«Փանոս Թերլեմեզյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 102. Տող 102.
[[Կատեգորիա:Հայ նկարիչներ]]
[[Կատեգորիա:Հայ նկարիչներ]]
[[Կատեգորիա:Ժյուլիանի ակադեմիայի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Ժյուլիանի ակադեմիայի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:19-րդ դարի հայ նկարիչներ]]

13:12, 24 Հոկտեմբերի 2018-ի տարբերակ

Փանոս Թերլեմեզյան
Ծնվել էմարտի 11, 1865(1865-03-11)[1][2]
ԾննդավայրՎան[1][2]
Վախճանվել էապրիլի 30, 1941(1941-04-30)[1][2] (76 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՎանի կեդրոնական վարժարան (1886)[1], Գեղարվեստը խրախուսող կայսերական ընկերություն (1897)[1] և Ժյուլիանի ակադեմիա (1904)[1]
Մասնագիտություննկարիչ
Ուշագրավ աշխատանքներՍանահինի վանքի գավիթը, Լոռեցի հովիվ և Աշխատավորուհին աղբյուրի մոտ. Բրետան
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան,
և Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ
Փանոս Թերլեմեզյան Վիքիքաղվածքում
Փանոս Թերլեմեզյան Վիքիդարանում
 Panos Terlemezian Վիքիպահեստում

Փանոս Թերլեմեզյան (մարտի 11, 1865(1865-03-11)[1][2], Վան[1][2] - ապրիլի 30, 1941(1941-04-30)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ նկարիչ և հասարակական գործիչ։

Կենսագրություն

Ծնվել է Վան քաղաքի Այգեստան արվարձանում 1865 թվականին։ Սովորել է տեղի տարրական դպրոցում (1870), որտեղ էլ առաջին անգամ սեր է արթնանում նրա մեջ նկարչության հանդեպ։ 1881-86 թվականներին սովորել է Վանի՝ Մկրտիչ Փորթուգալյանի անվան կենտրոնական վարժարանում։ Այդ տարիներին հարել է Արմենական կազմակերպությանը։[3]

1886-1889 թթ. գծագրություն, գեղագիտություն ու աշխարհագրություն է դասավանդում Վանի դպրոցներում։

1889 թ. հարում է սուլթանական կառավարության դեմ պայքարող երիտասարդական խմբավորման, որի համար հետապնդվում է և 1890 թ. ձերբակալվում։ Վեց ամիս հետո ազատ է արձակվում՝ ապացույցների բացակայության պատճառով։

1891 թ. դատապարտվում է մահապատժի, սակայն 1893 թ. նրան հաջողվում է բանտից փախչել Իրան, ապա մեկնել Թիֆլիս՝ աշխատանք որոնելու։ Մինչև 1895 թ. Թիֆլիսում աշխատում է նախ իբրև փայտահատ, ապա տպարանում՝ որպես գրաշար և «Մշակ» թերթի խմբագրատանը՝ իբրև թերթի ցրիչ։ 1895 թ. մեկնում է Սանկտ Պետերբուրգ և ընդունվում գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցը, երկրորդ տարում ուսանում ակադեմիկոս Լև Դմիտրի-Կավկազսկու արվեստանոցում։ Սովորում է Խրիմյան Հայրիկի նշանակած թոշակով։

1897 թվականի ամռանը ուսանողական ընկերների հետ ստեղծագործելու նպատակով մեկնում է Էստոնիա։ Այնտեղ էլ թուրքական կառավարության պահանջով ձերբակալվում է և կալանքն անցկացնում Ռևալի, այնուհետև՝ Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի, Ռոստովի, Թիֆլիսի, Դիլիջանի ու Երևանի բանտերում։

1898 թ. գաղտնի աքսորվում է Պարսկաստան, որտեղից փախչում է Բաթում և մեկնում Փարիզ։ Ընդունվում է Փարիզի՝ Ժյուլիան ակադեմիա (ուսուցիչներ՝ Բենժամեն Կոնստան, Ժան-Պոլ Լորանս)։ Պարբերաբար մասնակցում է ֆրանսիացի նկարիչների և Արևելագետների ընկերության ցուցահանդեսներին։

1900 թ. Ժյուլիանի ակադեմիայի ուսանողական ցուցահանդեսում «Մերկ տղամարդու ֆիգուր» գծանկարն արժանանում է առաջին մրցանակի։

1901 թ. Խրիմյան Հայրիկի հրավերով մեկնում է Էջմիածին, նկարում բնանկարներ, ընդօրինակում Մուրիլյոյի «Անարատ հղություն» ստեղծագործությունը։ 1904 թ. ավարտում է Ժյուլիանի ակադեմիան և վերադառնում Հայաստան։ Լինում է Էջմիածնում, Սանահինում, ստեղծում է «Թումանյանը որսի ժամանակ», «Լոռեցի հովիվը», «Սանահին վանքի գավիթը» կտավները և այլ էտյուդներ ու բնանկարներ։

1905-1908 թթ. Թերլեմեզյանն ապրում և ստեղծագործում է Թիֆլիսում, դասավանդում Ներսիսյան և Հովնանյան դպրոցներում, ակտիվորեն մասնակցում մշակութային կյանքին։

1908 թ. Ճանապարհորդության է մեկնում Եգիպտոս, լինում Կահիրեում, Ալեքսանդրիայում, մեկնում է Ալժիր, այնտեղից՝ Ֆրանսիա։

1908-1910 թթ. ապրում և ստեղծագործում է Փարիզում, նկարում Շիրվանզադեի դիմանկարը։

1910-1915 թ. ապրում է Պոլսում։ Այնտեղ մտերիմ փոխհարաբերություն է հաստատում Կոմիտասի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Երվանդ Օտյանի և ուրիշների հետ։ 1907 թ. Պոլսում նկարիչ Լևոն Քյուրքչյանի հետ բացում է նկարչական դպրոց։

1912 թվականին Փանոս Թերլեմեզյանը Կոմիտասի հետ մեկնում է նրա ծննդավայրը՝ Կուտինա, որտեղ էլ ստեղծում է Կոմիտասի դիմանկարը։

1913 թ. կազմակերպում է առաջին անհատական ցուցահանդեսը։ Նույն թվականին մասնակցում է Մյունխենի միջազգային ցուցահանդեսին։ Նրա «Սանահին վանքի գավիթը» նկարն արժանանում է ոսկե մեդալի։

1914 թվականին նա ստեղծագործական շրջագայություն է կատարում դեպի Վան։ Նկարում է «Սիփան սարը Կտուց կղզուց» և «Վանա լիճը» բնանկարները։

1915 թ. կազմակերպվում է Վանի ինքնապաշտպանությունը, որտեղ բնակվող շուրջ 23.000 հայերին միանում են նաև շրջակա գյուղերից այստեղ ապաստանած հազարավոր հայեր։ Ձևավորված ինքնապաշտպանական մարմինի անդամ էր նաև Փանոս Թերլեմեզյանը։ Նույն թվականին գաղթականների հետ գնում է Էջմիածին, այնտեղից՝ Թիֆլիս։

1916-1917 թթ. Հայ արվեստագետների միություն (1916) և նրա ռոստովյան մասնաճյուղի (1917) կազմակերպիչներից և հիմնադիր անդամներից մեկը։

1920-1923 թթ. ստեղծագործական ուղևորություններ է կատարում Իտալիա, Փարիզ, Պոլիս՝ նկարելով ծովային տեսարաններ, այդ թվում երգիչ Արմենակ Շահմուրադյանի դիմանկարը։

1920 թ. Պոլսի Հայ ակումբում կազմակերպվում է Թերլեմեզյանի ու Լևոն Քյուրքչյանի համատեղ ցուցահանդեսը։

1923-1928 թթ. բնակվում է Ամերիկայում՝ Նյու Յորք, Ֆրեզնո, Սան Ֆրանցիսկո ու Լոս Անջելես քաղաքներում։ Նյու-Յորքում նկարում է դերասաններ Հ. Աբելյանի ու Հովհաննես Զարիֆյանի դիմանկարները։

1924 թ. մասնակցում է Վենետիկի XIV բիեննալեին։ Կազմակերպում է անհատական ցուցահանդեսներ Նյու Յորքում։ Ամերիկայում գրում է կտակ, որի համաձայն իր ստեղծագործություններն ու ողջ ունեցվածքը նվիրաբերում է Հայաստանի պետական թանգարանին։

1925 թ. անհատական ցուցահանդես Ֆրեզնոյում:

1926 թ. անհատական ցուցահանդես Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում և Լոս Անջելեսում։

1928 թ. Հայաստանի կառավարության հրավերով Թերլեմեզյանը վերադառնում է հայրենիք և մշտական բնակություն հաստատում Երևանում։

1929 թ. անհատական ցուցահանդես Երևան պետական թանգարանում։

1928-1930 թթ. ստեղծագործական շրջագայություն է կատարում Գորիս, Ղափան, Տաթև, Ալավերդի, Ձորագես՝ նկարելով արդյունաբերական թեմաներով պատկերներ, բանվորների դիմանկարներ, բնանկարներ։ Ստեղծում է Ռոմանոս Մելիքյանի, Ավետիք Իսահակյանի, Հրաչյա Աճառյանի, Ակսել Բակունցի և այլոց դիմանկարները։

«Փանոս Թերլեմեզյան» հոբելյանական ցուցահանդես ՀԱՊ-ում

1930 թ. անհատական ցուցահանդես Թիֆլիսում։

1930 թ. Փանոս Թերլեմեզյանին շնորհվում է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

1932 թ. ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ։

Փանոս Թերլեմեզյանը վախճանվել է 1941 թ. Երևանում։ Թաղված է Կոմիտասի անվան այգու Պանթեոնում։

Հայաստանի կառավարությունը Թերլեմեզյանի անունով է կոչել Երևանի գեղարվեստի ուսումնարանը։

2015 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես[4][5]:

Մեջբերումներ Թերլեմեզյանի մասին

Թերլեմեզյանի գեղարվեստական կտավներով, որոնք արտացոլում են մեր լեռնային հրաշալի հայրենիքը, միշտ մեր նկարասրահների զարդը կլինեն։
Թերլեմեզյան նկարիչը այն անհատներից է, որոնք իրենց ժամանակի և մայր ժողովրդի կյանքի հետ են ընթացել, ոչ միայն ստեղծագործական իմաստով, այլ իրենց կյանքով։

Պատկերասրահ

Գրականություն Թերլեմեզյանի մասին

  • Թորգոմյան Ծ. Փանոս Թերլեմեզյան։ Հուշեր գրքում.- Եր.։ Հայաստան, 1960, էջ 64-86;
  • Մարտիկյան Ե. Փանոս Թերլեմեզյան.- Եր.։ Հայաստան, 1974. -105 էջ։
  • Բաշինջաղյան Զ. Նրա անունը երբեք չի մոռացվի.- Սովետ. Հայաստան, 1975, 19 դեկտեմբեր։
  • Խաչատրյան Շ. Մարդը, քաղաքացին, արվեստագետը.Սովետ. Հայաստան, 1975, թիվ 10, էջ 16-18։
  • Մահարի Գ. Ճանապարհորդություն դեպի անցյալ.Սովետ. արվեստ, 1974, N 7, էջ 40-52։
  • Մարտիկյան Ե. Վաղեմի մտերիմները.- Հայրենիքի ձայն, 1969, 12 նոյեմբեր։
  • Սարգսյան Մ. Հայ մեծ նկարիչը.- Սովետ. Հայաստան, 1975, 19 դեկտեմբեր։
  • Թերլեմեզյան տոհմ։ Զավակներ Վասպուրական երկրի։ Կազմող և խմբ. Կ. Լ. Թերլեմեզյան, Երևան, 2010, 44 էջ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ