«Երիկամաբորբ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ հայերեն անվանում |
ավելացվեց Կատեգորիա:Բորբոքումներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 15. | Տող 15. | ||
{{Անավարտ}} |
{{Անավարտ}} |
||
[[Կատեգորիա:Բորբոքումներ]] |
20:28, 8 Նոյեմբերի 2018-ի տարբերակ
Երիկամաբորբ | |
---|---|
Բորբոքված երիկամ | |
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | միզուղիների ինֆեկցիաներ և Համակարգային կարմիր գայլախտ |
Հիվանդության ախտանշաններ | արյունամիզություն, Սակավամիզություն և բորբոքում[1] |
Բժշկական մասնագիտություն | ուրոլոգիա և նեֆրոլոգիա |
Nephritis Վիքիպահեստում |
Եիկամաբորբ, նեֆրիտ (հուն․՝ νεφρά ζ- երիկամ), երիկամների բորբոքային բնույթի հիվանդություն։ Ընթանում է կլինիկական 3 ձևով՝ կծիկա-երիկամաբորբ, ավագանա-երիկամաբորբ և օջախային-երիկամաբորբ։ Կծիկաերիկամաբորբ, դիֆուզ գլոմերուլոնեֆրիտ, երիկամների հիմնական հիվանդությունը։ Նկարագրել է Ռ․ Բրայտ|Ռ․ Բրայտը XIX դարի 2-րդ կեսին։ Ախտածնության հիմնական գործոնը իմունիտետի խանգարումներն են, որոնք ընթանում են 2 մեխանիզմով՝
- հակամարմինների և իմուն լիմֆոցիտների անհամապատասխան առաջացումը ստրեպտոկոկային վարակիչ հիվանդությունների և օրգանիզմի սեփական բնագրկող նյութերի հանդեպ,
- հակամարմինների առաջացում, որոնք ուղղված են երիկամի կծիկների մազանոթային թաղանթին։ Կծիկա-երիկամաբորբի դեպքում ևիմնականում ախտահարվում են երիկամի բուն հյուսվածքի (պարենքիմ) կծիկային գոյացությունները։ Միաժամանակ ախտահարվում են 2 երիկամները։ Ելքն առավելապես անբարենպաստ Է։ Հիվանդությունը զարգանում է մի շարք վարակիչ հիվանդություններից (անգինա, գրիպ, քութեշ) հետո։ Ընթանում է սուր, ենթասուր և քրոնիկական շրջաններով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երիկամաբորբ» հոդվածին։ |
|
Ծանոթագրություններ
- ↑ Disease Ontology — 2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 587)։ |