  26. «Dani Olmo plans to switch international allegiance from his country to another». ronaldo.com. Վերցված է 2018-12-23-ին.
  27. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - Spain». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018-12-23-ին.
  28. «Germany U17 - Spain U17, May 15, 2015 - 2015 European Under-17 Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018-12-23-ին.
  29. «Dani Olmo». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2018-12-23-ին.
  30. «Dinamo undefeated Croatian champions - Croatian Football Federation». hns-cff.hr. Վերցված է 2018-12-23-ին.
  31. «Dinamo Zagreb defends Croatian league crown - Croatian Football Federation». hns-cff.hr. Վերցված է 2018-12-23-ին.
  32. «Dinamo Zagreb celebrates 19th Croatian champions title - Xinhua | English.news.cn». www.xinhuanet.com. Վերցված է 2018-12-23-ին.
  33. uefa.com (2015-05-21). «Croatian Cup win seals Dinamo Zagreb double». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018-12-23-ին.
  34. «Dinamo - Slaven Belupo 2:1 - Hrvatski nogometni savez». hns-cff.hr. Վերցված է 2018-12-23-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանի Օլմո» հոդվածին։