«Արմինիա Բաբայան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 39. Տող 39.


[[Կատեգորիա:Հայ գեղանկարիչներ]]
[[Կատեգորիա:Հայ գեղանկարիչներ]]
[[Կատեգորիա:Հայ նկարչուհիներ]]

12:33, 1 Նոյեմբերի 2018-ի տարբերակ

Արմինիա Բաբայան
Ծնվել էհունիսի 8, 1876(1876-06-08)[1]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[1]
Վախճանվել էապրիլի 11, 1971(1971-04-11)[1] (94 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Փարիզի շրջան[1]
Ազգությունհայ
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա[1]
Մասնագիտություննկարչուհի
ՀայրԱվետիք Բաբայան
ՄայրՍոֆյա Բաբայան

Արմինիա Ավետիքի Բաբայան (Արմենուհի Բարբոնել-Բաբայան) (հունիսի 8, 1876(1876-06-08)[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1] - ապրիլի 11, 1971(1971-04-11)[1], Փարիզ, Փարիզի շրջան[1]), հայ գեղանկարչուհի։

Ավետիք և Սոֆյա Բաբայանների դուստրը, Շուշանիկ և Մարգարիտ Բաբայանների քույրը[2]:

Կենսագրություն

Արմինիա Բաբայանը ծնվել է 1876 թվականին Վիեննայում` թիֆլիսաբնական բժիշկ, առողջաբան, մասնագիտական ձեռնարկների ու հանրամատչելի գրքերի հեղինակ Ավետիք Բաբայանի և մանկավարժ, հասարակական ու կրթական գործիչ, Թիֆլիսում առաջին հանրային ժողովրդական մանկապարտեզը բացած, Թիֆլիսի «Հայ բարեգործական ընկերության» նախագահ Սոֆյա Բաբայան-Բայանդուրյանի ընտանիքում։

Մասնագիտացել է Թիֆլիսում, Դրեզդենում, Փարիզի Ժյուլիան ակադեմիայում։ Ապրել և ստեղծագործել է Փարիզում։ Անդամակցել է ֆրանսիաբնակ հայ նկարիչներին, քանդակագործներին, ճարտարապետներին համախմբող «Անի» (1926-1931 թթ.), «Հայ ազատ արվեստագետներ» (1931-1939 թթ. և 1945-1947 թթ.) ստեղծագործական միավորումներին[3]:

Ստեղծագործություններ

Հեղինակ է դիմանկարների՝

  • «Լուի Լալուա», 1926 թ.
  • «Մանուել դե ֆալյա»
  • «Մարգարիտ Բաբայան»
  • «Արշակ Չոպանյան»
  • «Սոֆի Բաբայան»

Բնանկարների՝

  • «Արևոտ փողոց»
  • «Հյուսիսային ծովափ»

Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում («Արշակ Չոպանյան», «Սոֆի Բաբայան»)[4]։

Ցուցահանդեսներ

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում (1926,1928, 1929, 1931 թթ.)[5]։

1926 թվականի մայիսի 3-ին Փարիզի Սուրբ Գևորգ փողոցի վրա գտնվող "Comoedia" սրահում բացվել է Բաբայանի առաջին անհատական ցուցահանդեսը, որին հետևել են երեք անհատական նկարահանդեսներ 1928, 1929, 1931 թվականներին, Փարիզի "Alban", "Carmine" մասնավոր պատկերասրահներում[3]:

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. studio, 5165m. «Anunner.com - Հայագիտական կայք` հայերի մասին և հայերի համար - Դուք որոնել եք - ԲԱԲԱՅԱՆ ընտանիք». Վերցված է 2016-06-04-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. 3,0 3,1 Մի էջ ֆրանսահայ կերպարվեստի պատմությունից, ԱՐՄԻՆԻԱ ԿԱՐԲՈՆԵԼ-ԲԱԲԱՅԱՆ
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  5. Baghdasaryan, Aram. «AV Production - Արմինիա Բաբայան». avproduction.am. Վերցված է 2016-06-04-ին.

Աղբյուրներ

  • Եղիշե Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Գիրք Դ, Հայկական կերպարվեստն արտասահմանում, Ֆրանսիա, Երևան, 1987 թ., էջ 154-160: