«Երևանյան լիճ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 51. Տող 51.
Կամրջի դեր է կատարում Երևանի աջափնյա և ձախափնյա շրջանների միջև։
Կամրջի դեր է կատարում Երևանի աջափնյա և ձախափնյա շրջանների միջև։


Ոռոգման ջուրը բաց է թողնվում աջ ափին կառուցված հատակային ջրթողքի միջոցով։ Լճի աջ ափի երկարությամբ (364 մ) կառուցվել է խրամատային ջրընդունիչ՝ լողացող մարմինները հեռացնելու նպատակով։ Լճի ափերը մասնակիորեն բետոնապատված են։ Երևանյան լիճը մեծ նշանակություն ունի շրջապատի միկրոկլիմայի և քաղաքային հանգստի գոտու ձևավորման համար։ Կանոնավորվել է Հրազդանի վերին հոսանքի ազատ հոսքը, լճից սկսվում են [[Էջմիածնի ջրանցք|Էջմիածնի]] և Փարաքարի ջրանցքները։ Ձմռանը հազվադեպ սառցակալում է։ Լճում կան [[ձկներ]] ([[կողակ]], [[ծածան]], [[կարպ]]) և [[խեցգետնազգիներ]]։
Ոռոգման ջուրը բաց է թողնվում աջ ափին կառուցված հատակային ջրթողքի միջոցով։ Լճի աջ ափի երկարությամբ (364 մ) կառուցվել է խրամատային ջրընդունիչ՝ լողացող մարմինները հեռացնելու նպատակով։ Լճի ափերը մասնակիորեն բետոնապատված են։ Երևանյան լիճը մեծ նշանակություն ունի շրջապատի միկրոկլիմայի և քաղաքային հանգստի գոտու ձևավորման համար։ Կանոնավորվել է Հրազդանի վերին հոսանքի ազատ հոսքը, լճից սկսվում են [[Էջմիածնի ջրանցք|Էջմիածնի]] և Փարաքարի ջրանցքները։ Ձմռանը հազվադեպ սառցակալում է։ Լճում կան [[ձկներ]] ([[կողակ]], [[ծածան]], [[կարպ]]) և [[Խեցգետնանմաններ|խեցգետնազգիներ]]։


== Պատմություն ==
== Պատմություն ==

10:52, 7 Դեկտեմբերի 2018-ի տարբերակ

Երևանյան լիճ

'
40°09′37″ հս․. լ. 44°28′42″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Երկիր Հայաստան Հայաստան
Վարչատարածքային բաժանում Երևան Երևան
Տեսակ արհեստական ջրամբար
Հայելու բացարձակ բարձրությունը 908 մ
Ավազանի մակերեսը 0,65 կմ²
Ծավալը 0,005 կմ³
Ամենամեծ խորությունը 18 մ
Միջին խորությունը 8 մ

Երևանյան լճի քարտեզ
Երևանյան լիճ (Երևան)##
Երևանյան լիճ (Երևան)
Վիքիպահեստում

Երևանյան լիճ (Երևանյան ծով), արհեստական ջրամբար Երևանի հարավ-արևմուտքում Հրազդանի կիրճում՝ 908 մ բարձրության վրա։ Մակերեսը 0,65 կմ2 է, միջին խորությունը՝ 8 (առավելագույնը՝ 18 մ), ջրի ծավալը՝ 4,8 միլիոն մ3, օգտակարը՝ 0,7 միլիոն մ3։

Նպատակ

Կառուցվել է Հրազդանի հոսքը կանոնավորելու և ջրերն օգտագործելու նպատակով։ Պատվարը հողային է՝ երեսպատված երկաթբետոնե սալիկներով, երկարությունը՝ 480 մ, առավելագույն բարձրությունը՝ 29 մ։

Կամրջի դեր է կատարում Երևանի աջափնյա և ձախափնյա շրջանների միջև։

Ոռոգման ջուրը բաց է թողնվում աջ ափին կառուցված հատակային ջրթողքի միջոցով։ Լճի աջ ափի երկարությամբ (364 մ) կառուցվել է խրամատային ջրընդունիչ՝ լողացող մարմինները հեռացնելու նպատակով։ Լճի ափերը մասնակիորեն բետոնապատված են։ Երևանյան լիճը մեծ նշանակություն ունի շրջապատի միկրոկլիմայի և քաղաքային հանգստի գոտու ձևավորման համար։ Կանոնավորվել է Հրազդանի վերին հոսանքի ազատ հոսքը, լճից սկսվում են Էջմիածնի և Փարաքարի ջրանցքները։ Ձմռանը հազվադեպ սառցակալում է։ Լճում կան ձկներ (կողակ, ծածան, կարպ) և խեցգետնազգիներ։

Պատմություն

Կառուցվել է 1970 թվականին՝ նախկին Նոր Կողբ գյուղի տարածքում[1]։

Ծանոթագրություններ

  1. Palmer, Richard N. (2010). World Environmental and Water Resources Congress 2010 challenges of change. Reston, VA: American Society of Civil Engineers. էջ 39. ISBN 9780784411148.