«Գևորգ Դաբաղյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://www.president.am/hy/ +http://նախագահ.հայ/hy/)
Տող 16. Տող 16.
* Մրցանակներ ԱՄՆ-ում, 1994-1995, 2002-2003 թթ.
* Մրցանակներ ԱՄՆ-ում, 1994-1995, 2002-2003 թթ.
* [[ՀՀ վաստակավոր արտիստ]], 2004 թ.
* [[ՀՀ վաստակավոր արտիստ]], 2004 թ.
* [[ՀՀ ժողովրդական արտիստ]], 2017 թ.<ref>{{Cite web|url=http://նախագահ.հայ/hy/decrees/item/3987/|title=ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]|website=www.president.am|language=en|accessdate=2017-09-22}}</ref>
* [[ՀՀ ժողովրդական արտիստ]], 2017 թ.<ref>{{Cite web|url=http://նախագահ.հայ/hy/decrees/item/3987/|title=ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ|website=նախագահ.հայ|accessdate=2017-09-22}}</ref>
* ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագիր, 2017<ref>{{Cite web|url=http://mincult.am/mincult_awards.html|title=ՀՀ մշակույթի նախարարության պարգևներ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ|website=mincult.am|accessdate=2018-01-06}}</ref>
* ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագիր, 2017<ref>{{Cite web|url=http://mincult.am/mincult_awards.html|title=ՀՀ մշակույթի նախարարության պարգևներ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ|website=mincult.am|accessdate=2018-01-06}}</ref>



20:24, 10 Նոյեմբերի 2018-ի տարբերակ

Գևորգ Դաբաղյան
Ծնվել էփետրվարի 12, 1965(1965-02-12)[1] (59 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություներաժիշտ և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդուդուկ
ԱշխատավայրԱկունք ազգագրական համույթ, Շողակն և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1984) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1989)
Պարգևներ

Գևորգ Գուրգենի Դաբաղյան (փետրվարի 12, 1965(1965-02-12)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դուդուկահար: ՀՀ ժողովրդական արտիստ (2017):

Կենսագրություն

Գևորգ Դաբաղյանը ծնվել է 1965 թվականին Երևանում[2]: 1984 թվականին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1989 թվականին` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դուդուկի դասարանը, 1992 թվականին` ասպիրանտուրան (ղեկավար` Խաչատուր Ավետիսյան): 1980-1992 թվականներին եղել է «Ակունք» անսամբլի մենակատար: 1992 թվականին ստեղծել է «Շողակն» ժողովրդական անսամբլը[3]: 1988 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում[4]:

Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ֆոնդում ունի բազմաթիվ ձայնագրություններ: Կատարել է հայ միջնադարյան, գուսանական և հոգևոր երաժշտություն: Թողարկել է լազերային սկավառակներ, սկավառակ է թողարկել նաև Կոմիտասի անվան քառյակի (2004 թ.), Հայաստանի կամերային նվագախմբի (2004 թ.), արաբ դուդուկահար Ռաբի Աբուլ-Խալիլի (2004 թ.) հետ[4]:

Դաբաղյանի կատարումները հնչում են Ատոմ Էգոյանի «Արարատ», Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» ֆիլմերում: Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ֆինլանդիայում, Լեհաստանում, Շվեյցարիայում, Կանադայում, Չինաստանում, Հարավային Ամերիկայի երկրներում և այլուր[4]:

Պարգևներ

  • Դուշանբեի Արևելքի ժողովրդական նվագարանների միջազգային մրցույթի գլխավոր մրցանակ, 1990 թ.
  • Երևանի Սայաթ-Նովայի անվան մրցանակաբաշխության մրցանակ, 1991-1992 թթ.
  • Մրցանակներ ԱՄՆ-ում, 1994-1995, 2002-2003 թթ.
  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2004 թ.
  • ՀՀ ժողովրդական արտիստ, 2017 թ.[5]
  • ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագիր, 2017[6]

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1119
  2. Afrique magazine , Issues 269-274. Groupe Jeune Afrique. 2008. էջ 53.
  3. Jenkins, Mark (8 February 2008). «Rev. of Shoghaken Ensemble, Music From Armenia». The Washington Post. Վերցված է 7 December 2010-ին.
  4. 4,0 4,1 4,2 Գևորգ Դաբաղյանի կենսագրությունը avproduction կայքում
  5. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017-09-22-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  6. «ՀՀ մշակույթի նախարարության պարգևներ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ». mincult.am. Վերցված է 2018-01-06-ին.