«Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (Գյումրի)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 30. Տող 30.
| ճարտարապետ = Թադևոս Անտիկյան
| ճարտարապետ = Թադևոս Անտիկյան
| ճարտարապետական տիպ =
| ճարտարապետական տիպ =
| ճարտարապետական ոճ = [[Հայկական ճարտարապետություն|Հայկական]]
| ճարտարապետական ոճ =
| գլխավոր կապալառու =
| գլխավոր կապալառու =
| ճակատի ուղղություն =
| ճակատի ուղղություն =

08:51, 5 Դեկտեմբերի 2018-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
տաճարը նախքան կործանվելը
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Շիրակի մարզ, Գյումրի
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՇիրակի թեմ
Հոգևոր կարգավիճակՉգործող
Հիմնական ամսաթվերը1860
Ներկա վիճակԿանգուն
Մասն էԱրգելոց «Կումայրի»
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ՃարտարապետԹադևոս Անտիկյան
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1860-ականներ, 2002
Կառուցման ավարտ1873, 2014
Հիմնադրված1860
Գմբեթ2
Քարտեզ
Քարտեզ
 Holy Saviour Church, Gyumri Վիքիպահեստում

Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, եկեղեցի ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1860-ականներին, շինարարական աշխատանքներն ավարտվել են 1873 թվականին։ Շինության ճարտարապետը Թադևոս Անտիկյանն է։ Ամենափրկիչը կառուցվել է Անիի Մայր տաճարի նմանությամբ։

Պատմություն

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին 2012 թ.

Եկեղեցու 36 մ բարձրությամբ զանգվածին չկարողացավ վնասել 1926 թ.-ի կործանարար երկրաշարժը։ Պատճառը նաև այն էր, որ հմուտ շինարարները, երկրաշարժերով հարուստ վայրում տարերքի ուժը չեզոքացնելու համար, շենքը կառուցել են քաղաքի կենտրոնով հոսող գետակի ճահճոտ ափին, որը ցնցումների դեպքում պիտի խաղար և խաղացել է բարձի դեր՝ նվազագույնի հասցնելով ցնցումների ավերիչ ուժը։

Եկեղեցու կառուցման ուստաբաշին՝ վարպետաց վարպետը, եղել է Թադեոս Անտիկյանը (Անտիկենց Թաթոսը)։ Փայտի աշխատանքները ղեկավարել է վարպետ Մանուկ Պետրոսյանը, որը եկեղեցու վեցփթանոց խաչը հնարամտորեն վերև բարձրացնելու և մայր գմբեթի ծայրին ամրացնելու համար ժողովրդից ստացել է Արդար Մանուկ անունը։ Անտիկենց Թաթոսի հետ նա տարիներ շարունակ եղել է Գյումրվա Հառիճավանքի ընկերության գործոն անդամ, մասնակցել Արթիկի շրջանի Հառիճ գյուղի Իվանե և Զաքարե եղբայրների՝ XII դարի վանքի բարեկարգմանը, դպրոցի և աղբյուրի կառուցմանը[2]:

1882 թ.-ին Ձիթողցյանների միջոցներով հյուսիսային ճակատին կից կառուցվել է փոքրիկ գավիթ։ Եկեղեցուն կից գործել է հայկական ծխական դպրոց։ Դպրոցի շենքը քանդվել է խորհրդային տարիներին[3]:

Զանգակատունը 1932 թ.-ին փորձել են քանդել տանկերով, իսկ հետո փորձել են պայթեցնել։ 1960-ական թվականներին զանգակատունը վերաշինվել է։

Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ։ 1988 թ.-ի երկրաշարժի ժամանակ եկեղեցին մասամբ ավերվել էր։

Եկեղեցու վերականգնումը

Ս. Ամենափրկիչ եկեղեցին երկար ժամանակ վերականգնել չէին թողնում։ Ուզում էին այն վերածել երկրաշարժի հուշարձանի։ Միայն 1995 թ.-ին եկեղեցին վերականգող ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանի և մեծն դիրիժոր Լորիս Ճգնավորյանի հետ Շիրակի նախկին մարզպետ Արարատ Գոմցյանից եկեղեցին վերականգելու թույլատրություն ստացան[4]:

Եկեղեցին վերականգնելիս վարպետները հնարավորինս օգտագործել են եկեղեցու քարերը։

Եկեղեցու վերականգման համար հանգանակություններ են կատարվել ժողովրդի կողմից։ Շինարարական աշխատանքները մի քանի անգամ նոր թափ են ստացել և ֆինանսների սակավության պատճառով կրկին կանգ առել։ 2002 թ.-ից եկեղեցու վերականգման աշխատանքների ծախսն իր վրա վերցրեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը[5]:

2014 թ.-ին եկեղեցու արտաքին տեսքը վերականգնվել է։ 2014 թ. հունիսի 21-ին Գարեգին Բ-ն օծեց եկեղեցու խաչերը և դրանք տեղադրեցին գմբեթի և զանգակատան վրա[4]:

Խաչքարերի պուրակ

2010 թ.-ին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ջանքերով Ամենափրկիչ եկեղեցու հետնամասում՝ Շահումյան եկեղեցու շենքի բակում տեղադրվել է 20-ից ավելի խաչքարներ։ Խաչքարները պատրաստվել են գյումրեցի վարպետների ջանքերով։ Խաչքարներն իրենցից ներկայացնում են Ջուղայի խաչքարերի կրկնօրինակները։ Պուրակն անվանել են Խաչքարերի պուրակ[6]:

Նախատեսվում է 100-ից ավել խաչքարներ տեղադրել Խաչքարերի պուրակում[6]:

Արտաքին տեսքը

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Հայաստանի Սովետական Հանրագիտարան, հատոր 4 «Լենինական» էջ 547
  3. «ԳՅՈՒՄՐԻԻ ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻ». Վերցված է 2014 Հուլիսի 21-ին.
  4. 4,0 4,1 «Միքայել եպիսկոպոս Աջապահյանը գտնում է, որ պետք է քաջալերել Վարդան Ղուկասյանին». Վերցված է 2014 Հուլիսի 21-ին.
  5. «Գյումրու նախկին քաղաքապետը վստահ է, որ «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու խաչերի տեղադրումից հետո գյումրեցիների սոցիալական վիճակը կկարգավորվի». Վերցված է 2014 Հուլիսի 21-ին.
  6. 6,0 6,1 «Գյումրիում կտեղադրվեն Ջուղայի խաչքարերի կրկնօրինակները». Վերցված է 2014 Հուլիսի 22-ին.