«Ֆրիդրիխ I Շիկամորուս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 129. Տող 129.
·        Ումբերտո Էկոյի Բաուդոլինո նովելում՝ 2000 թ , դեպքերը մասնակիորեն ընթանում են Ֆրիդրիխի արքունիքում , և նովելում գործ ենք ունենում նաև Ֆրիդրիխի առեղծվածային մահվան հետ: Երևակայական կերպար Բաուդոլինոն կայսեր որդեգրված որդին է և վստահված անձը:
·        Ումբերտո Էկոյի Բաուդոլինո նովելում՝ 2000 թ , դեպքերը մասնակիորեն ընթանում են Ֆրիդրիխի արքունիքում , և նովելում գործ ենք ունենում նաև Ֆրիդրիխի առեղծվածային մահվան հետ: Երևակայական կերպար Բաուդոլինոն կայսեր որդեգրված որդին է և վստահված անձը:


·        1999-ին Թոմաս Քրաունի զբաղմունքը ֆիլմում գլխավոր գործող անձը ասում են, որ հագել է այն զարդարանքը, որը կայսրը հագել էր իր թագադրման ժամանակ 1152-ին:
·        1999 թ.-ին Թոմաս Քրաունի զբաղմունքը ֆիլմում գլխավոր գործող անձը ասում են, որ հագել է այն զարդարանքը, որը կայսրը հագել էր իր թագադրման ժամանակ 1152-ին:


·        1999-ին թողարկված իրական ժամանակի ստրատեգիական վիդեո խաղում՝ Կայսրերի դարաշրջանը 2 , առանձին բաժին է ընդգրկում հենց Ֆրիդրիխի գործունեությունը և խաչակրաց արշավանքը:
·        1999 թ.-ին թողարկված իրական ժամանակի ստրատեգիական վիդեո խաղում՝ Կայսրերի դարաշրջանը 2 , առանձին բաժին է ընդգրկում հենց Ֆրիդրիխի գործունեությունը և խաչակրաց արշավանքը:


·        2002-ին թողարկված իրական ժամանակի ստրատեգիական վիդեո խաղում՝ Ստրոնգհոլդ: Խաչակրաց արշավանք, Կայսր Ֆրիդրիխը համակարգչի կողմից կառավարվող մրցակից է, որի հետ խաղացողները կարող են մրցել ռազմական ընդհարման ժամանակ,
·        2002 թ.-ին թողարկված իրական ժամանակի ստրատեգիական վիդեո խաղում՝ Ստրոնգհոլդ: Խաչակրաց արշավանք, Կայսր Ֆրիդրիխը համակարգչի կողմից կառավարվող մրցակից է, որի հետ խաղացողները կարող են մրցել ռազմական ընդհարման ժամանակ,


·        2006-ին թողարկված իրական ժամանակի ստրատեգիական վիդեո խաղում՝ Միջնադարյան 2 Ընդհանուր պատերազմ: Արքայատներ , Ֆրիդրիխը ներառված է խաչակիրների արշավանքին առնչվող հատվածում:
·        2006 թ.-ին թողարկված իրական ժամանակի ստրատեգիական վիդեո խաղում՝ Միջնադարյան 2 Ընդհանուր պատերազմ: Արքայատներ , Ֆրիդրիխը ներառված է խաչակիրների արշավանքին առնչվող հատվածում:


·        Անդրեաս Սիլերի նովելը ՝ Իրական կախարդը (2008թ.) վերագրված է 1000 տարվա առասպելին կայսեր կյանքի և մահվան ասպեկտներով :
·        Անդրեաս Սիլերի նովելը ՝ Իրական կախարդը (2008 թ.) վերագրված է 1000 տարվա առասպելին կայսեր կյանքի և մահվան ասպեկտներով :


·        2009-ին լույս տեսած ֆիլմում ՝ Բարբարոսսա, կայսրը գլխավոր գործող անձանցից է, որտեղ կերպարը խաղում է Ռաթջեր Հաուերը :
·        2009 թ.-ին լույս տեսած ֆիլմում ՝ Բարբարոսսա, կայսրը գլխավոր գործող անձանցից է, որտեղ կերպարը խաղում է Ռաթջեր Հաուերը :


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

14:28, 23 Նոյեմբերի 2018-ի տարբերակ

Ֆրիդրիխ I Շիկամորուս
Սուրբ Հռոմի կայսր
Իշխանությունհունվարի 2, 1155հունիսի 10, 1190
ԹագադրումՀունիսի 18, 1155
(Հռոմ)
ԳերմաներենFriedrich
Ծնվել է՝1122
Ծննդավայր Վայնգարտեն, Բադեն-Վյուրտենբուրգ
Մահացել է՝Հունիսի 10, 1190
(67–68 տարեկան) մահը պատահարից[1]
Վախճանի վայրՍալեֆ գետ, Կիլիկիա
Սուրբ Պետրոս եկեղեցի
Երկիր Սրբազան Հռոմեական կայսրություն[2]
ՀաջորդողՀենրիխ VI
ՈւղեկիցԱդելայիդե Վոհբուրգցի
Բեատրիս I (Բուրգունդիայի դքսուհի)
ՏոհմՀոհենշտաֆուններ
քաղաքական գործիչ
ՀայրՖրիդրիխ II
(Շվաբիայի դուքս)
ՄայրՅուդիթ Բավարիացի
ԵրեխաներՖիլիպ Շվաբեցի[3], Հենրիխ VI[3], Ֆրիդրիխ V[4], Ֆրիդրիխ VI (Շվաբիայի դուքս), Կոնրադ II[4], Օտտո I, Beatrice Schwäbische?, Sophie of Hohenstaufen? և Agnes von Staufen?
Հավատքկաթոլիկություն

Ֆրիդրիխ I Բարբարոսա (հայերեն անվանում՝ Ֆրիդրիխ I Շիկամորուս, 1122 - հունիսի 10, 1190), Գերմանիայի թագավոր (1152 - 1190 թթ.) և Սրբազան Հռոմեական կայսրության կայսր (1155-1190 թթ.)։ «Բարբարոսա» (Barbarossa) մականունը ստացել է Հյուսիսային Իտալիա կատարած արշավանքների ժամանակ։ Այն թարգմանվում է որպես «կարմրամորուս», քանի որ Բարբարոսան ունեցել է բավականին վառ և աչքի ընկնող մորուք։ Գերմանիայում նրան անվանում էին Kaiser Rotbart ինչը նույնպես նշանակում է շիկամորուս:

Մինչև սրբազան կայսր կարգվելը, Ֆրիդրիխ Շիկամորուսը Ֆրիդրիխ III անվան տակ 1147-1152 թվականներին հանդես է եկել որպես Շվաբիայի դուքս։ Ծնողները սերում են գերմանական ազնվագույն տոհմերից. հայրը՝ Դուքս Ֆրիդրիխ II-ը, Հոհենշտաուֆենների հարստությունից էր, իսկ մայրը՝ Յուդիթ անունով, եղել է Բավարիայի դուքս Հենրիխ IX-ի դուստրը։

Համարվում է Corpus Juris Civilis – Հռոմեական իրավունքի վերականգնմամբ , որը հակազդում էր պապական իշխանությանը՝ սահմանելով ինվեստիտորական հակադարձություն պետության և եկեղեցու մեջ: 

Շիկամորուսը մասնակցել է Խաչակրաց 3-րդ արշավանքին (1189)։ Իր բանակով նա անցել է Հունգարիան, Սերբիան, Բուլղարիան և Բյուզանդիայի տարածքով հասել Կիլիկյան Հայաստան, որից հետո մուսուլմանական բանակի հրամանատար Սալահ ադ Դինը այլ զորավարների հետ սկսել է կանոնավոր հարձակվել նրա խաչակիրերի վրա։

1190 թվականի հունիսի 10-ին Բարբարոսան խեղդվում է Սալեֆ գետում լողալիս։ Նրա գունդը ցրվում և այդպես էլ չի հասնում Երուսաղեմ։

Կյանքը

Քեռու, Գերմանիայի արքա Կոնրադ 3րդի հետ մասնակցել է 2-րդ Խաչակրացին , որն աղետալի էր , բայց Ֆրիդրիխը վաստակեց արքայի լրիվ վստահությունը : Կոնրադի մահվան պահին , միայն նա և Բամբերգի իշխան-եպիսկոպոսն էին նրա մահճակալի կողքին : Կոնրադը իրեն հաջորդ նշանակեց հենց Ֆրիդրիխին , ոչ թե իր 6- ամյա որդուն ՝ Շվաբիայի ապագա դուքս Ֆրիդրիխ 4-րդին։ Հոհենշտաուֆ տոհմը հաճախ կոչում էին  Ղիբելիններ , որը Վայբլինգեն ամրոցի իտալական անվանումն է , իսկ Վելֆյան դինաստիայի իտալական անվանումը Գելֆեր:

Շիկամորուսը սկզբնական շրջանում իր տիրապետության տակ ուներ միայն Շվաբիայի և Ֆրանկոնիայի դքսությունները: Գերմանիան , որը Շիկամորուսը փորձում էր միավորել , 1600-ից ավելի անհատական պետություններից բաղկացած հավաքածու էր, որոնցից յուրաքանչյուրն իր իշխանն ուներ: Գերմանայի արքային տրվող կոչումներն էին ՝ Կեսար, Օգոստոս և հռոմեացիների կայսր: Ֆրիդրիխը ցանկանում էր իշխանների հետ ընդհանուր շահեր գտնելով միավորել Գերմանիան, չէր ցանկանում վերջ դնել միջնադարյան ֆեոդալությանը՝ ի տարբերություն Անգլիայի Հենրիխ 2րդի:  Արտերկրում , Ֆրիդրիխը միջամտեց Դանիայի քաղաքացիական պատերազմին , Սվեն Երրորդի և Վալդեմար Առաջինի միջև և սկսեց բանակցություններ վարել Արևելահռոմեական կայսրության կայսր Մանուել Առաջին Կոմնենոսի հետ: 1153 թ․ մարտին Ֆրիդրիխը Պապ Եուգենիոս Երրորդի հետ կնքում է Կոնստանցի պայմանագիրը, որով նա խոստանում էր իրեն թագադրելու դեպքում , պաշտպանել պապականությունը, խաղաղություն չպահել Սիցիլիայի արքա Ռոջեր Երկրորդի կամ եղեղեցու այլ թշնամիների հետ , և օգնել վերջինիս վերահաստատել Հռոմի կարգուկանոնը:  

Առաջին իտալական արշավանքը

Ֆրիդրիխը կատարել 6 արշանք դեպի Իտալիա: Առաջինը սկսվել է 1154 թ.-ի հոկտեմբերին, նա պլանավորել էր արշավանք նորմանների դեմ , որոնց ղեկավարում էր Սիցիլիայի Վիլլիամ Առաջինը: Հնազանդեցնելով Միլանը , նա հաջողությամբ պաշարեց Տորտոնան 1155 թ.-ի սկզբին ՝ ոչնչացնելով քաղաքը : Նա շարժվեց Պավիա , որտեղ ստացավ Երկաթե թագ և Իտալիայի արքա տիտղոսը : Բոլոնիայի և Տոսկանիայի միջով անցնելով նա շուտով հասավ Հռոմ : Այնտեղ , Ադրիանոս Չորրորդ պապը պայքարում էր հանրապետական քաղաքի կոմունայի դեմ, որը գլխավորում էր Առնոլդը Բրեշիայից ՝ Պիեռ Աբելարի (ֆրանսիացի փիլիսոփա, թեոլոգ) սանը: Որպես բարի կամքի դրսևորում ՝ Ֆրիդրիխը բաց թողեց վերածնված հռոմեական սենատի ներկայացուցիչներին , իսկ կայսերական զորքերը զսպեցին հանրապետականներին : Առնոլդը կախաղան բարձրացվեց ապստամբության և դավաճանության համար:

Ֆրիդրիխի ՝ Հռոմի պարիսպներին մոտենալուն պես պապը շտապեց հանդիպել նրան : Արքայական վրանում արքան ընդունեց նրան և պապի ոտքերն համբուրելուց հետո , նա սպասում էր ստանալ ավանդական պատասխան համբույր՝ ի նշան խաղաղության: Ֆրիդրիխը հրաժարվեց պապի զգեստի քողերը բարձրացրած նրան ուղեկցել դեպի վրան, իսկ Ադրիանոսն իր հերթին մերժեց պատասխան համբույր տալ:  Սակայն , մեկ օրվա բանակցություններից հետո , Ֆրիդրիխը համաձայնվեց արարողակարգը կատարել մինչև վերջ , որից հետո ասաց «Պետրոսի համար , և ոչ Ադրիանոսի»:

Հաջորդ օրը , 1155 թ.-ի հունիսի 18-ին , Ադրիանոս Չորրորդը թագադրեց Սրբազան Հռոմեական կայսրության կայսերը Սուրբ Պետրոսի տաճարում , գերմանական բանակի ներկայությամբ : Հռոմեացիները սկսեցին խռովություններ անել , և Ֆրիդրիխը ստիպված իր թագադրման օրը ճնշեց խռովությունը , որն հանգեցրեց ավելի քան 1000 հռոմեացիների մահվան և ավելի քան մի քանի հազարի վիրավորման: Հաջորդ օրը, Ֆրիդրիխը , Ադրիանոսն ու Գերմանական բանակը ճանապարհ ընկան Տիվոլի: Այնտեղից, նրանք հարձակվեցին Սպոլետոյի վրա և հանդիպեցին Մանուել Առաջին Կոմնենոսի դեսպանին , ով Ֆրիդրիխին մեծ նվերներ ընծայեց:

Մինչ Ֆրիդրիխն Իտալիայում էր , Գերմանիայում կրկին անկարգություններ էին տիրում , հատկապես Բավարիայում , բայց կարգուկանոնը նորից հաստատվեց Ֆրիդրիխի վճռական գործողությունների շնորհիվ : Բավարիայի դուքսի կոչումը Հենրիխ Երկրորդ Յասոմիրգոթից անցավ Ֆրիդրիխի երիտասարդ ահեղ զարմիկ Հենրիխ Առյուծին , որը Վելֆերի տոհմից էր և Սաքսոնիայի դուքսը:  Իսկ Հենրիխ Երկրորդին տրվեց Ավստրիայի դքսությունը՝ որպես սփոփանք Բավարիան կորցնելուն , նրան տրվեց նաև  Privilegium Minus, ինչը տալիս էր նրան աննախադեպ իրավունքներ որպես Ավստրիայի դուքս:

1156 թ.-ի հունիսի 9-ին Վյուրցբուրգում , Ֆրիդրիխն ամուսնացավ Բուրգունդիայի կոմսուհի Բեատրիսի հետ, ով Ռենո (Ռեժինալդ) Երրորդի դուստրն ու ժառանգն էր: Այսպիսով Շիկամորուսը կարողացավ տարածել իր գերիշխանությունը նաև Բուրգունդիայի մեծ չափեր ընդրկող թագավորության վրա: Ֆրիդրիխն ընդունեց Հողային խաղաղության պակտը ՝ Landfrieden-ը ՝ գրված 1152-1157 թթ, որը ենթադրում էր պատիժ մի շարք հանցագործությունների համար , որոնցից գլխավոր դրույթն արգելում էր ռազմական ուժի կիրառումը Սրբազան Հռոմեական կայրության ներքին խնդիրների լուծման համար: Ֆրիդրիխը իրեն հռչակեց որպես Հռոմեական աշխարգի միակ «Օգոստոս» , դադարելով ճանաչել Մանուել Առաջինի իշխանությունը: 

Հաջորդ իտալական արշավանքները

1155ին Ֆրիդրիխի վերադարձը Գերմանիա , ստիպեց Անդրիանոս պապին Սիցիլիայի արքան Վիլիամ Առաջինի հետ համաձայնության գալ ՝ տալով վերջինիս այն տարածքները ,որոնք Ֆրիդրիխի կողմից դիտվում էին որպես դոմինիոն : Բարկացած պապի վրա և դեռ ցանկանալով հաղթել Իտալիայի հարավում Նորմաններին, 1158ի հունիսին Ֆրիդրիխը սկսեց իր 2րդ արշավանքը դեպի Իտալիա այս անգամ Հենրիխ Առյուծի և իր Սաքսոնյան զորքերի ուղեկցությամբ: Արշավանքը հանգեցրեց Միլանի գրավմանը: Դրանից հետո կայսրը հյուսիսիտալական քաղաքներում նշանակեց կայսերական չինովնիկներին և սկսվեց երկար պայքարը նորանշանակ Ալեքսանդր Երրորդ պապի հետ:

Ադրիանոս Չորրորդ պապի մահից հետո սկսվեց 2 հակառակորդ պապերի ընտրությունը: Առաջինը՝ Ալեքսանդր Երրորդը , իսկ մյուսը՝ հակապապ Վիկտոր Չորրորդը , որոնցից երկրորդին էլ աջակցել Ֆրիդրիխը և Կրեման ավերելուց հետո պահանջեց , որ Ալեքսանդրը կանգնի կայսրի առաջ և ընդունի կայսերական հրովարտակը: Վերջինս մերժեց կայսեր պահանջը , իսկ Ֆրիդրիխն իր հերթին որպես պապ ճանաչեց Վիկտոր Չորրորդին 1160 թվականին: Ի պատասխան այս քայլի ՝ Ալեքսանդր Երրորդը բանադրեց և Ֆրիդրիխին և Վիկտոր Չորրորդին : Ֆրիդրիխը փորձեց կազմակերպել միացյալ խորհուրդ Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս Յոթերորդի հետ 1162ին որոշելու ՝ ով պետք է լինի պապը: Արքան մոտեցել էր հանդիպման վայր, երբ նրան տեղեկացրին , որ Ֆրիդրիխը Ալեքսանդրի քվեները կեղծել էր , Լյուդովիկոսը որոշեց չմասնակցել խորհրդին: Արդյունքում՝ հարցը չլուծվեց :

Այս քաղաքական պայքարը տարավ նրան , որ Ալեքսանդր Երրորդ Պապը դաշինք կնքեց Սիցիլիայի Նորմանական իշխանության հետ ընդդեմ Ֆրիդրիխ Շիկամորուսի: Մինչ այդ , վերջինս ստիպված էր զսպել մեկ այլ ապստամբություն Միլանում, որի ժամանակ ՝ 1162ի մարտի 6ին , քաղաքի մեծ մասը ավերվեց ընդամենը 3 շաբաթ անց կայսեր հրամանից: Միլանի ճակատագիրը հանգեցրեց Բրեշիայի և Պիաչենցիայի և շատ այլ իտալական քաղաքների հնազանդությանը : Գերմանիա վերադառնալուն պես 1162ի մոտ , Ֆրիդրիխը կանխեց Հենրիխ Առյուծի և մի շարք հարևան իշխանների կոնֆլիկտը , որոնք արդեն հոգնել էին Հենրիխի հզորությունից , ազդեցությունից և տարածքային ձեռքբերումներից : Կայսրը նաև պատժեց Մայնցի քաղաքացիներին Արքեպիսկոպոս Առնոլդի դեմ ապստամբութան համար:

Ֆրիդրիխի Իտալիա  երրորդ «այցի» ժամանակ ՝ 1163ին , կայսրի պլանները Սիցիլիան գրավելու հոդս ցնդեցին իր դեմ ստեղծված հզոր կոնֆեդերացիայի (լիգայի) պատճառով, որը առաջացավ առաջին հերթին կայսերական բարձր հարկերի պատճառով:

1164ին Ֆրիդրիխը Միլանի Սուրբ Էստորգիո Բազիլիկայից հափշտակեց այսպես կոչված «Բիբլիական Կախարդանքի» («Խելացի մարդիկ» կամ «Երեք արքաները»)  մասունքները և նվիրեց Քյոլնի Արքեպիսկոպոս՝ Ռեյնալդ Դասելին : Մասունքները մեծ հավատային կարևորություն ունիեին Քրիստոնյա ուխտավորների համար:  Այսօր մասունքները պահվում են Քյոլնի տաճարի «Երեք արքաների մասունքներում»: Վիկտոր Չորրորդ հակապապի մահից հետո , Ֆրիդրիխը աջակցեց հակապապ Պասկալ Երրորդին , բայց բայց վերջինս շուտով հեռացվեց Հռոմից և Ալեքսանդր Երրորդը 1165ին վերադարձավ իր դիրքին:

Մինչ այդ , Ֆրիդրիխը կենտրոնացել էր Հռենոսյան շրջանում խաղաղության հաստատմանը, որտեղ նա Աախենում կազմակերպեց մեծ տոնախմբություն Կառլոս Մեծի սրբադասման ժամանակ հենց Պասկալ Երրորդի հովանու ներքո: Ազդված այն լուրերով, ըստ որի Ալեքսանդր Երրորդը պատրաստվում էր դաշնակցել Բյուզանդիայի կայսր Մանուիլ I Կոմնենոսի հետ, 1166ի հոկտեմբերին , Ֆրիդրիխը մեկնարկեց իր Չորրորդ իտալական արշավանքը , նաև հույս ունենալով պահել Պասկալ Երրորդըի դիրքերը և թագադրել իր կնոջը ՝ Բեատրիսին , որպես Սրբազան Հռոմեական կայսրության կայսրուհի : Այս արշավանքին , սակայն, Հենրիխ Առյուծի մերժեց Ֆրիդրիխին և չմիացավ նրա իտալական արշավանքին , ավելի շատ ցանկանալով շարունակել իր հողային կռիվները իր հարևանների հետ և ընդարձակել իր տիրույթները ի հաշիվ Հյուսիսարևելյան Գերմանիայի Սլավոնական շրջանների: 1167ին Ֆրիդրիխը սկսեց Ասկոնյաի պաշարումը , որը ճանաչել էր Մանուիլ Առաջինի գերիշխանությունը , միևնույն ժամանակ , կայսերական ուժերը Բուքի իշխան Քրիստիանի և Դասելի իշխան Ռեինալդի հրամանատարությամբ փայլուն հաղթանակ տարան Հռոմեական զորքերի դեմ Մոնտե Պորցիոյի ճակատամարտում: Այս ճակատամարտում կայսերական զորքերի թիվը կազմում էր 1600 զինվոր , 10000 Հռոմեականի դիմաց․ Այս հաղթանակից ոգևորված Ֆրիդրիխն արագացրեց Ասկոնյաի պաշարումը և շտապեց Հռոմ , որտեղ իր կնոջը թագադրեց որպես կայսրուհի և նաև ստացավ երկրորդ թագադրումը Պասկալ Երրորդի կողմից: Ցավոք, նրա արշավանքի վրա ազդեց համաճարակը ՝ մալարիա և բուբոնային ժանտախտ , որը սպառնում էր ոչնչացնել նրա բանակը, և ստիպել կայսրին որպես վտարանդի վերադառնալ հայրենիք:

1167ին կայսրը իր տիրույթում վերցրեց նաև Շվաբիայի դքսությունը , իր որդի Ֆրիդրիխ 5րդ դարձավ Շվաբիայի նոր դուքս այդ տարում , իսկ նրա ավագ որդին ՝ Հենրիխը թագադրվեց որպես Հռոմեացիների արքա 1169ին իր հոր հետ միասին:

Հետագա տարիները

Հակագերմանականությունը տարածվեց ողջ Լոմբարդիայով ՝ հանգեցնելով Միլանի վերականգնմանը 1169ին: 1174ին ՝ Ֆրիդրիխը ձեռնարկեց իր հինգերորդ արշավանքը դեպի Իտալիա, իր հետ Իտալիա բերելով 8000 ասպետ և ժամանեց Պիդմոնտ ուշ Սեպտեմբերին: Հավանաբար այս ժամանակ էր հենց , որ ստեղծվեց Tafelgüterverzeichnis –ը ՝ արքայական տիրույթների հաշվառումը: Նրա դեմ դուրս եկավ պապամետ Լոմբարդիան լիգան , այս անգամ իր կազմում ընդգրկելով Վենետիկը , Սիցիլիան և Կոստանդնուպոլիսը : Երբ հյուսիսիտալական քաղաքները պարտության մատնեցին Ֆրիդրիխին 1175ին Ալեսսանդրիայում (քաղաքը կառուցել էին Միլանցիները այն բանից հետո , երբ կայսրը ավերեց Միլանը, քաղաքը հաճախ կոչում էին ծղոտե , քանի որ բոլոր տանիքները ծածկված էին ծղոտով) , Եվրոպական աշխարհը շոկ ապրեց: Իսկ Հենրիխ Առյուծի ՝ Իտալիա օգնություն ուղարկելու մերժումից հետո արշավանքը ձախողվեց: Ֆրիդրիխը կրեց ծանր պարտություն Միլանի մոտ ՝ Լենյանոի ճակատամարտում (3000 զինվոր ՍՀԿ կողմից , 3500՝ Իտալիայի, 1176թ  մայիսի 29): Ճակատամարտում Ֆրիդրիխը վիրավորվեց և որոշ ժամանակ մարդիկ կարծում էին , թե նա մահացել է : Այս ճակատամարտը շրջադարձային էր Ֆրիդրիխի՝ Իտալիայի  հանդեպ ունեցած ձգտումների համար : Նա այլ ելք չուներ, քան սկսել բանակցել Ալեքսանդր Երրորդի և Լոմբարդիան լիգայի հետ խաղաղության համար: Անանյիի խաղաղության համաձայնագրով 1176թին, Ֆրիդրիխը ճանաչեց Ալեքսանդր Երրորդին որպես պապ, իսկ Վենետիկի խաղաղության համաձայնագրով 1177թ․ կայսրը և պապը հաշտվեցին: Իսկ Կոնստանցի պայմանագրով՝ 1183ին կնքված, Ֆրիդրիխը վերադարձրեց քաղաքի մագիստր ընտրելու իրավունքը իտալացիներին:  Որպեսզի կոնսոլիդացներ իր կայսերական տիտղոսը իտալիական աղետալի արշավանքից հետո , Ֆրիդրիխը պաշտոնապես թագադրվեց որպես Բուրգունդիայի արքա 1178ի հունիսի 30ին Առլում:  Ֆրիդրիխը չներեց Հենրիխ Առյուծին 1176ին իրեն ամրացումներ ուղարկելը մերժելու համար: 1180ին Հենրիխը ստեղծեց հզոր պետություն բաղկացած Սաքսոնիայից և Բավարիայից և այլ հյուսիսային և արևելյան գերմանական հողերից: Օգտվելով այլ գերմանական իշխանների Հենրիխի հանդեպ ունեցած թշնամանքից Ֆրիդրիխը Հենրիխին կանգնեցրեց դատարանի առջև , որից հետո համաձայն այն օրենքի, որ կայսերական օրենքը գերակա է ավանդական գերմանականին , Հենրիխին զրկեց իր բոլոր տիրույթներից և հայտարարեց իրավազուրկ: Այնուհետև նա ներխուժեց Սաքսոնիա կայսերական բանակով , ցանկանալոց ստիպել իր զարմիկին հանձնվել: Հենրիխի դաշնակիցները լքեցին նրան , և նա հանձնվեց 1181ի նոյեմբերին : Նա անցկացրեց 3 տարի աքսորի մեջ իր խորթ հոր Հենրի 2րդ Անգլիացու մոտ Նորմանդիայում, որից հետո վերադարձավ Գերմանիա : Նա իր կյանքն ավարտեց Գերմանիայում , որպես Բրյունսվիքի դուքս: 1184ին Ֆրիդրիխը կրկին շարժվեց Իտալիա, այս անգամ գյուղական ազնվականության հետ, որպեսզի նվազեցնի Տոսկանական քաղաքների ուժը: 1186ին նա կազմակերպեց իր որդու Հենրիխի ամուսնությունը  Սիցիլիայի արքայադուստր Կոնստանցիայի հետ ՝ չնայած Ուրբանոս 3րդ պապի առարկություններին:

Երրորդ խաչակրաց արշավանքը և մահը

Ուրբանոս 3րդ պապը կարճ ժամանակ անց մահացավ : Նրան հաջորդեն Գրիգորիս 8րդը, ում ավելի շատ մտահոգում էին «Սուրբ հողից» եկող անհանգստացնող նորությունները ,քան թե պայքարը Ֆրիդրիխ Շիկամորուսի հետ: Նոր պապի հետ խաղաղություն հաստատելուց հետո , կայսրը շտապես Մայնց խորհուրդ գումարելու 1188ին: Ֆրիդրիխը ձեռնամուխ եղավ 3րդ խաչակրաց արշավանքին (1189-1192թթ) ՝ մի խոշոր արշավանք որին միացան Ֆիլիպ 2րդ Օգոստոսը Ֆրանսիայի արքա, և Անգլիա թագավոր Ռիչարդ Առյուծասիրտը: Ֆրիդրիխը հավաքագրեց մոտ 100 հազարանոց բանակ , որոնցից 20 հազարը ասպետներ էին և սկսեց շարժվել «Սուրբ երկիր» ցամաքով: Որոշ պատմաբաններ կարծում են , որ այս թվերը չափազանցված են, և իրական թիվը կարող է լինել 15000 զինվոր , որից 3000ը ասպետ: Խաչակիրներն անցան Հունգարիայի , Սերբիայի և Բուլղարիայի միջով նախքան Բյուզանդական տարածքներ մտնելը և Կ. Պոլսում հանգրվանելը 1189ի աշնանը: Խնդիրները առաջացան այ ժամանակ, երբ Երուսաղեմի նախկին թագուհի Սիբիլը Սալահ ադ Դինին տեղյակ պահեց մոտալուտ վտանգի մասին, վերջինս էլ Կ.Պոլսի կայսեր հետ գաղտնի դաշինք կնքեց: Դեռևս Հուգարիայում եղած ժամանակ, Շիկամորուսը համոզեց Իշխան Գեզային ՝ Արքա Բելա 3րդի եղբորը միանալ խաչակրաց արշավանքին: Այսպիսով, Գեզայի գլխավորությամբ 2000 զինվոր միացան գերմանական կայսերական զորքին:Արևմտաեվրոպական զորքերը շատ արագ կտրեցին Անատոլիան , որտեղ պարտության մատնեցին թուրքերին Իկոնիայի ճակատամարտում , և մտան Կիլիկիան Հայաստան: Գերմանական բանակի մոտենալը ահազանգ էր Սալահ ադ Դինի և մյուս իսլամադավան առաջնորդների համար , որոնց սկսեցին կանոնակարգել իրենց զորքերը:

1190ի հունիսի 10ին Կայսր Ֆրիդրիխ Շիկամորուսը խեղդվեց Սելևկիա ամրոցի մոտ հոսող Սալեֆ գետում: Կայսեր մահվան պատճառը վիճելի է. Որոշ պատմաբաններ կարծում են , որ նա ջրում սրտի կանգ է ունեցել: Ֆրիդրիխի զինվորները նրան տեղավորեցին քացախով տակառի մեջ մարմինը պահպանելու համար:

Ֆրիդրիխը մահը  ցնցեց իր զորքին: Առանց առաջնորդի , խուճապի մատնված , բոլոր կողմերից թուրքերի կողմից հարձակման ենթարկվելով , շատ գերմանացիներ սպանվեցին կամ ինքնասպան եղան: Միայն 5000 զինվոր կարողացավ հասնել Աքրա: Շիկամորուսի որդին ՝ Շվաբիայի իշխան Ֆրիդրիխ 6րդը առաջնորդեց բանակի մնացորդները հունգարական բանակի հետ , որպեսզի թաղեն կայսրին Երուսաղեմում , սակայն նրանց ՝ Ֆրիդրիխի մարմինը քացախով պահպանելու ջանքերը զուր էին: Ուստի, մարմնային մասը թաղվեց Անտիոքի Սուրբ Պետրոս եկեղեցում , ոսկորները ՝ Տյուրոսի տաճարում , իսկ սիրտը և ներքին օրգանները ՝ Տարսոնում:

Ֆրիդրիխը անսպասելի վախճանը թողեց խաչակիրների բանակը մրցակից Ֆիլիպ 2րդի և Ռիչարդ Առյուծասիրտի հրամանատարության տակ , որոնք հասել էին Պաղեստին առաձին-առանձին ծովով: Ռիչարդը շարունակեց իր ուղին դեպի արևելք , որտեղ շատ ճակատամարտերում նա հաղթեց Սալահ ադ Դինին , սակայն ավելին անել չհաջողվեց: Ռամլայի պայմանագրով Երուսաղեմը մնաց մուսուլմանական իշխանության տակ , սակայն թույլատրվեց անզեն ուխտագնացների և առևտրական քրիստոնյաների մուտքը քաղաք:

Ֆրիդրիխը և Հուստինիանոսի կոդը

Հյուսիսիտալական առևտրական քաղաքների ունեցվածքի աճը վերականգնեց Հուստինիանոսի կոդի ուսումնասիրությունը: Դա լատինական օրենքի համակարգ էր , որը վերացել էր դարեր առաջ:  Օրենքի գիտնականներ նորից առաջ բերեցին դրա կիրառումը:  Հետաքրքիր է , որ Գրիգորիս 7րդ պապը անձամբ խրախուսեց Հուստինիանոսյան օրենքի ներդնելը և դրա կրկնօրինակն էլ ինքը վերցրեց: Պատմաբան Նորման Քանթորը ներկայացնում էր «Corpus Iuris Civilis»ը (Քաղաքացիական օրենքի Հուստինիանոսի մարմինը) որպես երբևէ կիրառված լավագույն օրինական համակարգ: Դա նախատեսում էր պետության օրենքը, որպես բնական բարոյական իրավունքի արտացոլում, ռացիոնալության սկզբունքը ամբողջ տիեզերքում: Երբ Ֆրիդրիխը ստանձնեց գահին, այս համակարգը հիմնադրվեց Ալպերի 2 կողմում էլ : Կայսրը առաջինն էր, ով օգտագործեց նոր պրոֆեսիոնալ իրավաբանների ինստիտուտի հնարավորությունները: Քաղաքացիական օրենսգիրքը թույլ տվեց Ֆրիդրիխին օգտագործել այդ իրավաբաններին կառավարելու իր պետությունը տրամաբանական և կայուն ձևերով: Սա նաև միջոց էր , օրինական շրջանակ ստեղծելու իր Գերմանիան և Հյուսիսային Իտալիան կառավարելու իրավունքին:

Գերմանիայում Ֆրիդրիխը քաղաքական ռեալիստ էր՝ վերցնելով ինչ կարող է և թողնելով մնացածը: Հենց Հուստինիանոսի կոդի շնորհիվ էր, որ Ֆրիդրիխը իրեն դիտեց որպես Հռոմի կայսր: 

Խարիզմատիկ առաջնորդը

Պատմաբանները համեմատում են Ֆրիդրիխին Անգլիայի թագավոր Հենրի 2-րդ Պլանտագենետի հետ: Երկուսն էլ համարվում էին իրենց ժամանակի մեծագույն և ամենախարիզմատիկ առաջնորդները: Ֆրիդրիխի մասին , նրա քեռին ՝ ժամանակագիր և եկեղեցական Օտտո Ֆրայզինգցին կայսեր մասին գրել է իր «Gesta Friderici I Imperatoris» (Կայսր Ֆրիդրիխի գործերը) գրքում: Օտտոն մահացավ առաջին 2 գրքերը գրելուց հետո , թողնելով վերջին 2-ը Ռահեվին Ֆրայզինգցուն՝ իր ռեկտորին: Ռահեվինը Ֆրիդրիխի ֆիզիկականի նկարագիրը  բնութագրել կրկնակ բառեր էր օգտագործում (բացառությամբ մորուքը և մազերը նկարագրելու) , որը վերջին անգամ արվել էր 8 դար առաջ Սիդոնիուս Ապոլինարիսի կողմից:   

«Նրա բնավորությունն այնպիսին էր, որ նույնսիկ նրանք , ովքեր նախանձում էին նրա ուժին , չէին կարողանում նսեմացնել նրա փառքը: Նա իդեալական չափերի մեջ է: Ավելի ցածրահասակ է քան շատ բարձրահասակ մարդը, բայց ավելի բարձրահասակ և ավելի առնական քան միջահասակ տղամարդիկ: Նրա վարսերը ոսկուց էին, ճակատին մի փոքր գանգուր : Աչքերը սուր էին և ծակող , մորուքը կարմրավուն[barba subrufa], շուրթերը ՝ դյուրազգաց: Նրա ամբողջ դեմքը պայծառ է և զվարթ: Ատամները նույնիսկ «ավելի սպիտակ» քան ձյունը»։

Լեգենդը

Ֆրիդրիխը շատ լեգենդների օբյեկտ է , ներառյալ քնած հերոսի լեգենդը ՝ շատ նման ավելի հին Արթուր Արքայի և Բրան Ազնվատոհմիկի կելտական լեգենդներին: Լեգենդն ասում է , որ նա չի մահացել , այլ քնած է իր ասպետների հետ Կիֆհոյզեր լեռան մեջ Թյուրինգիայում կամ Ունտերսբերգ լեռան մեջ Բավարիայում , և երբ ագռավները թռչում են լեռան վրայով , նա արթնանում է և Գերմանիային վերադարձնում առաջվա հզորությունը : Վիլհելմ 1-ին կայսրը Կիֆհոյզեր լեռան մոտ , կառուցեց համանուն հուշարձանը, որն անվանեց «Ֆրիդրիխի վերամարմնավորում» , հուշարձանի բացումը տեղի ունեցավ 1896 թվականի հունիսի 18-ին , Ֆրիդրիխի թագադրման օրը: 

Հետաքրքիր փաստեր կայսեր մասին

Ֆրիդրիխի և Ադելաիդայի ամուսնությունից երեխա չի ծնվել:

Բեատրիսի հետ ամուսնությունից նա ունեցավ հետևյալ երեխաներին.

1.   Բեատրիս – 1162-1174 թթ. , նա նշանվել էր Սիցիլիայի արքա Վիլյամ 2-րդի հետ, բայց մահացավ , մինչև կամուսնանային:

2.   Ֆրիդրիխ 5-րդը – 1164 թ. հուլիսի 16- 1170 թ. նոյեմբերի 28

3.   Հենրիխ 6-րդ – 1165 թ. Նոյեմբեր , Նեյմեյխեն քաղաքում – 1197 թ. սեպտեմբերի 28-ին Մեսինայում

4.   Կոնրադը ՝ հետագայում կոչվեց Ֆրիդրիխ 6-րդ – 1167 թ. փետրվար – 1191 թ. հունվարի 20-ին Աքրա:

5.   Ժիզել – 1168-1184 թթ.

6.   Օտտո Առաջին, 1170-1200 թթ. հունվարի 13

7.   Կոնրադ 2-րդը ՝ Շվաբիայի և Ռոթենբուրգի դուքսը – 1182-1196 թթ. օգոստոսի 15-ին Դյուռլախում սպանվեց

8.   Ռենոդը – 1173 թ. ծնված , մահացավ մանուկ հասակում

9.   Վիլիամը , 1176 թ. ծնված , մահացավ մանուկ հասակում

10. Ֆիլիպ Շվաբիացին – 1177 թ. օգոստոս- 1208 թ. հունիսի 21-ին սպանվեց Բամբերգում ,:

11. Ագնեսը- 1181-1184 թթ. հոկտեմբեր 8: Նա նշանվել էր Հունգարիայի արքա Էմերիքի  հետ, բայց մահացավ , մինչև կամուսնանային:

Ֆրիդրիխը համաշխարհային մշակույթում

·        Վիկտոր Հյուգոյի ռոմանտիկ պիեսում 1843 թ. «Բուրգրավներ» Ֆրիդրիխը վերադառնում է շատ տարիներ անց իր մահից հետո , ինչպես պատմվում էր միջնադարյան լեգենդներում

·        Cyrus Townsend Bradyի Հոհենցոլերնում ՝ Շիկամորուսի ժամանակաշրջանի պատմության մասին , որը սկսվում է մեծ Գերմանական ռասա գովերգմամբ:

·        Land of Unreason 1941- ֆանտաստիկ նովել Սպրագ դե Կամպի և Ֆլետչեր Պռատի կողմից գրված , որտեղ հիշատակվում է Կիֆհոյզեր ամրոցը:

·        Ջոն Քրոուլիի նովելը- Փոքր, Մեծ , 1981, որտեղ Ֆրիդրիխն առանձնանում է որպես ժամանակակից կերպար, արթնացած դարերի քնից , Գրքում նա դառնում է ԱՄՆ Նախագահ և պաշտոնավարում որպես բռնակալ:

·        Ումբերտո Էկոյի Բաուդոլինո նովելում՝ 2000 թ , դեպքերը մասնակիորեն ընթանում են Ֆրիդրիխի արքունիքում , և նովելում գործ ենք ունենում նաև Ֆրիդրիխի առեղծվածային մահվան հետ: Երևակայական կերպար Բաուդոլինոն կայսեր որդեգրված որդին է և վստահված անձը:

·        1999 թ.-ին Թոմաս Քրաունի զբաղմունքը ֆիլմում գլխավոր գործող անձը ասում են, որ հագել է այն զարդարանքը, որը կայսրը հագել էր իր թագադրման ժամանակ 1152-ին:

·        1999 թ.-ին թողարկված իրական ժամանակի ստրատեգիական վիդեո խաղում՝ Կայսրերի դարաշրջանը 2 , առանձին բաժին է ընդգրկում հենց Ֆրիդրիխի գործունեությունը և խաչակրաց արշավանքը:

·        2002 թ.-ին թողարկված իրական ժամանակի ստրատեգիական վիդեո խաղում՝ Ստրոնգհոլդ: Խաչակրաց արշավանք, Կայսր Ֆրիդրիխը համակարգչի կողմից կառավարվող մրցակից է, որի հետ խաղացողները կարող են մրցել ռազմական ընդհարման ժամանակ,

·        2006 թ.-ին թողարկված իրական ժամանակի ստրատեգիական վիդեո խաղում՝ Միջնադարյան 2 Ընդհանուր պատերազմ: Արքայատներ , Ֆրիդրիխը ներառված է խաչակիրների արշավանքին առնչվող հատվածում:

·        Անդրեաս Սիլերի նովելը ՝ Իրական կախարդը (2008 թ.) վերագրված է 1000 տարվա առասպելին կայսեր կյանքի և մահվան ասպեկտներով :

·        2009 թ.-ին լույս տեսած ֆիլմում ՝ Բարբարոսսա, կայսրը գլխավոր գործող անձանցից է, որտեղ կերպարը խաղում է Ռաթջեր Հաուերը :

Ծանոթագրություններ

  1. Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911.
  2. LIBRIS — 2012.
  3. 3,0 3,1 Kindred Britain
  4. 4,0 4,1 Lundy D. R. The Peerage

Արտաքին հղումներ