«Գեղարվեստական գրականություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 18. Տող 18.
=== Դրամատիկական սեռ ===
=== Դրամատիկական սեռ ===
Հիմնական հոդված՝ [[Դրամատիկական սեռ]]
Հիմնական հոդված՝ [[Դրամատիկական սեռ]]

Դրամատիկական սեռի ստեղծագործություններին առաջին հերթին բնորոշ է այն, որ դրանք արտացոլում են հեղինակի ոչ թե ներաշխարհը, այլ դրանից դուրս գտնվողը: Այս առումով դրանք նման են էպիկական երկերին, սակայն տարբերվում են նրանով, որ վերջիններս իրենց ձևով պատումային-պատմողական են, իսկ դրամատիկական ստեղծագործությունները՝ երկխոսական(դիալոգային)<ref>[http://www.bukinistu.ru/drama-kak-rod.html Драма как род]</ref>: Դրամատիկական ստեղծագործություններում հեղինակի անունից խոսքը էպիզոդիկ բնույթ է կրում՝ մեծամասամբ սահմանափակվելով ռեմարկներով և դիպաշարին առնչվող բացատրություններով: Դրամատիկական երկերի մեծ մասը գրվում է թատրոնում բեմականացվելու նպատակով:
Դրամատիկական սեռի ստեղծագործություններին առաջին հերթին բնորոշ է այն, որ դրանք արտացոլում են հեղինակի ոչ թե ներաշխարհը, այլ դրանից դուրս գտնվողը: Այս առումով դրանք նման են էպիկական երկերին, սակայն տարբերվում են նրանով, որ վերջիններս իրենց ձևով պատումային-պատմողական են, իսկ դրամատիկական ստեղծագործությունները՝ երկխոսական(դիալոգային)<ref>[http://www.bukinistu.ru/drama-kak-rod.html Драма как род]</ref>: Դրամատիկական ստեղծագործություններում հեղինակի անունից խոսքը էպիզոդիկ բնույթ է կրում՝ մեծամասամբ սահմանափակվելով ռեմարկներով և դիպաշարին առնչվող բացատրություններով: Դրամատիկական երկերի մեծ մասը գրվում է թատրոնում բեմականացվելու նպատակով:

== Տես նաև ==
== Տես նաև ==
*[[Գրական սեռեր]]
*[[Գրական սեռեր]]

12:55, 4 Նոյեմբերի 2018-ի տարբերակ

Գեղարվեստական գրականություն, արվեստի տեսակ, որն իբրև միակ նյութ օգտագործում է բնական լեզվի բառերն ու կառուցվածքները: Գեղարվեստական գրականության առանձնահատկությունն ի հայտ է գալիս, երբ համադրվում է արվեստի այլ տեսակների (օրինակ՝ երաժշտության կամ կերպարվեստի) հետ, որոնք բառա-լեզվականի փոխարեն կիրառում են այլ նյութ: Գեղարվեստական գրականությունը կարող է հանդես գալ նաև համատեղվելով արվեստի այլ տեսակների (թատրոն, կինո, երգ, տեսողական պոեզիա), ինչպես նաև՝ բանավոր տեքստի այլ տեսակների հետ՝ փիլիսոփայական, հրապարակախոսական, գիտական և այլն։ Գեղարվեստական գրականության, ինչպես և՝ արվեստի մյուս ճյուղերի, բնորոշ գծերից մեկն էլ այն է, որ ընդգրկում է հեղինակային (ներառյալ՝ նաև անանուն) ստեղծագործությունները՝ ի տարբերություն հեղինակ չունեցող բանահյուսական ստեղծագործությունների։

Գեղարվեստական գրականությունն ըստ սեռերի

Էպիկական սեռ

Էպոս (հին հունարեն՝ ἔπος — «բառ», «պատում») — պատում՝ անցյալում ենթադրաբար կամ իրոք տեղի ունեցած և պատմողի կողմից հիշվող դեպքերի, իրադարձությունների մասին:

Էպիկական (պատմողական) ստեղծագործությունները նկարագրում են արտաքին, օբյեկտիվ իրականությունը: Կերպարների նկարագրությունը կենտրոնացված է լինում նրանց վարքի ու արարքների և ոչ թե ներաշխարհի վրա, ինչպես քնարերգության մեջ է: Էպիկական ստեղծագործությունների տիպական նմուշներ են վեպ-կենսապատումները, որոնք մեծ ժողովրդականություն էին վայելում 19-րդ դարում: Այս առումով իբրև բնորոշ օրինակ կարող են ծառայել Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն»-ը, Ստենդալի «Կարմիրը և սևը», Ջոն Գոլսուորսիի «Ֆորսայթների պատմությունը» և բազմաթիվ այլ գործեր:

Գրական այս սեռն իր անվանումն ստացել է ժողովրդի կողմից հին ժամանակներում հորինված էպոսներից:

Էպիկական (պատմողական) սեռի մեջ մտնում են հետևյալ ժանրերը. առակ, ասք, դյուցազներգություն, բալլադ, առասպել, պոեմ, նովել (նորավեպ), վիպակ, պատմվածք, վեպ, հեքիաթ, գեղարվեստական ակնարկ:

Քնարական սեռ

Հիմնական հոդված՝Քնարերգություն

Գեղարվեստական գրականության քնարական սեռի մեջ մտնում են այնպիսի ստեղծագործություններ, որոնցում անդրադարձ է կատարված մարդու ներաշխարհին՝ հույզերին, հոգեվիճակին. տպավորություններին, ապրումներին[1]: Այդպիսի ստեղծագործություններում եթե նույնիսկ առկա են պատմողական տարրեր, բոլոր դեպքերում գրական երկը իր էությամբ մնում է սուբյեկտիվ՝ կենտրոնացած լինելով քնարական հերոսի ներաշխարհի վրա: Քնարական սեռի ստեղծագործությունների բնորոշ գծերն են՝ սեղմությունը, մենախոսային բնույթը, քնարական սյուժեի (դիպաշարի) միասնականությունը, ակնթարթայնությունը, արդիականությունը[2]: Քնարական սեռի ստեղծագործությունների մեծ մասը պոեզիայի մաս են կազմում:

Քնարական ժանրերն են՝ ներբողը, էպիստոլյար (նամակագրական) գրականությունը, եղերերգը, էպիգրամը, մադրիգալը, էկլոգը, էպիտաֆիան, ստանսները:

Դրամատիկական սեռ

Հիմնական հոդված՝ Դրամատիկական սեռ

Դրամատիկական սեռի ստեղծագործություններին առաջին հերթին բնորոշ է այն, որ դրանք արտացոլում են հեղինակի ոչ թե ներաշխարհը, այլ դրանից դուրս գտնվողը: Այս առումով դրանք նման են էպիկական երկերին, սակայն տարբերվում են նրանով, որ վերջիններս իրենց ձևով պատումային-պատմողական են, իսկ դրամատիկական ստեղծագործությունները՝ երկխոսական(դիալոգային)[3]: Դրամատիկական ստեղծագործություններում հեղինակի անունից խոսքը էպիզոդիկ բնույթ է կրում՝ մեծամասամբ սահմանափակվելով ռեմարկներով և դիպաշարին առնչվող բացատրություններով: Դրամատիկական երկերի մեծ մասը գրվում է թատրոնում բեմականացվելու նպատակով:

Տես նաև

Գրականություն

Համաշխարհային գրականության պատմություն. 8 հատորով, Մոսկվա, 1983-1994

  • Яценко, Т.Художня література в контексті світової культури [Текст] : посібник / Т. Яценко, З. Шевченко. — К. : Педагогічна думка, 2012. — 136 с. — ISBN 978-966-644-236-2
  • Теорія літератури [Текст] : підруч. для студ. філол. спец. вищ. навч. закл. / О. А. Галич [та ін.]; наук. ред. О. А. Галич. — 2.вид., стер. — К. : Либідь, 2005. — 488 с. — Бібліогр.: с. 460. — ISBN 966-06-0388-6
  • Галич, О. А. Загальне літературознавство [Текст] : навч. посібник для вузів / О. А. Галич [та ін]. — Рівне : [б.в.], 1997. — 543 с.
  • Наливайко, Дмитро С. Теорія літератури й компаративістика [Текст] : статті-розвідки / Д. С. Наливайко. — К. : Видавничий дім «Києво-Могилянська академія», 2006. — 348 с. — ISBN 966-518-363-X
  • Наєнко, Михайло Кузьмович. Художня література України. Від міфів до модерної реальності [Текст] / Михайло Наєнко. — Вид. 3-тє, з допов. й уточненнями. — К. : Просвіта, 2012. — 1087 с. — Бібліогр.: с. 1080–1081. — ISBN 978-966-2133-76-9

История всемирной литературы: В 8 томах. М.: Наука, 1983—1994

Ծանոթագրություններ

  1. «Лирика». Արխիվացված է օրիգինալից 2013-04-28-ին. Վերցված է 2013-04-27-ին.
  2. Кожинов В. В. К проблеме литературных родов и жанров // Теория литературы. Основные понятия в историческом освещении. Роды и жанры литературы. М., 1964. С.46
  3. Драма как род

Արտաքին հղումներ