«Կարմիր աստղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 16. Տող 16.
Իր տեսքով նման է հին հունական պանտագրամմայի: Խորհրդային իշխանությունները սկզբնական շրջանում ուղղափառ եկեղեցու նկատմամբ վարում էին կրոնահալած քաղաքականություն: Կարմիր աստղը նաև այդ հալածանքների խորհրդանշանն է:
Իր տեսքով նման է հին հունական պանտագրամմայի: Խորհրդային իշխանությունները սկզբնական շրջանում ուղղափառ եկեղեցու նկատմամբ վարում էին կրոնահալած քաղաքականություն: Կարմիր աստղը նաև այդ հալածանքների խորհրդանշանն է:


Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին Կարմիր խաչը օգտագործվում էր, որպես հաղթանակի, քաջության և խիզախության նշան: Հայտնի է ''«Նայի՛ր, ընկե՛ր, Կարմիր աստղ»'' արտահայտությունը, որը այս շրջանում դարձավ թևավոր խոսք:
Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին Կարմիր աստղը օգտագործվում էր որպես հաղթանակի, քաջության և խիզախության նշան: Հայտնի է ''«Նայի՛ր, ընկե՛ր, Կարմիր աստղ»'' արտահայտությունը, որը այս շրջանում դարձավ թևավոր խոսք:


== Պատմական դրոշներ, զինանշաններ և խորհրդանշաններ ==
== Պատմական դրոշներ, զինանշաններ և խորհրդանշաններ ==

06:23, 6 Դեկտեմբերի 2018-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմիր աստղ (այլ կիրառումներ)
Կարմիր աստղ
Կարմիր աստղ

Կարմիր աստղ, հերալդիկ նշան, որը համարվում էր Խորհրդային Միության կարմիր բանակի խորհրդանիշը[1]: Եղել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության, ինչպես նաև Վարշավայի պայմանագրի կազմակերպության անդամ մի շարք պետությունների ազգային խորհրդանիշների՝ դրոշի և զինանշանի վրա:

Ներկայումս՝ կարմիր աստղը պատկերված է Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի[2], Ղազախստանի և այլ պետությունների զինված ուժերի խորհրդանշանների վրա: Կարմիր աստղը առկա է նաև մի շարք պետությունների (նախկինում՝ ոչ խորհրդային) և նրանց վարչական միավորների զինանշանների վրա:

Կարմիր աստղը օգտագործվում է ոչ միայն քաղաքական, այլ նաև սպորտային նկատառումներով: Ռուսական Մոսկվա քաղաքը ներկայացնող ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի պատկերանշի հիմնական բաղադրիչներից է:

Կարմիր աստղը Խորհրդային Ռուսաստանի և ԽՍՀՄ-ի խորհրդանիշ

Խորհրդային Ռուսաստանում դրա անվան տակ հասկանում էին աշխարհի պրոլետարիատի միասնությունը բոլոր հինգ մայրցամաքներում: Բոլոր հինգ աստղերը առանձին իմաստով խորհրդանշանում են մոլորակի հինգ մայրցամաքները:

Կարմիրը՝ պրոլետարական հեղափոխության գույնն է: Հինգ մայրցամաքները համատեղված էին մեկ նպատակով և մեկ սկզբունքով: Սովետական Մեծ Հանրագիտարանը այս խորհրդանիշը մեկնաբանում է, որպես կոմունիզմի հաղթանակի խորհրդանիշ: Կամունիզմի հաղթանակն այն է, որ սոցիալիզմը տարածվեց բոլոր հինգմայրցամաքներում:

Այդ տեսանկյունից՝ կարմիր աստղը նաև կոմունիստական ինտերնացիոնալի խորհրդանիշն է: Խորհրդային Միությունում կարմիր աստղը խորհրդանշում է աշխատանք: Կարմիր աստղը խորհրդանշում է աշխատանքի միջոցով պատերազմի, սովի, աղքատության և ստրկության դժվարություններից ազատումը:

Իր տեսքով նման է հին հունական պանտագրամմայի: Խորհրդային իշխանությունները սկզբնական շրջանում ուղղափառ եկեղեցու նկատմամբ վարում էին կրոնահալած քաղաքականություն: Կարմիր աստղը նաև այդ հալածանքների խորհրդանշանն է:

Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին Կարմիր աստղը օգտագործվում էր որպես հաղթանակի, քաջության և խիզախության նշան: Հայտնի է «Նայի՛ր, ընկե՛ր, Կարմիր աստղ» արտահայտությունը, որը այս շրջանում դարձավ թևավոր խոսք:

Պատմական դրոշներ, զինանշաններ և խորհրդանշաններ

Տե՛ս նաև

Ծանոթագրություններ