«Լեռ Կամսար»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Հետ է շրջվում 588872 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.70.95.136 (քննարկում)
չ →‎Տպված երկերը: ուղղումներ ԱՎԶ ծրագրով
Տող 28. Տող 28.
==Տպված երկերը==
==Տպված երկերը==


* Անվավեր մեռելներ, Ե., Պետհրատ, 1924, 48 էջ, տպ. 1.500:
* Անվավեր մեռելներ, Երևան, Պետհրատ, 1924, 48 էջ, տպ. 1.500:
* Ազգային այբբենարան, Ե., Պետհրատ, 1926, 166 էջ, տպ. 5000:
* Ազգային այբբենարան, Երևան, Պետհրատ, 1926, 166 էջ, տպ. 5000:
* Վրիպած արցունքներ, Ե., Պետհրատ, 1934, 205 էջ, տպ. 5.000:
* Վրիպած արցունքներ, Երևան, Պետհրատ, 1934, 205 էջ, տպ. 5.000:
* Ազգային այբբենարան, Բեյրութ, 1954, 80 էջ:
* Ազգային այբբենարան, Բեյրութ, 1954, 80 էջ:
* Գրաբար մարդիկ, Ե., Հայպետհրատ,1959, 318 էջ, տպ. 10.000:
* Գրաբար մարդիկ, Երևան, Հայպետհրատ,1959, 318 էջ, տպ. 10.000:
* Մարդը տանու շորերով, Ե., «Հայաստան», 1965, 331 էջ, տպ. 10.000:
* Մարդը տանու շորերով, Երևան, «Հայաստան», 1965, 331 էջ, տպ. 10.000:
* Միհատորյակ, Ե., «Սովետական գրող», 1980, 524 էջ, տպ. 10.000:
* Միհատորյակ, Երևան, «Սովետական գրող», 1980, 524 էջ, տպ. 10.000:
* Ժպիտ, թիվ 5 (Գրքույկի մեջ տեղ է գտել Լեռ Կամսարի «Բժիշկները» և «Սեր և ընտանիք» երգիծաշարքը), Բեյրութ, «Շիրակ» հրատ., 1980, 64 էջ:
* Ժպիտ, թիվ 5 (Գրքույկի մեջ տեղ է գտել Լեռ Կամսարի «Բժիշկները» և «Սեր և ընտանիք» երգիծաշարքը), Բեյրութ, «Շիրակ» հրատ., 1980, 64 էջ:
* Երկեր, Ե., «Սովետական գրող», 1988, 544 էջ. տպ. 30.000:
* Երկեր, Երևան, «Սովետական գրող», 1988, 544 էջ. տպ. 30.000:
* Տպված և անտիպ էջեր, Բեյրութ «Շիրակ» հրատ., 1994, 190 էջ:
* Տպված և անտիպ էջեր, Բեյրութ «Շիրակ» հրատ., 1994, 190 էջ:
* Կարմիր օրեր, Ե., «Նաիրի», 2000, 469 էջ, տպ. 1.000:
* Կարմիր օրեր, Երևան, «Նաիրի», 2000, 469 էջ, տպ. 1.000:
* Սաստիկ կոմունիստներ, Ե., «Զանգակ», 2001, 100 էջ, տպ. 500:
* Սաստիկ կոմունիստներ, Երևան, «Զանգակ», 2001, 100 էջ, տպ. 500:
* Մահապուրծ օրագիր. 1925-1935թթ. (սկզբնական վերնագիրը՝ «Խորհրդային քաղաքացու օրագիր»), Ե., «Լուսաբաց գրատուն», 2008, 294 էջ, տպ. 1000։
* Մահապուրծ օրագիր. 1925-1935թթ. (սկզբնական վերնագիրը՝ «Խորհրդային քաղաքացու օրագիր»), Երևան, «Լուսաբաց գրատուն», 2008, 294 էջ, տպ. 1000։
* Խաղք ու խայտառակ աշխարհ, Ե., «Հայաստան», 2008, 287 էջ, տպ. 500:
* Խաղք ու խայտառակ աշխարհ, Երևան, «Հայաստան», 2008, 287 էջ, տպ. 500:
* Սոցիալիզմի Սահարա, Ե., «ՀԳՄ հրատարակչություն», 2009, 284 էջ, տպ. 500:
* Սոցիալիզմի Սահարա, Երևան, «ՀԳՄ հրատարակչություն», 2009, 284 էջ, տպ. 500:
* Բանտիս օրագիրը, Ե., «Ամարաս», 2010, 270 էջ, տպ 1000:
* Բանտիս օրագիրը, Երևան, «Ամարաս», 2010, 270 էջ, տպ 1000:


==Գրական ժառանգությունը==
==Գրական ժառանգությունը==

23:29, 17 Դեկտեմբերի 2011-ի տարբերակ

Լեռ Կամսար
Արամ Թովմասի Թովմաղայան, Տեր-Թովմաղյան
Դիմանկար
(արձակագիր, երգիծաբան)
Ծնվել էհոկտեմբերի 24, 1888
ԾննդավայրՎան, (Արևմտյան Հայաստան)
Մահացել էնոյեմբերի 22, 1965
Մահվան վայրԵրևան, (Հայաստան)
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան (1909)[1]
Մասնագիտությունգրող և երգիծաբան
ԱշխատավայրՍովետական Հայաստան և Երամյան վարժարան
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն
 Leṛ Kamsar Վիքիպահեստում

Լեռ Կամսար (Արամ Թովմասի Թովմաղայան, Տեր-Թովմաղյան) (1888-1965)― գրող, երգիծաբան։

Կենսագրություն

Ծնվել է 1888-ի հոկտեմբերի 24-ին, Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում, հոգևորականի ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Ամերիկյան վարժարանում: 1909-ին ավարտելով Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, վերադարձել է Վան, որտեղ աշխատել է սկզբում որպես դերասան, ապա հայոց լեզվի ուսուցիչ Աղթամարի Սուրբ Խաչի դպրանոցում, այնուհետև Վանի մասնավոր Երամյան վարժարանում:

Առաջին երգիծական պամֆլետը` «Կամսարյան աշխարհագրությունը», տպագրել է 1910-ին Վանի «Աշխատանք» թերթում, որն անմիջապես հանրահայտ է դարձրել նրան: 1915-ին մասնակցել է Վան-Այգեստանի ինքնապաշտպանության կռիվներին:

Գաղթելով Երևան, սկսել է թղթակցել կովկասյան բոլոր թերթերին: 1921-35-ին եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի երգիծական բաժնի աշխատակիցը: 1935-1955-ը բռնադատվել է` բանտարկվելով սկզբում երևանյան բանտում, այնուհետև աքսորվել Վորկուտա և Բասարգեչար` ներկայիս Վարդենիս: 1955-ի համաներմանը վերադարձել է Երևան:

Մահացել է 1965-ի նոյեմբերի 22-ին Երևանում:

Լեռ Կամսարի գրիչը շատ բեղուն է եղել: Չնայած այն բանին, որ գրվածքների մի մասը մնացել է գաղթի ճանապարհին, արխիվը երկու անգամ բռնագրավվել և ոչնչացվել է Չեկայի կողմից, 1946 թվականի ջրհեղեղն էլ մեծ վնաս է հասցրել, այնուամենայնիվ նա թողել է հսկայական ժառանգություն, որի մեծ մասը անտիպ է:

Հետաքրքիր ծագում ունի գրողի կեղծանունը: Իր առաջին գործերը խմբագրատուն հանձնելիս, հարցրել են, թե ում անվան տակ պետք է տպագրվեն գրվածքները: Արդեն սենյակից դուրս գալիս, այդ հարցին մեծ նշանակություն չտալով, շրջվել և պատասխանել է. "Գրեք լեռ...կամ սար":

Տպված երկերը

  • Անվավեր մեռելներ, Երևան, Պետհրատ, 1924, 48 էջ, տպ. 1.500:
  • Ազգային այբբենարան, Երևան, Պետհրատ, 1926, 166 էջ, տպ. 5000:
  • Վրիպած արցունքներ, Երևան, Պետհրատ, 1934, 205 էջ, տպ. 5.000:
  • Ազգային այբբենարան, Բեյրութ, 1954, 80 էջ:
  • Գրաբար մարդիկ, Երևան, Հայպետհրատ,1959, 318 էջ, տպ. 10.000:
  • Մարդը տանու շորերով, Երևան, «Հայաստան», 1965, 331 էջ, տպ. 10.000:
  • Միհատորյակ, Երևան, «Սովետական գրող», 1980, 524 էջ, տպ. 10.000:
  • Ժպիտ, թիվ 5 (Գրքույկի մեջ տեղ է գտել Լեռ Կամսարի «Բժիշկները» և «Սեր և ընտանիք» երգիծաշարքը), Բեյրութ, «Շիրակ» հրատ., 1980, 64 էջ:
  • Երկեր, Երևան, «Սովետական գրող», 1988, 544 էջ. տպ. 30.000:
  • Տպված և անտիպ էջեր, Բեյրութ «Շիրակ» հրատ., 1994, 190 էջ:
  • Կարմիր օրեր, Երևան, «Նաիրի», 2000, 469 էջ, տպ. 1.000:
  • Սաստիկ կոմունիստներ, Երևան, «Զանգակ», 2001, 100 էջ, տպ. 500:
  • Մահապուրծ օրագիր. 1925-1935թթ. (սկզբնական վերնագիրը՝ «Խորհրդային քաղաքացու օրագիր»), Երևան, «Լուսաբաց գրատուն», 2008, 294 էջ, տպ. 1000։
  • Խաղք ու խայտառակ աշխարհ, Երևան, «Հայաստան», 2008, 287 էջ, տպ. 500:
  • Սոցիալիզմի Սահարա, Երևան, «ՀԳՄ հրատարակչություն», 2009, 284 էջ, տպ. 500:
  • Բանտիս օրագիրը, Երևան, «Ամարաս», 2010, 270 էջ, տպ 1000:

Գրական ժառանգությունը

Լեռ Կամսարի տան արխիվում պահպանվում են՝

  • Գրքերում հրատարակված և անտիպ բազմաթիվ ֆելիետոններ (1935թ., 1951թ., 1955թ., 1956թ., 1960թ., 1961թ., 1962թ., 1964թ.)։
  • Անթվակիր որոշ նյութեր, անտիպ։
  • Խորհրդային քաղաքացու օրագիրը 1925-35թթ.։ Տպագրվել է 2008թ.-ին «Լուսաբաց» հրատարակչատան կողմից «Մահապուրծ օրագիր» վերտառությամբ։
  • Բանտիս օրագիրը 1936թ., Երևան, «Ամարաս», 2010թ.։
  • Խորհրդային օրեր 1945-1946թթ. անտիպ։
  • Խորհրդային օրեր 1947թ., անտիպ։
  • Խորհրդային օրեր 1948թ., անտիպ։
  • Խորհրդային քաղաքացու օրագիրը 1949թ., անտիպ։
  • Չապրած օրեր, Կարմիր ծիծաղ 1950թ., անտիպ։
  • Կարմիր ծիծաղ 1951թ., անտիպ։
  • Կարմիր օրեր 1952թ., անտիպ։
  • Կարմիր օրեր 1953-1958թթ.։ Մեծ մասը տպագրված է «Նաիրի» հրատարակչության կողմից 2000թ.-ին նույնանուն խորագրի տակ։
  • Կարմիր օրեր 1959թ.։ Հրատարակել է «Զանգակ» հրատարակչությյունը 2009թ.-ին «Սոցիալիզմի Սահարա» վերտառությամբ։
  • Կարմիր օրեր 1960-1965թթ., անտիպ։
  • Ֆելիետոններ 1963-1965թթ., անտիպ։
  • Նամակներ բանտից և աքսորից, անտիպ։
  • Կնոջ՝ Իսկուհու հուշերը երեխաների մասին, անտիպ։
  • Սիրուհի Կարինեի նամակներն՝ Իսկուհուն, անտիպ։

Թատերակներ՝

  • Կենդանիներու համագումարը 1917թ:
  • Անմեղաբանություն 1922թ:
  • Պլենար նիստ, գրված հիշողությամբ՝ բնագիրը Չեկան բռնագրավել է։ Անտիպ։ 1926թ:
  • Մի զուտ մարդու զտման պատմություն 1931թ. հոկտեմբերի 27, անտիպ։
  • Դեպի պրոլետ գրականության հեգեմոնիան, 1926թ։
  • Սաստիկ կոմունիստներ՝ երկու տարբերակ, 1927թ։
  • Կոոպերացիա 1927թ, անտիպ։
  • Պողոս Առաքյալը Կորնթոսին մեջ.1926թ, անտիպ։
  • Դ եպի սոցիալիզմ տանող կարճ ճամբան, 1926թ., անտիպ։
  • Թատերական կատակներ, 1926թ., անտիպ։
  • Ի՞նչ է կոոպերացիա, անտիպ։
  • Բուխարինի Ռուսաստանը, Հոկտեմբերյան հեղափոխություն, Կո՜րչի անգրագիտությունը, 1926թ., անտիպ։
  • Զավենի տարեդարձը։
  • Պարտիզան պոետներ 1953թ, անտիպ։
  • Կասկածոտ ամուսին, անտիպ։
  • Մահափորձ մի հին հեղինակի վրա, 1957թ., անտիպ։
  • Հոգու զավակ, դրամա, մի քանի տարբերակ, անտիպ։
  • Քրիստոսի երկրորդ ծննունդը, 1949թ։
  • Փոքրիկ Մուկուճի արկածները, 1950թ։

Արտաքին հղումներ

Վիքիդարանը
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝



  1. Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.