«Սլովենիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 72. Տող 72.
[[Կատեգորիա:ՆԱՏՕ-ի անդամ երկրներ]]
[[Կատեգորիա:ՆԱՏՕ-ի անդամ երկրներ]]
[[Կատեգորիա:1991 հիմնադրված պետություններ և տարածքներ]]
[[Կատեգորիա:1991 հիմնադրված պետություններ և տարածքներ]]
[[Կատեգորիա:Բալկանյան երկրներ]]

13:44, 26 Նոյեմբերի 2018-ի տարբերակ

Սլովենիայի Հանրապետություն
Republika Slovenija
Սլովենիայի դրոշ
Դրոշ
Սլովենիայի զինանշանը
Զինանշան
Սլովենիայի դիրքը
Սլովենիայի դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Լյուբլյանա
Պետական լեզուներ սլովեներեն
իտալերեն
Անկախություն
Տարածք
 -  Ընդհանուր 20,273 կմ² 
 -  Ջրային (%) 0.6
Բնակչություն
 -  2007 նախահաշիվը 2,009,245 
 -  2002 մարդահամարը 1,964,036 
 -  Խտություն 99 /կմ² 
251 /մղոն²
Արժույթ Եվրո (EUR)
Ժամային գոտի (ՀԿԺ+1)
 -  Ամռանը (DST)  (ՀԿԺ+2)
Ազգային դոմեն .si
Հեռախոսային կոդ +386

Սլովենիա, պետություն Արևելյան Եվրոպայում։ Մայրաքաղաքն է Լյուբլյանան։ 1992 թվականին, երբ Հարավսլավիան տրոհեց ինքնիշխան պետություններին Սլովենիան առանձնացավ։ Սլովենիայի խոշոր քաղաքներից են Լյուբլյանան, Մարիբորը, Ցելյենը։ Բնակչության 83%-ը սլովենացիներ են, մնացածը սերբեր, խորվաթներ հունգարներ և այլ ազգի ներկայացուցիչներ։

Աշխարհագրական դիրքը, Ընդերքը և կլիման

Երկրի մակերևույթը լեռնային է, հյուսիս-արևմուտքում և հյուսիսում ձգվում են Արևելյան Ալպերի (առավելագույն բարձրությունը՝ 2864 մ, Տրիգլավ լեռ), հարավում՝ Դինարյան լեռների ճյուղավորությունները։ Ընդերքում կան գորշ ածխի, ծարիրի, սնդիկի, բոքսիտների պաշարներ։ Կլիման բարեխառն է, ծովափին՝ մերձարևադարձային միջերկրածովային։ Խոշոր գետերն են Սավան և Դրավան, կան կարստային լճեր։ Տարածքի 40 %-ն զբաղեցնում են սաղարթավոր ու ասեղնատերև անտառները։

Բուսական աշխարհ

Երկրի ներքին շրջանները, մինչև 700–800 մ բարձրությունները, ծածկված են տափաստանային բուսականությամբ, 800–2000 մ բարձրությունները՝ լայնատերև ու ասեղնատերև անտառներով, ավելի բարձր՝ մարգագետիններով։

Կենդանական աշխարհ

Կենդանիներից կան եղջերու, քարայծ, վարազ, վայրի կատու, կզաքիս։ Կլիմայավարժեցվել է արջը։ Շատ են թռչուններն ու սողունները։ Գետերն ու լճերը հարուստ են ձկներով (ծածան, գայլաձուկ, պերկես)։

Պատմություն

Սլովենիայի տարածքը սլավոններով բնակեցվել է VI դարից։ 623–658 թթ-ին եղել է Սամո պետության մասը, ապա մտել Կարանտանիայի կազմի մեջ։ XI–XIII դարերում առաջացել են մի շարք իշխանություններ, որոնք XVI դարից ընկել են Ավստրիայի տիրապետության տակ։ 1918 թ-ից Սլովենիայի մեծ մասը մտել է Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորության մեջ, որը 1929 թ-ին կոչվել է Հարավսլավիա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հարավսլավիան գրավվել է Գերմանիայի և դաշնակիցների կողմից, 1945 թ-ին ազատագրվել ԽՍՀՄ զորքերի օգնությամբ և մինչև 1992 թվականը եղել Հարավսլավիայի Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում։

Բնակչություն

Սլովենիայի բնակչության 83 %-ը սլովեններ են. կան սերբեր (2%), խորվաթներ (1,8%), հունգարներ, ալբանացիներ և այլք.

Տնտեսություն

Զարգացած են արդյունաբերության արդյունահանող, մեքենաշինության, մետաղաձուլության, տեքստիլ, փայտամշակման, սննդի ճյուղերը։ Գյուղատնտեսական նպատակներով օգտագործվում է երկրի տարածքի մոտ 50 %-ը։ Մշակում են ցորեն, եգիպտացորեն, վարսակ, կարտոֆիլ, շաքարի ճակնդեղ.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլովենիա» հոդվածին։