«Մասնակից:Ani Hosyan/Ավազարկղ1»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 19. Տող 19.


== Սպորտային կարգապահություն ==
== Սպորտային կարգապահություն ==
=== Պաշտոնապես ճանաչված ուղղություններ ===
=== Պաշտոնապես ճանաչված ճյուղեր ===
[[Պատկեր:Snowboard LG FIS World Cup Moscow 2012 006.jpg|մինի|Մարզիկ, 2012 թվականի Աշխարհի գավաթի մոսկովյան փուլ]]
[[Պատկեր:Snowboard LG FIS World Cup Moscow 2012 006.jpg|մինի|Մարզիկ, 2012 թվականի Աշխարհի գավաթի մոսկովյան փուլ]]
[[Պատկեր:LG Snowboard FIS World Cup (5435317853).jpg|մինի|Սնոուբորդ-կրոս]]
[[Պատկեր:LG Snowboard FIS World Cup (5435317853).jpg|մինի|Սնոուբորդ-կրոս]]
[[Պատկեր:LG Snowboard FIS World Cup (5435936004).jpg|մինի|Հաֆփայփ]]
[[Պատկեր:LG Snowboard FIS World Cup (5435936004).jpg|մինի|Հաֆփայփ]]
Գոյություն ունեն սնոուբորդի հետևյալ սպորտային ուղղությունները<ref>В соответствии с правилами ФИС 2014 года.</ref><ref name="FIS Rules">[http://www.fis-ski.com/mm/Document/documentlibrary/Marketing/02/06/25/ADVERTISINGRULES1314_SB_English.pdf ADVERTISING RULES 2013/14 SNOWBOARD]</ref>, որոնց վերաբերյալ անցկացվում են ամենաբարձր մակարդակի մրցություններ (Օլիմպիական խաղեր, Սնոուբորդի աշխարհի առաջնություն, Սնոուբորդի աշխարհի գավաթ)․
Գոյություն ունեն սնոուբորդի հետևյալ սպորտային ճյուղերը<ref>В соответствии с правилами ФИС 2014 года.</ref><ref name="FIS Rules">[http://www.fis-ski.com/mm/Document/documentlibrary/Marketing/02/06/25/ADVERTISINGRULES1314_SB_English.pdf ADVERTISING RULES 2013/14 SNOWBOARD]</ref>, որոնց վերաբերյալ անցկացվում են ամենաբարձր մակարդակի մրցություններ (Օլիմպիական խաղեր, Սնոուբորդի աշխարհի առաջնություն, Սնոուբորդի աշխարհի գավաթ)․
* զուգահեռ սլալոմ (PSL) - համարվում է 2014 թվականի օլիմպիական խաղերի օլիմպիական ուղղություն, որից հետո՝ 2015 թվականին, գործադիր կոմիտեի որոշմամբ հեռացվեց ցանկից<ref name="olympic0806">[http://olympic.ru/news/news/programma-zimnih-olimpiyskih-igr-uvelichilas-na-tri/ Олимпийский комитет России: Параллельный слалом в сноуборде исключён из программы Олимпийских зимних игр]</ref>
* զուգահեռ սլալոմ (PSL) - համարվում է 2014 թվականի օլիմպիական խաղերի օլիմպիական ուղղություն, որից հետո՝ 2015 թվականին, գործադիր կոմիտեի որոշմամբ հեռացվեց ցանկից<ref name="olympic0806">[http://olympic.ru/news/news/programma-zimnih-olimpiyskih-igr-uvelichilas-na-tri/ Олимпийский комитет России: Параллельный слалом в сноуборде исключён из программы Олимпийских зимних игр]</ref>
* զուգահեռ հսկայական սլալոմ (PGS) - օլիմպիական ուղղություն է՝ սկսած 2002 թվականի Ձմեռային խաղերից
* զուգահեռ հսկայական սլալոմ (PGS) - օլիմպիական ուղղություն է՝ սկսած 2002 թվականի Ձմեռային խաղերից
Տող 31. Տող 31.
* բիգ-էյր (BA) - ներառվել է 2018 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում<ref name="olympic0806"/>
* բիգ-էյր (BA) - ներառվել է 2018 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում<ref name="olympic0806"/>


=== Չճանաչված ուղղություններ ===
=== Չճանաչված ճյուղեր ===
[[Պատկեր:LG Snowboard FIS World Cup (5435329477).jpg|thumb|Ջիբբինգ-հնարքները ևս հանդիսանում են սնոուփսթայլի մի մասը]]
[[Պատկեր:LG Snowboard FIS World Cup (5435329477).jpg|thumb|Ջիբբինգ-հնարքները ևս հանդիսանում են սնոուփսթայլի մի մասը]]
Ներկայումս լայն տարածում են գտել ջիբբինգի մրցումները, բայց այս ուղղություները դեռևս ընդգրկված չէ Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS)<ref>[http://www.fis-ski.com/snowboard/ Snowboard - FIS-SKI<!-- Заголовок добавлен ботом -->]</ref> կամ ՌԴ-ի ճանաչված սպորտաձևերի ցանկում<ref>[http://www.minsport.gov.ru/sport/high-sport/priznanie-vidov-spor/ Спорт высших достижений — Министерство спорта Российской Федерации<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>, ուստի չունի գնահատման միասնական կանոններ և չափանիշներ:
Ներկայումս լայն տարածում են գտել ջիբբինգի մրցումները, բայց այս ուղղություները դեռևս ընդգրկված չէ Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS)<ref>[http://www.fis-ski.com/snowboard/ Snowboard - FIS-SKI<!-- Заголовок добавлен ботом -->]</ref> կամ ՌԴ-ի ճանաչված սպորտաձևերի ցանկում<ref>[http://www.minsport.gov.ru/sport/high-sport/priznanie-vidov-spor/ Спорт высших достижений — Министерство спорта Российской Федерации<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>, ուստի չունի գնահատման միասնական կանոններ և չափանիշներ:

17:14, 25 Նոյեմբերի 2018-ի տարբերակ

Սնոուբորդ, Սնոուբորդինգ (անգլ.՝ Snowboarding, անգլ.՝ snow՝ ձյուն և անգլ.՝ board՝ տախտակ), ձմեռային օլիմպիական սպորտաձև, որի էությունը ձյունապատ լանջերից ու լեռներից հատուկ հարմարանքով՝ սնոուբորդով դեպի ներքև սահելն է։ Ի սկզբանե այն ձմեռային սպորտաձև է, չնայած առանձին էքստրեմալներ այն հարմարեցրել են ամռանը՝ սնոուբորդով սահելով ավազոտ լանջերի վրա (սենդբորդինգ

Քանի որ հաճախ սնոուբորդով սահքը անցկացվում է անպատրաստ լանջերին և մեծ արագությամբ, վնասվածքներից պաշտպանվելու համար օգտագործվում է տարատեսակ հանդերձանք՝ լեռնադահուկային սաղավարտ, հոդերի, ձեռքերի, ոտքերի և մեջքի պաշտպանություն։

1998 թվականին Նագանոյի ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ սնոուբորդը առաջին անգամ ներառվեց օլիմպիական ծրագրի մեջ։

Պատմություն

Սնոուբորդի հայտնագործումը վերագրվում է 1960-ականների սկզբին։ 1965 թվականին Շերման Պոպենը՝ Մասկիգոն քաղաքից (Միչիգան), մտածեց և դստեր համար պատրաստեց ժամանակակից սնոուբորդի նմանակը՝ անվանելով սնյորֆեր (snurfer - անգլ.՝ snow՝ «ձյուն» և անգլ.՝ surf` «սյորֆ»)։ Նա միմյանց սոսնձեց երկու դահուկ։ Իր կառուցվածքով սնյորֆերը շատ նման էր սքեյթբորդին, միայն առանց անիվների։ Սնյորֆերը ամրակներ չուներ, և տախտակի վրա մնալու համար սահողը պետք է բռնվեր եզրին կապված պարանից։ Նաև խորհուրդ էր տրվում սահքի համար օգտագործել չսահող կոշիկներ։ Արդեն 1966 թվականին սկսվեց սնյորֆերի՝ որպես մանկական խաղալիքի արտադրությունը[1]

Հաջորդ տարիների ընթացքում այս սպորտաձևն ավելի մեծ ճանաչում գտավ: Դրա կատարելագործման գործում մեր ներդրում ունեցան Դմիտրի Միլովիչը, Ջեյք Բյորթնը («Burton Snowboards» ընկերության հիմնադիր), Թոմ Սիմը («Sims Snowboards» ընկերության հիմնադիր) և Մայք Օլսոնը («Mervin Manufacturing» ընկերության հիմնադիր): ԱՄՆ-ի արևելյան ծովափնյա սյորֆեր Դիմիտրի Միխայլովիչը 1972 թվականին հիմնեց սնոուբորդի արտադրության «Winterstick» ընկերությունը, որը արդեն երեք տարի անց հիշատակվեց «Newsweek» ամսագրում: «Winterstick» տախտակները ժառանգել էին սյորֆինգի և դահուկների կառուցողական սկզբունքները[1]:

1979 թվականին, Միչիգան նահանգում՝ Գրենդ Ռեփիդս քաղաքից ոչ հեռու, անցկացվեց պատմության մեջ սյորֆինգի աշխարհի առաջին առաջնությունը: Այդ մրցակցությանը մասնակցում էր նաև Ջեյք Օբերտոնը, ով կատարելագործել էր իրը՝ ավելացնելով ոտքերի համար ամրություններ: Այդպիսի կատարելագործումը բողոք առաջացրեց մյուս մասնակիցների շրջանում, քանի որ նրա կառուցվածքը տարբերվում էր բնօրինակից: Սակայն Փոլ Գրեյվսը՝ այն ժամանակվա լավագույն սպինինգիստը, մյուս մարզիկների հետ միասին կազմակերպիչներին համոզեց թույլատրել նրան մասնակցությունը մրցույթին: Արդյունքում ստեղծվեց առանձին մրցակցություն, որում Բյորթնը հաղթանակ տարավ՝ լինելով միակ մասնակիցը: Ներկայումս այդ առաջնությունը ընդունված է համարել առաջինը սնոուբորդների մրցակցության պատմության մեջ՝ որպես ինքնուրույն ճյուղ[1]:

1982 թվականին Սայդ Իքս վայրում (Վուդսթոք քաղաքից ոչ հեռու՝ Վերմոնտ նահանգ) անցկացվեցին ԱՄՆ-ի [սլալոմ]]ի առաջին համազգային մրցումները։ 1983 թվականին Կալիֆորնիա նահանգի Սոդա Սփրինգս քաղաքում տեղի ունեցավ հաֆփայփի աշխարհի առաջին առաջնությունը: Կազմակերպիչներն էին Թոմ Սիմսը և Մայք Չանտրին՝ սնոուբորդի տեղի հրահանգիչը[1]:

Սնոուբորդի հանրաճանաչության աճը հանգեցրեց նրա՝ որպես ձմեռային սպորտաձևի պաշտոնական ճանաչմանը. 1985 թվականին ավստրիական Ցյուրս լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցավ աշխարհի առաջին գավաթը: Դրանից մեկ տարի առաջ մրցույթի ընդհանուր կանոնների մշակման և կազմակերպման համար ստեղծվել էր Սնոուբորդի միջազգային ասոցիացիան (ISA)[1]: 1990-ական թվականների կեսերին միջազգային օլիմպիական կոմիտեն որպես սնոուբորդի պաշտոնական ղեկավար մարմին ճանաչեց Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան: Այդ պատճառով 1990-ականների կեսերից սկսած՝ բոլոր խոշոր միջազգային մրցումները սկսեցին անցկացվել Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի կանոններով և նրա հովանու ներքո[2]:

Ներկայումս սնոուբորդը, որպես սպորտաձև, ունի իր կայուն տեղը: Սնոուբորդի բնագավառում անցկացվում են բարձր մակարդակի բոլոր մրցությունները. Օլիմպիական խաղեր, Սնոուբորդի աշխարհի առաջնություն, Սնոուբորդի աշխարհի գավաթ, X-Games, US Open և այլն: Այդ խաղերը հեռուստատեսությամբ ցուցադրվում են ամբողջ աշխարհում: Շատ լեռնադահուկային հանգստավայրեր ստեղծում են հատուկ սնոուբորդ-այգիներ՝ ձյունե կառույցներ սնոուբորդով (և դահուկներով) հնարային սահքի համար[1]:

Սպորտային կարգապահություն

Պաշտոնապես ճանաչված ճյուղեր

Մարզիկ, 2012 թվականի Աշխարհի գավաթի մոսկովյան փուլ
Սնոուբորդ-կրոս
Հաֆփայփ

Գոյություն ունեն սնոուբորդի հետևյալ սպորտային ճյուղերը[3][4], որոնց վերաբերյալ անցկացվում են ամենաբարձր մակարդակի մրցություններ (Օլիմպիական խաղեր, Սնոուբորդի աշխարհի առաջնություն, Սնոուբորդի աշխարհի գավաթ)․

  • զուգահեռ սլալոմ (PSL) - համարվում է 2014 թվականի օլիմպիական խաղերի օլիմպիական ուղղություն, որից հետո՝ 2015 թվականին, գործադիր կոմիտեի որոշմամբ հեռացվեց ցանկից[5]
  • զուգահեռ հսկայական սլալոմ (PGS) - օլիմպիական ուղղություն է՝ սկսած 2002 թվականի Ձմեռային խաղերից
  • սնոուբորդ-կրոսս (SBX) - օլիմպիական ուղղություն է՝ սկսած 2006 թվականի Ձմեռային խաղերից
  • հաֆփայփ (HP) - օլիմպիական ուղղություն է՝ սկսած 1998 թվականի Ձմեռային խաղերից
  • սլոուփսթայլ (SBS) - օլիմպիական ուղղություն է՝ սկսած 2014 թվականի Ձմեռային խաղերից
  • բիգ-էյր (BA) - ներառվել է 2018 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում[5]

Չճանաչված ճյուղեր

Ջիբբինգ-հնարքները ևս հանդիսանում են սնոուփսթայլի մի մասը

Ներկայումս լայն տարածում են գտել ջիբբինգի մրցումները, բայց այս ուղղություները դեռևս ընդգրկված չէ Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS)[6] կամ ՌԴ-ի ճանաչված սպորտաձևերի ցանկում[7], ուստի չունի գնահատման միասնական կանոններ և չափանիշներ:

Սնոուբորդի ուղղություններ

Կոշտ սնոուբորդ

Կոշտ սնոուբորդ (անգլ.՝ alpine) — ուղղություն, որի հիմքը հանդիսանում է սարից տեխնիկական զառիվայրի մեջ.

  1. Կարվինգ՝ իր բոլոր տարատեսակներով
  2. Մրցավազքային տեխնիկա՝ ուղղված լեռնադահուկային շավիղն անցնելու վրա՝ առավելագույն արագությամբ

Հետևյալ ուղղության տեխնիկաները օգտագործվում են այնպիսի դիսցիպլինաներում, ինչպիսիք են.

  • Զուգահեռ սլալոմ
  • Զուգահեռ հսկայական սլալոմ
  • սնոուբորդ - կրոսս

Ֆրիսթայլ

Իր մեջ ներառում է տեխնիկա՝ ուղղված դեպի հնարքների կատարմանը.

  1. Ցատկ հարթակի վրա
  2. Սահք՝ տարբեր շինությունների օգտագործմամբ.աստիճաններ, բազրիք, նստարաններ, պատնեշ (այն ամենը,ինչի վրայով կարող է սահել սնոուբորդը)[8]
  3. Հնարքների տեխնիկա զառիվայրի մակերևույթին
  4. Խոչընդոտների հաղթահարում

Ֆրիսթայլի տեխնիկան օգտագործվում է այնպիսի դիսցիպլինաներում, ինչպիսիք են.

  • սնոուբորդ-կրոսս
  • հայփայփ
  • սլոուփսթայլ
  • բիգ-էյր
  • ջիբբինգ

Ֆրիրայդ

Ֆրիրայդ — սնոուբորդի ուղղություն՝ ենթադրող ազատ սահք՝ չսահմանափակված պատրաստված զառիվայրերով և այգիներով, առանց խիստ երթուղու, նպատակակետի և կանոնների: Գոյություն ունեն կազմակերպություններ, որոնք կազմակերպում են արտագնա մրցակցություններ ֆրիրայդի տարրերով, օրինակ՝ սահք առանց նախօրոք փորձարկված երթուղու:

Պարա. սնոուբորդ

Պարա. սնոուբորդ կամ ադապտացված սնոուբորդ — սա սնոուբորդի փոփոխված տարբերակն է ֆիզիկական սահմանափակումներ ունեցող մարդկանց համար ադապտացված կանոններով, հարմարանքներով և տեխնիկական նորմերով, որպեսզի նրանք հնարավորություն ունենան զբաղվելու այս սպորտաձևով՝ ռեկրեացիոն և մրցութային մակարդակներում: 2014 թվականին ներառվել է ձմեռային Պարա. Օլիմպիական խաղերի ծրագրի մեջ:

== Անվտանգություն և նախազգուշական միջոցներ ==

Ինչպես և շատ ձմեռային սպորտաձևեր, սնոուբորդը նույնպես Как и многие другие зимние виды спорта, сноуборд сопряжён с риском для здоровья[9].

Տրավմատիզմի մակարդակը կազմում է հազար մարդու համար չորսից վեցը՝ մեկ օրում, ինչը մոտավորապես երկու անգամ ավելի է լեռնադահուկային սպորտի տրավմատիզմից:[10] Վնասվածքների մեծ մասը ընկնում է նորեկների վրա, հատկապես նրանց, ով նախընտրում է սահք սովորել ինքնուրույն: Բոլոր վնասվածքների քառորդը բաժին է ընկնում ռայդերներին՝ առաջին անգամ սնոուբորդի վրա կանգնելիս, և բոլոր վնասվածքների կեսը բաժին է ընկնում այն մարդկանց, ով ունի մեկ տարվանից քիչ սահքի փորձ: Փորձառու ռայդերները հազվադեպ են վնասվում, բայց նրանց ստացած վնասվածքները սովորաբար ավելի ծանր են:[11]

Վնասվածքների երկու երրորդը ընկնում է մարմնի վերին մասին, և երրորդը՝ ներքին մասին, ինչն էլ տարբերակում է սնոուբորդը լեռնադահուկային սպորտից, որտեղ վնասվածքների երկու երրորդը ընկնում է մարմնի ներքևի մասին: Մարմնի ամենաշատ վնասվող մասը դաստակն է. բոլոր սնոուբորդային վնասվածքների մոտ 40 տոկոսը բաժին է ընկնում դաստակին և սնոուբորդային վնասվածքների մոտ 24 տոկոսը՝ դաստակի կոտրվածք:[11] Ամեն տարի, ամբողջ աշխարհում, տեղի է ունենում սնոուբորդիստների դաստակների 100 000 կոտրվածք:[12] Այդ պատճառով դաստակների պաշտպանության օգտագործումը (մտցված ձեռնոցների մեջ կամ առանձին) թախանձագին խորհուրդ է տրվում: Հաճախ դրանք պարտադիր են նորեկների խմբերում, և դրանց օգտագործումը երկու անգամ նվազեցնում է դաստակի տրավմատիզմը:շ[13] Ինչպես նաև սնոուբորդիստների համար շատ կարևոր է սովորել ճիշտ ընկնելը՝ կանգնելու համար չօգտագործելով ուղիղ ձեռքերը (վանվելով լանջից), քանի որ 90 աստիճանով ծալված դաստակը մեծացնում է կոտրվածքի հավանականությունը: Ինչպես նաև դաստակի վնասվածքի պրոֆիլակտիկան հանդիսանում է դաստակի մարզումը:

Գլխի վնասվածքի ռիսկը երկուսից վեց անգամ սնոուբորդիստների մոտ ավելի է, քան՝ դահուկորդների: Խորհուրդ է տրվում օգտագործել սաղավարտ, ինչպես նաև աչքերի պաշտպանություն (որոնք կարող են վնասվել ինչպես ֆիզիկապես, այնպես էլ ինտենսիվ անդրադարձած ուլտրամանուշակագույն ճառագայթներից): Ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող ակնոցները խորհուրդ են տրվում անգամ ամպամած եղանակին:[14] Չի կարելի օգտագործել մուգ ակնոցներ առանց պաշտպանության ուլտրամանուշակագույնից, քանի որ արձագանքելով տեսանելի դիապազոնում լույսի քանակի նվազմանը, աչքի բիբը լայնանում է, որն էլ հանգեցնում է նրան, որ ավելի շատ ուլտրամանուշակագույն ճառագայթ է ընկնում աչքի մեջ: Ուլտրամանուշակագույնի մեծ չափաբաժնի ազդեցությունից, որոշ ժամանակ հետո (մի քանի ժամ) առաջանում են այնպիսի զգացողություններ, կարծես աչքի մեջ ավազ են լցրել (դրանք շաղկապենաբորբի այրվածքի առաջին նշաններն են), եթե ճառագայթման բաժինը կստացվի բավարար մեծ, հնարավոր է նաև ծիածանաթաղանթի վնասվածք: Ակնոցների ընտրության ժամանակ հարկ է գնել մանուշակագույն կամ կապույտ ֆիլտրով ակնոցներ (ֆիլտրը չպետք է թույլ տա 450 նմ-ից փոքր երկարությամբ լույսի ալիքի նացումը)՝ նախընտրանքը տալով կանաչ-դեղին-կարմիր գունատեսակով մուգ ակնոցներին: Դեղին կամ դեղնա-նարնջագույն ֆիլտրերը քառորդ անգամ մեծացնում են հակապատկերային տեսողությունը, որը լավ է վատ տեսանելիությամբ սահքի պայմաններում: Ակնոցների բևեռացման ֆիլտրը թույլ է տալիս հաղթահարել մակերևույթից անդրադարձած լույսը (օրինակ՝ ձյան շողքը), բայց անօգուտ են երկնքից եկող լույսի և ցրված լույսի դեմ (քանի որ այդպիսի լույսը բևեռացված չէ)։

Ի տարբերություն դահուկային հարմարանքների, բոլոր սնոուբորդային հարմարանքները այնպես են ծրագրավորած, որպեսզի չառանձնանան ընկնելու ժամանակ: Ոտնաթաթերի ֆիքսված դիրքը նվազեցնում է վնասվածքների թիվը, օրինակ՝ ծնկի վնասվածքի տոկոսայնությունը սնոուբորդի վրա 15 է, ի տարբերություն դահուկների՝ 45 տոկոս: Ծնկին բնորոշ է հոդերի վնասվածքը, իսկ կոտրվածքները հազվադեպ են լինում:[11] Սրունքի կոտրվածքները նույնպես հազվադեպ են լինում, մոտ 20 տոկոս կրունկի և ոտնաթաթի վնասվածքից: Կոճոսկրի կոտրվածք լինում է ավելի հազվադեպ, քան մյուս սպորտաձևերում և կազմում է 2 տոկոս սնոուբորդային վնասվածքներից:[11] Ծնկների պաշտպանության համար օգտագործում են հատուկ պաշտպանություն, որը նաև միավորված է լինում սրունքի պաշտպանության հետ (որը ապահովագրում է սրունքը, օրինակ՝ սահքի ժամանակ սեղանի սուր ծայրին ընկնելու ժամանակ):

Տեսահոլովակ

Սնոուբորդինգի դժվարությունն ու առանձնահատկությունը անդրադառնում է նրա մասին որակով ֆիլմերի նկարահանման դժվարության վրա: Գոյություն ունեն մասնագիտացված ֆիլմային ընկերություններ, որոնք աշխատում են այդ ուղղությամբ.

  • Absinthe Films
  • Brain Farm
  • Isenseven
  • Mack Dawg Productions
  • Pirate Movie Production
  • StereoTactic (Ռուսաստան)

Ֆիլմեր սնոուբորդի մասին

  • Սնոուբորդի ակադեմիա[15] (1996)
  • Թռիչքի արվեստը 3D[16] (2011)

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 История сноуборда (рус.). Федерация горнолыжного спорта и сноуборда России. Проверено 21 августа 2014
  2. ИСФ или ФИС?
  3. В соответствии с правилами ФИС 2014 года.
  4. ADVERTISING RULES 2013/14 SNOWBOARD
  5. 5,0 5,1 Олимпийский комитет России: Параллельный слалом в сноуборде исключён из программы Олимпийских зимних игр
  6. Snowboard - FIS-SKI
  7. Спорт высших достижений — Министерство спорта Российской Федерации
  8. Ֆրիրայդ, ֆրիսթայլ, ջիբբինգ և սնոուբորդինգի այլ տեսակներ
  9. Snowboarding Safety & Guidelines @ ABC-of-Snowboarding Արխիվացված 2012-07-21 archive.today
  10. Roberts, William O. (2004). Bull's Handbook of Sports Injuries. McGraw-Hill Medical. էջ 550. ISBN 0071402918. {{cite book}}: Unknown parameter |month= ignored (օգնություն)
  11. 11,0 11,1 11,2 11,3 Roberts, William O. (2004). Bull's Handbook of Sports Injuries. McGraw-Hill Medical. էջ 555. ISBN 0071402918. {{cite book}}: Unknown parameter |month= ignored (օգնություն)
  12. Snowboarding Injuries — Wrist Fractures @ ABC-of-Snowboarding Արխիվացված 2012-07-17 archive.today
  13. Roberts, William O. (2004). Bull's Handbook of Sports Injuries. McGraw-Hill Medical. էջ 556. ISBN 0071402918. {{cite book}}: Unknown parameter |month= ignored (օգնություն)
  14. Peterson, Lars; Renstrom, Per (2001). Sports Injuries, Their Prevention and Treatment. Martin Dunitz. էջ 464. ISBN 1853171190. {{cite book}}: Unknown parameter |month= ignored (օգնություն)
  15. Սնոուբորդի ակադեմիա (Video 1996) - IMDb
  16. Թռիչքի արվեստը 3D (2011) - IMDb

Արտաքին հղումներ

  • ФГССР — Официальный сайт Федерации горнолыжного спорта и сноуборда России
  • Все о сноуборде. Спортивный портал "Фанат спорта" рассказывает про сноуборд от истории создания, до правил катания на доске.
  • Сноубординг | История, выбор сноуборда, стили катания