«Անտոնիո Գաուդի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ 5.77.252.10 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Արարատ Թրվանց մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
→‎Ընտանիք: Ճշտումներ
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 10. Տող 10.
=== Ընտանիք ===
=== Ընտանիք ===


Անտոնի Պլասիդ Գիլիեմ Գաուդի-ի-Կորնետը ծնվել է [[1852]] թ. [[հունիսի 25]]-ին [[Կատալոնիա]]յի Ռեուս քաղաքում։ Այլ աղբյուրները հաղորդում են, որ նրա ծննդավայրը Ռիդումոսն է, որը գտնվում է Ռեուսից 4 կմ հեռավորության վրա։ Նա ընտանիքի կրտսեր երեխան էր՝ կաթսայագործ Ֆրանսեսկ Գաուդի-ի-Սերրայի և Անտոնի Կուրնետ-ի-Բերտանի հինգերորդ երեխան։ Հենց հոր արհեստանոցում, ճարտարապետի համոզմամբ, իր մեջ արթնացավ տարածության զգացումը։
Անտոնի Պլասիդ Գիլիեմ Գաուդի-ի-Կորնետը ծնվել է [[1852]] թ. [[հունիսի 25]]-ին [[Կատալոնիա]]յի Ռեուս քաղաքում։ Այլ աղբյուրները հաղորդում են, որ նրա ծննդավայրը Ռիդումոսն է, որը գտնվում է Ռեուսից 4 կմ հեռավորության վրա։ Նա ընտանիքի կրտսեր երեխան էր՝ կաթսայագործ Ֆրանսեսկ Գաուդի-ի-Սերրայի և Անտոնի Կուրնետ-ի-Բերտանի հինգերորդ երեխան։ Հենց հոր արհեստանոցում ճարտարապետի համոզմամբ նրա մեջ արթնացավ տարածության զգացումը։


Գաուդիի երկու եղբայրները մանկահասակ մահացան, իսկ երրորդը մահացավ [[1876]] թ.-ին, այնուհետև հաջորդեց մոր մահը։
Գաուդիի երկու եղբայրները մանկահասակ մահացան, իսկ երրորդը մահացավ [[1876]] թվականին, այնուհետև հաջորդեց մոր մահը։


[[1879]] թ.-ին մահացավ և քույրը՝ Գաուդիի խնամքին թողնելով իր մանկահասակ աղջկան։ Հոր և քրոջ դստեր հետ Գաուդին բնակվեց Բարսելոնայում, որտեղ էլ [[1906]] թ.-ին մահացավ հայրը, իսկ վեց տարի հետո՝ զարմուհին։ Գաուդին երբեք ամուսնացած չի եղել։ Նա փոքր տարիքից տառապում էր ռևմատիզմով։ Շարժումների սահմանափակումները սրեցին ապագա ճարտարապետի հետևողականությունը. բացվեց բնության աշխարհը, որը դարձավ ոգեշնչման հիմնական աղբյուրը։
[[1879]] թ.-ին մահացավ և քույրը՝ Գաուդիի խնամքին թողնելով իր մանկահասակ աղջկան։ Հոր և քրոջ դստեր հետ Գաուդին բնակվեց Բարսելոնայում, որտեղ էլ [[1906]] թ.-ին մահացավ հայրը, իսկ վեց տարի հետո՝ զարմուհին։ Գաուդին երբեք ամուսնացած չի եղել։ Նա փոքր տարիքից տառապում էր ռևմատիզմով։ Շարժումների սահմանափակումները սրեցին ապագա ճարտարապետի հետևողականությունը. բացվեց բնության աշխարհը, որը դարձավ ոգեշնչման հիմնական աղբյուրը։

16:43, 14 Նոյեմբերի 2018-ի տարբերակ

Անտոնիո Գաուդի
կատ.՝ Antoni Gaudí i Cornet
Ի ծնեAntoni Gaudí i Cornet
Ծնվել էհունիսի 25, 1852(1852-06-25)[1][2][3][…]
ԾննդավայրՌեուս, Բաշ Կամպ[4][5][6]
Մահացել էհունիսի 10, 1926(1926-06-10)[1][2][3][…] (73 տարեկան)
Վախճանի վայրԲարսելոնա, Իսպանիա[1][6][7]
Ոճ(եր)կատալոնյան մոդեռնիզմ
ԿրթությունԲարսելոնայի ճարտարապետության բարձրագույն տեխնիկական դպրոց (1876) և Escola de la Llotja?
Ուշագրավ աշխատանքներՄիլայի տուն[6], Սագրադա Ֆամիլիա[6], Բելեսգուարդ, Էլ Կապրիչո[6], Գուելի զբօսայգի[6], Եպիսկոպոսական պալատ[6], Վիսենսի տուն[6], Casa de los Botines?[6], Կոլոնի Գուելի եկեղեցի, Բալիոյի տուն[6], Կալվետի տուն[6], Պոգրեբա Գուելյա, Գուելի պալատ[6], Արտիգաս պարտեզներ և Գյուելի տաղավարներ[6]
 Antoni Gaudí Վիքիպահեստում
Ստորագրությունը

Անտոնի Պլասիդ Գիլիեմ Գաուդի-ի-Կորնետ (առավել հայտնի է որպես Անտոնիո Գաուդի կատ.՝ Antoni Plàcid Guillem Gaudí i Cornet, իսպ.՝ Antonio Plácido Guillermo Gaudí y Cornet, հունիսի 25, 1852(1852-06-25)[1][2][3][…], Ռեուս, Բաշ Կամպ[4][5][6] - հունիսի 10, 1926(1926-06-10)[1][2][3][…], Բարսելոնա, Իսպանիա[1][6][7]), կատալոնացի ճարտարապետ, իսպանական (կատալոնական) մոդեռնի բարձրագույն ներկայացուցիչ։ Նրա նախագծած ֆանտաստիկ և տարօրինակ գործերի մեծ մասը կանգնեցվել է Բարսելոնա քաղաքում։ Հանդիսանում է Սագրադա ֆամիլիայի, Բալիոյի տան, Միլայի տան, Գուելի զբոսայգու և այլ շինությունների ճարտարապետը։

Կենսագրություն

Ընտանիք

Անտոնի Պլասիդ Գիլիեմ Գաուդի-ի-Կորնետը ծնվել է 1852 թ. հունիսի 25-ին Կատալոնիայի Ռեուս քաղաքում։ Այլ աղբյուրները հաղորդում են, որ նրա ծննդավայրը Ռիդումոսն է, որը գտնվում է Ռեուսից 4 կմ հեռավորության վրա։ Նա ընտանիքի կրտսեր երեխան էր՝ կաթսայագործ Ֆրանսեսկ Գաուդի-ի-Սերրայի և Անտոնի Կուրնետ-ի-Բերտանի հինգերորդ երեխան։ Հենց հոր արհեստանոցում ճարտարապետի համոզմամբ նրա մեջ արթնացավ տարածության զգացումը։

Գաուդիի երկու եղբայրները մանկահասակ մահացան, իսկ երրորդը մահացավ 1876 թվականին, այնուհետև հաջորդեց մոր մահը։

1879 թ.-ին մահացավ և քույրը՝ Գաուդիի խնամքին թողնելով իր մանկահասակ աղջկան։ Հոր և քրոջ դստեր հետ Գաուդին բնակվեց Բարսելոնայում, որտեղ էլ 1906 թ.-ին մահացավ հայրը, իսկ վեց տարի հետո՝ զարմուհին։ Գաուդին երբեք ամուսնացած չի եղել։ Նա փոքր տարիքից տառապում էր ռևմատիզմով։ Շարժումների սահմանափակումները սրեցին ապագա ճարտարապետի հետևողականությունը. բացվեց բնության աշխարհը, որը դարձավ ոգեշնչման հիմնական աղբյուրը։

Ապագա ճարտարապետը

1870-1882 թվականներին Անտոնի Գաուդին ճարտարագետներ Էմիլիո Սալայի և Ֆրանցիսկո Վիլյարայի ղեկավարությամբ աշխատել է որպես գծագրիչ՝ մասնակցություն ցուցաբերելով բազմաթիվ մրցույթների։ Ուսումնասիրել է տարբեր արհեստներ՝ կատարելով մեծ թվով մանր աշխատանքներ (պարիսպներ, լուսարձակներ և այլն), ինչպես նաև սեփական տան համար նախագծել է կահույք։

Այդ ժամանակ Եվրոպայում նկատվում էր նեոգոթական ոճի վերելք, և երիտասարդ Գաուդին հետևում էր նրանց՝ ֆրանսիացի ճարտարապետ և գրող Վիոլե-լե-Դյուկին և անգլիացի քննադատ Ջոն Ռյոսկինին։

Ստեղծագործական վաղ շրջանում կառուցվում են իր առաջին, հարուստ ձևավորված, վաղ մոդեռնին վերաբերող նախագծերը՝ Էլ Կապրիչոն (Կոմիլյաս, կանտաբրիա), Կոլվերտի տունը (Բարսելոնա)։

Փառք

Շուտով Գաուդին դուրս է գալիս գերակշռող պատմական ոճերից՝ ընդմիշտ տեղափոխվելով անհարթ մակերևույթների աշխարհ՝ կազմելու իրեն հատուկ ոճը։ Գուելի դղյակի կառուցումը ավարտելով՝ Անտոնիո Գաուդին դադարեց լինել անհայատ կառուցող՝ դառնալով ամենանորաձև ճարատարապետը Բարսելոնայում։ Բարսելոնայի բուրժուազիայի համար նա կառուցում էր տներ՝ մեկը մյուսից անսովոր։

Մահ

1926 թ. հունիսի 7-ին 73-ամյա Գաուդին դուրս եկավ տանից՝ ուղևորվելու Սեն-Ֆիլիպ-Ների եկեղեցի։ Անցնելով Գրան-Վիա-դե-լաս-Կորտես-Կատալանես փողոցը՝ նա ուշաթափ եղավ տրամվայի հարվածից։ Կառապանները չէին համաձայնում անհայտ ծերունուն տանել հիվանդանոց՝ վախենալով չվճարված լինել։ Վերջիվերջո Գաուդին հայտնվեց աղքատների հիվանդանոցում, որտեղ նրան հատկացրին տարրական բուժօգնություն։ Միայն հաջորդ օրը նրան հայտնաբերեց Սագրադա-Ֆամիլիա տաճարի կապելլա Մոսեն Խիլ Պերս-ի-Վիլացուն։ Բայց Գաուդիի դրությունը այնքան էր վատթարացել, որ նույնիսկ լավագույն բուժումը չէր օգնի։

Գաուդին մահացավ 1926 թ. հունիսի 10-ին, և թաղվեց երկու օր հետո իր՝ թերկառուցված տաճարի գետնադամբարանում։

Կառույցների ժամանակագրություն

Գաուդիին համարում են մոդեռնի հետևորդ։ Սակայն նա օգտագործել է տարատեսակ ոճեր՝ յուրաքանչյուրն ենթարկելով մշակման։

  • 1883 - 1888 - Վիսենիսի տուն, Բարսելոնա
  • 1883 - 1885 - Էլ Կապրիչո, Կոմիլյաս
  • 1886 - 1889 - Գուելի դղյակ, Բարսելոնա
  • 1888 - 1894 - Սուրբ Թերեզայի դպրոց, Բարսելոնա
  • 1889 - 1893 - Եպիսկոպասի դղյակ Աստորգում, Կաստիլիա
  • 1891 - 1892 - Բոտինեսի տուն, Լիոն
  • 1898 - 1900 - Կալվերտի տուն, Բարսելոնա
  • 1900 - 1914 - Գուելի այգի, Բարսելոնա
  • 1903 - 1910 - Արտրգասի այգիներ, Բարսելոնայից 130կմ հեռավորության վրա
  • 1902 - Կատլլարասի վիլլա, Լա Պոբլա դե Լիլյետ վիլլա
  • 1904-1906 - Բալիոյի տուն
  • 1905 մայիս - «Attraction» հյուրանոցի նախագիծ (չիրագործված)
  • 1904 - 1919 - Կաթողիկե տաճարի վերակառուցում, Պալմա դե Մալյորկա
  • 1906 - 1910 - Միլայի տուն, Բարսելոնա
  • 1909 - 1910 - Սուրբ ընտանիքի փրկագնման ծխական դպրոց, Բարսելոնա

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Arkitekter verksamma i Sverige — 2014.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Antoni Gaudi (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Arkitekter verksamma i Sverige — 2015.
  5. 5,0 5,1 5,2 Collins G. R. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  7. 7,0 7,1 7,2 http://arch-pavouk.cz/index.php/architekti/1665-gaudi-antoni