«Երկիր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
Eshi txaaaaa
{{Այլ կիրառումներ|Երկիր (այլ կիրառումներ)}}

<br />{{Այլ կիրառումներ|Երկիր (այլ կիրառումներ)}}

[[Պատկեր:The_Earth_seen_from_Apollo_17.jpg|link=https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:The_Earth_seen_from_Apollo_17.jpg|մինի|Երկիր մոլորակը]]<p><b>Երկիր</b> ''(Նաև Տեռա, [[Լատիներեն|լատ]]․ Terra - երկիր բառից), ''[[Արեգակնային համակարգ|Արեգակնային համակարգի]] մոլորակ, ըստ [[Արեգակ|Արեգակից]] ունեցած հեռավորության երրորդն է, ըստ մեծության՝ հինգերորդը։ [[Արեգակ|Արեգակից]] ունեցած հեռավորությունը կազմում է 149,8 միլիոն կմ, [[Տրամագիծ|տրամագիծը]] 12.700 կմ։ Երկիր մոլորակն առաջացել է մոտավորապես 4,6 միլիարդ տարի առաջ<ref name="USGS1997">{{cite web|url=http://pubs.usgs.gov/gip/geotime/age.html|title=Age of the Earth|date=1997|publisher=U.S. Geological Survey|archiveurl=https://web.archive.org/web/20051223072700/http://pubs.usgs.gov/gip/geotime/age.html|archivedate=23 December 2005|accessdate=10 January 2006|deadurl=no}}</ref><ref>{{cite journal|last=Dalrymple|first=G. Brent|date=2001|title=The age of the Earth in the twentieth century: a problem (mostly) solved|journal=Special Publications, Geological Society of London|volume=190|issue=1|pages=205–221|bibcode=2001GSLSP.190..205D|doi=10.1144/GSL.SP.2001.190.01.14}}</ref><ref>{{cite journal|author=Manhesa, Gérard|author2=Allègre, Claude J.|author3=Dupréa, Bernard|author4=Hamelin, Bruno|last-author-amp=yes|date=1980|title=Lead isotope study of basic-ultrabasic layered complexes: Speculations about the age of the earth and primitive mantle characteristics|journal=Earth and Planetary Science Letters|volume=47|issue=3|pages=370–382|bibcode=1980E&PSL..47..370M|doi=10.1016/0012-821X(80)90024-2}}</ref>։ Երկրի բնական արբանյակ [[Լուսին|Լուսինը]] երկրագնդի շուրջը պտտվում է [[Էլիպս|էլիպսային]] [[Ուղեծիր|ուղեծրով]], երկրից 384400 կմ միջին հեռավորության վրա։</p>Երկիր մոլորակը մարդկության և միլիոնավոր այլ կենդանատեսակների և բուսատեսակների հայրենիքն է։ Մինչև հիմա [[Մարդ|մարդկությանը]] հայտնի միակ [[Տիեզերք|տիեզերական]] մարմինն է, որի վրա բնակվում են [[Կենդանի օրգանիզմ|կենդանի օրգանիզմներ]]։ Երկիր մոլորակը երբեմն կոչում են նաև ''կապույտ մոլորակ''։

17:56, 9 Դեկտեմբերի 2018-ի տարբերակ

Eshi txaaaaa

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երկիր (այլ կիրառումներ)
Երկիր մոլորակը

Երկիր (Նաև Տեռա, լատ․ Terra - երկիր բառից), Արեգակնային համակարգի մոլորակ, ըստ Արեգակից ունեցած հեռավորության երրորդն է, ըստ մեծության՝ հինգերորդը։ Արեգակից ունեցած հեռավորությունը կազմում է 149,8 միլիոն կմ, տրամագիծը 12.700 կմ։ Երկիր մոլորակն առաջացել է մոտավորապես 4,6 միլիարդ տարի առաջ[1][2][3]։ Երկրի բնական արբանյակ Լուսինը երկրագնդի շուրջը պտտվում է էլիպսային ուղեծրով, երկրից 384400 կմ միջին հեռավորության վրա։

Երկիր մոլորակը մարդկության և միլիոնավոր այլ կենդանատեսակների և բուսատեսակների հայրենիքն է։ Մինչև հիմա մարդկությանը հայտնի միակ տիեզերական մարմինն է, որի վրա բնակվում են կենդանի օրգանիզմներ։ Երկիր մոլորակը երբեմն կոչում են նաև կապույտ մոլորակ։

Երկրի կառուցվածք

Երկիր մոլորակը ձևավորվել է մոտավորապես 4.54 միլիարդ տարի առաջ, իսկ կյանքն առաջացել է նրա առաջին միլիարդ տարիների ընթացքում։ Երկրի կենսոլորտն այնուհետև նշանակալիորեն փոփոխության ենթարկեց նրա մթնոլորտային և այլ հիմնական ֆիզիկական կառուցվածքները։

Երկիրը՝ ընդարձակ Արեգակնային համակարգի փոքր մոլորակներից մեկը, մի շարք առումներով եզակի է։ Նրա վրա կյանք կա, ջուր կա, իսկ մակերևույթը մշտապես նորանում է։

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝ միջնապատյանը, ապա՝ երկրակեղևը։ Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը։ Միջուկի կենտրոնում ջերմաստիճանը հասնում է մինչև 6000 ցելսուսի։ Միջուկում նյութերը հրահեղուկ վիճակում են։ Ենթադրվում է, որ այն կազմված է հիմնականում երկաթից և նիկելից։

Միջնապատյանը տարածվում է մինչև 2900 կմ խորությունը։ Միջնապատյանի խորքերում ջերմաստիճանը հասնում է մինչև 2900 աստիճան ցելսուսի։ Թեև միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է։ Վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալ, հրահեղուկ վիճակում են։

Երկրի ամենակարծր շերտը երկրակեղևն է։ Երկրակեղևի հաստությունը տատանվում է 5-80 կմ-ի սահմաններում։ Այն կազմված է բազմազան ապարներից, որոնք իրարից տարբերվում են կարծրությամբ, գույնով, հալման ջերմաստիճանով և այլ հատկություններով։ Ապարներ են, օրինակ՝ տուֆը, բազալտը, խճաքարը, քարաղը, կավը, ավազը, տորֆը, կավիճը, կրաքարը, քարածուխը և այլն։

Ապարներն ըստ ծագման կարող են լինել հրային (մագմային), նստվածքային և փոխակերպային (ձևափոխված)։ Հրային ապարներն առաջացնում են հրաբխի ժամանակ արտահոսող լավայից, երբ այն սառչում ու կարծրանում է։ Հրային ապարներ են, օրինակ՝ գրանիտը, տուֆը, բազալտը, պեմզան, օբսիդիանը։

Նստվածքային ապարները լինում են օրգանական և անօրգանական։ Օրգանական ծագման ապարները գոյացել են հազարավոր տարիների ընթացքում մահացած օրգանիզմների քայքայումից ու կուտակումից։ Այդ ապարները հիմնականում կուտակվել են ցամաքային գոգավորություններում ու օվկիանոսների հատակում։ Դրանցից են քարածուխը, տորֆը, կավիճը, կրաքարը և այլն։ Անօրգանական ծագման ապարները գոյանում են հրային և փոխակերպային ապարների քայքայումից ու կուտակումից։ Դրանցից են ավազը, կավը, բազալտը, խճաքարը և այլն։

Փոխակերպային ապարներն առաջանում են երկրագնդի խոր շերտերում բարձր ջերմաստիճանի ու մեծ ճնշման պայմաններում նստվածքային կամ հրային ապարների փոխակերպումից։ Օրինակ՝ կրաքարը կարող է վերածվել մարմարի, ավազը՝ ավազաքարի։

Մոլորակը շրջապատված է մագնիսական դաշտով, որը ժամանակի ընթացքում փոփոխվում է և Երկրի մակերևույթը պաշտպանում Արեգակի՝ կյանքի համար կործանարար հզոր ճառագայթումից։ Սիլիկատային ապարներից կազմված երկրակեղևը պատված է ջրի թաղանթով և մթնոլորտային գազերով. վերջիններս գրեթե ամբողջովին նախկին հրաբխային ժայթքումների արգասիքն են։ Երկրակեղևը կազմված է հատվածներից՝ սալերից, որոնք դանդաղ շարժվում են միմյանց նկատմամբ։ Միլիոնավոր տարիների ընթացքում այդ շարժումների և սալերի փոխազդեցություների արդյունքում ձևավորվել են մայրցամաքները։

Երկրագնդի տեսքը արբանյակից

Երկիրը ճշգրիտ գնդաձև չէ։ Այն բևեռներում սեղմված է, իսկ հասարակածի մասում՝ ուռած այնպես, որ նրա շառավիղը բևեռներում 43 կմ-ով փոքր է հասարակածային շառավղից։ Հին հույն փիլիսոփա Պյութագորասը (մ.թ.ա. մոտ 570 - 500) կարծում էր, որ Երկիրը գնդաձև է։ Նա այդ գաղափարը հղացավ՝ դիտելով նավերի հայտնվելը հորիզոնում, նկատեց, որ սկզբից երևում են միայն նավի կայմերը, իսկ նավախելը երևում է, երբ նավն ավելի է մոտենում։

Երկրի ընդերք

Երկրակեղևը Երկրի ընդհանուր չափերի համեմատ ավելի բարակ է, քան այստեղ պատկերված գիծը՝ նկարի մասշտաբում։ Երկրակեղևի հաստությունն օվկիանոսների տակ մոտավորապես 5 կմ է, իսկ մայրցամաքների տակ՝ մոտ 35 կմ։ Կեղևի տակ գտնվող մանթիայի հաստությունը մոտավորապես 3000 կմ է։ Մետաղական միջուկն ունի արտաքին՝ հեղուկ, և ներքին՝ պինդ մասեր։ Միջուկում ճնշումը գրեթե միլիոն անգամ գերազանցում է մթնոլորտային ճնշմանը, իսկ ջերմաստիճանը 4500 °C է։ Լաբորատորիայում այսպիսի պայմաններ անհնար է վերարտադրել, հետևաբար Երկրի միջուկը կազմող մետաղի վիճակի մասին տեղեկությունները հիմնված են սոսկ ենթադրությունների վրա։

Մագնիսական դաշտ

Երկրի հեղուկ մետաղական արտաքին միջուկը հոսում և ալեկոծվում է՝ առաջացնելով մագնիսական դաշտ։ Ժամանակ առ ժամանակ, գուցե հազարավոր կամ տասնյակ հազարավոր տարիների ընթացքում, մագնիսական դաշտի ուղղությունը շրջվում է, որի պատճառը անհայտ է։ Մագնիսական դաշտի ուժագծերը կարելի է մոտավորապես պատկերացնել որպես երկրագունդը պարուրող հսկայական «կանթեր»՝ նրա հյուսիսային և հարավային բևեռների միջև, որոնք վահանի պես պաշտպանում են Երկրի մակերևույթը Արեգակից եկող՝ էլեկտրական լիցք կրող մասնիկների հեղեղից (արեգակնային քամի)։ Այդ վահանը գոյացնում է մի մագնիսական խոռոչ, որը կոչվում է մագնիսոլորտ։ Երբ Երկրի մագնիսական դաշտը հանդիպում է արեգակնային քամուն, ապա դաշտի՝ Արեգակին ուղղված մասը սեղմվում է, իսկ հակառակ կողմում առաջանում է պոչանման եզր։ Լարերից պատրաստված այս մոդելը պատկերում է արեգակնային քամու հետ Երկրի մագնիսական դաշտի փոխազդեցությունը։

Երկրի տարբեր կետերում կողմնացույցի սլաքի որոշակի ուղղությամբ կողմնորոշվելու փաստը հնարավորություն է տալիս կատարելու հետևյալ կարևոր եզրակացությանը։ Առաջին՝ Երկիրը մի հսկայական մագնիս է, որի մագնիսական դաշտի գծերի ուղղությամբ էլ դասավորվում է կողմնացույցի սլաքը տարածության տվյալ կետում։ Երկրորդ՝ Երկրի հյուսիսային աշխարհագրական բևեռի մոտ՝ նրա մագնիսական դաշտի հարավային բևեռն է, իսկ հարավային աշխարհագրական բևեռի մոտ՝ հյուսիսային մագնիսկան բևեռը։ Դա Է պատճառը, որ կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը, ձգվելով Երկրի մագնիսական հարավային բևեռից, ուղղվում է դեպի հյուսիս։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Age of the Earth». U.S. Geological Survey. 1997. Արխիվացված է օրիգինալից 23 December 2005-ին. Վերցված է 10 January 2006-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Dalrymple, G. Brent (2001). «The age of the Earth in the twentieth century: a problem (mostly) solved». Special Publications, Geological Society of London. 190 (1): 205–221. Bibcode:2001GSLSP.190..205D. doi:10.1144/GSL.SP.2001.190.01.14.
  3. Manhesa, Gérard; Allègre, Claude J.; Dupréa, Bernard; Hamelin, Bruno (1980). «Lead isotope study of basic-ultrabasic layered complexes: Speculations about the age of the earth and primitive mantle characteristics». Earth and Planetary Science Letters. 47 (3): 370–382. Bibcode:1980E&PSL..47..370M. doi:10.1016/0012-821X(80)90024-2. {{cite journal}}: Unknown parameter |last-author-amp= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
Ընթերցե՛ք «երկիր» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։