«Խորհրդա-գերմանական պայմանագիր (1939)»–ի խմբագրումների տարբերություն
Տող 72. | Տող 72. | ||
==Գաղտնի դրույթ== |
==Գաղտնի դրույթ== |
||
Օգոստոսի 22-ին Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ քննարկումները կասեցնելուց մեկ օր անց Մոսկվան հայտարարեց, որ Ռիբենտրոպը պետք է ժամանի Մոսկվա հաջորդ օրը: Սա տեղի ունեցավ երբ Բրիտանիայի և Ֆրանսիայի պատվիրակությունները դեռ Մոսկվայում էին: Քանի որ Արևմտյան տերությունները չէին ցանկանում բավարարել Մոսվայի պահանջները, Ստալինը միանգամից որոշեց կենտրոնանալ գերմանա-խորհրդային գաղտնի պայմանագրի վրա{{sfn|Watt|1989|p=367}}: Օգոստոսի 24-ին ստորագրվեց չհարձակման պայմանագիր, որը ներառում էր, որ յուրաքանչյուր կողմ կարող է պատասխանատվության ենթարկվել այն խտելու համար, չեզոքություն պահպաներ, եթե մյուս կողմը պատերազմի մեջ մտնի երրորդ կողմի հետ, չանդամագրվեր որևէ խմբին, որը ուղղակի կամ անուղղակի վտանգ էր ներկայացնում մյուս կողմի համար: 1939 թվականի օգոստոսի 21-ի ''[[Իզվեստիա]]'' թերթի «Խորհրդա-գերմանական հարաբերություններ» հոդվածում գրված էր. |
Օգոստոսի 22-ին Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ քննարկումները կասեցնելուց մեկ օր անց Մոսկվան հայտարարեց, որ Ռիբենտրոպը պետք է ժամանի Մոսկվա հաջորդ օրը: Սա տեղի ունեցավ երբ Բրիտանիայի և Ֆրանսիայի պատվիրակությունները դեռ Մոսկվայում էին: Քանի որ Արևմտյան տերությունները չէին ցանկանում բավարարել Մոսվայի պահանջները, Ստալինը միանգամից որոշեց կենտրոնանալ գերմանա-խորհրդային գաղտնի պայմանագրի վրա{{sfn|Watt|1989|p=367}}: Օգոստոսի 24-ին ստորագրվեց չհարձակման պայմանագիր, որը ներառում էր, որ յուրաքանչյուր կողմ կարող է պատասխանատվության ենթարկվել այն խտելու համար, չեզոքություն պահպաներ, եթե մյուս կողմը պատերազմի մեջ մտնի երրորդ կողմի հետ, չանդամագրվեր որևէ խմբին, որը ուղղակի կամ անուղղակի վտանգ էր ներկայացնում մյուս կողմի համար: 1939 թվականի օգոստոսի 21-ի ''[[Իզվեստիա]]'' թերթի «Խորհրդա-գերմանական հարաբերություններ» հոդվածում գրված էր. |
||
{{ |
{{Քաղվածք|Խորհրդա-գերմանական առևտրային և վարկային պայմանագրի կնքումից հետո ամեն ինչ գնում է Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև հարաբերությունների լավացմանը<ref>[http://news.bbc.co.uk/2/hi/europe/8216847.stm Media build up to World War II], ''BBC News'', August 24, 2009</ref>:}} |
||
[[Պատկեր:Molotov–Ribbentrop Pact (German copy).gif|thumb|right|Մոլոտով-Ռիբենտրոպ պակտ]] |
[[Պատկեր:Molotov–Ribbentrop Pact (German copy).gif|thumb|right|Մոլոտով-Ռիբենտրոպ պակտ]] |
09:33, 22 Նոյեմբերի 2018-ի տարբերակ
Խորհրդա-գերմանական պայմանագիր | |
---|---|
Գերմանիայի և Խորհրդային Միության միջև ոչ ագրեսիան պակտ | |
Պայմանագրի տիպ | ոչ ագրեսիան պայմանագիր |
Ստորագրվել է — վայր |
1939 թ. օգոստոսի 23 Մոսկվա, ԽՍՀՄ |
Ուժը կորցրել է | Վ. Մոլոտով, Ի. ֆոն Ռիբենտրոպ |
Կողմեր | ԽՍՀՄ
|
Լեզուներ | ռուսերեն, գերմաներեն |
Վիքիդարան պարունակում է տեքստը. ru:Договор о ненападении между Германией и СССР |
Խորհրդա-Գերմանական պայմանագիր կամ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտ (պաշտոնական անվանում՝ Չհարձակման պայմանագիր Գերմանիայի և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության միջև), չհարձակման պայմանագիր Նացիստական Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև, ստորագրված 1939 թվականի օգոստոսի 23-ին Մոսկվայում արտաքին գործերի նախարարներ Իոահիմ ֆոն Ռիբենտրոպի և Վյաչեսլավ Մոլոտովի կողմից[1]: Պակտին հետևեց Խորհրդա-գերմանական առևտրային համաձայնագիրը 1940 թվականի փետրվարին: Պայմանագրի գաղտնի դրույթներով սահմանվում էր երկու տերությունների հետաքրքրությունների շրջանակը, որն իր մեջ ներառում էր միասնական ներխուժումը Լեհաստան: Այն գործեց երկու տարին, մինչև Ադոլֆ Հիտլերի կառավարությունը խախտեց այն` ներխուժելով Արևելյան Լեհաստան Բարբարոսա ռամագործողության ընթացում 1941 թվականի հունիսի 22-ին[2]:
Պայմանագրի կետերով գրավոր երաշխավորված էր չհարձակվել միմյանց վրա և որևէ երկրի կառավարություն դաշնակից չի դառնա կամ որևէ կերպ չի օգնի մյուս կողմի թշնամուն: Բացի չհարձակումից պայմանագիրը ներառում էր գաղտի մաս, որով բաժանվում էին Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի և Ռումինիայի տարածքները Գերմանիայի և ԽՍՀՄ «ազդեցությունների գոտիներ»` սխասելով այս երկրների տարածքային վերակազմավորումներին: Դրանից հետո Գերմանիան ներխուժեց լեհաստան 1939 թվականի սեպտեմբերի 1-ին: ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը հրամայեց Կարմիր բանակին ներխուժել Լեհաստան սեպտեմբերի 17-ին[3]: 1940 թվականի մարտին Ֆինլանդիայի Կարելիա և Սալլա տարածաշրջանները կցվեցին ԽՍՀՄ-ին Խորհրդա-ֆիննական պատերազմից հետո: Դրան հաջորդեց Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի և Ռումինիայի մի մասի (Բեսարաբիա, Հյուսիսային Բուկովինա և Հերցի մարզ) անեքսիան ԽՍՀՄ կողմից: Էթնիկ ուկրաինացիների և բերալռուների առկայությունը Լեհաստանում դարձավ Լեհաստան ներխուժման արդարացում: Ստալինի ներխուժումը Բուկովինա 1940 թվականին խախտեց պայմանագիրը, քանի որ այն չէր գտնվում ԽՍՀՄ հետաքրքրությունների գոտում[4]:
Պատերազմից հետո Ռիբբենտրոպը մեղադրվեց պատերազմական հանցագործությունների մեջ և մահապատժի ենթարկվեց: Մոլոտովը մահացավ 96 տարեկանում 1986 թվականին:
Պայմանագրի գաղտնի դրույթի գոյության մասին ԽՍՀՄ կառավարությունը ժխտում էր մինչև 1989 թվականը, երբ վերջապես բացահայտվեց այն[5]:
Նախապատմություն
Առաջին համաշխարհային պատերազմը աղետալի արդյունք ունեցավ Գերմանական Ռայխի և Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության համար: Պատերազմի ժամանակ Բոլշևիկները դուրս եկան պատերազմից և Վլադիմիր Լենինը ճանաչեց Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի անկախությունները: Բացի այդ Գերմանիայի առաջխաղացումը կանխելու համար Լենինը ստիպված էր ստորագրել Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը[6], որով Գերմանական կայսրությանը զիջեց ահռելի տարածքներ: Գերմանական կայսրության փլուզումից հետո Դաշնակիցները միջամտեցին Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին (1917–22)[7]:
1922 թվականի ապրիլի 16-ին Գերմանիան և ԽՍՀՄԸ կնքեցին Ռապալլոյի պայմանագիր, որով հրաժարվեցին միմյանց հանդեպ ֆինանսական և տարածքային պահանջներից[8]: Յուրաքանչյուր կողմը նաև երաշխավորեց իր չեզոքությունը մյուսի վրա հարձակվելու դեպքում 1926 թվականի Բեռլինի պայմանագրով[9]: Մինչդեռ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները վատացել էին Առաջին աշխարհամարտից հետո, 1920-ական թվականներին կնքվեցին մի շարք առևտրային համաձայնագրեր, որոնց արդյունքում առևտուրը դարձավ 433 միլիոն ռայխսմարկ տարեկան 1927 թվականի դրությամբ:[10]
1930-ական թվականներին Նացիստական կուսակցությունը Ադոլֆ Հիտլերի ղեկավարությամբ եկավ իշանության, ինչը աճեցրեց լավածությունը ԽՍՀՄ-ի և այլ սլավոնական երկրների միջև[11]: Բացի այդ հակասեմետական նացիստները ասոցացնում էին հրեաներին կոմունիզմի և ֆինանսական կապիտալիզմի հետ[12][13]: Ըստ նացիստների տեսության ԽՍՀՄ-ը ղեկավարում էին «Հրեա Բոլշևիկները»[14]: 1934 թվականին Հիտլերը իր խասքում նշել է, որ անխուսափելի է ճակատամարտը Պանսլավիզմի և Նեոսլավիզմի դեմ և հաղթանակը կբերի համաշխարհային վերելք, չնայած նա նշել էր, որ ռուսների հետ ճանապարհ կգնա, եթե նրանք օգնեն իրեն[15]: Գերմանիայի հակաբոլշևիկյան տրամադրվածությունները և ԽՍՀՄ արտաքին պարտքը բերեցին առևտրային հարաբերությունների անկմանը[16] 1934 թվականի ԽՍՀՄ ապրանքների ներմուծումը Գերմանիա իջավ 223 միլիոն Ռայսմարկի[10][17]:
1936 թվականին Գերմանիան և Ֆաշիստական Իտալիան սատարեցին իսպանացի ազգայնականներին Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, մինչդեռ ԽՍՀՄ-ը սատարում էր մասնակից սոցիալիստ Հանրապետականներին[18]: Այսպիսով Իսպանիայի քաղաքացիական պատերազմը դարձավ միջանկյալ պատերազմ Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև[19]: 1936 թվականին Գերմանիան և Ճապոնիան կնքեցին Հակակոմինտեռն պակտը[20], որին մեկ տարի անց միացավ Իտալիան[18][21]:
Մյունխենի համաձայնագիր
Հիտլերի հիստ հակախորհրդային հռետորաբանությունը պատճառներից մեկն էր, ինչու Բրիտանիան և Ֆրանսիան որոշեցին, որ ԽՍՀՄ-ի մասնակցությունը 1938 թվականի Մյունխենի վեհաժողովում կապված Չեխոսլովակիայի հետ կլինի վտանգավոր և անօգտակար[22] Կնքված Մյունխենի համաձայնագրով[23] որոշվեց Չեխոսլովկիայի մի մասը Կցել Գերմանիային 1938 թվականի վերջին և երկիրը վերջնական կազմալուծվեց 1939 թվականի մարտին[24], որի մի մասը Գերմանիային խաղաղեցնելու նպատակով զիջվեցին Չեմբեռլենի և Դալադիեի նախաձեռնությամբ[25]: Այս քաղաքականությունը տարակուսանք բերեց, որ Հիտլերի ցուցակում մյուսը կարող է լինել ԽՍՀՄ-ը[26]: ԽՍՀՄ ղեկավարությունը հավատում էր, որ Արևմուտքը ցանկանում է ուղղել Հիտլերի ագրեցին դեպի արևելք[27] և Ֆրանսիան ու Բրիտանիան կմնան չեզոք Գերմանիայի հրահրած պատերազմում` հույս ունենալով, որ երկու ոչ բարեկամ երկները կոչնչացնեն միմյանց[28]:
Գերմանիայի համար ավտարկիկ տնտեսական իրավիճակը կամ դաշնակցությունը Բրիտանիայի հետ անհնար էր, լավ հարաբերությունները ԽՍՀՄ հետ, որպեսզի ստանա հումք, անհրաժեշտ էր[29]: Հետագայում սպասված բրիտանական շրջափակումը բերեց դեպի Գերմանիա անհրաժեշտ հումքի մատակարարման նվազման[30]: Մյունխենի համաձայնագրից հետո, Գերմանիան ռազմական կարիքները բավարարելու համար և ԽՍՀՄ-ը ռազմական տեխնիկայի պահանջարկի համար սկսեցին քննարկում 1938 թվականի վերջից մինչև 1939 թվականի մարտը[31]: ԽՍՀՄ-ի երրորդ հնգամյա պլանով նախատեսված էր տեխնիկական վերազինում իրականացնել արդյունաբերության ոլորտում[29][32]: Գրեմանիայի պատերազմի նախագծողները հաշվեցին հումքի լուրջ դեֆիցիտ, եթե Գերմանիան սկսի պատերազմ առանց ԽՍՀՄ-ի մատակարարումների[33]:
1939 թվականի մարտի 31-ին Նացիստական Գերմանիայի կողմից Չեխոսլովակիան օկուպացնելուց հետո[34], Մեծ Բրիտանիան խոստացավ սատարել և Ֆրանսիան երաշխավորեց Լեհաստանի, Բելգիայի, Ռումինիայի, Հունաստանի և Թուրքիայի անկախությունները[35]: Ապրիլի 6-ին Լեհաստանը և Բրիտանիան կնքեցին ռազմական դաշնություն[36]: Ապրիլի 28-ին Հիտլերը քննադատեց 1934 թվականի Գերմանա-լեհական չհարձակման պայմանագիրը և 1935 թվականի Անգլո-գերմանական նավատորմային համաձայնագիրը[37]:
ԽՍՀՄ-ը, որը տարակուսում էր Արևմտյան տերություններից և հնարավոր «կապիտալիստական շրջափակումից», մի փոքր ավելի տարակուսած էր լքված կլինի կամ կբախվի Լեհական բանակի հետ և ոչինչ չէր ուզում բացի երկաթե ռազմական դաշինքից Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ[38], որոնք կերաշխավորեն երկու ճակատով Գերմանիայի դեմ հարձակումը[39]: Այսպիսով Ստալինի համար կոլեկտիվ անվտանգությունը հիմնական խնդիր էր դարձել[40]: Բրիտանիան և Ֆրանսիան դեռ հավատում էին, որ պատերազմից կարելի է խուսափել պատերազմից և ԽՍՀՄ-ը թուլացել է 1930-ականների բռնաճնշումներից հետո[41] և չի կարող լինել պատերազմի հիմնական մասնակից[39], նաև որ մեծ ռազմական աղբյուրներ են ծախսվել ԽՍՀՄ հաղթանակի համար ճապոնական Կվանտունյան բանակի նկատմամբ Մանջուրիայի սահմանին[42]: Ֆրանսիան ավելի նպատակադրված էր համաձայնագիր կնքել ԽՍՀՄ-ի հետ քան Բրիտանիան և որպես մայրցամաքային տերություն ավելի շատ էր ցանկանում հասնել համաձայնությամբ և վախենում էր ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև համաձայնագրի կնքումից[43]: Այս իրադարձությունները մասնակի բացատրում էին, թե ինչու էր Մոսկվան երկակի խաղ խաղում 1939 թվականին` դաշնակցության շուրջ բաց քննարկումներ իրականացնելով Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ, իսկ նրանց թիկունքում գաղտնի բանակցություններ էր վարում Գերմանիայի հետ[43]:
Մայիսի վերջին պայմանագրերի նախագծերը պաշտոնապես ներկայացվեցին[44]: Հունիսի կեսերին եռակողմ բանակցությունները սկսվեցին[45]: Քննարկումները կենտրոնացան արևելյան և կենտրոնական Եվրոպայի երկրների վրա, որոնց անվանտգությունը հարկավոր էր երաշխավորել Գերմանիայի աճող ագրեսիայից[46]: ԽՍՀՄ-ը կարծում էր, որ եթե Գերմանիան նպատակաուղղվի Մերձբալթյան երկրների վրա, դա կնշանակի անուղղակի ագրեսիա ԽՍՀՄ-ի հանդեպ[47]: Բրիտանիան տարակուսում էր, որ ԽՍՀՄ-ը լեզու կգտնի իրենց հետ և կարդարացնի իր ներխուժումը Ֆինլանդիա և Մերձբալթյան երկրներ, կամ կստիպի այս երկներին լավ հարաբերություններ փնտրել Գերմանիայի հետ[48][49]: Անուղղակի ագրեսիայի սահմանման վերաբերյալ քննարկումները դարձան կողմերի անհամաձայնության պետճառ և հուլիսի կեսերին եռակողմ քաղաքական բանակցությունները սառեցվեցին, բայց համաձայնվեցին սկսել քննարկումներ ռազմական համաձայնագրի շուրջ, որին ընդդիմացավ ԽՍՀՄ-ը` պատճառաբանելով , որ ոչ մի ռազմական համագործակցություն հնարավոր չէ առանց քաղաքական համաձայնագրի[50]: Ռազմական բանակցություններից մեկ օր առաջ պոլիտբյուրոն որոշեց, որ բանակցությունները արդյունք չեն ունենա և որոշեց սկսել լրջորեն մտածել Գերմանիայի հետ բանակցությունների շուրջ[51]: Ռազմական բանակցությունները սկսվեցին օգոստոսի 12-ին Մոսկվայում, Բրիտանիայի պատվիրակությունը ղեկավարում էր նախկին ադմիրալ Ռեգինալդ Դրաքսը, Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարն էր Այմե Դյումեն և ԽՍՀՄ-ինը` Կլիմենտ Վորոշիլովը: Առանց գրավոր համաձայնության, Դրաքսը իրավասու չէր երաշխավորել որևէ բան ԽՍՀՄ-ին և հնարավորինս ձգձգում էր քննարկումները և խուսափում էր պատասխանից, որդյոք Լեհաստանը կտրամադրի իր տարածքերը ԽՍՀՄ բանակին, եթե Գերմանիան հարձակվի նրա վրա[52]: Քանի որ բանակցությունները տապալվեցին, Գերմանիայի ագրեսիան զսպող հնարավոր միջոցը կորցվեց[53]:
Բանակցություններ
Գաղտնի քննարկումների սկիզբ
Ապրիլից հուլիս խորհրդային և գերմանացի պաշտոնյաները հայտարարություններով հանդես եկավ, որով պատրաստակամություն հայտարարեցին սկսելու քաղաքական բանակցությունները, սակայն իրական բանակցություններ այդ ընթացքում տեղի չունեցան[54]: Քննարկումների հիմնական թեման պետ է լիներ տնտեսական բանակցությունների վերականգնումը, քանի որ քաղաքական և դիվանագիտական հիմնված էին դրանց վրա[55]: Մայիսին Ստալինը պաշտոնանկ արեց արտգործնախարար Մաքսիմ Լիտվինովին, ում համարում էին արևմտամետ և ով նաև հրեա էր: Նրան փոխարինեց Վյաչեսլավ Մոլոտովը, ում թույլատրվեց բացի Ֆրանսիայից և Բրիտանիայից բանակցություններ վարել նաև այլ կողմի հետ[56]:
1939 թվականի հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին խորհրդային և գերմանացի պաշտոնյաները համաձայնության հասան նախագծվող տնտեսական համաձայնագրի դրույթների մեծամասնության շուրջ[57] և հիմք դրեցին հավանական քաղաքական համաձայնագրի համար[58][59][60], որը ԽՍՀՄ-ը պետք է կնքեր միայն տնտեսական համաձայնագիրը կնքելուց հետո[61]:
Օգոստոսի բանակցություններ
Օգոստոսի սկբին Գերմանիան և ԽՍՀՄ-ը աշխատում էին տնտեսական գործարքի վերջին տարրերի վրա[62] և սկսեցին քննարկել քաղաքական դաշինքը: Նրանցից յուրաքանչյուրը բացատրեց արտաքին քաղաքականության վատթարացման պատճառները 1930-ականն թվականներին, և ընդհանուր գաղափար մշակեցին, որը հակակապիտալիզմն էր[63][64][65]:
Նույն ընթացքում բրիտանացի, ֆրանսիացի և խորհրդային պաշտոնյաները քննարկում էին եռակողմ ռազմական դաշինքի հնարավորություները Մոսկվայում` հիմքը դնելով երեք կողմի միավորման և Գերմանիայի հարձակման հնարավոր ազդեցության վրա[48]: Քննարկումները սկսեցին օգոստոսի կեսերին, և առանցքային հարց էր Գերմանիայի հարձակման դեպքում խորհրդային բանակին թույլատրել օգտագործել Լեհաստանի տարածքը: Կողմերը սպասում էին, քանի որ բրիտանացի և ֆրանսիացի պաշտոնյաները փորձում էին համոզել լեհերին ընդունել այդ դրույթները[66][67]: Լեհ պաշտոնյաները հրաժարվեցին թույլատրել Կարմիր բանակին մուտք գործել Լեհաստան, եթե Գերմանիան հարձակվի: Լեհաստանի արտգործնախարար Յոզեֆ Բեքը ընդգծեց, որ Լեհաստանի կառավարությունը վախենում է, որ Կարմիր բանակը կմտնի իրենց տարածք և այլևս չի լքի այն[68][69]:
Օգոստոսի 19-ին Գերմանա-խորհրդային առևտրային համաձայնագիրը վերջապես ստորագրվեց[70]: Օգոստոսի 21-ին ԽՍՀՄ-ը դուրս եկավ եռակողմ բանակցություններից` բերելով այլ պատճառներ[71][72]: Նույն օրը Ստալինը ընդունեց Գերմանիայի ներկայացուցչին, ով հայտնեց, որ Գերմանիան ցանկանում է քննարկել գաղտնի չհարձակման համաձայնագիր և որով ԽՍՀՄ-ի հետաքրքրությունների շրջանակի մեջ կմտնի Լեհաստանի կեսը, Լատվիան, Էստոնիան, Ֆինլանդիան և Բեսարաբիան[73] Նույն օվա գիշերը Ստալինը պատասխանեց, որ ԽՍՀՄ-ը ցանկանում է ստորագրել նման պայմանագիր և Ռիբենտրոպին կընդունի օգոստոսի 23-ին[74]:
Գաղտնի դրույթ
Օգոստոսի 22-ին Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ քննարկումները կասեցնելուց մեկ օր անց Մոսկվան հայտարարեց, որ Ռիբենտրոպը պետք է ժամանի Մոսկվա հաջորդ օրը: Սա տեղի ունեցավ երբ Բրիտանիայի և Ֆրանսիայի պատվիրակությունները դեռ Մոսկվայում էին: Քանի որ Արևմտյան տերությունները չէին ցանկանում բավարարել Մոսվայի պահանջները, Ստալինը միանգամից որոշեց կենտրոնանալ գերմանա-խորհրդային գաղտնի պայմանագրի վրա[75]: Օգոստոսի 24-ին ստորագրվեց չհարձակման պայմանագիր, որը ներառում էր, որ յուրաքանչյուր կողմ կարող է պատասխանատվության ենթարկվել այն խտելու համար, չեզոքություն պահպաներ, եթե մյուս կողմը պատերազմի մեջ մտնի երրորդ կողմի հետ, չանդամագրվեր որևէ խմբին, որը ուղղակի կամ անուղղակի վտանգ էր ներկայացնում մյուս կողմի համար: 1939 թվականի օգոստոսի 21-ի Իզվեստիա թերթի «Խորհրդա-գերմանական հարաբերություններ» հոդվածում գրված էր.
Խորհրդա-գերմանական առևտրային և վարկային պայմանագրի կնքումից հետո ամեն ինչ գնում է Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև հարաբերությունների լավացմանը[76]: |
Պայմանագրում կային նաև գաղտնի դրույթներ, որը բացահայտվեց միայն 1945 թվականին Գերմանիայի պարտությունից հետո[77], չնայած դրա հետ կապված խոսակցությունները տարածվել էին շատ ավելի վաղ[78]: Համաձայն այս դրույթների Ռումինիան, Լեհաստանը, Լիտվան, Լատվիան, Էստոնիան և Ֆինլանդիան բաժանվում էին Գերմանիայի և ԽՍՀՄ-ի «ազդեցության շրջանակների» միջև[77]: Հյուսիսում Ֆինլանդիան, Էստոնիան և Լատվիան մտնում էին ԽՍՀՄ ազդեցության շրջանակի մեջ[77]: Լեհաստանը բաժանվելու էր երկու քաղաքական տարածքների` Պիսա, Նարև, Վիսլա և Սան գետերից արևելք անցնում էր ԽՍՀՄ-ին, իսկ արևմտյան մասը` Գերմանիային[77]: Լիտվան պետք է անցներ Գերմանիայի ազդեցության մեջ, սակայն 1939 թվականին համաձայնեցվեց ևս մեկ գաղտնի դրույթ, որով Լիտվայի մեծ մասը անցավ ԽՍՀՄ-ին[79]: Համաձայն պայամանագրի, Լիտվային էր փոխանցվելու նրա պատմական մայրաքաղաք Վիլնիուսը, որը գտնվում էր Լեհաստանի վեահսկողության ներքո միջպատերազմական շրջանում: Մեկ այլ դրույթով նշված էր, որ Գերմանիան չի միջամտելու ԽՍՀՄ-ի գործողություններին Բեսարաբիայում, որն այդ ժամանակ Ռումիայի կազմում էր[77], և որպես արդյունք ոչ միայն Բեսարաբիան, այլ նաև Հյուսիսային Բուկովինան և Հերցը օկուպացվեցին ԽՍՀՄ-ի կողմից:
Ստորագրման ժամանակ Ստալինը և Ռիբենտրոպը ջերմ զրույցի բռնվեցին, փոխանակեցին կենացներ` մոռանալով միմյանց վիրավորանքները 1930-ական թվականներին[80]: Նրանք բնութագրեցին Բրիտանիային որպես խորհրդա-գերմանական հարաբերությունների փչացման վրա միշտ աշխատող երկիր[81]:
Ծանոթագրություններ
- ↑ Zabecki, David (2014). Germany at war : 400 years of military history. Santa Barbara, California: ABC-CLIO, LLC. էջ 536. ISBN 1-59884-981-6.
- ↑ Britannica (2015). «A secret supplementary protocol of September 28, 1939». German-Soviet Nonaggression Pact. Encyclopædia Britannica. Վերցված է 14 November 2015-ին.
- ↑ Goldman, 2012, էջեր 163–64
- ↑ Brackman, Roman The Secret File of Joseph Stalin: A Hidden Life (2001) p. 341
- ↑ «Russian historians defend the Molotov-Ribbentrop Pact».
- ↑ «Peace Treaty of Brest-Litovsk». BYU. 3 March 1918.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն); Invalid|ref=harv
(օգնություն). - ↑ Montefiore, 2005, էջ 32
- ↑ «German–Russian agreement». Rapallo: Mt Holyoke. 16 April 1922.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն); Invalid|ref=harv
(օգնություն). - ↑ «Treaty of Berlin Between the Soviet Union and Germany». Yale. 24 April 1926.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն); Invalid|ref=harv
(օգնություն). - ↑ 10,0 10,1 Ericson, 1999, էջեր 14–5
- ↑ Bendersky, 2000, էջ 177
- ↑ Lee, Stephen J; Paul, Shuter (1996). Weimar and Nazi Germany. Heinemann. էջ 33. ISBN 0-435-30920-X..
- ↑ Bendersky, 2000, էջ 159
- ↑ Müller, Rolf-Dieter; Ueberschär, Gerd R (2002). Hitler's War in the East, 1941–1945: A Critical Assessment. Berghahn. էջ 244. ISBN 978-1-57181-293-3..
- ↑ Rauschning, Hermann (2006). Hitler Speaks: A Series of Political Conversations With Adolf Hitler on His Real Aims. Kessinger. էջեր 136–7. ISBN 978-1-4286-0034-8..
- ↑ Ericson, Edward E III (May 1998). «Karl Schnurre and the Evolution of Nazi–Soviet Relations, 1936–1941». German Studies Review. 21 (2): 263–83. doi:10.2307/1432205. JSTOR 1432205.
{{cite journal}}
: Invalid|ref=harv
(օգնություն). - ↑ Hehn, 2005, էջ 212
- ↑ 18,0 18,1 Jurado, Carlos Caballero; Bujeiro, Ramiro (2006). The Condor Legion: German Troops in the Spanish Civil War. Osprey. էջեր 5–6. ISBN 1-84176-899-5..
- ↑ Lind, Michael (2002). Vietnam, the Necessary War: A Reinterpretation of America's Most Disastrous Military Conflict. Simon & Schuster. էջ 59. ISBN 978-0-684-87027-4..
- ↑ Gerhard, Weinberg (1970). The Foreign Policy of Hitler's Germany Diplomatic Revolution in Europe 1933–36. Chicago: University of Chicago Press. էջ 346..
- ↑ Spector, Robert Melvin. World Without Civilization: Mass Murder and the Holocaust, History, and Analysis. էջ 257..
- ↑ «Hitler and Russia». The Times. London. June 24, 1941..
- ↑ «Agreement concluded at between Germany, Great Britain, France and Italy». Munich: Yale. 29 September 1938.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)(չաշխատող հղում). - ↑ Kershaw, 2001, էջեր 157–8
- ↑ Kershaw, 2001, էջ 124
- ↑ Beloff, Max (Oct 1950). «Soviet Foreign Policy, 1929–41: Some Notes». Soviet Studies. 2 (2): 123–37. doi:10.1080/09668135008409773.
{{cite journal}}
: Invalid|ref=harv
(օգնություն). - ↑ Kershaw, 2001, էջ 194
- ↑ Carr, 1949
- ↑ 29,0 29,1 Ericson, 1999, էջեր 1–2
- ↑ Ericson, 1999, էջեր 3–4
- ↑ Ericson, 1999, էջեր 29–35
- ↑ Hehn, 2005, էջեր 42–43
- ↑ Ericson, 1999, էջ 44
- ↑ Collier, Martin; Pedley, Philip. Germany, 1919–45..
- ↑ Kinder, Hermann; Hilgemann, Werner (1978). The Anchor Atlas of World History. Vol. II. New York: Anchor Press, Doubleday. էջ 165. ISBN 0-385-13355-3..
- ↑ Crozier, Andrew J. The Causes of the Second World War. էջ 151..
- ↑ Brown, Robert J (2004-01-01). Manipulating the Ether: The Power of Broadcast Radio in Thirties America. ISBN 0-7864-2066-9..
- ↑ Carley, 1993, էջ 324
- ↑ 39,0 39,1 Watson, 2000, էջ 695
- ↑ Roberts, G (December 1997). «The Journal of Modern History» (review of Raack, R, Stalin's Drive to the West, 1938–1945: The Origins of the Cold War). 69 (4): 787.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն); Invalid|ref=harv
(օգնություն). - ↑ Watt, 1989, էջ 118
- ↑ Carley, 1993, էջեր 303–41
- ↑ 43,0 43,1 Watson, 2000, էջ 696
- ↑ Watson, 2000, էջեր 696–8
- ↑ Watson, 2000, էջ 704
- ↑ Carley, 1993, էջեր 322–3
- ↑ Watson, 2000, էջ 708
- ↑ 48,0 48,1 Shirer, 1990, էջ 502
- ↑ Hiden, John (2003). The Baltic and the Outbreak of the Second World War. Cambridge University Press. էջ 46. ISBN 0-521-53120-9..
- ↑ Watson, 2000, էջեր 710–1
- ↑ Gromyko, Andrei; Ponomarev, B. N. Ponomarev (1981). Soviet foreign policy : 1917-1980 Collectible Soviet foreign policy : 1917-1980. Progressive Publishers. էջ 89..
- ↑ Butler, Susan (2016). Roosevelt and Stalin: Portrait of a Partnership. Vintage Books. էջ 173..
- ↑ Stalin 'planned to send a million troops to stop Hitler if Britain and France agreed pact'
- ↑ Nekrich, Ulam, էջեր 107–11
- ↑ Ericson, 1999, էջ 46
- ↑ Nekrich, Ulam, էջեր 109–10
- ↑ Fest, 2002, էջ 588
- ↑ Ulam, 1989, էջեր 509–10
- ↑ Shirer, 1990, էջ 503
- ↑ Roberts, 1992a, էջ 64
- ↑ Ericson, 1999, էջեր 54–5
- ↑ Ericson, 1999, էջ 56
- ↑ Nekrich, Ulam, էջ 115
- ↑ Fest, 2002, էջեր 589–90
- ↑ Bertriko, Jean-Jacques; Subrenat, A; Cousins, David (2004). Estonia: Identity and Independence. Rodopi. էջ 131. ISBN 90-420-0890-3..
- ↑ Watson, 2000, էջ 713
- ↑ Shirer, 1990, էջ 536
- ↑ Shirer, 1990, էջ 537
- ↑ Cienciala, Anna M (2006) [2004]. «The Coming of the War and Eastern Europe in World War II» (lecture notes). University of Kansas.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն); Invalid|ref=harv
(օգնություն). - ↑ Shirer, 1990, էջ 525
- ↑ Roberts, 2006, էջ 30
- ↑ Watson, 2000, էջ 715
- ↑ Murphy, David E (2006). What Stalin Knew: The Enigma of Barbarossa. Yale University Press. էջ 23. ISBN 0-300-11981-X..
- ↑ Shirer, 1990, էջ 528
- ↑ Watt, 1989, էջ 367
- ↑ Media build up to World War II, BBC News, August 24, 2009
- ↑ 77,0 77,1 77,2 77,3 77,4 «Text of the Nazi–Soviet Non-Aggression Pact». Fordham. 23 August 1939.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն); Invalid|ref=harv
(օգնություն). - ↑ Ceslovas Laurinavicius, "The Lithianian Reaction to the Loss of Klaipeda and the Combined Gift of Soviet "Security Assistance and Vilnius", in: Northern European Overture to War, 1939–1941: From Memel to Barbarossa, 2013, 90-04-24909-5
- ↑ Christie, Kenneth (2002). Historical Injustice and Democratic Transition in Eastern Asia and Northern Europe: Ghosts at the Table of Democracy. RoutledgeCurzon. ISBN 0-7007-1599-1..
- ↑ Shirer, 1990, էջ 539
- ↑ Shirer, 1990, էջ 540