«Սասնա ծռեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 15. Տող 15.
|կազմի_հեղինակ =
|կազմի_հեղինակ =
|հրատարակչություն = Հրապարակումներ՝
|հրատարակչություն = Հրապարակումներ՝
* [[1873 թվական]]՝ ըստ [[Գարեգին Սրվանձտյան|Գարեգին Սրվանձտյանցի]] (առաջին)
[[1873 թվական]]՝ ըստ [[Գարեգին Սրվանձտյան|Գարեգին Սրվանձտյանցի]] (առաջին)
* [[1939|1939 թվական]]՝ ըստ [[Հովսեփ Օրբելի|Հովսեփ Օրբելու]] (համահավաք բնագիր)
[[1939|1939 թվական]]՝ ըստ [[Հովսեփ Օրբելի|Հովսեփ Օրբելու]] (համահավաք բնագիր)
|հրատարակման տարեթիվ =
|հրատարակման տարեթիվ =
|թարգմանիչ =
|թարգմանիչ =

23:53, 20 Նոյեմբերի 2018-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սասնա ծռեր (այլ կիրառումներ)
«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ»
Հայոց էպոսի հերոսները՝ ըստ Հակոբ Կոջոյանի
Տեսակէպոս
Ժանրազգային էպոս
Հեղինակհայ ժողովրդական բանահյուսություն
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուարևմտահայերեն (բարբառներ՝ մոկաց, մշո, սասնա, արարատյան)
Գրվել էհստակեցված չէ (արաբական արշավանքների ժամանակահատվածում)
ԿերպարներՍասունցի Դավիթ և Մեծ Մհեր
Հրատարակչություն

Հրապարակումներ՝ 1873 թվական՝ ըստ Գարեգին Սրվանձտյանցի (առաջին)

1939 թվական՝ ըստ Հովսեփ Օրբելու (համահավաք բնագիր)
Հրատարակվել է1874
Թվային տարբերակթվային տարբերակի հղում
ՎիքիքաղվածքՍասնա ծռեր
 David of Sassun

«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ», հայ ժողովրդի ազգային էպոսը կամ դյուցազնավելը, որը ստեղծվել է ժողովրդական բանահյուսության հիման վրա։ Վիպասացների և բանահավաքների կողմից այն կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլն։ Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։ Հայոց դյուցազնավեպը գաղափարական առումով արտացոլում է նաև իրականությունից ունեցած դժգոհությունն ու կառուցվելիք արդար աշխարհի նկատմամբ ունեցած փափագը՝ բոլոր դեպքերում գովաբանելով օտարի լծի դեմ ելած ժողովրդի հերոսական պայքարը։

Էպոսը համահավաք տարբերակով կոչվում է «Սասնա ծռեր»։ «Ծուռ» բառն այս պարագայում ունի իմաստային մի քանի նշանակություններ՝ դիվահար, խենթավուն, խելահեղ քաջ և այլն։ Տվյալ հատկանիշներից յուրաքանչյուրն էպոսի հերոսների համար բնորոշ է այս կամ այն պարագայում։ «Սասնա ծռեր» էպոսը կառուցվածքային առումով կազմված է վիպական չորս մասերից կամ ճյուղերից, որոնցից յուրաքանչյուրը կոչվել է տվյալ ճյուղի գլխավոր հերոսի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»։ Հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են ազգակցական կապերով։ «Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է՝ պայմանավորված նրա նախահիմքում ընկած առասպելական դյուցազունների սխրանքներով և հայ ժողովրդի՝ իր ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով։ Էպոսի ստեղծման հստակ թվականը մեզ հայտնի չէ, քանի որ վերջինս գալիս է ժամանակի խորքից և ունի պատմական խոր ակունքներ։ Էպոսի ասացողները էպոսը պատմել են հայկական տարբեր բարբառներով, մեծ մասամբ մոկաց, մշո, սասնա, ինչպես նաև արարատյան։

Էպոսի պատումներից մեկը 1873 թվականին գրի է առել Գարեգին Սրվանձտյանցը՝ հրատարակելով «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։ 1889 թվականին էպոսի մի տարբերակ գրի է առել Մանուկ Աբեղյանը, իսկ արդեն 1939 թվականին Հովսեփ Օրբելին՝ էպոսագետների խմբի հետ մեկտեղ, ստեղծում է 60 պատումներից բաղկացած համահավաք բնագիր։ Համահավաք բնագիրը թարգմանվել է ֆրանսերեն, չինարեն, անգլերեն (թարգմանիչ՝ Լևոն Զավեն Սյուրմելյան), հունարեն, ռուսերեն, գերմաներեն, վրացերեն, թուրքերեն, ադրբեջաներեն և այլ լեզուներով։ «Սասնա ծռերն» ամբողջական կամ մասնակի մշակել են նաև Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Սողոմոն Տարոնցին, Վիգեն Խեչումյանը, Հմայակ Սիրասը, Մկրտիչ Խերանյանը, Նաիրի Զարյանը և ուրիշներ։ Էպոսին բազմիցս անդրադարձել են կերպարվեստում (Հակոբ Կոջոյան, Երվանդ Քոչար, Մհեր Աբեղյան, Էդուարդ Իսաբեկյան, Արտաշես Հովսեփյան և ուրիշներ), երաժշտության մեջ (Գևորգ Բուդաղյանի «Խանդութ» երաժշտական կոմպոզիցիան՝ ըստ Ալեքսանդր Սպենդիարյանի երաժշտության, Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» բալետ-օպերան և այլն), կինոարվեստում («Սասնա ծռեր», ռեժիսոր՝ Արման Մանարյան, 2010 թվական, մուլտֆիլմ), թատրոնում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին սփյուռքահայերի հանգանականությամբ ստեղծվել է «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, իսկ Արցախյան պատերազմի տարիներին կազմավորվել են «Սասնա ծռեր» և «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատները։ Հայաստանի անկախ Հանրապետությունում էպոսի հերոսների անուններով կոչվել են տեղանուններ, ինչպես նաև «Սասունցի Դավիթ» անունով մետրոպոլիտենի կայարան։ Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիայի Միջկառավարական կոմիտեի 7-րդ նստաշրջանը 2012 թվականի դեկտեմբերի 5-ին «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» հայտն ընդգրկեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։

Պատմական ժամանակահատված

«Սասնա ծռեր» էպոսը գլխավորապես ձևավորվել է զարգացած միջնադարում՝ արաբական արշավանքների ընթացքում։

Նախնական հիշատակ

Էպոսի հերոսներից Սանասարի և Բաղդասարի մասին հնագույն գրավոր ավանդությունը պահպանվել է Աստվածաշնչում (Թագավորաց չորրորդ, ԺԹ), հետագայում Մովսես Խորենացու (գիրք Ա, ԻԳ) և Թովմա Արծրունու (Թովմա Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան) երկերում։ Իսկ Դավթի և Խանդութի մասին զրույցների, Սասունում եղած իրեղեն ապացույցների հիշատակություններ կան 16-րդ դարի պորտուգալացի ճանապարհորդների (Ա.Տենրեյրո, Մ.Աֆոնսո) ուղեգրական նոթերում։ Ուշ հայկական աղբյուրների թռուցիկ հիշատակությունները վերաբերում են 19-րդ դարում հանդիպող վեպի հերոսների անուններով տեղավայրերին (Խանդութի ձոր, Խանդութի բերդ, Դավթի թշնամիների գերեզմանները Խլաթի մոտակայքում)։

Գրառումներն ու հրատարակություններ

«Սասնա ծռերը» որպես էպոս իր 4 ճյուղերով հանդերձ, ստեղծվել ու զարգացել է հնագույն շրջանից և իր վերջնական և ավարտուն տեսքը ստացել 8-րդ դարում։ Էպոսի Սասունցի Դավիթ ճյուղը իր մեջ պահել է արաբական ազատագրական պայքարում աչքի ընկած ապստամբություններից մեկի՝ Տարոնի ապստամբների կատարած սխրագործությունները, միայն այն տարբերությամբ, որ արաբ ոստիկանին սպանողը ոչ թե Դավիթ Արքայիկն էր, այլ Խութեցի Հովնանը։ Էպոսի մնացած երեք ճյուղերոմ մենք կարող ենք գտնել հայ առասպելաբանության, հասարակության դասակարգերի, հնագույն դիցարանի մասին տեղեկություններ, որոնք պետք է օգտագործվեն անցնելով խորաքննին ուսումնասիրություններից հետո միայն։ Եվրոպային էպոսը հայտնի է դարձել 16-րդ դարում պորտուգալացի ճանապարհորդներ՝ Մեստրե Աֆոնսոյի և Անտոնիո Տենրեյրոյի շնորհիվ։

«Սասնա ծռերը» հայտնաբերել և ամբողջությամբ գրառել է Գարեգին Սրվանձտյանը 1873 թվականին, Մշո Առնիստ գյուղում, երեսփոխան Կրպոյից և հրատարակել Կոստանդնուպոլիսում («Գրոց ու բրոց և Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», 1874 թվական)։ Երկրորդ տարբերակը 1886 թվականին Էջմիածնում գրի է առել Մանուկ Աբեղյանը՝ Նախո քեռի Մոկացուց և հրատարակել Շուշիում («Դավիթ և Մհեր», 1889 թ.)։ Նորանոր տարբերակներ են գրառել Գ. Հովսեփյանը, Խ. Դադյանը, Ս. Հայկունին, Ա. Աբեղյանը, Ե.Լալայանը, Կ. Մելիք–Օհանջանյանը, Ա. Ղանալանյանը և ուրիշներ։ 1938-1939 թվականներին «Սասնա ծռերի» 1000-ամյա հոբելյանի առթիվ մինչ այդ գրառված 60-ից ավելի պատումների հիման վրա, Մ. Աբեղյանի, Գ. Աբովի, Ա. Ղանալանյանի խմբագրությամբ հյուսվել-կազմվել է մեկ միասնական համահավաք բնագիր («Սասունցի Դավիթ», 1939 թ.)։ Վեպի մեկ այլ համահավաք բնագիր է կազմել Տ. Չիթունին Փարիզում («Սասունական», 1942 թ.)։

Վիպասացների հայրենիքը

Էպոսի վիպասացների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն ու նրանից հարավ-արևմուտք և հյուսիս-արևելք ընկած գավառներն են՝ Սասուն, Մուշ, Բաղեշ, Մոկք, Շատախ, Վան, Հայոց ձոր, Խլաթ, Արճեշ, Մանազկերտ, Ալաշկերտ, Բայազետ։ XIX-XX դդ. գավառներից պանդխտած և գաղթած վիպասացների ու նրանց սերունդների միջոցով «Սասնա ծռերն» անցել է Արևելյան Հայաստան, մասամբ պարսկահայերի մեջ և Թիֆլիս։ Դրանց լեզուն հիմնականում արևմտահայ բարբառներն ու ենթաբարբառներն են, երբեմն նկատելի է նաև արևելահայ բարբառների ազդեցությունը։ «Սասնա ծռերը» ավանդվել է բանավոր և նրա բնագրերը XIX-XX դդ. տարբեր վիպասաններից գրառված տարբերակներ են, որոնք կառուցվածքով, լեզվաբարբառային և վիպական ներքին հատկանիշներով բաժանվում են տիպաբանական–տեղագրական երեք մեծ խմբի՝ Սասնա, Մշո և Մոկաց։ Սրանցից բացի, կան նաև խառը։ Նախնական պարզ ու կուռ տիպը, հավանաբար, եղել է Սասունինը, որի տարածումից էլ ստեղծվել են մյուս տարբերակները։

Կառուցվածքն ու գլխավոր հերոսները

Էպոսում գործում է վիպական հերոսների չորս հիմնական սերունդ. Սանասար և Բաղդասար, Մեծ կամ Ջոջ Մհեր (երբեմն՝ Առյուծաձև Մհեր), Դավիթ (Թլոլ, Թլոր, Թլվատ, Թառլան մականուններով) և Փոքր կամ Պստիկ Մհեր։ Հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են ազգակցական կապերով։ «Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է՝ պայմանավորված նրա նախահիմքում ընկած առասպելական դյուցազունների սխրանքներով և հայ ժողովրդի՝ իր ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով։

Գրական մշակումներն ու թարգմանությունները

«Սասնա ծռերի» գրական մշակումները սկսվել են դեռևս 1890-ական թվականներից, սակայն Դավթի ճյուղի լավագույն մշակումը համարվում է Հովհաննես Թումանյանինը («Սասունցի Դավիթ», 1903 թ.)։ Փոքր Մհերի ճյուղը բանասետղծական մշակման են ենթարկել ռուս բանաստեղծ Ա.Կուլեբյակինը («Մհերի դուռ», Թիֆլիս, 1916 թ.) և Ավետիք Իսահակյանը («Սասման Մհեր», 1922 թ.)։ Դավթի ճյուղը մշակել է նաև Եղիշե Չարենցը («Սասունցի Դավիթը», 1933 թ.) և ուրիշներ։ Էպոսի ամբողջական, մշակված տարբերակը 1939 թվականին թարգմանվել է ռուսերեն։ Համահավաք բնագիրը թարգմանվել է ֆրանսերեն, չինարեն, անգլերեն (թարգմանիչ՝ Լևոն Զավեն Սյուրմելյան), գերմաներեն, վրացերեն, ադրբեջաներեն և այլ լեզուներով։

Սասնա ծռեր էպոսի բնագրային հրատարակություններ

Սասնա ծռեր էպոսի համահավաք հրատարակությունները

  • Սասունցի Դավիթ, Երևան, 1939:
  • Չիթունի Տ. «Սասունական», Փարիզ, 1942:
  • Սասունցի Դավիթ, Երևան, 1961, 344 էջ:
  • Սասունցի Դավիթ, Երևան, 1981, 344 էջ:
  • Սասունցի Դավիթ, Երևան, 2012, 388 էջ:

Սասնա ծռեր էպոսի գրական մշակումները

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈԻՆԵՍԿՕ
ոչ նյութական համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 00743[1]


Տես նաև

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Սասնա ծռեր հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սասնա ծռեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սասնա ծռեր» հոդվածին։