«Օնիքս (միներալ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Kareyac տեղափոխեց էջը «Օնիքս, եղնգնաքար»-ից «Օնիքս (միներալ)»
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Միներալ
{{Միներալ}}
| formula = SiO<sub>2</sub>
}}
[[Պատկեր:Red onyx - Handicraft.jpg|thumb|Օնիքս]]
[[Պատկեր:Red onyx - Handicraft.jpg|thumb|Օնիքս]]
[[Պատկեր:AgateOnyxSl-.jpg|thumb|Օնիքս «[[ագաթ]]ային» [[խալցեդոն]]ի, [[քվարց]]ի, [[օպալ]]ի շերտերով. Լայնությունը {{num|8|սմ}}. Ռուսաստան.]]
[[Պատկեր:AgateOnyxSl-.jpg|thumb|Օնիքս «[[ագաթ]]ային» [[խալցեդոն]]ի, [[քվարց]]ի, [[օպալ]]ի շերտերով. Լայնությունը {{num|8|սմ}}. Ռուսաստան.]]

16:40, 10 Նոյեմբերի 2018-ի տարբերակ

Օնիքս (միներալ)
Ընդհանուր
Կատեգորիամիներալների բազմազանություն
Բանաձև
(կրկնվող միավորը)
SiO₂
Բյուրեղային համակարգեռանկյունային բյուրեղային համակարգ
Մոոսի կարծրություն7
Ենթակատեգորիախալցեդոն
Օնիքս
Օնիքս «ագաթային» խալցեդոնի, քվարցի, օպալի շերտերով. Լայնությունը 8 սմ . Ռուսաստան.
անձավներից, 14 սմ . Խայդարկան, Կիրգիզիա.
Համրիչ սև օնիքսից

Օնիքս, եղնգնաքար, (հին հուն.՝ ὄνυξ «եղունգ»), հանքատեսակ, խալցեդոնային (թելանման) քվարցի տարատեսակ, որի մեջ աննշան քանակության խառնուրդներն առաջացնում են հարթ, զուգահեռ գունավորված շերտեր[1]: Մարմարի զոլավոր գունավորված տարատեսակը հաճախ անվանում են մեքսիկական, կամ ալժիրյան օնիքս: Գույները. դարչնագույն՝ սև ու սպիտակ նախշերով, կարմրադարչնագույն, դեղնադարչնագույն, մեղրագույն, սպիտակ՝ դեղնավուն կամ վարդագույն շերտավորումով: Օնիքսի համար հատկապես բնութագրական են տարբեր գույների հարթ, զուգահեռ շերտերը: Սարդօնիքս՝ հրակարմիր, կարմրանարնջագույն, երբեմն կարմրասև գույնի սերդոլիկի զուգահեռ զոլերով տարատեսակ:

Պատմություն

Հնագույն ժամանակներում հրեա քահանաների առատորեն ասեղնագործված հանդերձանքի ուսերին կար երկու քար, որոնք օնիքս էին: ժամերգություն կատարող քահանայապետի շուրջառը զարդարված էր տասներկու գունավոր քարերով, որոնցից մեկն օնիքսն էր:

Գտնվելու վայրերը

Ամենալավ խալցեդոնային օնիքսը գալիս է Արաբական թերակղզուց, Հնդկաստանից, Բրազիլիայից, ՈՒրուգվայից, ԱՄՆ-ից: Ռուսաստանում արդյունահանվում է փոքր քանակներով Չուկոտկայում, Կոլիմայում և Մերձծովյան երկրամասում[2]:

Կիրառումը

Ագաթային ու սերդոլիկային օնիքսը (սարդ, սարդօնիքս) մարդկանց կողմից օգտագործվել է դեռ նախապատմական ժամանակներից ոչ մեծ քանդականախշ գեղարվեստական իրեր (գլիպտիկա), ինչպես նաև փորագրված գլանաձև կնիքներ պատրաստելու համար: Այն ամենաարժեքավոր դեկորատիվ քարերից մեկն է: Օնիքսի կալցիտային (մարմարային և այլ) տեսակները լայնորեն տարածված են և վերաբերում են ավելի հասանելի ու ոչ թանկարժեք դեկորատիվ շինարարական քարերի շարքին: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, դրանք լայնորեն կիրառվում են մի շարք կենցաղային իրեր պատրաստելու համար (մանր ու միջին բազմապիսի քանդակներ, օնիքսե սկահակներ, զարդատուփեր, մոմակալներ, սեղանածածկ): Օգտագործվում է նաև խճանկարչությունում և երեսպատման համար: Համեմատաբար էժան շինարարական քար է: Օնիքսի ավելի հազվագյուտ ու որակյալ տեսակներից պատրաստում են բազմազան ակնագործական իրեր, սարդօնիքսից՝ կամեյոններ, որտեղ պատկերի բարձրադիր մասը մուգ գույն է, և հակադրվում է բաց գույնի ֆոնին:

Սարդօնիքսի մասին հայտնի պատմություններից մեկը կապված է Բենվենուտօ Չելինիի անվան հետ: Մի անգան նա երկար ժամանակով անհետանում է Վատիկանից, իր հետ նախօրոք վերցնելով ոսկի և պապական պահեստարանից աշխատանքների համար իրեն հանձնված որոշ թանկարշեք քարեր: Նրա բացակայությունն այնքան երկարաձգվեց, որ սկզբում Նորին Սրբազնության մոտ առաջացրեց անհանգստություն, իսկ հետո նաև բարկություն: Երբ, վերջապես Չելինին վերադարձավ, նրան դիմավորեցին նախատինքով. «Այս նկարիչները գինետների մշտական հաճախորդներն են, անառակ աղջիկների ուղեկիցները, հասարակության տականքները իսկական կռապաշտներ են, այլ ոչ թե բարի քրիստոնյաներ»: Արդարանալու փոխարեն Չելինին լուռ հանեց նոճեփայտե տուփը, որում գտնվում էր բազմագույն սարդօնիքսից գեմման: Պապը կտրուկ դադարեցրեց իր ցասումնաճառը, և երկար ժամանակ ուշադիր զննում էր այդ իրը: Քարի վրա Չելինին քանդակել էր ավետարանական սյուժե՝ Վերջին Ընթրիքը: Ընդ որում բազմագույն քարն օգտագործվել էր շատ հնարամիտ ձևով: Սարդօնիքսի բոլոր բծերը, գույներն ու զոլերը օգտագործվել էին սյուժետի պերսոնաժներին բնութագրելու համար: Քրիստոսը բնական սպիտակ հանդերձանքով էր, Հովհաննես առաքյալը՝ երկնագույն, Պետրոսը՝ կարմիր, իսկ Հուդան իհարկե մռայլ մուգ դարչնագույն քիտոնով էր: Բայց ամենից շատ Պապին ապշեցրեց այն միտքը, որ սարդօնիքսի այդ կտորը հազարավոր տարիներ աննպատակ ընկած է եղել հողի մեջ, որպես մի սովորական գլաքար, և ոչ ոք ուշադրություն չի դարձրել նրա վրա: Իսկ ահա եկավ «անառակ» նկարիչը, դիպավ իր հասարակ փորագրելու դանակով և գլաքարից ստեղծեց հրաշք: Բենվենուտո Չելինին ներվեց, նրան հռչակեցին որպես եկեղեցու սիրասուն զավակ: Նրա գլուխգործոցն հանդիսավոր կերպով տեղափոխեցին Պետրոս առաքյալի տաճար և դրեցին գլխավոր նարտեքսի զոհասեղանի վրա: Մինչև հիմա այն այստեղ էլ գտնվում է, քրիստոնեության[3] :125բոլոր ժամանակների ընտրյալ գեմմաների հետ նույն շարքում:

Ծանոթագրություններ

  1. Минералогическая энциклопедия / под ред. К. Фрея. — Ленинград: Недра, 1985. — С. 433. — 512 с. — 60 000 экз.
  2. Разновидности и месторождения ониксов. Библиография
  3. Ахметов С. Ф. Беседы о геммологии. — М.: Молодая гвардия, 1989. — 237 с. — ISBN 5-235-00499-X