«Շոան Մանուել Պինտոս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 8. Տող 8.


== Ստեղծագործություն և գիտական ավանդ ==
== Ստեղծագործություն և գիտական ավանդ ==
[[Պատկեր:BG120 3 A gaita gallega.JPG|thumb|180px|«Գալիսական պարկապզուկի» հրատարակություն «Գալիսական գրադարան» շարքում]]
[[Պատկեր:BG120 03 A gaita gallega.jpg|thumb|180px|«Գալիսական պարկապզուկի» հրատարակություն «Գալիսական գրադարան» շարքում]]
Շոան Մանուել Պինտոսը համարվում է Ռոսալիա դե Կաստրոյի գրական նախնին{{sfn|Pintos Villar|2006|loc=Ríos Panisse. Estudo introdutorio|p=11}}: Բ. Նարումովը իսպանացի հետազոտողների նման Պինտոսին համարում է գալիսական վերածննդի առավել ականավոր դեմքերից մեկը:
Շոան Մանուել Պինտոսը համարվում է Ռոսալիա դե Կաստրոյի գրական նախնին{{sfn|Pintos Villar|2006|loc=Ríos Panisse. Estudo introdutorio|p=11}}: Բ. Նարումովը իսպանացի հետազոտողների նման Պինտոսին համարում է գալիսական վերածննդի առավել ականավոր դեմքերից մեկը:



16:03, 4 Նոյեմբերի 2018-ի տարբերակ

Շոան Մանուել Պինտոս
Ծնվել էդեկտեմբերի 16, 1811(1811-12-16)[1]
ԾննդավայրԲուրգո դե Պոնտևեդրա, Պոնտեվեդրա, Pontevedra Province, Գալիսիա, Գալիսիայի թագավորություն, Իսպանիա[2]
Վախճանվել է1876[3]
Վախճանի վայրՎիգո, Pontevedra Province, Գալիսիա, Իսպանիայի թագավորություն, Իսպանիա
Մասնագիտությունվիպասան, լեզվաբան և գրող
Լեզուգալիսերեն
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՍանտիագո դե Կոմպոստելա համալսարան
Գրական ուղղություններռոմանտիզմ
Изображение автографа
 Xoán Manuel Pintos Վիքիպահեստում

Շոան Մանուել Պինտոս (գալ.՝ Xoán Manuel Pintos Villar, իսպ.՝ Juan Manuel Pintos y Villar, դեկտեմբերի 16, 1811(1811-12-16)[1], Բուրգո դե Պոնտևեդրա, Պոնտեվեդրա, Pontevedra Province, Գալիսիա, Գալիսիայի թագավորություն, Իսպանիա[2] - 1876[3], Վիգո, Pontevedra Province, Գալիսիա, Իսպանիայի թագավորություն, Իսպանիա), գալիսացի գրող, բանաստեղծ, իրավաբան, բառարանագիր: Համարվում է գալիսական վերածննդի (գալ.՝ Rexurdimento) նշանավոր դեմքերից մեկը: Իսպանական գրականագիտության տեսանկյունից նա գավառականների առաջին սերնդի ներկայացուցիչ է (գյուղագիր գրողներ): Կյանքի օրոք հրատարակվել է միայն բանաստեղծությունների ու երկխոսությունների միակ ժողովածուն` «Գալիսական պարկապզուկ» վերնագրով (A gaita gallega, 1853), որը գրված է գալիսերենով և մասամբ կաստիլերենով: Մնացած ստեղծագործությունները սփռված են թերթերում ու ամսագրերում: Շոան Մանուել Պինտոսը գալիսական առաջին Ծաղկային խաղերի մասնակից է եղել (1861):

Կենսագրություն

Շոան Մանուել Պինտոսը ծնվել է միջին բուրժուական ընտանիքում: Հայրը` Բասիլիո Պինտոս Գարսիան (Basilio de Pintos García), ծառայել է հարկային վարչությունում: Մայրը` Ռամոնա Վիլյար Ռոդրիգեսը (Ramona Villar Rodríguez), ինչպես և հայրը, ծնունդով Պոնտևեդրայից է եղել[4]: Շոանը եղել է ընտանիքի երրորդ երեխան, ունեցել է երկու քույր և երկու եղբայր: Ընտանիքը մի քանի անգամ տեղափոխվել է Ֆեռոլ դարձյալ վերադարձել Պոնտևեդրա: Շոանը մանուկ հասակում է կորցրել մորը: 1822-1825 թվականներին Լա Կորունյայի դոմինիկյան եկեղեցում ուսումնասիրել է հումանիտար գիտություններ, ինչից հետո 1825-1835 թվականներին Սանտյագո դե Կոմպոստելայի համալսարանում սովորել է փիլիսոփայություն, իրավագիտություն և ջութակ նվագել: Հետագայում բանաստեղծը հիշել է այդ օրերը որպես իր կյանքի ամենաերջանիկ օրեր[4]: Կանոնական իրավունքից թեկնածուական ատենախոսություն պաշտպանելով` 1837-1840 թվականներին դատավոր է աշխատել Լա Կորունյայում, ինչից հետո դատավոր է նշանակվել Կամբադոսում[5]:

Կառավարության կողմից դատավորի աշխատանքից ազատվելուց հետո 1844 թվականին ապրել է Պոնտևեդրեում, որտեղ 1862 թվականին զբաղվել է փաստաբանությամբ, ծառայել հարկային մարմիններում: Ամուսնացել է Սերաֆինա Ամանդո Բոլիոսի հետ, ունեցել 14 երեխա[5]: 1862 թվականից զբաղվել է Վիգոյի իր սեփականության հարցերով, որտեղ էլ մահացել է 1876 թվականին:

Ստեղծագործություն և գիտական ավանդ

«Գալիսական պարկապզուկի» հրատարակություն «Գալիսական գրադարան» շարքում

Շոան Մանուել Պինտոսը համարվում է Ռոսալիա դե Կաստրոյի գրական նախնին[4]: Բ. Նարումովը իսպանացի հետազոտողների նման Պինտոսին համարում է գալիսական վերածննդի առավել ականավոր դեմքերից մեկը:

Գալիսերենը սկսել է կիրառել 1840-ական թվականների սկզբից` ակտիվորեն հանդես գալով որպես նրա պաշտպան: Իր ստեղծագործությունների մեծ մասը նա հենց այդ լեզվով է գրել, այդ պատճառով էլ գավառագիրները Պինտոսին համարում էին իրենց նախնին և 1875 թվականին գրողին ընտրել են «Գրական Գալիսիա» միավորման պատվավոր անդամ. ընկերությունը կազմված էր Մադրիդում ապրող գալիսացիներից[5]: Իր հեղինակությունը` որպես Մարտին Սարմիենտոյի գործունեության շարունակողի, նա ձեռք է բերել բանաստեղծությունների ու երկխոսությունների «Գալիսական պարկապզուկ» ժողովածուով[6][7]: Չնայած որ ժողովածուի տեքստը համարվում է գալիսերենի բարբառ, նրա լրիվ անվանման մեջ գերիշխում է «լեզու» հասկացությունը[8]: Հեղինակի մեծարժեք ավանդն է համարվում գալիսերենի բառարանի կազմումը[6][7]: Պինտոսը հակադրել է շեշտված բաց ու փակ հնչյունների շարքերը` [ɛ] — [e] և [ɔ] — [o], բերել երկու լեզուների հնչյունական, բառապաշարային, ձևաբանական և լեզվաբանական այլ տարբերություններ[9]: Նույն հրատարակության մեջ հրատարակվել է Carmen Patrium sive Pontevedra պոեմի ազատ թարգմանությունը լատիներենից գալիսերեն` Canto a miña terra ou sea Pontevedra (canto de Amoedo)[10]:

1857-1859 թվականներին համագործակցել է Պոնտևեդրայում, Վիգոյում և Լա Կորունյայում հրատարակվող գալիսական թերթերի ու ամսագրերի հետ: Այդ տարիների հրապարակախոսական գործերը հավաքված են առանձին հատորում, որ լույս է տեսել 2006 թվականին. հատորը ներառում է նաև «Գալիսիա» պոեմը[11]: Հետագա տարիներին նրա ստեղծագործական ակտիվությունը փոքր-ինչ պակասել է:

1835-1865 թվականներին աշխատել է «Գալիսա-կաստիլական բառարան» ձեռագրի վրա (Vocabulario Gallego-Castellano), որը բաղկացած էր 6 էջից: Բառարանը պարունակում է 7.100 բառ և դարձվածք: Չնայած Պինտոսի այդ աշխատությունը չի հրատարակվել, սակայն նրան հաճախ հղում են կատարել այլ բառարանագիրներ. Պինտոսի բատերը մտել են գալիսերենի բառարանների մեջ: 1906 թվականից ձեռագիրը պահպանվում է Գալիսական թագավորական ակադեմիայում, առաջին ագամ հրատարակվել է 2001 թվականին:

Հիշատակ

  • Գալիսական գրականության օրը 1975 թվականին նվիրված է եղել Շոան Մանուել Պինտոսի պատվին:
  • 2005 թվականին Պոնտևեդրայի քաղաքապետարանը սահմանել է Շոան Մանուել Պինտոսի մրցանակ պարբերաբար գալիսերենի տարածմանը նպաստելու համար:

Հրատարակություններ

Կյանքի օրոք տպագրված գործեր
  • Pintos X. M. A Gaita gallega tocada polo gaiteiro ou sea Carta de Cristus para ir deprendendo a ler, escribir e falar ben a lengua gallega e ainda mais / Pintos, Xoán Manuel. — Pontevedra: Imp. de D. José y D. Primitivo Vilas, 1853. — 216 с.(գրենլ.)(իսպ.)
Վերահրատարակված գործեր
  • Pintos, Juan Manuel. Álbum de la Caridad : Juegos Florales de La Coruña en 1861, seguido de un mosaico poético de nuestros vates gallegos contempornáneos :

[галис.] / edición costeada por José Pascual López Cortón, á cuyas expensas se celebraron dichos Juegos Florales. — Coruña : Imp. del Hospicio Provincial, a cargo de D. Mariano M. y Sancho, 1862. — P. 127—130, 290, 374, 391—392, 398—400, 467—470, 475. — LV, 482 p.

Հետմահու տպագրված գործեր
  • Pintos Villar J. M. Vocabulario gallego-castellano de Juan Manuel Pintos // Cadernos de Lingua / ed. a cargo de Marga Neira e Xesús Riveiro. — 1.ª edición. — A Coruña : Real Academia Galega, 2001. — Вып. Anexo 5.
  • Pintos Villar X. M. Obra poética dispersa :

[галис.] / Xoán Manuel Pintos Villar ; introdución, edición, notas e apéndice M.ª C. Ríos Panisse. — Santiago de Compostela : Consello da Cultura Galega, 2006. — 580 p. — ISBN 84-96530-15-9.

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #133288226 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 BNE authority file
  4. 4,0 4,1 4,2 Pintos Villar, 2006, Ríos Panisse. Estudo introdutorio, էջ 11
  5. 5,0 5,1 5,2 Pintos Villar, 2006, Ríos Panisse. Estudo introdutorio, էջ 12
  6. 6,0 6,1 Нарумов, 1987, էջ 25
  7. 7,0 7,1 Pintos, 1981, Foliada 3ª, էջ 72—96
  8. Pintos, 1981
  9. Pintos, 1981, Foliada 4ª, էջ 106—122
  10. Pintos, 1981, Foliada 6ª, էջ 177—199
  11. Pintos Villar, 2006, Ríos Panisse. Estudo introdutorio, էջ 13

Գրականություն