«Առաջավորաց պահք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չ →‎Գրականություն: ուղղումներ ԱՎԶ ծրագրով
Տող 2. Տող 2.


== Գրականություն ==
== Գրականություն ==
* Օրմանյան Մ., Ծիսական μառարան, Ե., 1992:
* Օրմանյան Մ., Ծիսական μառարան, Երևան, 1992:
* Մանուկյան Ա., Հայ եկեղեցու տոները, 6 հրտ., Թեհրան, 1999:
* Մանուկյան Ա., Հայ եկեղեցու տոները, 6 հրտ., Թեհրան, 1999:



23:20, 17 Դեկտեմբերի 2011-ի տարբերակ

Առաջավորաց պահք, Հայ առաքելական եկեղեցում ընդունված պահոց շրջան, որն ըստ ավանդության սահմանվել է Գրիգոր Ա Լուսավորչի կողմից: Հատուկ է միայն Հայ եկեղեցուն: Լինում է Մեծ պահքից 3 շաբաթ առաջ: Պահանջվում է խիստ պահեցողություն: Հնում թույլատրվել է ուտել միայն աղ ու հաց: Այդ օրերին չի արտոնվում Պատարագ մատուցել, եկեղեցում ընթերցել Սուրբ Գիրք կամ Ավետարան: Տարբեր մեկնությունների համաձայն, այս պահքը «Առաջավորաց» է կոչվել իբրև ազդարար Մեծ պահքի կամ, իբրև Հայոց պահք՝ նշանակ Հայաստանի հոգևոր լուսավորության: Ըստ մեկ այլ բացատրության, Աստված 6-րդ օրը մարդուն ստեղծելուց հետո միայն 5-րդ օրն է ուտելու հրաման տվել (Ծննդ. 1.29–30), և չուտիքի հենց այդ 5 օրն է ակնարկում «Առաջավորաց»-ը: Առաջավորաց պահքի 5-րդ օրը (ուրբաթ) հիշատակվում է ս. Հովնանի քարոզությունն ու Նինվեի ապաշխարությունը, բայց ոչ իբրև Հովնան մարգարեի տոն, այլ իբր մեծ ապաշխարության և ծոմապահության օրինակ: Առաջավորաց պահքի խորհուրդը հեթանոս. ապականությունից, ադամական մեղքից մարդկային 5 զգայարանների սրբումն է: Հին եկեղեցում սովորություն կար մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահել: Գրիգոր Ա Լուսավորիչը նույնպես սահմանում է, որ Տրդատ Գ թագավորն ու մյուսները մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահեն, ինչի շնորհիվ էլ նրանք փրկվում են այսահարությունից: Այստեղից էլ Առաջավորաց պահքը կոչվել է նաև Փրկության պահք: Առաջավորաց պահքը միջնադարում թյուրիմացաբար անվանվել է ս. Սարգսի պահք՝ ելնելով այն հանգամանքից, որ Առաջավորաց պահքին հաջորդող շաբաթ օրը Հայ եկեղեցին տոնում է ս. Սարգսի տոնը: Հայ մատենագիրների վկայությամբ, Առաջավորաց պահքը հնում գոյություն է ունեցել նաև հույների ու լատինների մոտ:

Գրականություն

  • Օրմանյան Մ., Ծիսական μառարան, Երևան, 1992:
  • Մանուկյան Ա., Հայ եկեղեցու տոները, 6 հրտ., Թեհրան, 1999:

Աղբյուր

  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002: