«Մաղաքիա Օրմանյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
→‎Երկերը: +Ծիսական Բառարան link
→‎Հղումներ: +Ծիսական Բառարան
Տող 113. Տող 113.
* [http://www.azg.am/AM/error/2005072317 Վահրամ Փափազյան, Մաղաքիա Օրմանյան,- «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #136, 2005-07-23։]
* [http://www.azg.am/AM/error/2005072317 Վահրամ Փափազյան, Մաղաքիա Օրմանյան,- «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #136, 2005-07-23։]
* [https://www.youtube.com/watch?v=KOmlzEGMJ-w ԾՆՆԴԱՎԱՅՐ. Մաղաքիա Օրմանյան]
* [https://www.youtube.com/watch?v=KOmlzEGMJ-w ԾՆՆԴԱՎԱՅՐ. Մաղաքիա Օրմանյան]
* [http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=80 Ծիսական Բառարան], Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեան։ Կաթողիկոսութիւն Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, Անթիլիաս, 1979։


== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ ==

06:41, 22 Նոյեմբերի 2018-ի տարբերակ

Մաղաքիա Օրմանյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 23, 1841(1841-02-23) կամ 1841[1][2]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[3]
Մահացել էնոյեմբերի 19, 1918(1918-11-19) կամ 1918[1][2]
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունքահանա, պատմաբան, բանասեր և հրապարակախոս
Զբաղեցրած պաշտոններԿոստանդնուպոլսի հայոց պատրիարք և եպիսկոպոս
 Malachia Ormanian Վիքիպահեստում

Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեան, Կ. Պոլսի հայոց պատրիարք (փետրվարի 23, 1841(1841-02-23) կամ 1841[1][2], Կոստանդնուպոլիս[3] - նոյեմբերի 19, 1918(1918-11-19) կամ 1918[1][2], Կոստանդնուպոլիս), աստվածաբան, հայագետ, պատմաբան, բանասեր, հրապարակախոս, ազգային պահպանողական ուղղության հասարակական գործիչ։

Կենսագրություն

Ծնվել է 1841 թ. փետրվարի 11(23) ին, Կ. Պոլսում։

Նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլսում, 1851 թվականից ուսումը շարունակել Հռոմի Անտոնյանց Ս. Լուսավորիչ վանքում, 1858 թվականից՝ Վատիկանի հոգևոր դպրոցում։

Նույն թվին ստանալով աստվածաբանության մագիստրոսի աստիճան՝ նշանակվել է Հռոմի Քարոզչության դպրոցում հայերենի ուսուցիչ։

1866 թվականին վերադարձել է Կ. Պոլիս, նշանակվել Անտոնյանց միաբանության քարտուղար, իսկ 1867թվականին՝ ստանձնել Հռոմի Անտոնյանց վարժարանի տեսչի պաշտոնը։ 1868 թվականին Հռոմում ստացել է իմաստասիրության, աստվածաբանության և եկեղեցական իրավագիտության մագիստրոսի գիտական աստիճան, ընտրվել Հռոմի աստվածաբանական ակադեմիայի անդամ։ Տիրապետել է իտալերենին, ֆրանսերենին, հունարենին, լատիներենին, արաբերենին, թուրքերենին։

1870 թվականին խուսափելով կաթոլիկ հոգևորականության հալածանքներից, վերադարձել է Կ. Պոլիս, որտեղ զբաղվել է հրապարակախոսությամբ՝ ֆրանսիական և հայկական թերթերում տպագրած հոդվածներով բացահայտ պայքարել հայ կաթոլիկ համայնքը պառակտելու, հայ կաթոլիկների մեջ հայկական ավանդությունները վերացնելու Վատիկանի քաղաքականության դեմ։

Այդ շրջանում է գրել Հռոմի կաթոլիկ եկեղեցու և հայոց վեճը լուսաբանող աշխատություններ, ինչպիսիք են՝ «Արեւելեան հայ-կաթողիկէ հայերը» (1870, իտալերեն), «Արեւելեան կաթոլիկաց կրօնական ազատութիւնը եւ քաղաքացիական իրաւունքները» (1872, ֆրանսերեն), «Ռեւերսուրուս կամ Հայք եւ պապութիւն» (1872, իտալերեն), «Վատիկան եւ Հայք»[4] (1873, ֆրանսերեն) գրքերը, որոնք 1874-ին ներառվել են Վատիկանի արգելած գրքերի ցանկի մեջ։

1875 թվականին Իտալիայում հանդիպել է երկրի ազգ-ազատագրական պայքարի ղեկավար Ջ. Գարիբալդիին, նրա հետ քննարկել հայ և իտալացի ժողովուրդների ազատագրական պայքարին վերաբերող հարցեր։

1876 թվականին վերջնականապես որոշել է խզել իր կապերը Վատիկանի հետ և հրաժարվել է կաթոլիկությունից։ 1877 թվականին դիմել է Կ. Պոլսի հայոց պատրիարք Ներսես արք. Վարժապետյանին՝ Հայ եկեղեցու գիրկը դառնալու խնդրանքով։

1879 թվականին Կ. Պոլսի Գումգափուի Մայր եկեղեցում Վարժապետյան պատրիարքի ձեռքից ստացել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու ծայրագույն վարդապետական աստիճան։

Հայ եկեղեցու ծոցում իր գործունեությունն սկսել է որպես քարոզիչ Կ. Պոլսի Ղալաթիա թաղամասի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։

1880 թվականին նշանակվել է Կարինի թեմի առաջնորդ, վճռական դեր խաղացել Կարինի Սանասարյան վարժարանի բացման (1881) գործում, ստանձնել վարժարանի տեսչական մարմնի նախագահությունը, կապեր հաստատել իր աթոռանիստ Կարինում 1881-ին ստեղծված «Պաշտպան Հայրենյաց» ազատագրական գաղտնի կազմակերպության ղեկավարների հետ, աջակցել նրանց կազմակերպչական աշխատանքներում։

1886 թվականին Ս. Էջմիածնում Մակար Ա Թեղուտցի կաթողիկոսը նրան ձեռնադրել է եպիսկոպոս։

1887 թվականին թողել է Կարինի առաջնորդությունը և Մակար Ա Թեղուտցու կոնդակով հրավիրվել Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում աստվածաբանություն դասավանդելու։

Նրա շնորհիվ ճեմարանում դասավանդվող աստվածաբանական առարկաների հանդեպ մեծ հետաքրքրություն է առաջանում։ Օրմանյանի միջնորդությամբ եվրոպական համալսարաններում իրենց կրթությունն են շարունակում ճեմարանական իր սաները՝ Կոմիտաս վարդապետը, Գարեգին Ա Հովսեփյանցը, Կարապետ Տեր-Մկրտչյանը, Գևորգ Զ Չորեքչյանը, Երվանդ Տեր-Մինասյանը և այլն։

Օրմանյանի ազատագրական տոգորումները և ազատախոհ ճառերը գրավել են ցարական իշխանությունների ուշադրությունը, և նա, ռուսահպատակ չլինելու պատրվակով, արտաքսվել է ռուսական կայսրության սահմաններից։

1889 թվականին վերադարձել է Կ. Պոլիս և նշանակվել Արմաշի վանքի վանահայր և իր կազմակերպած դպրեվանքի տեսուչ։

Օրմանյանը Կ.Պոլսի հայոց պատրիարք է ընտրվել սուլթան Աբդուլ Համիդ II-ի արյունոտ բռնապետության պայմաններում, երբ Կ. Պոլսում ու Արևմտյան Հայաստանի նահանգներում սկսվել էին հայկական ջարդերն ու տեղահանությունները։

Ստեղծված իրավիճակում Օրմանյան պատրիարքը հնարավոր միջոցներով փորձել է մեղմացնել Աբդուլ Համիդ II-ի՝ հայերի դեմ ունեցած ատելությունը, կանխել ավելի մեծ աղետները և քիչ թե շատ տանելի վիճակ ստեղծել։

Նա իր զգույշ և պահպանողական քաղաքականությամբ առաջ է բերել Կ. Պոլսի ազգային որոշ շրջանակների, ինչպես նաև՝ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի հոգևորականության մի մասի դժգոհությունը և հանիրավի ամբաստանվել է[5]։

1906 թվականին, Հայոց Ազգային սահմանադրության վերաքննման և, փաստորեն, արգելման վերաբերյալ Աբդուլ Համիդ II-ի հրամանի առիթով Օրմանյանը սուլթանին ներկայացրել է հրաժարական, որը չի ընդունվել։

1908 թվականի հուլիսի 16-ին Կ. Պոլսում կազմակերպված բազմամարդ ցույցի մասնակիցները խուժել են պատրիարքարան և Օրմանյանինին հայտարարել պաշտոնանկ։

«Յիշատակագիրք երկոտասանամեայ պատրիարքութեան» գրքում (1910) նա հերքել է իր դեմ եղած ամբաստանությունները։ 1913 թվականի հունվարի 3-ին Ազգային երեսփոխանական ժողովը, որտեղ ի պաշտպանություն Օրմանյանի ճառով հանդես է եկել գրող Գրիգոր Զոհրապը, արդարացրել է նախկին պատրիարքին։

Նույն թվին Օրմանյանն ընտրվել է եկեղեցական համագումարի պատգամավոր, կրոնական ժողովի անդամ և ապա՝ Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ, բայց հրաժարվել է ստանձնել այդ պաշտոնը։

1914–1917 թվականներին Օ. Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքում վարել է մի շարք պաշտոններ, դասավանդել ժառանգավորաց վարժարանում։

1918 թվականին վերադարձել է Կ. Պոլիս, որտեղ և վախճանվել է։

Երկերը

Օրմանյանը եղել է ժամանակի ամենանշանավոր և բեղմնավոր հայ գիտնական հոգևորականը։ Նա թողել է գրական, գիտական, մատենագրական հարուստ ժառանգություն, եկեղեցապատմական մի շարք կոթողային աշխատություններ, ինչպիսիք են՝

  • «Համապատում» (1911)
  • «Հայոց եկեղեցին» (1911, թարգմանվել է նաև ռուսերեն[6], անգլերեն[7][8], ֆրանսերեն[9] և այլ լեզուներով)
  • «Ծիսական Բառարան», Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեան։ Կաթողիկոսութիւն Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, Անթիլիաս, 1979։
  • «Խոհք եւ խօսք» (յետմահու հրատարակութիւն), Երուսաղեմ, 1929։

և այլն։

Օրմանյանը հրապարակախոսական, դավանական, գիտական և գրական բազմաթիվ հոդվածներ է տպագրել «Մասիս», «Արևելք», «Արարատ», «Լումա» պարբերականներում, հանդես եկել եվրոպական մամուլում։

Ունի մի շարք անտիպ և անավարտ գործեր։

Հայ եկեղեցու պատմությանը և դերին է նվիրված Օրմանյանի «Ազգապատում» կոթողային աշխատությունը՝ Հայ եկեղեցու պատմությունը հասցնելով մինչև Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցու ընտրությունը (1908)։

Օրմանյանը, շեշտելով հայ ժողովրդի պատմության մեջ Հայ եկեղեցու կատարած դերը, չի վախեցել ի ցույց դնել նաև այն սայթաքումներն ու ցավալի վրիպումները, որ ունեցել են հայոց կաթողիկոսները։

«Ազգապատում» աշխատության մեջ հեղինակը ցանկացել է դեպքերը ներկայացնել ժամանակագրական կարգով, սակայն, կենտրոնանալով կաթողիկոսների հաջորդականության խնդիրների վրա, հայ ժողովրդի և Հայ եկեղեցու պատմությունը շարադրել է ըստ կաթողիկոսների գահակալության տարիների և պատմության անցքերը կապել ժամանակի կաթողիկոսի հետ։

Իր թերի կողմերով և պատմագիտական վիճելի հայացքներով հանդերձ «Ազգապատում»-ը, իբրև հայ կյանքի յուրօրինակ հանրագիտարան, շատ առումներով այսօր էլ մնում է չգերազանցված։

Մատենագիտություն

Մաղաքիա Օրմանյանի աշխատությունների լիակատար մատենացույցը տե՛ս Օրմանեան Մաղաքիա արքեպս., Միութիւն հայութեան. Երկրորդ հրատարակությունը, Փարիզ, տպարան «Արաքս», 1958, էջ 68-70։

Գրականություն

Ծանոթագրություններ

Հղումներ

Աղբյուրներ

Նշանավոր ճեմարանականներ, Պրակ Ա, Էջմիածին, 2005, էջ 455-463։