«Գողություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
'''Գողություն''', գողությունը ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունն է, համարվում է հանցագործություն, ՌԴ Քրեական օրենսգրքի 158֊րդ հոդվածով է նախատեսված։ Ոտնձգություն է սեփականության բոլոր ձևերի նկատմամբ։ Կարևոր է այն, որ գույքը հափշտակողի համար դիտարկվում է որպես ուրիշի գույք։ Իրավաբանորեն առանձնանում է հափշտակության այլ տեսակներից, ինչպիսիք են կողոպուտը, ավազակությունը, խարդախությունը, վատնումը։
'''Գողություն''', գողությունը ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունն է, համարվում է հանցագործություն, [[ՌԴ]] Քրեական օրենսգրքի 158֊րդ հոդվածով է նախատեսված։ Ոտնձգություն է սեփականության բոլոր ձևերի նկատմամբ։ Կարևոր է այն, որ գույքը հափշտակողի համար դիտարկվում է որպես ուրիշի գույք։ Իրավաբանորեն առանձնանում է հափշտակության այլ տեսակներից, ինչպիսիք են կողոպուտը, ավազակությունը, խարդախությունը, վատնումը։


Հափշտակությունը համարվում է գաղտնի, երբ
Հափշտակությունը համարվում է գաղտնի, երբ

20:50, 31 Հոկտեմբերի 2018-ի տարբերակ

Գողություն, գողությունը ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունն է, համարվում է հանցագործություն, ՌԴ Քրեական օրենսգրքի 158֊րդ հոդվածով է նախատեսված։ Ոտնձգություն է սեփականության բոլոր ձևերի նկատմամբ։ Կարևոր է այն, որ գույքը հափշտակողի համար դիտարկվում է որպես ուրիշի գույք։ Իրավաբանորեն առանձնանում է հափշտակության այլ տեսակներից, ինչպիսիք են կողոպուտը, ավազակությունը, խարդախությունը, վատնումը։

Հափշտակությունը համարվում է գաղտնի, երբ

  • հափշտակության մասին հայտնի չի եղել գույքի սեփականատիրոջը կամ երրորդ անձի․ եթե նույնիսկ սեփականատերը չի իմացել այն մասին, որ իր սեփականությունը հափշտակել են (օրինակ, ապրանքային ավելցուկը, որը դեռևս չի հայտնաբերվել գույքագրմամբ)
  • հափշտակությունը կատարվել է միայն այնպիսի անձանց ներկայությամբ, որոնցից հանցագործը հակառակ գործողություններ չի սպասել (նրա հարազատները կամ ծանոթները)
  • հափշտակությանը ներկա գտնված անձիք չեն գիտակցել կատարված գործողության հակաիրավական լինելը, (օրինակ այցելուների ներկայությամբ թանգարանից նկարի գողությունը՝ այն վերականգնելու նպատակով պատից հանելու միջոցով)։

Սուբյեկտիվ մեղսայնության տեսանկյունից գողությունը որակավորվում է որպես գողություն այն դեպքերում, երբ գողություն կատարած անձը, մտածել է, որ գաղտնի է գործել, եթե անգամ օբյեկտիվորեն նրա գործողությունները գաղտնի չեն եղել։

Օբյեկտ֊ այն հասարակական հարաբերություններն են որոնց դեմ ուղղված է գործողությունը, այսինքն սեփականությունը՝ անկախ պատկանելիության կոնկրետ ձևից, գույքը (գողության առարկան)

Օբյեկտիվ կողմը բնութագրվում է գաղտնի հափշտակությամբ (ուրիշի գույքի գաղտնի, ոչ բռնի վերցնելը ) Սուբյեկտիվ կողմը ուղղակի դիտավորությամբ մեղքն է, դրա հետ մեկտեղ շահադիտական դրդապատճառը․ նպատակ է հետապնդում անօրինական ճանապարհով վերցնել գույքը։ Գողությունը համարվում է ավարտված հանցագործություն այն պահից, երբ մեղավորը վերցրել է ուրիշի գույքը և իրական հնարավորություն է ստացել այն օգտագործել իր հայեցողությամբ, անկախ այն բանից, թե կարողացել է նա իրացնել այդ հնարավորությունը, թե ոչ։

Գողություն

Գողությունը և գաղտնի հափշտակությունը հոմանիշներ են։ Սկզբում ռուսաց լեզվում գողությունը նշանակել է պետական շահերին հակառակվելը, հանցագործություն իշխանության դեմ։ Օրինակ «Պուգաչովը գող է և ինքնահռչակ», «Կեղծ Դմիտրի IIը գող է»։ Մարդը, որը զբաղվել է հափշտակությամբ, անվանել են գող, իսկ զբաղմունքը՝ հափշտակություն։ Գողության նկատմամբ հիվանդագին ձգտումը ոչ թե հանուն վարձատրության, այլ հոգեկան դրդապատճառներից ելնելով հանդիսանում է հայտնի հոգեկան հիվանդություն՝ կլեպտոմանիա։

Հափշտակության ձևերի որակավորումը (Ռուսաստանում)

ՌԴ Քրեական օրենսգրքի 2֊րդ մասի 158֊րդ կետով

  • Նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից ․ 2 կամ ավելի անձանց կողմից (հանցակիցներ) մինչև հանցագործություն կատարելը նախապես պայմանավորվելը այն կատարելու համար։
  • Բնակարան կամ այլ վայր անօրինական մուտք գործելը․ գաղտնի կամ բացահայտ կերպով տուժողի բնակարան, կամ այլ հաստատություն մուտք գործելը՝ ուրիշի գույք գողանալու նպատակով։ Ընդ որում հափշտակության նպատակը պետք է նախորդի մուտք գործելուն։
  • Քաղաքացուն զգալի վնաս հասցնելը․ մուտք գործելը կարող է ուղեկցվել փականներ ջարդելով, մարդկանց դիմադրությունը չեզոքացնելով։ Վնասը որոշվում է տուժողի գույքային վիճակով, բայց ամեն դեպքում չպետք ՝ նվազ լինի 2500 ռուբլուց։
  • Տուժողի մոտ գտնվող հագուստից, պայուսակից, կամ այլ ձեռքի հարմարությունից

Արտաքին հղումներ

  • «Кража». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Кочои С. М. Ответственность за корыстные преступления против собственности.- 2-е изд., дополненное и переработанное.-М.: АНТЭЯ 2000; Профобразование, 2000.-288 с. ISBN 5-93476-009-2
  • Уголовное право России. Части Общая и Особенная / М. П. Журавлев, А. В. Наумов и др.; под ред. А. И. Рарога. — 5-е изд., перераб. и доп. — М.: ТК Велби, Проспект, 2004. — 696 с. ISBN 5-98032-591-3.
  • Бойцов А. И. Преступления против собственности. — СПб.: Юридический центр Пресс, 2002. — 775 с. ISBN 5-94201-062-5