«Բալթիկ ծով»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: my:ဘောလ်တစ် ပင်လယ် |
չ r2.6.3) (Ռոբոտը ավելացնում է․: xmf:ბალტიაშ ზუღა |
||
Տող 134. | Տող 134. | ||
[[vi:Biển Baltic]] |
[[vi:Biển Baltic]] |
||
[[war:Dagat Baltiko]] |
[[war:Dagat Baltiko]] |
||
[[xmf:ბალტიაშ ზუღა]] |
|||
[[yi:באלטישער ים]] |
[[yi:באלטישער ים]] |
||
[[zh:波罗的海]] |
[[zh:波罗的海]] |
17:43, 18 Դեկտեմբերի 2011-ի տարբերակ
Բալթիկ ծով - Ատլանտյան օվկիանոսի ներցամաքային ծով Հյուսիսային և Միջին Եվրոպայի ափերի մոտ։ Ողողում է Էստոնիայի, Լիտվայի, Լատվիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Լեհաստանի, Դանիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ափերը։ Մակերեսը` 386 հազար կիլոմետր քառակուսի։ Հյուսիսային ծովին է միանում Դանիական նեղուցներով։ Մակերեսը` 386 հազար կիլոմետր քառակուսի։ Գերակշռող խորությունը 40-100 մ է, առավելագույնը` 470 մ։ Խոշոր կղզիները` Բոռհոլմ, Գոթլանդ, Էլանդ, Սաարեմաա, Հիյումաա, Ռյուգեն, Ալանդյան։ Խոշոր ծոցերը` Բոտնիկ, Ֆիննական, Ռիգայի։ Բալթիկ ծով են թափվում Նևա, Արևմտյան Դվինա (Դաուգավա), Նեման, Վիսլա, Օդրա գետերը։ Վոլգա-Բալթյան ջրային ուղիով միացված է Վոլգային, Սպիտակծով-Բալթյան ջրանցքով` Սպիտակ ծովին։ Հիմնական նավահանգիստները` Սանկտ Պետերբուրգ, Տալլին, Ռիգա, Լիեպայա, Կլայպեդա, Կալինինգրադ, Գդանսկ-Գդինյա, Շչեցին, Ռոստոկ-Վառնեմյունդե, Լյուբեկ, Քիլ, Կոպենհագեն, Մալմյո, Ստոկհոլմ, Լուլեո, Տուրկու, Հելսինկի, Կոտկա։
Անվանումը
Հին սլավոնները Բալթիկ ծովը անվանել են «Վարյագների ծով» (վարյագներ էին անվանում սկանդինավցիներին, նորմաններին), նորմանները` Austurweg «արևելյան ճանապարհ», գերմանացիներն այն այսօր էլ անվանում են Ostsee «Արևելյան ծով» (ի հակադրություն Հյուսիսային ծովի)։ «Բալթիկ ծով» առաջացել է ուշ լատիներեն mare Balticum անվանումից, որի ծագումնաբանությունը վերջնականապես ստուգաբանված չէ. կան մի քանի վարկածներ`
- 1) Բալթի կղզու անունից (այդ կղզին հիշատակում է Պլինիոսը և նշում, որ այնտեղ սաթ էին արդյունահանում),
- 2) լիտվերեն baltas կամ լատիշերեն balts «սպիտակ» բառից (նկատի ունենալով ավազոտ ափերի գույնը),
- 3) լատիներեն balteus, շվեդերեն և դանիերեն balte «գոտի» բառից («Երկիրը գոտևորել» իմաստով)։[1]
Աղբյուրներ
|