«Միխայիլ Գլինկա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 10. Տող 10.
* Асафьев Б․ В․, Избр․ труды, т․ 1, М․, 1952;
* Асафьев Б․ В․, Избр․ труды, т․ 1, М․, 1952;
* М․ И․ Глинка, Летопись жиз–ни и творчества, сост․ А․ Орловой, М․, 1952
* М․ И․ Глинка, Летопись жиз–ни и творчества, сост․ А․ Орловой, М․, 1952

{{Վիքիպահեստ երկար|Mikhail Glinka}}
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}


{{DEFAULTSORT:Գլինկա, Միխայիլ}}
{{DEFAULTSORT:Գլինկա, Միխայիլ}}

[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Ռուս կոմպոզիտորներ]]
[[Կատեգորիա:Ռուս կոմպոզիտորներ]]
[[Կատեգորիա:1804 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Մայիսի 20 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Մայիսի 20 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1857 մահեր]]
[[Կատեգորիա:Փետրվարի 3 մահեր]]
[[Կատեգորիա:Փետրվարի 3 մահեր]]

05:13, 12 Նոյեմբերի 2018-ի տարբերակ

Միխայիլ Գլինկա
Ծնվել էմայիսի 20 (հունիսի 1), 1804[1]
Նովոսպասկոե, Yelninsky Uyezd, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն[1][2][3]
Երկիր Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 15, 1857(1857-02-15)[4][5][6][…] (52 տարեկան)
Բեռլին, Գերմանական միություն[7][8][6][…]
ԳերեզմանՏիխվինսկոե գերեզմանատուն
Ժանրերօպերա, ռոմանս, սիմֆոնիկ երաժշտություն և կամերային երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունQ4264365?
ԱմուսինMaria Petrovna Ivanova?
 Mikhail Glinka Վիքիպահեստում

Միխայիլ Իվանովիչ Գլինկա (ռուս.՝ Михаил Иванович Глинка, հունիսի 1 (հին տոմարով՝ մայիսի 20) 1804 թ. – փետրվար 15 [հին տոմարով՝ փետրվարի 3) 1857 թ.), նշանավոր ռուս երգահան, առաջինը, որի ստեղծագործությունները ճանաչում են ստացել Եվրոպայում, հաճախ բնորոշվում է որպես ռուսական դասական երաժշտության հայր։ Հիմնական ստեղծագործություններն են՝ «Կյանքը հանուն ցարի» («Жизнь за царя», 1836 թ.) և «Ռուսլան և Լյուդմիլա» («Руслан и Людмила», 1837 - 1842 թթ.) օպերաները, «Կամարինսկայա», «Իսպանական նախերգանք» № 1 և 2, «Վալս-ֆանտազիա» սիմֆոնիկ ստեղծագործությունները, գրել է ռոմանսներ և կամերային-գործիքային ստեղծագործություններ։ Գլինկայի երաժշտությունը կարևոր ազդեցություն է ունեցել հետագա ռուս երգահանների, հատկապես՝ «Հզոր խմբակի» վրա։

1837-1839 թվականներին եղել է Պալատական երգեցիկ կապելլայի կապելմայստերը։ Առաջադիմական հասարակական շարժումները, շփումը Ա․ Ս. Պուշկինի, Ա․ Ս․ Գրիբոյեդովի և դեկաբրիստների հետ նպաստել են Գլինկայի ստեղծագործական սկզբունքների և գեղագի–տական հայացքների ձևավորմանը։ Գլինկայի «Իվան Սուսանին»-ը ռուսական առաջին դասական օպերան է։ Արքունիքի ցանկությանը հակառակ (լիբրետտոն՝ բարոն Գ․ Ֆ․ Ոոզենի, բեմադրվել է 1836 թվականին Պետերբուրգի Մեծ թատրոնում) կոմպոզիտորը իր պատմահերոսական օպերայում փառաբանել է հայրենասեր-գյուղացուն, ժողովրդի արիությունն ու աննկուն բնավորությունը։ Գլինկայի երկրորդ՝ «Ռուսլան և Լյուդմիլա» հեքիաթային-էպիկական օպերան բեմադրվել է 1842 թվականին Պետերբուրգում (Մեծ թատրոն)։ Դիմելով Ա․ Ս․ Պուշկինի համանուն պոեմին՝ Գլինկան էպիկական շունչ է հաղորդել կերպարներին, փիլիսոփայությունը խոր մեկնաբանում տվել բովանդակությանը։ Օպերայում օգտագործվել են արևելյան մեղեդիներ (կոմպոզիտորին հաղորդել է նկարիչ Հ․ Այվազովսկին)։ Իր երկու օպերաներով Գլինկան նշագծել է ռուսական օպերայի զարգացման ուղիները, ստեղծել օպերային դրամատուրգիայի նոր տեսակներ՝ հիմնված լարված սիմֆոնիկ զարգացման, հակադիր կերպարների բախման («Իվան Սուսանին») և համադրման ու առանձին ավարտուն պատկերների հաջորդականության վրա («Ռուսլան և Լյուդմիլա»)։ Նրա «Վալսֆանտազիան» (նվագախմբային խմբ․ 1845 թ., 1856 թ.) ռուսական սիմֆոնիկ վալսի առաջին դասական օրինակն է։ Գլինկան ռուսական վոկալ քնարերգության զարգացման նոր շրջանի սկզբնավորողն է (ռոմանսներ Պուշկինի, Ն․ Կուկոլնիկի և ուրիշների խոսքերով)։ «Իսպանական նախերգանքներ»-ը («Արագոնյան խոտա», 1845 թ., «Գիշերը Մադրիդում», 1848 թ.) համաշխարհային սիմֆոնիկ երաժշտության մեջ իսպանական ֆոլկլորի մշակման սկիզբը դրեցին։ Գլինկայի սիմֆոնիկ ստեղծագործություններում, մասնավորապես «Կամարինյան» սկերցոյում (1848 թ.) մշակված թեմատիկ զարգացման սկզբունքները, որ բխում են ժողովրդական արվեստից, ռուսական դասական սիմֆոնիզմի համար հիմնաքարային նշանակություն են ունեցել։ Նրա նշանավոր երկերից են նաև Ն. Կուկոլնիկի «Իշխան Իտլմսկի» ողբերգության համար գրած երաժշտությունը, գործիքային անսամբլները և այլն։ Գլինկանի արվեստը իր գաղափարական խորությամբ, գեղարվեստական ընդհանրացման մեծ ուժով, երաժշտական լեզվի ժողովրդայնությամբ ազգային առաջադեմ արվեստի փայլուն արտահայտությունն էր։ «Իվան Սուսանին» օպերան Երևանում բեմադրվել է 1942 թվականին (դիրիժոր՝ Մ․ Թավրիզյան, ռեժիսոր՝ Ա․ Գուլակյան, Անտոնիդայի դերում՝ Հ․ Դանիելյան)։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Асафьев Б․ В․, Избр․ труды, т․ 1, М․, 1952;
  • М․ И․ Глинка, Летопись жиз–ни и творчества, сост․ А․ Орловой, М․, 1952
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։