«Տուրմալին»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 142. Տող 142.
* {{публикация|книга|часть=Турмалин|заглавие=Мир камня. В 2-x т.|автор=Шуман В.|издательство=Мир|год=1986|ссылка=http://www.geokniga.org/bookfiles/geokniga-мир-камня-том-2драгоценные-и-поделочные-камни-в-шуман-1986.djvu|тираж=100 000|том=2. Драгоценные и поделочные камни|страницы=104—107|страниц=263}}
* {{публикация|книга|часть=Турмалин|заглавие=Мир камня. В 2-x т.|автор=Шуман В.|издательство=Мир|год=1986|ссылка=http://www.geokniga.org/bookfiles/geokniga-мир-камня-том-2драгоценные-и-поделочные-камни-в-шуман-1986.djvu|тираж=100 000|том=2. Драгоценные и поделочные камни|страницы=104—107|страниц=263}}
[[Կատեգորիա:Երկրաբանություն]]
[[Կատեգորիա:Երկրաբանություն]]
[[Կատեգորիա:Միներալներ]]

17:30, 15 Նոյեմբերի 2018-ի տարբերակ

Տուրմալին, (սինհալերեն՝ turmali « սարդիոն»), միներալ, օղակաձև կառուցվածքով ալյումաբորասիլիկատ։ Ընդհանուր քիմիական կազմը՝ NaR3Al6[(OH)1+3/ (B03)3Si6O18]։ Եթե R=Fe2+, կոչվում է շեռլ, R = Mg՝ դրավիտ, R = (Li, Al)՝ էլբայիտ և այլն։ Առավել տարածված է շեռլ–դրավիտ անընդհատ շարքը։ Սովորաբար խառնուրդների ձևով պարունակում է K, Fe3+, Cr, Ti, V, Rb։ Տուրմալինի կազմը արտացոլում է նրա առաջացման պայմանները։ Բյուրեղագիտական համակարգը տրիգոնային է։ Առաջացնում է սյունաձև, պրիզմայաձև, ասեղնաձև բյուրեղներ, ձողաձև ճառագայթավոր, թերթավոր, հատիկավոր ագրեգատներ։ Գույնը՝ անգույն, կանաչ, գորշ, վարդագույն, սև, բազմագույն։ Փայլը՝ ապակու։ Կարծրությունը՝ 7, խտությունը՝ 3000 – 3250 կգ/մ3։ Տուրմալինը լայնորեն տարածված է գրանիտներում, գրանոդիորիտներում։ Վարդագույն և բազմագույն տարբերակները երկրորդ կարգի թանկարժեք քարեր են։ Մինչև 14-րդ դարը տուրմալինի կարմիր տարատեսակներն հայտնի էին «լալ»[1]:125 անունով:

Հատկությունները

Տուրմալինի բյուրեղները սովորաբար պրիզմայաձև են, երկարաձգված, երբեմն համարյա մինչև ասեղնաձև, լայնակի կտրվածքում՝ քիչ թե շատ կլորացված եռանկյունի, քիչ չեն մի քանի պրիզմաների համակցությունները, որոնք զուգահեռ են բյուրեղի գլխավոր առանցքին՝ երկայնակի հստակ նրբագծերով:

Տուրմալինի պլեոքրոմիզմը

Երկբեկման ցուցիչը՝ 0,014-0,044: Դիսպերսիան՝ 0,017: Սովարաբար լինում է ուժեղ կամ հստակ արտահայտված պլեոքրոմիզմ: Կարմիր տուրմալինը՝ մուգ կարմիրից մինչև դեղին կամ բաց դեղին, դարչնագույնը՝ մուգ դարչնագույնից մինչև գորշ, կանաչը՝ մուգ կանաչից բաց կանաչ, կապույտը՝ մուգ կապույտից մինչև երկնագույն:

Սպեկտրում կլանված ճառագայթների երկարությունները նանոմետրերով. կարմիր տուրմալին— 555, 537, 525, 461, 456, 451, 428, կանաչ տուրմալին — 497, 461, 415[2]: Լյումինէսցենցիան սովորաբար թույլ է, անգույն տուրմալինի մոտ կանաչակապտավուն է, կարմիրի մոտ՝ վարդամանուշակագույն: Վարդագույնի, կանաչի ու կապույտի մոտ լյումինէսցենցիան բացակայում է: Տուրմալինների գույները կախված են նրանց քիմիական բաղադրությունից: Որոշ բյուրեղներ ունեն զանազան գույներով ներկված տեղամասեր: Այդպիսի բյուրեղներին անվանում են «պոլիքրոմ»[3] բյուրեղներ:

Հանդիպում են կարմիր միջուկով տուրմալինի հանքատեսակներ՝ եզրապատված կանաչ, բաց կանաչ, մուգ կանաչ գոտիներով (Բրազիլիա)[4], կանաչ միջուկով ու կարմիր արտաքին գոտևորումով (ՀԱՀ): Տուրմալինային «կատվի աչքը» լինում է տարբեր գույների:

Տուրմալինի բյուրեղներն օժտված են պիրո և պիեզոէլեկտրական հատկանիշներով: Տաքացնելիս, շփումից ու ճնշում գործադրելիս նրանք լիցքավորվում են, ընդ որում մի ծայրը լիցքավորվում է դրականապես, իսկ մյուսը՝ բացասականապես:

Առաջին անգամ տուրմալինի բյուրեղների վրա է հայտնաբերվել լույսի բևեռացման երևույթը:

Տարբեր գունավորումների պատճառով առաջին հայացքից տուրմալինը կարելի է շփոթել շատ այլ միներալների հետ, դրանցից են ամեթիստը, անդալուզինը, վեզուվիանը, քրիզոլիտը, ծխագույն քվարցը, զմրուխտը, պրազոլիտը, ռուբինը, քրիզոբերիլը, ցիրկոնը, ցիտրինը, կանաչ շպինելը և այլն:

Բյուրեղագոյացման պայմանները

Ծագումը՝ էնդոգեն, բարձրջերմաստիճանային, պեգմատիտային մետամորֆիկ, հիդրոթերմալ, մետասոմատիկ: Տուրմալինի շատ տարատեսակներ կապված են թթվային բնույթի հրաբխային հանքատեսակների հետ և շատ տարածված են գրանիտների ու գրանիտանման ապարների մեջ: Այստեղ տուրմալինը գոյանում է ինտրուզիայի սառեցման վերջին էտապում: հանդիպում են նաև պնևմատոլիտային հիդրոթերմալ հանքատեսակներում, դաշտային սփաթ քվարցային հանքերակներում կասիտերիտի, վոլֆրամիտի, բերիլի, տոպազի հետ միասին:

Հանդիպում է գրեյզենների մեջ (էլբաիտ), բարձրջերմաստիճանային հիդրոթերմալ սուլֆիդքվարցային հանքերակներում և լեռնային ապարների հարերակային փոփոխությունների գոտիներում: Փոքր քանակներով հանդիպում է կոնտակտային փոխակերպված ապարներում՝ թթվային գրանիտների, սկառնի, դաշտաքարի հետ կապված:

Այս միներալը կայուն է ֆիզիկական հողմահարման, վերանստվածքավորման նկատմամբ, որի հետևանքով կուտակվում է քվարցային նստվածքների փխրուն հանքաշերտերում, հեմատիտի, կորունդի, ցիրկոնի, շպինելների հետ համակցված:

Հանքավայրերը

Երեսակված տուրմալիններ

Տուրմալինի հանքավայրերը լայնորեն տարածված են և բազմաթիվ: Հայտնի հանքավայրերը գտնվում են Շրի Լանկայում, Մադագասկարում, Չինաստանում, Մոզամբիկում (պոլիքրոմ և կարմիր տուրմալին), Բրազիլիայում (Մինաս Ժերայս, Բայա), Բիրմայում, Անգոլայում, Ավստրալիայում, Հնդկաստանում, ՀԱՀ, Կանադայում (Օնտարիո նահանգ), ԱՄՆ (Կալիֆոռնիա, Մեն, Կոլորադո նահանգներ), Իտալիայում (Էլբա կղզի), Շվեյցարիայում, Տաջիկստանում (Կանիբադամ, Կուչկակ լեռներ), Ռուսաստանում (ՈՒրալ, Անդրբայկալ): ՈՒրալում տուրմալինի հիմնական հանքավայրերը տեղակայված էին ԼԻպովկա, Մուրզինկա, Սարապուլկա, Շայտանկա, Յուժանկովո գյուղերի շրջաններում: Ներկայումս այդ հանքերը սպառվել են և դրանցում տուրմալինը չափազանց հազվադեպ է լինում: Ամենալավ տուրմալինը հանքարդյունահանում են Անդրբայկալում (Մալխանյան հանքավայրում), Կոլա թերակղզում (վարդագույն և կանաչ տուրմալին), Կարելիայում (շեռլ):

Ակնագործական տուրմալին կա նաև Ավղանստանում (Նուրիստան), Դարաե Պիչ, Կանոկան, Ջաբո, Չորմակս, Կանտիվա, Մանդանեշա, Ցոցում, Մուալեվի, Պապրու հանքավայրերում:

Կիրառումը

  • Տուրմալինի խոշոր բյուրեղներն օգտագործում են ռադիոտեխնիկայում[5]:
  • Տուրմալինի պիեզոէլեկտրական հատկությունները, որպես բացասական իոնների աղբյուր, օգտագործվում է բժշկական սարքավորումներում՝ առողջարար ներքնակներ, կիսավարտիքներ, կիսագուլպաներ, բարձեր, գոտիներ, ծնկակապեր և այլ կոնտակտային հարմարանքներ, որոնք իբր էֆեկտիվ են հենաշարժային համակարգի ֆունկցիաների բարելավման համար: Բայց միջազգային բժշկությունը թերահավատորեն է վերաբերվում բուժման այդ եղանակներին:
  • Գույնից ու թափանցիկությունից կախված տուրմալինները պատկանում են կամ թանկագին, կամ էլ դեկորատիվ շինարարական քարերի շարքին: Ավելի թանկ են գնահատվում կանաչ, կապույտ, կարմրամորեգույն, ինչպես նաև պոլիքրոմ կանաչակարմիր տուրմալինների թափանցիկ տարատեսակները:
  • ՈՒժեղ պլեոքրոմիզմի պատճառով մուգ գույնի բյուրեղները երեսակում են այնպես, որ քարի մակերևույթը զուգահեռ լինի բյուրեղի առանցքին: Բաց գույնի բյուրեղների վերամշակվող մակերևույթը պետք է ուղղահայաց լինի գլխավոր առանցքին, դրանով գույնը ավելի խորքային են դարձնում:
  • Տուրմալինը մինչև 450—650 °C տաքացնելիս ստանում են թանկարժեք տեսակներ, կարմրադարչնագույնը դառնում է վարդագույն, իսկ մուգ կանաչը՝ զմրուխտի գույն: Հանդիպում են ապակուց պատրաստված նմանակումներ:

Ոսկերչական քարերի որակի գնահատումը հաշվի է առնում բյուրեղի անթերիությունը և պայծառ, հագեցած գույնը: Ոսկերչական շուկայում ավելի շատ պահանջված են 2 կարատից ավելի մեծ, երեսակված քարերը:

Տուրմալինի տարատեսակները

Անվանումը Անլերեն անվանումը Բանաձևը Գույնը
Բյուրգերիտ Buergerite NaFe3+3Al6Si6O18(BO3)3O3F դարչնագույն, մուգ դարչնագույն
Քրոմդրավիտ Chromdravite NaMg3Cr6Si6O18(BO3)3(OH)4 Մուգ զմրուխտականաչից մինչև սևականաչ
Դրավիտ Dravite NaMg3Al6Si6O18(BO3)3(OH)4 դարչնադեղնագույն
Էլբայիտ Elbaite Na(Li1.5,Al1.5)Al6Si6O18(BO3)3(OH)4 Մուգ կանաչ (վերդելիտ)

մուգ կապույտ (ինդիգոլիտ)

մուգ կարմիր, վարդագույն (ռուբելիտ)

սպիտակ, անգույն (աքրոիտ)

Ֆերուվիտ Feruvite CaFe2+3(MgAl5)Si6O18(BO3)3(OH)4
Ֆոիտիտ Foitite (Fe2+2Al)Al6Si6O18(BO3)3(OH)4
Լիդիկոատիտ Liddicoatite Ca(Li2Al)Al6Si6O18(BO3)3(OH)3F
Մագնեզիոֆոիտիտ Magnesiofoitite (Mg2Al)Al6Si6O18(BO3)3(OH)4
Օլենիտ Olenite NaAl3Al6Si6O18(BO3)3O3OH
Պովոնդրիտ Povondraite NaFe3+3(Fe3+4Mg2)Si6O18(BO3)3(OH)3O
Ռոսմանիտ Rossmanite (LiAl2)Al6Si6O18(BO3)3(OH)4
Շեռլ Schorl NaFe2+3Al6Si6O18(BO3)3(OH)4 սև
ՈՒվիտ Uvite CaMg3(MgAl5)Si6O18(BO3)3(OH)3F
Վանադիումդրավիտ Vanadiumdravite NaMg3V6Si6O18(BO3)3(OH)4

Ծանոթագրություններ

  1. Б.Ф.Куликов «Словарь-справочник камней-самоцветов». — М.: Издательский Дом МСП, 2000. — 320 с. — ISBN 5-7578-0044-5
  2. Gemstones of the World: Newly Revised & Expanded Fourth Edition Schumann, Walter , 9781402768293 [1]
  3. По окраске различают несколько разновидностей турмалина:
    • Ахроит — редкая бесцветная или почти бесцветная разновидность. Название с греческого переводится как «без цвета».
    • Верделит — различных оттенков зелёного цвета. Самый распространённый из благородных турмалинов. Название получил по цвету (итальянское наименование зелёного цвета). Самая ценимая изумрудно-зелёная окраска.
    • Дравит — от желтовато-коричневого до тёмно-коричневого. Название получил от месторождения Драве в Каринтии (Австрия).
    • Индиголит — различных оттенков синего цвета. Название получил по цвету.
    • Рубеллит — от розового до красного.
    • Сибирит — густо-малинового, лиловато-красного, красно-фиолетового цвета. Название получил по географическому признаку (Сибирь), хотя найден был на Урале. Иногда название употребляется как синоним рубеллита.
    • Шерл — чёрная распространённая разновидность. Название дано немецкими горняками (от слова чёрный). Иногда используется в ювелирном деле для траурных украшений.Названия полихромных разновидностей, применяемые коллекционерами:
    • Голова мавра — светлоокрашенные кристаллы с чёрной головкой.
    • Голова турка — светлоокрашенные кристаллы с красной головкой.
  4. Такие турмалины коллекционеры называют «арбузными».
  5. Пьезоэлектрические преобразователи — статья о применении турмалина в радиотехнике.


Գրականություն

  • Воробьёв, Виктор Иванович (1890–1907). «Турмалин». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Шуман В. Турмалин // Мир камня. В 2-x т.. — Мир, 1986. — Т. 2. Драгоценные и поделочные камни. — С. 104—107. — 263 с. — 100 000 экз.