«Բալթիկ ծով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-Հ, Ղ Գրգեարյան +Հ. Ղ. Գրգեարյան)
Replacing BalticSea_March2000_NASA-S2000084115409_md.jpg with File:BalticSea_March2000_NASA-S2000084115409.png (by CommonsDelinker because: Duplicate: Exact or scaled-down duplicate: [[:c::File:BalticSe
Տող 33. Տող 33.
|երկրամաս =
|երկրամաս =
|Ծանոթագրություն =
|Ծանոթագրություն =
|պատկեր2 = BalticSea March2000 NASA-S2000084115409 md.jpg
|պատկեր2 = BalticSea March2000 NASA-S2000084115409.png
|նկարագրություն2 = Բալթիկ ծովի արբանյակային լուսանկար (2000 թվական)
|նկարագրություն2 = Բալթիկ ծովի արբանյակային լուսանկար (2000 թվական)
|քարտեզի չափ = 280
|քարտեզի չափ = 280

18:58, 19 Դեկտեմբերի 2018-ի տարբերակ

Բալթիկ ծով

Բալթիկ ծովի քարտեզ
Կոորդինատներ 58°29′30″ հս․. լ. 19°54′16″ ավ. ե.HGЯO
Տեղագրություն Հյուսիսային Եվրոպա
Ընդհանուր մակերեսը 415 հազար կմ²
Ծավալը 21,5 հազար կմ³
Ջրափնյա գծի երկարությունը մոտ 8 հազար կմ
Ամենամեծ խորությունը 470 մ
Միջին խորությունը 51 մ

Բալթիկ ծովի արբանյակային լուսանկար (2000 թվական)
Բալթիկ ծով (Եվրոպա)##
Բալթիկ ծով (Եվրոպա)
Վիքիպահեստում

Բալթիկ ծով[1] (հին սլավոներեն՝ море Варяжское, շվեդ.՝ Östersjön, ֆիններեն՝ Itämeri, լեհ.՝ Morze Bałtyckie, գերմ.՝ Ostsee, էստ․՝ Läänemeri, լատիշ․՝ Baltijas jūra, լիտ.՝ Baltijos jūra), Ատլանտյան օվկիանոսի ներցամաքային ծով Հյուսիսային և Միջին Եվրոպայի ափերի մոտ։ Ողողում է Էստոնիայի, Լիտվայի, Լատվիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Լեհաստանի, Դանիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ափերը։ Մակերեսը՝ 386 հազար կիլոմետր քառակուսի։ Հյուսիսային ծովին է միանում Դանիական նեղուցներով։ Մակերեսը՝ 386 հազար կիլոմետր քառակուսի։ Գերակշռող խորությունը 40-100 մ է, առավելագույնը՝ 470 մ։ Խոշոր կղզիները՝ Բոռհոլմ, Գոթլանդ, Էլանդ, Սաարեմաա, Հիյումաա, Ռյուգեն, Ալանդյան։ Խոշոր ծոցերը՝ Բոտնիկ, Ֆիննական, Ռիգայի։ Բալթիկ ծով են թափվում Նևա, Արևմտյան Դվինա (Դաուգավա), Նեման, Վիսլա, Օդրա գետերը։ Վոլգա-Բալթյան ջրային ուղիով միացված է Վոլգային, Սպիտակ ծով - Բալթյան ջրանցքով՝ Սպիտակ ծովին։ Հիմնական նավահանգիստները՝ Սանկտ Պետերբուրգ, Տալլին, Ռիգա, Լիեպայա, Կլայպեդա, Կալինինգրադ, Գդանսկ-Գդինյա, Շչեցին, Ռոստոկ-Վառնեմյունդե, Լյուբեկ, Քիլ, Կոպենհագեն, Մալմյո, Ստոկհոլմ, Լուլեո, Տուրկու, Հելսինկի, Կոտկա։

Անվանում

Հին սլավոնները Բալթիկ ծովը անվանել են «Վարյագների ծով» (վարյագներ էին անվանում սկանդինավցիներին, նորմաններին), նորմանները՝ Austurweg «արևելյան ճանապարհ», գերմանացիներն այն այսօր էլ անվանում են Ostsee «Արևելյան ծով» (ի հակադրություն Հյուսիսային ծովի)։ «Բալթիկ ծով» առաջացել է ուշ լատիներեն mare Balticum անվանումից, որի ծագումնաբանությունը վերջնականապես ստուգաբանված չէ. կան մի քանի վարկածներ՝

  1. Բալթի կղզու անունից (այդ կղզին հիշատակում է Պլինիոսը և նշում, որ այնտեղ սաթ էին արդյունահանում),
  2. լիտվերեն baltas կամ լատիշերեն balts «սպիտակ» բառից (նկատի ունենալով ավազոտ ափերի գույնը),
  3. լատիներեն balteus, շվեդերեն և դանիերեն balte «գոտի» բառից («Երկիրը գոտևորել» իմաստով)։[2]

Աղբյուրներ

  1. Հովհաննես Բարսեղյան, Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու, Երևան, «9-րդ հրաշալիք», 2006, էջ 47։
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 57.