«Անտոն Քոչինյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Ավելացվել են կենսագրական տեղեկություններ։
չNo edit summary
Տող 3. Տող 3.
}}
}}


'''Անտոն Երվանդի Քոչինյան''' (հոկտեմբերի 25, 1913, Վահագնի, Լոռու մարզ - դեկտեմբերի 1, 1989, Երեւան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ)[[հայ|, հայ]] կուսակցական և պետական գործիչ։ [[Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ)|Հայաստանի կոմունիստական կուսակցության]] (ՀԿԿ) կենտկոմի առաջին քարտուղար [[1966]]-[[1974]] թվականներին, ։ ԽՄԿԿ անդամ [[1938]] թվականից։
'''Անտոն Երվանդի Քոչինյան''' (հոկտեմբերի 25, 1913, Վահագնի, Լոռու մարզ - դեկտեմբերի 1, 1990, Երեւան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ)[[հայ|, հայ]] կուսակցական և պետական գործիչ։ [[Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ)|Հայաստանի կոմունիստական կուսակցության]] (ՀԿԿ) կենտկոմի առաջին քարտուղար [[1966]]-[[1974]] թվականներին, ։ ԽՄԿԿ անդամ [[1938]] թվականից։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

14:43, 22 Հոկտեմբերի 2018-ի տարբերակ

Անտոն Քոչինյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 25, 1913(1913-11-25)
ԾննդավայրՎահագնի, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 1, 1990(1990-12-01)[1] (77 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի վարչապետ և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Պատվո նշան» շքանշան և «Աշխատանքային արիության համար» մեդալ
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե
 Anton Kochinyan Վիքիպահեստում

Անտոն Երվանդի Քոչինյան (հոկտեմբերի 25, 1913, Վահագնի, Լոռու մարզ - դեկտեմբերի 1, 1990, Երեւան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), հայ կուսակցական և պետական գործիչ։ Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) կենտկոմի առաջին քարտուղար 1966-1974 թվականներին, ։ ԽՄԿԿ անդամ 1938 թվականից։

Կենսագրություն

Ավարտել է Երևանի Կոմունիստական գյուղատնտեսական բարձրագույն դպրոցը (Երևան, 1935 թ.), ՀԱՄԿ(բ)Կ կենտկոմին կից կուսկազմակերպիչների բարձրագույն դպրոցը (Մոսկվա, 1946 թ.), ԽՄԿԿ կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցը (Մոսկվա, 1959 թ.)։

1935-1937-ին աշխատել է շրջանային թերթերում, եղել խմբագիր։ 1937-ին ընտրվել է ՀԼԿԵՄ Ազիզբեկովի շրջկոմի առաջին քարտուղար, 1938-ին՝ ՀԼԿԵՄ ԿԿ քարտուղար, 1939-ին՝ առաջին քարուղար։ 1946 թվականին ընտրվել է ՀԿ (բ) կ կենտկոմի քարտուղար, 1952 թվականի հունվարին՝ ՀԿ (բ) կ Երևանի օկրուգային կոմիտեի առաջին քարտուղար, նոյեմբերին՝ ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ, մինչեւ 1966 թ. հունվար։ ԽՍՀՄ (1950-1975 թթ.) և ՀԽՍՀ (1951-1975 թթ.) Գերագույն խորհրդի պատգամավոր։

Քոչինյանը մեծ ներդրում ունի երկրի տնտեսական և մշակութային առաջընթացում։

Նրա պաշտոնավարության ժամանակ սկսեց կառուցվել Արփա-Սևան ջրատարը։ Երևանում մետրոպոլիտեն կառուցելու նախաձեռնությունը նույնպես պատկանում է Անտոն Քոչինյանին, որը հետո կյանքի կոչեց Կարեն Դեմիրճյանը։ Նրա պաշտոնավարման օրոք է կառուցվել Եղեռնի հուշարձանը։

Անտոն Քոչինյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում տեղադրվել են նրա կիսանդրիները Երևանում և Վահագնի գյուղում։

Հիշատակ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Քոչինյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Քոչինյան» հոդվածին։
  1. Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990.