«Գեղարվեստական գրականություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1. Տող 1.
'''Գեղարվեստակա գրականությունն''' [[արվեստ]]ի տեսակ է, որն օգտագործվում է որպես խոսքի և բնական լեզվի կառույցների նյութ։ Գեղարվեստական գրականության առանձնահատկությունը համեմատություն է մի կողմից արվեստի տեսակների հետ, որոնք բառա-լեզվական նյութի փոխարեն օգտագործում են այլ նյութ (երաժշտություն, տեսողական արվեստ) կամ համատեղում նրանց հետ (թատրոն, կինո, երգ, տեսողական պոեզիա), մյուս կողմից՝ բանավոր [[տեքստ]]ի այլ տեսակների հետ՝ [[Փիլիսոփայություն|փիլիսոփայական]], [[Հրապարակախոսություն|հրապարակախոսական]], [[Գիտություն|գիտական]] և այլն։ Բացի այդ գեղարվեստական գրականությունը, ինչպես արվեստի մյուս ճյուղերը, միավորում են հեղինակային (ներառյալ անանուն) ստեղծագործությունները՝ ի տարբերություն հեղինակ չունեցող [[Բանահյուսություն|բանահյուսական]] ստեղծագործությունների։
'''Գեղարվեստական գրականություն''', [[արվեստ]]ի տեսակ, որն իբրև միակ նյութ օգտագործում է բնական լեզվի բառերն ու կառուցվածքները: Գեղարվեստական գրականության առանձնահատկությունն ի հայտ է գալիս, երբ համադրվում է արվեստի այլ տեսակների (օրինակ՝ երաժշտության կամ կերպարվեստի) հետ, որոնք բառա-լեզվականի փոխարեն կիրառում են այլ նյութ: Գեղարվեստական գրականությունը կարող է հանդես գալ նաև համատեղվելով արվեստի այլ տեսակների (թատրոն, կինո, երգ, տեսողական պոեզիա), ինչպես նաև՝ բանավոր [[տեքստ]]ի այլ տեսակների հետ՝ [[Փիլիսոփայություն|փիլիսոփայական]], [[Հրապարակախոսություն|հրապարակախոսական]], [[Գիտություն|գիտական]] և այլն։ Գեղարվեստական գրականության, ինչպես և՝ արվեստի մյուս ճյուղերի, բնորոշ գծերից մեկն էլ այն է, որ ընդգրկում է հեղինակային (ներառյալ՝ նաև անանուն) ստեղծագործությունները՝ ի տարբերություն հեղինակ չունեցող [[Բանահյուսություն|բանահյուսական]] ստեղծագործությունների։
== Գեղարվեստական գրականությունն ըստ սեռերի ==
=== Էպիկական սեռ ===
'''Էպոս''' ({{lang-grc|ἔπος}} — «բառ», «պատում») — պատում՝ անցյալում ենթադրաբար կամ իրոք տեղի ունեցած և պատմողի կողմից հիշվող դեպքերի, իրադարձությունների մասին:

Էպիկական (պատմողական) ստեղծագործությունները նկարագրում են արտաքին, օբյեկտիվ իրականությունը: Կերպարների նկարագրությունը կենտրոնացված է լինում նրանց վարքի ու արարքների և ոչ թե ներաշխարհի վրա, ինչպես քնարերգության մեջ է: Էպիկական ստեղծագործությունների տիպական նմուշներ են վեպ-կենսապատումները, որոնք մեծ ժողովրդականություն էին վայելում 19-րդ դարում: Այս առումով իբրև բնորոշ օրինակ կարող են ծառայել Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն»-ը, [[Ստենդալ]]ի «[[Կարմիրը և սևը]]», Ջոն Գոլսուորսիի «[[Ֆորսայթների պատմությունը]]» և բազմաթիվ այլ գործեր:

Գրական այս սեռն իր անվանումն ստացել է ժողովրդի կողմից հին ժամանակներում հորինված էպոսներից:

Էպիկական (պատմողական) սեռի մեջ մտնում են հետևյալ ժանրերը. [[առակ]], [[ասք]], դյուցազներգություն, [[բալլադ]], [[առասպել]], [[պոեմ]], [[նովել]] (նորավեպ), [[վիպակ]], [[պատմվածք]], [[վեպ]], [[հեքիաթ]], գեղարվեստական ակնարկ:
=== Քնարական սեռ ===
Տես նաև՝ [[Քնարերգություն]]
Գեղարվեստական գրականության քնարական սեռի մեջ մտնում են այնպիսի ստեղծագործություններ, որոնցում անդրադարձ է կատարված մարդու ներաշխարհին՝ հույզերին, հոգեվիճակին. տպավորություններին, ապրումներին<ref name="Лирика">{{cite web|url=http://litved.rsu.ru/lirika.htm|title=Лирика|accessdate=2013-04-27|archiveurl=https://www.webcitation.org/6GCy2nq0W|archivedate=2013-04-28}}</ref>: Այդպիսի ստեղծագործություններում եթե նույնիսկ առկա են պատմողական տարրեր, բոլոր դեպքերում գրական երկը իր էությամբ մնում է սուբյեկտիվ՝ կենտրոնացած լինելով քնարական հերոսի ներաշխարհի վրա: Քնարական սեռի ստեղծագործությունների բնորոշ գծերն են՝ սեղմությունը, մենախոսային բնույթը, քնարական սյուժեի (դիպաշարի) միասնականությունը, ակնթարթայնությունը, արդիականությունը<ref>[[Кожинов, Вадим Валерианович|Кожинов В. В.]] К проблеме литературных родов и жанров // Теория литературы. Основные понятия в историческом освещении. Роды и жанры литературы. М., 1964. С.46</ref>: Քնարական սեռի ստեղծագործությունների մեծ մասը պոեզիայի մաս են կազմում:

Քնարական ժանրերն են՝ ներբողը, էպիստոլյար (նամակագրական) գրականությունը, եղերերգը, էպիգրամը, մադրիգալը, էկլոգը, էպիտաֆիան, ստանսները:
=== Դրամատիկական սեռ ===
Հիմնական հոդված՝ [[Դրամատիկական սեռ]]
Դրամատիկական սեռի ստեղծագործություններին առաջին հերթին բնորոշ է այն, որ դրանք արտացոլում են հեղինակի ոչ թե ներաշխարհը, այլ դրանից դուրս գտնվողը: Այս առումով դրանք նման են էպիկական երկերին, սակայն տարբերվում են նրանով, որ վերջիններս իրենց ձևով պատումային-պատմողական են, իսկ դրամատիկական ստեղծագործությունները՝ երկխոսական(դիալոգային)<ref>[http://www.bukinistu.ru/drama-kak-rod.html Драма как род]</ref>: Դրամատիկական ստեղծագործություններում հեղինակի անունից խոսքը էպիզոդիկ բնույթ է կրում՝ մեծամասամբ սահմանափակվելով ռեմարկներով և դիպաշարին առնչվող բացատրություններով: Դրամատիկական երկերի մեծ մասը գրվում է թատրոնում բեմականացվելու նպատակով:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}

== Գեղարվեստական գրականությունն ըստ սեռի ==
== Գեղարվեստական գրականությունն ըստ սեռի ==
{{Տես նաև|Գրական սեռեր}}
{{Տես նաև|Գրական սեռեր}}

12:42, 4 Նոյեմբերի 2018-ի տարբերակ

Գեղարվեստական գրականություն, արվեստի տեսակ, որն իբրև միակ նյութ օգտագործում է բնական լեզվի բառերն ու կառուցվածքները: Գեղարվեստական գրականության առանձնահատկությունն ի հայտ է գալիս, երբ համադրվում է արվեստի այլ տեսակների (օրինակ՝ երաժշտության կամ կերպարվեստի) հետ, որոնք բառա-լեզվականի փոխարեն կիրառում են այլ նյութ: Գեղարվեստական գրականությունը կարող է հանդես գալ նաև համատեղվելով արվեստի այլ տեսակների (թատրոն, կինո, երգ, տեսողական պոեզիա), ինչպես նաև՝ բանավոր տեքստի այլ տեսակների հետ՝ փիլիսոփայական, հրապարակախոսական, գիտական և այլն։ Գեղարվեստական գրականության, ինչպես և՝ արվեստի մյուս ճյուղերի, բնորոշ գծերից մեկն էլ այն է, որ ընդգրկում է հեղինակային (ներառյալ՝ նաև անանուն) ստեղծագործությունները՝ ի տարբերություն հեղինակ չունեցող բանահյուսական ստեղծագործությունների։

Գեղարվեստական գրականությունն ըստ սեռերի

Էպիկական սեռ

Էպոս (հին հունարեն՝ ἔπος — «բառ», «պատում») — պատում՝ անցյալում ենթադրաբար կամ իրոք տեղի ունեցած և պատմողի կողմից հիշվող դեպքերի, իրադարձությունների մասին:

Էպիկական (պատմողական) ստեղծագործությունները նկարագրում են արտաքին, օբյեկտիվ իրականությունը: Կերպարների նկարագրությունը կենտրոնացված է լինում նրանց վարքի ու արարքների և ոչ թե ներաշխարհի վրա, ինչպես քնարերգության մեջ է: Էպիկական ստեղծագործությունների տիպական նմուշներ են վեպ-կենսապատումները, որոնք մեծ ժողովրդականություն էին վայելում 19-րդ դարում: Այս առումով իբրև բնորոշ օրինակ կարող են ծառայել Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն»-ը, Ստենդալի «Կարմիրը և սևը», Ջոն Գոլսուորսիի «Ֆորսայթների պատմությունը» և բազմաթիվ այլ գործեր:

Գրական այս սեռն իր անվանումն ստացել է ժողովրդի կողմից հին ժամանակներում հորինված էպոսներից:

Էպիկական (պատմողական) սեռի մեջ մտնում են հետևյալ ժանրերը. առակ, ասք, դյուցազներգություն, բալլադ, առասպել, պոեմ, նովել (նորավեպ), վիպակ, պատմվածք, վեպ, հեքիաթ, գեղարվեստական ակնարկ:

Քնարական սեռ

Տես նաև՝ Քնարերգություն Գեղարվեստական գրականության քնարական սեռի մեջ մտնում են այնպիսի ստեղծագործություններ, որոնցում անդրադարձ է կատարված մարդու ներաշխարհին՝ հույզերին, հոգեվիճակին. տպավորություններին, ապրումներին[1]: Այդպիսի ստեղծագործություններում եթե նույնիսկ առկա են պատմողական տարրեր, բոլոր դեպքերում գրական երկը իր էությամբ մնում է սուբյեկտիվ՝ կենտրոնացած լինելով քնարական հերոսի ներաշխարհի վրա: Քնարական սեռի ստեղծագործությունների բնորոշ գծերն են՝ սեղմությունը, մենախոսային բնույթը, քնարական սյուժեի (դիպաշարի) միասնականությունը, ակնթարթայնությունը, արդիականությունը[2]: Քնարական սեռի ստեղծագործությունների մեծ մասը պոեզիայի մաս են կազմում:

Քնարական ժանրերն են՝ ներբողը, էպիստոլյար (նամակագրական) գրականությունը, եղերերգը, էպիգրամը, մադրիգալը, էկլոգը, էպիտաֆիան, ստանսները:

Դրամատիկական սեռ

Հիմնական հոդված՝ Դրամատիկական սեռ Դրամատիկական սեռի ստեղծագործություններին առաջին հերթին բնորոշ է այն, որ դրանք արտացոլում են հեղինակի ոչ թե ներաշխարհը, այլ դրանից դուրս գտնվողը: Այս առումով դրանք նման են էպիկական երկերին, սակայն տարբերվում են նրանով, որ վերջիններս իրենց ձևով պատումային-պատմողական են, իսկ դրամատիկական ստեղծագործությունները՝ երկխոսական(դիալոգային)[3]: Դրամատիկական ստեղծագործություններում հեղինակի անունից խոսքը էպիզոդիկ բնույթ է կրում՝ մեծամասամբ սահմանափակվելով ռեմարկներով և դիպաշարին առնչվող բացատրություններով: Դրամատիկական երկերի մեծ մասը գրվում է թատրոնում բեմականացվելու նպատակով:

Ծանոթագրություններ

  1. «Лирика». Արխիվացված է օրիգինալից 2013-04-28-ին. Վերցված է 2013-04-27-ին.
  2. Кожинов В. В. К проблеме литературных родов и жанров // Теория литературы. Основные понятия в историческом освещении. Роды и жанры литературы. М., 1964. С.46
  3. Драма как род

Գեղարվեստական գրականությունն ըստ սեռի

Գրականություն

Համաշխարհային գրականության պատմություն. 8 հատորով, Մոսկվա, 1983-1994