«Սասնա ծռեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ 46.241.188.132 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել 517design մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 57. Տող 57.


== Գրառումներն ու հրատարակություններ ==
== Գրառումներն ու հրատարակություններ ==
«Սասնա ծռերը» որպես էպոս իր 4 ճյուղերով հանդերձ, ստեղծվել ու զարգացել է հնագույն շրջանից և իր վերջնական և ավարտուն տեսքը ստացել [[8-րդ դար]]ում։ Էպոսի Սասունցի Դավիթ ճյուղը իր մեջ պահել է արաբական ազատագրական պայքարում աչքի ընկած ապստամբություններից մեկի՝ Տարոնի ապստամբների կատարած սխրագործությունները, միայն այն տարբերությամբ, որ արաբ ոստիկանին սպանողը ոչ թե Դավիթ Արքայիկն էր, այլ Խութեցի Հովնանը։ Էպոսի մնացած երեք ճյուղերոմ մենք կարող ենք գտնել հայ առասպելաբանության, հասարակության դասակարգերի, հնագույն դիցարանի մասին տեղեկություններ, որոնք պետք է օգտագործվեն անցնելով խորաքննին ուսումնասիրություններից հետո միայն։ Եվրոպային էպոսը հայտնի է դարձել [[16-րդ դար]]ում պորտուգալացի ճանապարհորդներ՝ [[Մեստրե Աֆոնսո]]յի և [[Անտոնիո Տենրեյրո]]յի շնորհիվ։
«Սասնյդիոկակաակեյա ծռերը» որպես էպոս իր 4 ճյուղերով հանդերձ, ստեղծվել ու զարգացել է հնագույն շրջանից և իր վերջնական և ավարտուն տեսքը ստացել [[8-րդ դար]]ում։ Էպոսի Սասունցի Դավիթ ճյուղը իր մեջ պահել է արաբական ազատագրական պայքարում աչքի ընկած ապստամբություննեեյոկքիկաակզկեիերից մեկի՝ Տարոնի ապստամբների կատարած սխրագործությունները, միայն այն տարբերությամբ, որ արաբ ոստիկանին սպանողը ոչ թե Դավիթ Արքայիկն էր, այլ Խութեցի Հովնանը։ Էպոսի մնացած երեք ճյուղերոմ մենք կարող ենք գտնել հայ առասպելաբանության, հասարակության դասակարգերի, հնագույն դիցարանի մասին տեղեկություններ, որոնք պետք է օգտագործվեն անցնելով խորաքննին ուսումնասիրություններից հետո միայն։ Եվրոպային էպոսը հայտնի է դարձել [[16-րդ դար]]ում պորտուգալացի ճանապարհորդներ՝ [[Մեստրե Աֆոնսո]]յի և [[Անտոնիո Տենրեյրո]]յի շնորհիվ։


«Սասնա ծռերը» հայտնաբերել և ամբողջությամբ գրառել է [[Գարեգին Սրվանձտյան]]ը [[1873]] թվականին, Մշո Առնիստ գյուղում, երեսփոխան Կրպոյից և հրատարակել [[Կոստանդնուպոլիս]]ում («Գրոց ու բրոց և Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», [[1874]] թվական)։ Երկրորդ տարբերակը [[1886]] թվականին [[Էջմիածին|Էջմիածնում]] գրի է առել [[Մանուկ Աբեղյան]]ը՝ Նախո քեռի [[Մոկք|Մոկացուց]] և հրատարակել [[Շուշի]]ում («Դավիթ և Մհեր», [[1889]] թ.)։ Նորանոր տարբերակներ են գրառել Գ. Հովսեփյանը, Խ. Դադյանը, Ս. Հայկունին, Ա. Աբեղյանը, [[Երվանդ Լալայան|Ե.Լալայանը]], Կ. Մելիք–Օհանջանյանը, Ա. Ղանալանյանը և ուրիշներ։ [[1938]]-[[1939]] թվականներին «Սասնա ծռերի» 1000-ամյա հոբելյանի առթիվ մինչ այդ գրառված 60-ից ավելի պատումների հիման վրա, Մ. Աբեղյանի, Գ. Աբովի, Ա. Ղանալանյանի խմբագրությամբ հյուսվել-կազմվել է մեկ միասնական համահավաք բնագիր («Սասունցի Դավիթ», [[1939]] թ.)։ Վեպի մեկ այլ համահավաք բնագիր է կազմել Տ. Չիթունին [[Փարիզ]]ում («Սասունական», [[1942]] թ.)։
«Սասնա ծռերը» հայտնաբերել և ամբողջությամբ գրառել է [[Գարեգին Սրվանձտյան]]ը [[1873]] թվականին, Մշո Առնիստ գյուղում, երեսփոխան Կրպոյից և հրատարակել [[Կոստանդնուպոլիս]]ում («Գրոց ու բրոց և Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», [[1874]] թվական)։ Երկրորդ տարբերակը [[1886]] թվականին [[Էջմիածին|Էջմիածնում]] գրի է առել [[Մանուկ Աբեղյան]]ը՝ Նախո քեռի [[Մոկք|Մոկացուց]] և հրատարակել [[Շուշի]]ում («Դավիթ և Մհեր», [[1889]] թ.)։ Նորանոր տարբերակներ են գրառել Գ. Հովսեփյանը, Խ. Դադյանը, Ս. Հայկունին, Ա. Աբեղյանը, [[Երվանդ Լալայան|Ե.Լալայանը]], Կ. Մելիք–Օհանջանյանը, Ա. Ղանալանյանը և ուրիշներ։ [[1938]]-[[1939]] թվականներին «Սասնա ծռերի» 1000-ամյա հոբելյանի առթիվ մինչ այդ գրառված 60-ից ավելի պատումների հիման վրա, Մ. Աբեղյանի, Գ. Աբովի, Ա. Ղանալանյանի խմբագրությամբ հյուսվել-կազմվել է մեկ միասնական համահավաք բնագիր («Սասունցի Դավիթ», [[1939]] թ.)։ Վեպի մեկ այլ համահավաք բնագիր է կազմել Տ. Չիթունին [[Փարիզ]]ում («Սասունական», [[1942]] թ.)։

14:21, 25 Հոկտեմբերի 2018-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սասնա ծռեր (այլ կիրառումներ)
'
Տեսակէպոս
Ժանրէպոս
ԵրկիրՀայաստան Հայաստան
Բնագիր լեզուհայերեն
ԿերպարներՍասունցի Դավիթ և Մեծ Մհեր
Հրատարակվել է1874
Թվային տարբերակserials.flib.sci.am/sasnacrer/Sasna%20Crer%201944/book/content.html?sa=X&ved=0CDIQ9QEwD2oVChMIk_nOrbX5xgIVqZbbCh1ZJQvj
ՎիքիքաղվածքՍասնա ծռեր
 David of Sassun

«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ», հայ ժողովրդական հերոսավեպը կամ էպոսը։ Վիպասացների և բանահավաքների կողմից կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլն։ «Սասնա ծռերը» հայ ազգային էպոսն է՝ դյուցազնավեպը. ստեղծվել է միջնադարում՝ արաբական արշավանքների ժամանակ։ Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։

Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիայի Միջկառավարական կոմիտեի 7-րդ նստաշրջանը 2012 թվականի դեկտեմբերի 5-ին «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» հայտն ընդգրկեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։

Բովանդակություն

«Սասնա ծռերը» բաղկացած է վիպական 4 մասից կամ ճյուղից, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է հերոսների մեկ սերնդի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»։`

«Սանասար և Բաղդասար»։ Հայոց Գագիկ թագավորը հարկատու էր Բաղդադի կռապաշտ խալիֆին։ Վերջինս, լսելով արքայադստեր՝ Ծովինարի գեղեցկության մասին, ցանկանում է կնության առնել նրան, բայց մերժվում է։ Կատաղած խալիֆն սկսում է ավերել Հայոց երկիրը։ Ծովինարը որոշում է հոժարակամ դառնալ կռապաշտի կինը, որպեսզի հայրենիքը փրկի ավերումից։ Հայրենի լեռներում շրջելիս նա ծարավում է և Աստծուց ջուր է աղերսում։ Հանկարծակի բխած Կաթնաղբյուրից Ծովինարը մի լիքը և մի կիսատ բուռ ջուր է խմում ու հղիանում։ Հետո նա մեկնում է Բաղդադ։ Որոշ ժամանակ անց ծնվում են Սանասարն ու Բաղդասարը, որոնք օրեցօր մեծանում են ու հզորանում։ Խալիֆն ուզում է սպանել եղբայրներին, բայց նրանք են սպանում խալիֆին և իրենց մոր հետ փախչում գալիս են հայրենիք, հիմնում իրենց բերդը՝ Սասունը, հզորացնում ու շենացնում այն։ Սանասարն ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ։ Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Վերգոն։

«Մեծ Մհեր»։ Սանասարին հաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը։ Այդ տարիներին Սասունը հարկատու էր Մըսրա Մելիքին։ Չափահաս դառնալով՝ Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդին. հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում, որի համար նրան անվանում են Առյուծաձև Մհեր, Սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում նրա հետ, մենամարտում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը, Ծովասարը դարձնում իր որսատեղին, շինում բերդեր ու կամուրջներ։ Մըսրում մեռնում է Մելիքը։ Նրա կինը՝ Իսմիլ Խաթունը, խնդրում է Մհերին գալ և տեր կանգնել իր երկրին՝ գաղտնի մտադրություն ունենալով ժառանգ ունենալ նրանից։ Ծնվում է արու զավակ, որին Իսմիլ Խաթունը կոչում է Մելիք՝ ի հիշատակ մեռած ամուսնու։ 7 տարի նա Մհերին պահում է իր մոտ՝ արբեցնելով թունդ գինով։ Ի վերջո սթափվելով և զգալով իր սխալը՝ Մհերը վերադառնում է Սասուն։ Արմաղանը դժվարությամբ ներում է նրան։ Մհերը նորից շենացնում է Սասունը։ Որոշ ժամանակ անց Արմաղանը ծնում է մի տղա, որին անվանում են Դավիթ։ Երեխայի ծնվելուն պես Մհերն ու Արմաղանը, պայմանի համաձայն, մեռնում են։

«Սասունցի Դավիթ»։ Որբացած նորածին Դավթին ուղարկում են Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ քաջազունը մեծանում է ժամ առ ժամ։ Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում Սասուն։ Ձենով Օհանը Դավթին կարգում է գառնարած, ապա՝ նախրապան, որսորդ։ Դավիթն սպանում է Սասունը կողոպտած դևերին և երկրի ամբարները լցնում բարիքներով, միայնակ կոտորում է Մըսրա Մելիքի զորքին, վռնդում է նաև հարկահավաք Կոզբադինին։ Մելիքը բազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն։ Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին։ Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, բայց լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարք քաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ։ Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը ծնում է արու զավակ և անունը դնում Մհեր։ Չափահաս դառնալով՝ նա որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում։ Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն, չի ներում, որ նա հանդգնել է մենամարտել իր հետ և անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։ Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից։

«Փոքր Մհեր»։ Դավթին փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը։ Ապա ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ։ Բայց կատարվում է հոր անեծքը. Մհերը մնում է անժառանգ։ Մեռնում է Գոհարը։ Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ։ Սասնա վերջին քաջազունը փակվում է Ագռավաքար ժայռի մեջ՝ պատգամելով.

Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն։

Քանի որ էպոսում հզոր ժառանգի թեման ունի հորինվածքային կարևոր արժեք, որով պայմանավորված են վիպական սերնդափոխությունը, ճյուղերի փոխադարձ կապը և հաջորդականությունը, ապա Փոքր Մհերի անժառանգ մնալով ավարտվում է նաև հերոսավեպը։ «Սասնա ծռերի» վիպական համակարգում միաձուլված են վերամշակված ու փոխակերպված հնագույն առասպելները, ավանդական վիպական սյուժեները, հեթանոսական պաշտամունքային տարրերը (ջուր, արեգակ), պատմական երգ-զրույցները։ Այդուհանդերձ, էպոսի վիպական զարգացումը, ճյուղերի հստակեցումը, վերամշակումը կատարվել են միջնադարում՝ VII–XIII դդ., նախ՝ Բաղդադի արաբական խալիֆաթության, ապա՝ Եգիպտոսի (Մըսրա) Էյուբյան արաբ տիրակալների դեմ XII–XIII դարերում հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարի ազդեցությամբ։ Էպոսի հերոսներից (նաև բացասական) շատերն ունեն իրենց պատմական նախատիպերը։ «Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հայ դյուցազունների անպարտելիության ոգին է՝ պայմանավորված էպոսի նախահիմքում ընկած առասպելական հերոսների սխրանքներով և ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ հայ ժողովրդի մղած դարավոր պայքարով։ Իր սիրելի հերոսներին ժողովուրդն անվանել է «ծռեր», այսինքն՝ խենթ քաջեր։ Նրանք աչքի են ընկնում գեղեցկությամբ, դյուցազնական ուժով ու զորությամբ, որ ստանում են մայր բնությունից, հայրենի հողից ու ջրից։ Սանասարը զորություն է առնում Վանա ծովից, այնտեղից հանում է իր ձին՝ Քուռկիկ-Ջալալին, զենքն ու զրահը՝ Թուր Կեծակին, Թամքը սադաֆին, Կապան ղադիֆեն և Խաչ Պատերազմին և այլն, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ։ Էպոսի առասպելական հերոսներն օժտված են մարդկային վեհ հատկանիշներով՝ պատվասիրությամբ, մարդասիրությամբ, ազատասիրությամբ, ունեն նաև թուլություններ՝ պարզամտություն, դյուրահավատություն։ Սասնա քաջերը վեհանձն են ու շիտակ, նրանք կառուցող-շինարարներ են, հմուտ որսորդներ, անվեհեր մարտիկներ՝ պատրաստ մեռնելու իրենց հողի ու ժողովրդի համար։ Սասնա հերոսները որքան էլ ատում են բռնությունն ու ստրկությունը, որքան էլ ցասումով են կռվում թշնամիների դեմ, բայց ամենևին դաժան ու անհոգի չեն։ Սասնա ծռերի առաքինությունները կատարելության են հասցված Դավթի կերպարում, որին ժողովուրդը դարձրել է իր իդեալ հերոսը։ Էպոսի գլխավոր հերոսուհիներին նույնպես ժողովուրդն օժտել է առանձնահատուկ գծերով. նրանք գեղեցիկ են, խոհեմ, զգայուն, պարկեշտ ու միշտ պատրաստ են իրենց կյանքը զոհելու հայրենիքի և ընտանիքի համար։ Վիպերգի կանայք նաև խիզախ են ու մարտնչող («Ինչպես որ Դավիթ՝ քաջ, խորոտ մարդ էր, Խանդութ՝ թե՜ խորոտ էր, թե՜ քաջ էր»)։ Հայ ժողովուրդը չի ստորադասել կնոջը տղամարդուց. «Առյուծն՝ առյուծ է, էղնի էգ, թե որձ»։ Էպոսում գլխավոր հերոսների կողքին տեսնում ենք ժողովրդի իմաստնությունը մարմնավորող Քեռի Թորոսին, Ձենով Օհանին, արտատեր պառավին, արաբ ծերունուն և այլ տարեց մարդկանց, որոնք իրենց խրատներով օգնում են Սասնա քաջերին։ «Սասնա ծռեր» վիպերգը բանասացների միջոցով տարբեր պատումներով (տարբերակներ) անցել է սերնդեսերունդ և հասել է մեզ։ Նրա մասին առաջին անգամ հիշատակել են XVI դ. պորտուգալացի ճանապարհորդներ Անտոնիո Տենրեյնոն և Ալֆոնսոն։ Էպոսի պատումներից մեկն առաջին անգամ 1873 թվականին գրի է առել Գարեգին Սրվանձտյանցը տարոնցի երեսփոխան Կրպոյից և 1874 թվականին հրատարակել «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։ Մեկ այլ տարբերակ՝ «Դավիթ ու Մհեր», 1889 թվականին հրատարակել է Մանուկ Աբեղյանը (ասացող՝ մոկացի Նախո քեռի)։ Ցայսօր հայտնաբերվել և գրառվել է շուրջ 160 պատում՝ «Սասունցի Դավիթ», «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Թլոլ Դավիթ», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլ վերնագրերով։ Դրանք գրառված են XIX–XX դդ. և կառուցվածքով, լեզվաբարբառային ու վիպական ներքին հատկանիշներով բաժանվում են տիպաբանական-տեղագրական 3 մեծ խմբերի՝ Սասնա, Մշո և Մոկաց։ Ենթադրվում է, որ նախնական պարզ ու կուռ տիպը եղել է Սասնա խումբը, որի տարածումից ու տեղական մշակումներից էլ առաջացել են մյուսները։ «Սասնա ծռերը» ժանրային առումով խոսքային-երաժշտական վիպերգ է։ Էպոսի եղանակավոր հատվածներից հայտնի են Կոմիտասի, Սպիրիդոն Մելիքյանի, Արամ Քոչարյանի և ուրիշների՝ գլխավորապես Մոկաց խմբի պատումներից գրառված 30-ից ավելի կտորներ (կան նույն երգի տարբերակներ), որոնք կարևոր են նաև ազգային մոնոդիկ (միաձայն երգեցողություն կամ գործիքային նվագ) երաժշտության ձևավորման ու զարգացման պատմության ուսումնասիրման համար։ «Սասնա ծռերը», դարեր շարունակ ավանդվելով բանավոր, ներառել և գեղարվեստորեն համադրել է հայ ժողովրդի տարբեր դարաշրջանների նյութական ու հոգևոր կյանքի կարևոր իրողությունները, դարձել պատմամշակութային արժեքավոր հուշարձան։ 1939 թվականին վիպերգի ստեղծման 1000-ամյակի առթիվ 60 պատումների հիման վրա կազմվել է միասնական, համահավաք բնագիր (հեղինակներ՝ Մանուկ Աբեղյան, Գևորգ Աբով, Արամ Ղանալանյան), որն ամբողջական և հստակ պատկերացում է տալիս էպոսի մասին։ Էպոսի համահավաք տեքստը թարգմանվել է ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, բելառուսերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն, լեհերեն և այլ լեզուներով։ «Սասնա ծռերն» ունեցել է բազմաթիվ գրական մշակումներ, որոնցից լավագույնը Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» (1903 թվական) անավարտ պոեմն է։ «Սասնա ծռերն» ամբողջական կամ մասնակի մշակել են նաև Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Սողոմոն Տարոնցին, Վիգեն Խեչումյանը, Հմայակ Սիրասը, Մկրտիչ Խերանյանը, Նաիրի Զարյանը և ուրիշներ։ Էպոսին բազմիցս անդրադարձել են կերպարվեստում (Հակոբ Կոջոյան, Երվանդ Քոչար, Մհեր Աբեղյան, Էդուարդ Իսաբեկյան, Արտաշես Հովսեփյան և ուրիշներ), երաժշտության մեջ (Գևորգ Բուդաղյանի «Խանդութ» երաժշտական կոմպոզիցիան՝ ըստ Ալեքսանդր Սպենդիարյանի երաժշտության, Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» բալետ-օպերան և այլն), կինոարվեստում («Սասնա ծռեր», ռեժիսոր՝ Արման Մանարյան, 2010 թվական, մուլտֆիլմ), թատրոնում։ Երկրորդ աշխարհամարտի (1939–1945 թվականներ) տարիներին սփյուռքահայերի հանգանականությամբ ստեղծվել է «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, Ղարաբաղյան պատերազմի տարիներին կազմավորվել են «Սասնա ծռեր» և «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատները։ ՀՀ-ում էպոսի հերոսների անուններով կոչվել են տեղանուններ, մետրոպոլիտենի կայարան՝ «Սասունցի Դավիթ»՝ Երևանում։

Նախնական հիշատակ

Էպոսի հերոսներից Սանասարի և Բաղդասարի մասին հնագույն գրավոր ավանդությունը պահպանվել է Աստվածաշնչում (Թագավորաց չորրորդ, ԺԹ), հետագայում Մովսես Խորենացու (գիրք Ա, ԻԳ) և Թովմա Արծրունու (Թովմա Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան) երկերում։ Իսկ Դավթի և Խանդութի մասին զրույցների, Սասունում եղած իրեղեն ապացույցների հիշատակություններ կան 16-րդ դարի պորտուգալացի ճանապարհորդների (Ա.Տենրեյրո, Մ.Աֆոնսո) ուղեգրական նոթերում։ Ուշ հայկական աղբյուրների թռուցիկ հիշատակությունները վերաբերում են 19-րդ դարում հանդիպող վեպի հերոսների անուններով տեղավայրերին (Խանդութի ձոր, Խանդութի բերդ, Դավթի թշնամիների գերեզմանները Խլաթի մոտակայքում)։

Գրառումներն ու հրատարակություններ

«Սասնյդիոկակաակեյա ծռերը» որպես էպոս իր 4 ճյուղերով հանդերձ, ստեղծվել ու զարգացել է հնագույն շրջանից և իր վերջնական և ավարտուն տեսքը ստացել 8-րդ դարում։ Էպոսի Սասունցի Դավիթ ճյուղը իր մեջ պահել է արաբական ազատագրական պայքարում աչքի ընկած ապստամբություննեեյոկքիկաակզկեիերից մեկի՝ Տարոնի ապստամբների կատարած սխրագործությունները, միայն այն տարբերությամբ, որ արաբ ոստիկանին սպանողը ոչ թե Դավիթ Արքայիկն էր, այլ Խութեցի Հովնանը։ Էպոսի մնացած երեք ճյուղերոմ մենք կարող ենք գտնել հայ առասպելաբանության, հասարակության դասակարգերի, հնագույն դիցարանի մասին տեղեկություններ, որոնք պետք է օգտագործվեն անցնելով խորաքննին ուսումնասիրություններից հետո միայն։ Եվրոպային էպոսը հայտնի է դարձել 16-րդ դարում պորտուգալացի ճանապարհորդներ՝ Մեստրե Աֆոնսոյի և Անտոնիո Տենրեյրոյի շնորհիվ։

«Սասնա ծռերը» հայտնաբերել և ամբողջությամբ գրառել է Գարեգին Սրվանձտյանը 1873 թվականին, Մշո Առնիստ գյուղում, երեսփոխան Կրպոյից և հրատարակել Կոստանդնուպոլիսում («Գրոց ու բրոց և Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», 1874 թվական)։ Երկրորդ տարբերակը 1886 թվականին Էջմիածնում գրի է առել Մանուկ Աբեղյանը՝ Նախո քեռի Մոկացուց և հրատարակել Շուշիում («Դավիթ և Մհեր», 1889 թ.)։ Նորանոր տարբերակներ են գրառել Գ. Հովսեփյանը, Խ. Դադյանը, Ս. Հայկունին, Ա. Աբեղյանը, Ե.Լալայանը, Կ. Մելիք–Օհանջանյանը, Ա. Ղանալանյանը և ուրիշներ։ 1938-1939 թվականներին «Սասնա ծռերի» 1000-ամյա հոբելյանի առթիվ մինչ այդ գրառված 60-ից ավելի պատումների հիման վրա, Մ. Աբեղյանի, Գ. Աբովի, Ա. Ղանալանյանի խմբագրությամբ հյուսվել-կազմվել է մեկ միասնական համահավաք բնագիր («Սասունցի Դավիթ», 1939 թ.)։ Վեպի մեկ այլ համահավաք բնագիր է կազմել Տ. Չիթունին Փարիզում («Սասունական», 1942 թ.)։

Վիպասացների հայրենիքը

Էպոսի վիպասացների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն ու նրանից հարավ-արևմուտք և հյուսիս-արևելք ընկած գավառներն են՝ Սասուն, Մուշ, Բաղեշ, Մոկք, Շատախ, Վան, Հայոց ձոր, Խլաթ, Արճեշ, Մանազկերտ, Ալաշկերտ, Բայազետ։ XIX-XX դդ. գավառներից պանդխտած և գաղթած վիպասացների ու նրանց սերունդների միջոցով «Սասնա ծռերն» անցել է Արևելյան Հայաստան, մասամբ պարսկահայերի մեջ և Թիֆլիս։ Դրանց լեզուն հիմնականում արևմտահայ բարբառներն ու ենթաբարբառներն են, երբեմբ նկատելի է նաև արևելահայ բարբառների ազդեցությունը։ «Սասնա ծռերը» ավանդվել է բանավոր և նրա բնագրերը XIX-XX դդ. տարբեր վիպասաններից գրառված տարբերակներ են, որոնք կառուցվածքով, լեզվաբարբառային և վիպական ներքին հատկանիշներով բաժանվում են տիպաբանական–տեղագրական երեք մեծ խմբի՝ Սասնա, Մշո և Մոկաց։ Սրանցից բացի, կան նաև խառը։ Նախնական պարզ ու կուռ տիպը, հավանաբար, եղել է Սասունինը, որի տարածումից էլ ստեղծվել են մյուս տարբերակները։

Կառուցվածքն ու գլխավոր հերոսները

Էպոսում գործում է վիպական հերոսների չորս հիմնական սերունդ. Սանասար և Բաղդասար, Մեծ կամ Ջոջ Մհեր (երբեմն՝ Առյուծաձև Մհեր), Դավիթ (Թլոլ, Թլոր, Թլվատ, Թառլան մականուններով) և Փոքր կամ Պստիկ Մհեր։ Հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են ազգակցական կապերով։ «Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է՝ պայմանավորված նրա նախահիմքում ընկած առասպելական դյուցազունների սխրանքներով և հայ ժողովրդի՝ իր ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով։

Գրական մշակումներն ու թարգմանությունները

«Սասնա ծռերի» գրական մշակումները սկսվել են դեռևս 1890-ական թվականներից, սակայն Դավթի ճյուղի լավագույն մշակումը համարվում է Հովհաննես Թումանյանինը («Սասունցի Դավիթ», 1903 թ.)։ Փոքր Մհերի ճյուղը բանասետղծական մշակման են ենթարկել ռուս բանաստեղծ Ա.Կուլեբյակինը («Մհերի դուռ», Թիֆլիս, 1916 թ.) և Ավետիք Իսահակյանը («Սասման Մհեր», 1922 թ.)։ Դավթի ճյուղը մշակել է նաև Եղիշե Չարենցը («Սասունցի Դավիթը», 1933 թ.) և ուրիշներ։ Էպոսի ամբողջական, մշակված տարբերակը 1939 թվականին թարգմանվել է ռուսերեն։ Համահավաք բնագիրը թարգմանվել է ֆրանսերեն, չինարեն, անգլերեն (թարգմանիչ՝ Լևոն Զավեն Սյուրմելյան), գերմաներեն, վրացերեն, ադրբեջաներեն և այլ լեզուներով։

Սասնա ծռեր էպոսի բնագրային հրատարակություններ

Սասնա ծռեր էպոսի համահավաք հրատարակությունները

  • Սասունցի Դավիթ, Երևան, 1939:
  • Չիթունի Տ. «Սասունական», Փարիզ, 1942:
  • Սասունցի Դավիթ, Երևան, 1961, 344 էջ:
  • Սասունցի Դավիթ, Երևան, 1981, 344 էջ:
  • Սասունցի Դավիթ, Երևան, 2012, 388 էջ:

Սասնա ծռեր էպոսի գրական մշակումները

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈԻՆԵՍԿՕ
ոչ նյութական համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 00743[1]


Տես նաև

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Սասնա ծռեր հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։