«Փոլ Ռոմեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 28. Տող 28.


{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}
{{Նոբելյան մրցանակ տնտեսագիտության գծով}}


[[Կատեգորիա:Նոբելյան մրցանակակիրներ]]
[[Կատեգորիա:Նոբելյան մրցանակակիրներ]]

21:21, 25 Նոյեմբերի 2018-ի տարբերակ

Փոլ Ռոմեր
անգլ.՝ Paul Michael Romer
Ծնվել էնոյեմբերի 6, 1955(1955-11-06)[1] (68 տարեկան)
Դենվեր, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ և մաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Նյու Յորքի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Սթենֆորդի համալսարան, Չիկագոյի համալսարան և Ռոչեստերի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Պաշտոն(ներ)Համաշխարհային բանկի շեֆ-տնտեսագետ
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[2]
Ալմա մատերՉիկագոյի համալսարան (1983) և Ֆիլիպսի ակադեմիան Էքսետերում
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3]
Գիտական ղեկավարՌոբերտ Լուկաս կրտսեր և José Scheinkman?
Եղել է գիտական ղեկավարSergio Rebelo?, Luis Rivera-Batiz?, Laura Veldkamp?[4], Danyang Xie?[4], Renato da Fonseca?[4] և Monica Hargraves?[4]
Ազդվել էՋոզեֆ Շումպետեր
Պարգևներ
Ամուսին(ներ)Caroline Weber?
ՀայրRoy Romer?
Կայքpaulromer.net
 Paul Romer Վիքիպահեստում

Փոլ Մայքլ Ռոմեր (անգլ.՝ Paul Michael Romer, նոյեմբերի 6, 1955(1955-11-06)[1], Դենվեր, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ: 2002 թվականին արժանացել է Ռեքթենվալդի մրցանակին, Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ[8] (2016-հունվար 2018): Նյու Յորքի համալսարանի բիզնես դպրոցի տնտեսագիտության պրոֆեսոր: 2018 թվականին արժանացել է Տնտեսագիտության Նոբելյան մրցանակի «տնտեսական աճի մեջ նորարարությունների և կլիմայի ներդրման համար» (Ուիլյամ Նորդհաուսի հետ համատեղ), մասնավորապես՝ «երկարաժամկետ մակրոտնտեսական վերլուծության մեջ տեխնոլոգիական նորարարությունների ներդրման համար»[9]:

Կենսագրություն

Կոլորադո նահանգի նախկին նահանգապետ Ռոյ Ռոմերի որդին:

Մաթեմատիկայի բակալավր (1977) և փիլիսոփայության դոկտոր (1983) տնտեսագիտության բաժնում Չիկագոյի համալսարանում:

Սթենֆորդի համալսարանի, ապա՝ Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր: Նյու Յորքի համալսարանին կից Մերոնի քաղաքային տնտեսության կառավարման ինստիտուտի տնրեն: Տնտեսագիտական հետազոտությունների ազգային բյուրոյի գիտական աշխատող:

2016 թվականի հուլիսի 18-ին Համաշխարհային բանկի տնօրեն Ջիմ Յոն Կիմը Փոլ Ռոմերին նշանակել է Համաշխարհային բանկի գլխավոր մասնագետ: Պաշտոնապես Ռոմերը անցել է աշխատանքի 2016 թվականի հոկտեմբերին[10]: 2018 թվականի հունվարին Ռոմերը հեռացել է աշխատանքից Համաշխարհային բանկի աշխատակիցների հետ կոնֆլիկտի պատճառով[11]:

Տնտեսական աճի նոր տեսություն

Փոլ Ռոմերը Էրոու-Ռոմեր մոդելի հեղինակներից մեկն է:

Փոլ Ռոմերը հեղինակել է նաև Ռոմերի մոդելը, որտեղ տնտեսական աճի հիմնական գործոնը համարվում է կապիտալի հատկացումների աճը Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներում և ներդրումները մարդկային կապիտալում: Ռոմերի մոդելների եզրակացություններից մեկն այն է, որ տնտեսությունը, որը գնահատում է մարդկային կապիտալի ռեսուրսներն ու գիտության զարգացումը, երկարաժամկետ հեռանկարում աճի ավելի լավ հնարավորություններ ունի, քան այն տնտեսությունը, որը զրկված է այդ առավելություններից:

Մատենագիտություն

  • Romer P.M. Increasing Returns and Long-Run Growth (Возрастающая отдача и экономический рост)// The Journal of Political Economy, October, 1986. — pp.1002-1037.
  • Romer P.M. New Goods, Old Theory, and the Welfare Costs of Trade Restrictions, 1994.
  • Romer P.M. Science, Economic Growth and Public Policy, 1996.

Մրցանակներ

2018 թվականի հոկտեմբերի 8-ին Փոլ Ռոմերին շնորհվել է Տնտեսագիտության Նոբելյան մրցանակ «երկարաժամկետ մակրոտնտեսական վերլուծության մեջ տեխնոլոգիական նորարարությունների ներդրման համար»[12][13]:

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Ռոմեր» հոդվածին։