«Մասնակից:Սավադյան Միլենա/Ավազարկղ3»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 24. Տող 24.
Պատմագիրների վկայություններն ու նյութական կուլտուրայի հուշարձանները հնարավորություն են տալիս ասելու, որ այստեղի ավերակները հիմնականում պաշտպանական կառույցներ են եղել: Պատերազմական տարիներին այստեղ է հավաքվել Դիզակի բնակչությունը և դիմադրություն ցույց տվել թշնամուն: Այդ տեսակետից խիստ բնորոշ է արաբական խալիֆայության դեմ մղած պայքարում դիզակիցների վառ օրինակը:Պատմությունը պահել է Արցախ աշխարհի ամենախոշոր դեմքերից մեկի` Եսայի իշխանի սխրագործությունները:
Պատմագիրների վկայություններն ու նյութական կուլտուրայի հուշարձանները հնարավորություն են տալիս ասելու, որ այստեղի ավերակները հիմնականում պաշտպանական կառույցներ են եղել: Պատերազմական տարիներին այստեղ է հավաքվել Դիզակի բնակչությունը և դիմադրություն ցույց տվել թշնամուն: Այդ տեսակետից խիստ բնորոշ է արաբական խալիֆայության դեմ մղած պայքարում դիզակիցների վառ օրինակը:Պատմությունը պահել է Արցախ աշխարհի ամենախոշոր դեմքերից մեկի` Եսայի իշխանի սխրագործությունները:
Լեոյի կարծիքով Եսային կամ, ինչպես արաբական աղբյուրներն են նրան հիշում, «Իսա Իբն Յուսուֆ Աբաու Բուսեն», իր գլխավորած պայքարով «...ամենախոշոր մխիթարական երևույթն էր կազմում Հայոց աշխարհի այդ ժամանակվա(9-րդ դար-Շ.Մ.)արյունոտ նահատակումների մեջ»: 853թ. ամրացված լինելով Տողասարի գագաթին, վերը նշված «քյուղաքաղաքի» պարիսպների ներսում, Աբու Մուսեն ավելի քան մեկ տարի համար դիմադրություն է ցույց տալիս արաբ զորավար Բուղայի բազմաքանակ զորքերին: Արաբ զորավարը 28 անգամ գրոհում է այդ անառիկ ամրոցի վրա, բայց գրոհները ապարդյուն են անցնում: Վերջ ի վերջո նա`Եսայի իշխանը, ընկավ թշնամու ձեռքն այն պատճառով, որ ազնվություն ունեցել հավատալու թշնամու երդումներին` պատգամախոսության է գնացել Բուղայի մոտ և այնտեղ էլ ձեռբակալվել:
Լեոյի կարծիքով Եսային կամ, ինչպես արաբական աղբյուրներն են նրան հիշում, «Իսա Իբն Յուսուֆ Աբաու Բուսեն», իր գլխավորած պայքարով «...ամենախոշոր մխիթարական երևույթն էր կազմում Հայոց աշխարհի այդ ժամանակվա(9-րդ դար-Շ.Մ.)արյունոտ նահատակումների մեջ»: 853թ. ամրացված լինելով Տողասարի գագաթին, վերը նշված «քյուղաքաղաքի» պարիսպների ներսում, Աբու Մուսեն ավելի քան մեկ տարի համար դիմադրություն է ցույց տալիս արաբ զորավար Բուղայի բազմաքանակ զորքերին: Արաբ զորավարը 28 անգամ գրոհում է այդ անառիկ ամրոցի վրա, բայց գրոհները ապարդյուն են անցնում: Վերջ ի վերջո նա`Եսայի իշխանը, ընկավ թշնամու ձեռքն այն պատճառով, որ ազնվություն ունեցել հավատալու թշնամու երդումներին` պատգամախոսության է գնացել Բուղայի մոտ և այնտեղ էլ ձեռբակալվել:
Դիզակի քաջ իշխանի և նրա հետնորդների հիշատակին կառուցված մի շարք հուշարձաններ կան Տողասարից որ այնքան հեռու գտնվող Տումի գյուղի շրջակայքում:
Այսպես. գյուղի արևմտյան մասւոմ է գտնվում Դիզակի մյուս նշանավոր Գորոզ կամ Գորոզու անունով բերդը, «Ի Գոռոզո մերձ ի լեառն Քթիչ»: Մյուս նշանավոր հուշարձանը համարվում է Կարմիր եկեղեցին: 10-րդ դարի այս շինությունը լրիվ քանդված է: Պահպանվել է արևմտյան լուսամուտի վերնամասի արձանագրությունը(այն գտնվում է Լեռնային Ղրաբաղի մարզային թանգարանում): Ահա տեքստը.
«Ի նխթ. թվ. (1000)և ի թագաւորութեանս տեառն Գգիկայ որդւու Մուսէի եւ Սոփի դուստր Մուսէի շինեցի տուն Աստուծոյ ի փրկութիւս հոգո իմո և շնողաց իմոց»:
Եկեղեցու փլատակները գտնվում են Տումի գյուղի հարավային կողմում, ձորակի աջ լանջին, հին գերեզմանոցի մեջ: Կարմիր եկեղեցուց փոքր-ինչ վերև, մի առանձնացած բլրի վրա, կան քարակիր շինության բեկորներ: Բլոր տվյալներից երևում է, որ շրջապարիսպով ամրացված է եղել բլուրը: Կավե խողովակների շարքերը այս ավերակներից ձգվում են դեպի մոտակա Թագավորի աղբյուրը: Տեղացիները ավանդաբար Թագավորի պալատ անունով են կոչում այս ավերակները:
Պալատատեղից դեպի հարավ գտնվող կոնաձև բլուրը պատած է հին գերեզմանաքարերով: Ուշագրավ է ավերակ դամբարանը, որի հարավային մասում կա մի տապանաքար: Դժբախտաբար այն չունի արձանագրություն: Այս ավերակդամբարանն ու «անխոս» տապանաքարը սերնդե սերունդ մատնանշվել են որպես թագավորի գերեզման:
Պալատից դեպի հյուսիս, ձորակում, կա մի զովասուն, սառնորակ աղբյուր, որի վրա իր ժամանակին սրբատաշ քարով կառուցվել է շենք: Աղբյուրն էլ կոչվում է թագավորի աղբյուր:
Այս բոլորը վկայում են, որ Դիզակի տերերի աթոռանիստը Տողից հետո եղել է Տումին, իսկ նրանց գլխավոր բերդերը, ինչպես նշվեց, Գտիչն ու Գորոզն էին:

16:37, 21 Հոկտեմբերի 2018-ի տարբերակ

Տողասարի կամ ճգնավորի լեռան հյուսիսային լանջի գոգավորությունում, թավուտ անտառերի ֆոնի վրա, շատ հեռվից երևում է նշանավոր Գտչավանքի գմբեթը: Իր դիրքով ու շրջապատի բնության հետ ունեցած սերտ կապով Գտչավանքը զգալիորեն տարբերվում է Արցախի միջնադարյան հուշարձաններից: Բարձրադիր տեղանքը, երկինք մխրճված գրանիտյա ժայռերի վեհությունը, վայրի պտղաբույսերով հարուստ անտառապատ ձորերի խորությունը, լեռնային մաքուր օդը, սառնորակ աղբյուրները մի առանձնակի շուք են տալիս վանքին: Իր ճարտարապետական հիանալի արժանիքներով Գտչավանքը, առանձնահատուկ տեղ ունենալով հանդերձ, հարստացնում է երկրամասի բազմադարյան ճարտարապետության գանձարանը` հաստատորեն կանգնելով այնպիսի կոթողների կողքին, ինչպիսիք են Գանձասարն ու Խութավանքը: Մատենագիտական աղբյուրները հիշատակում են, որ հնագույն ժամանակներում ներկայիս վանքի տեղում կառուցված է եղել մի եկեղեցի, որը համարվել է հայտնի ուխտատեղի: Այդ եկեղեցին ավերվել է արաբական տիրապետության ժամանակաշրջանում: Հին եկեղեցու հիմքերի վրա, ինչպես մատնանշում են ներկայիս եկեղեցու հյուսիսային պատի վրա գտնվող ընդարձակ արձանագրությունները, Ամարասից այստեղ գաղթած երկու եպիսկոպոսներ` տեր Սարգիս և տեր Վրդանես եղբայրները, կառուցում են Գտչավանքի գլխավոր եկեղեցին: Շինությունը հիմնադրվել է 1241 թվականին, ավարտվել է 1246-ին: 13-16-րդ դդ. պատկանող հարուստ վիմական արձանագրությունները արժեքավոր աղբյուր են հանդիսանում հայ ժողովրդի հյուսիս-արևելյան հատվածի պատմության համար: Պատմական աղբյուրներից հայտնի է, որ Գտիչը, վաղնջական ժամանակներից սկսած, եղել է գավառի քաղաքական ու հոգևոր կենտրոնը:Այստեղ էին նստում թեմի եպիսկոպոսները: Այն իր նշանավոր ամրոցով Եսայի Աբու-Մուսեի նստավայրն էր 9-րդ դարում: Իսկ 10-րդ դարում թագավորանիստ էր, Դիզակում հիմնված թագավորության կենտրոնը: Գտիչը 13-րդ դարի վերջերին ընդարձակվում է նորանոր շենքերով, իսկ Դիզակի մելիքների, հատկապես մելիք Եգանի իշխանության ժամանակ հասնում է իր զարգացման գագաթնակետին, դառնալով Հայաստանի կրոնական, քաղաքական ու մշակութային խոշոր կենտրոններից մեկը: Գտչավանքի հուշարձանն իր արվեստով, բարձր ճարտարապետական Առանձնահատկություններով հանդիսանում է հայ բազմադարյան ճարտարապետության նշանավոր կոթողներից մեկը: «Առհասարակ,- գրել է Լեոն,- ներքին և արտաքին կողմերից Գտչավանքի ճարտարապետությունը կրում է Բագրատունյաց ոճի կնիքը»: Վանքի գլխավոր եկեղեցին միջին մեծության կենտրոնական գմբեթավոր կառուցվածք է: Գմբեթը նստած է չորս կամարների վրա: Հիմնապատերը շարված են տաշած ենդեղնագույն քարերից: Որմնամույթերը միանում են աղեղնաձև կամարներով, որոնք իրենց վրա կրում են գմբեթը`բարձր, բայց ոչ այնքան սրածայր վեղարով: Արևելյան կողմում եկեղեցին ունի աբսիդ, բարձր բեմով և երկու կողմերում կրկնահարկ խորաններով: Վերին հարկի խորանների դռները բացվում են աբսիդի մեջ, որտեղից բարջրանում են քարե սանդուղքով: Եկեղեցին արտաքուստ ուղղանկյուն է, իսկ ներսից` խաչաձև հատակագծով, ուղղանկուն խաչթևերով: Ներսը ամբողջովին սրբատաշ է, արևելյան կողմի վերին խորանից մի գաղտնի անցք պատերի միջով բարձրանում է դեպի տանիքի տակը: Պատերի մեջ դրված են քանդակազարդ և արձանագրված խաչքարեր, որոնցից մեկի վրա նշված է 1000 թվականը: Սա դարձյալ ապացույց է, որ այժմյան եկեղեցու տեղում հնում եղել է մի ուրիշ քարաշեն եկեղեցի:Դա երևում է նաև եկեղեցու հիմքերից, որոնք տեղ-տեղ բացվել են: Այստեղ անհրաժեշտ է նշել, որ Գտչավանքի Ճարտարապետական մանրազնին քննություն դեռ չի կատարվել և աչ էլ պեղմամբ ուսումնասիրվել են վանքի ու նրա ավերակների երևացող հիմնապատերը, որպեսզի վերջնական խոսք ասվոր հնագույն շենքերի կազմի ու հիմնադրման ժամանակի մասին: Վանքն ունիգավիթ, որը «խիստ հին է քան եկեղեցին», գավթի միակ մուտքը զարդարված է նրբահյուս քանդակներով: Դռան երկու կողմերում, պատի մեջ, տեղավորված են քանդակազարդ խաչքարեր: Հարավային կողմի խաչքարի վրա գրված է «Թվին ՈՂԵ Ես տէր Վրդանէս կանգնեցի զխաչս ի փրկութիւն հոգւոյ իմոյ»: Իսկ հյուսիսային կողմի խաչքարի վրա` «Յիշատակ է Սուրբ տաճարիս կաթողիկէն Դողեցի Սարգսի որդի Սայուն և իւր կողակից Հերիքնազին թվին ՌՃԿԶ»: Շենքը սալահատակված է եղել, տանիքը ևս պատած է սրբատաշ սալերով: Արևմտյան, հարավային և հյուսիսային պատերի մեջ բացվում են զույգ կամարակապ պատուհաններ, որոնք բավականին բարձր են ու արտաքուստ նեղ, իսկ ներսից` ընդարձակ բացվածքով և քառակուսի կողմերով: Պատերը հաստ են, շքեղ և նուրբ զարդաքանդակներով: Գավթի ներսի հատակը ծածկված է վանքի հոգևորականների և Դիզակի Մելիքների գերեզմաններով, որոնց քարերը մշակված են գեղեցիկ ու նուրբ ժանյակներով: Բացի հիշյալ գերեզմաններից, եկեղեցու ներսում, արևելյան պատին կից, կան մի քանի մահարձաններ` խաչքարերով: Գերեզմանոցը տարածված է եկեղեցու շուրջը, որը մեծ մասամբ ավերված է. հատ ու կենտ գերեզմանաքարեր թաղված են գետնի մեջ, իսկ մեծ մասը ծածկված է հողով, խաչքարերն ընկած են գետնին: Գտչավանքը շրջապատի բնակելի ու տնտեսական(ավերված) շենքերի հետ միասին չամանակին դիտվել է որպես ավարտուն ճարտարապետական անսամբլ: Վանքի գլխավոր եկեղեցու հյուսիս-արևելյան կողմում`Կաթնաղբյուրի հարավային մասում է գտնվում մի անանուն եկեղեցի, որը ևս հնաշեն է: Գտչավանքը հնուց ի վեր հայտնի է իբրև Արցախի խոշոր հոգևոր մշակութային կենտրոններից մեկը: Այնտեղ էին նստում գավառի եպիսկոպոսները: Վնաքն ուներ իր դպրոցն ու գրատունը: Այնտեղ էին հավաքված նշանավոր բազմաթիվ գրչագրեր, և հենց տեղի գրչատանն էլ ստեղծվում էին ձեռագիր նոր մատյաններ: 19-րդ դարում Գտչավանքի վարդապետ Առքել Կոստանյանցը գրել է պատմագիտական ու ազգագրական մի շարք ուսումնասիրություններ, որոնցից մի փոքրիկ հատոր` Դիզակի մելիքության մասին, լույս է տեսել 1913թ.: Դող կամ Քթիշ բերդը Դիզակի և ընդհանրապես Արցախի հին, անառիկ և խոշոր ամրոցներից է, հավանաբար գոյություն է ունեցել դեռ վաղ միջնադարում: Առանշահիկտոհմի Դիզակի ճյուղը, Տողը դարձնելով իր վարչական կենտրոնը, ռազմական հենակետ է դարձրել ինչպես Գորոզ բերդ, այնպես էլ այս ամրոցը: Դիզակի քաջ իշխան Աբու Մուսեն շատ լավ էր ամրացրել Քթիշը, որին նպաստել է և անառիկ դիրքը: Արտաքին աշխարհի հետ ինչպես Արցախի մյուս հայտնի բերդերը, այն կապված էր գաղտնուղով: Այժմ երբեմնի հզոր բերդից շատ քիչ բան է պահպանվել, և Դիզակի իշխանության կենտրոնի բազմթիվ կառուցվածքներից ավերակներ են մնացել: Կիսով չափ կամ արդեն լրիվ հողածածկ միջնաբերդի վիմահերձի գլխին դեռ կանգուն մնում է անտաշ քարով շինված եկեղեցին, որին տեղացիները վանք են կոչում: Հուշարձանի ներսում կան սպիտակ շերտաքարերից պատրաստված հինգ փոքր խաչքարեր, որոնց վրա քանդակված է. «Խաչս Նազադին», «Խաչս Մրհապետին», «Խաչս Շահումին», «Խաչս Ղազարոյ», «Խաչս Եդուայ»: Տողեցիները պատմում են , որ վերջին տարիներին այս բարձունքներում գտել են զանազան տնային իրեր, եկեղեցական սպասքներ, տարբեր զենքերի տեսակներ, մետաղյա անոթներ, հին դրամներ: Այստեղ դեռ երևում են միջնաբերդի շրջապատի հետքերը: Այն շարված է անտաշ որձաքրով, կրաշաղախով: Պարսպի պատերի մեջ երևում են հին եկեղեցու սրբատաշ քարեր, գերեզմանաքարեր, մեծ և գեղաքանդակ խաչքարերի բեկորներ: Բնակավայրի կիսավեր պատերը բոլորովին մամռապատ են, տների տեղը վեր է ածվել մեծ-մեծ փոսերի, որտեղ աճել են վիթխարի ծառեր, թփեր: Մեռած «գյուղաքաղաքից» քիչ վերև` Տողասարի ամենաբարձր կետում գտնվում, ինչպես տեղացիներն են անվանում, Թեժ եկեղեցին: Այն մի պարզ շինություն է, առանց գմբեթի: Թաղածածկ դահլիճի հորինվածքով կառուցված կիսավեր եկեղեցին ներսում ունի չորս մույթեր, արևելյան կողմից` կիսակլոր աբսիդ, որի երկու կողմերում կան խորաններ: Դուռը հարավյին կողմից է: Շարված է անտաշ որձաքարով և կրաշաղախով: Եկեղեցու արևելյան կողմում նկատվում են մի քանի գերեզմաններ, որոնցտապանաքարերը բավականին մեծ են և լավ մշակված, բոլորն էլ տեղական քարից: Գերեզմանաքարերից միայն մեկի վրա կա չորս տառ`«Պետի»: Ավերակները բավականին տարածություն են գրավում: Տնատեղերն ունեն կիսաբոլորաձև , իսկ մի քանիսը` ձվաձև հատակագիծ: Պատմագիրների վկայություններն ու նյութական կուլտուրայի հուշարձանները հնարավորություն են տալիս ասելու, որ այստեղի ավերակները հիմնականում պաշտպանական կառույցներ են եղել: Պատերազմական տարիներին այստեղ է հավաքվել Դիզակի բնակչությունը և դիմադրություն ցույց տվել թշնամուն: Այդ տեսակետից խիստ բնորոշ է արաբական խալիֆայության դեմ մղած պայքարում դիզակիցների վառ օրինակը:Պատմությունը պահել է Արցախ աշխարհի ամենախոշոր դեմքերից մեկի` Եսայի իշխանի սխրագործությունները: Լեոյի կարծիքով Եսային կամ, ինչպես արաբական աղբյուրներն են նրան հիշում, «Իսա Իբն Յուսուֆ Աբաու Բուսեն», իր գլխավորած պայքարով «...ամենախոշոր մխիթարական երևույթն էր կազմում Հայոց աշխարհի այդ ժամանակվա(9-րդ դար-Շ.Մ.)արյունոտ նահատակումների մեջ»: 853թ. ամրացված լինելով Տողասարի գագաթին, վերը նշված «քյուղաքաղաքի» պարիսպների ներսում, Աբու Մուսեն ավելի քան մեկ տարի համար դիմադրություն է ցույց տալիս արաբ զորավար Բուղայի բազմաքանակ զորքերին: Արաբ զորավարը 28 անգամ գրոհում է այդ անառիկ ամրոցի վրա, բայց գրոհները ապարդյուն են անցնում: Վերջ ի վերջո նա`Եսայի իշխանը, ընկավ թշնամու ձեռքն այն պատճառով, որ ազնվություն ունեցել հավատալու թշնամու երդումներին` պատգամախոսության է գնացել Բուղայի մոտ և այնտեղ էլ ձեռբակալվել: Դիզակի քաջ իշխանի և նրա հետնորդների հիշատակին կառուցված մի շարք հուշարձաններ կան Տողասարից որ այնքան հեռու գտնվող Տումի գյուղի շրջակայքում: Այսպես. գյուղի արևմտյան մասւոմ է գտնվում Դիզակի մյուս նշանավոր Գորոզ կամ Գորոզու անունով բերդը, «Ի Գոռոզո մերձ ի լեառն Քթիչ»: Մյուս նշանավոր հուշարձանը համարվում է Կարմիր եկեղեցին: 10-րդ դարի այս շինությունը լրիվ քանդված է: Պահպանվել է արևմտյան լուսամուտի վերնամասի արձանագրությունը(այն գտնվում է Լեռնային Ղրաբաղի մարզային թանգարանում): Ահա տեքստը. «Ի նխթ. թվ. (1000)և ի թագաւորութեանս տեառն Գգիկայ որդւու Մուսէի եւ Սոփի դուստր Մուսէի շինեցի տուն Աստուծոյ ի փրկութիւս հոգո իմո և շնողաց իմոց»: Եկեղեցու փլատակները գտնվում են Տումի գյուղի հարավային կողմում, ձորակի աջ լանջին, հին գերեզմանոցի մեջ: Կարմիր եկեղեցուց փոքր-ինչ վերև, մի առանձնացած բլրի վրա, կան քարակիր շինության բեկորներ: Բլոր տվյալներից երևում է, որ շրջապարիսպով ամրացված է եղել բլուրը: Կավե խողովակների շարքերը այս ավերակներից ձգվում են դեպի մոտակա Թագավորի աղբյուրը: Տեղացիները ավանդաբար Թագավորի պալատ անունով են կոչում այս ավերակները: Պալատատեղից դեպի հարավ գտնվող կոնաձև բլուրը պատած է հին գերեզմանաքարերով: Ուշագրավ է ավերակ դամբարանը, որի հարավային մասում կա մի տապանաքար: Դժբախտաբար այն չունի արձանագրություն: Այս ավերակդամբարանն ու «անխոս» տապանաքարը սերնդե սերունդ մատնանշվել են որպես թագավորի գերեզման: Պալատից դեպի հյուսիս, ձորակում, կա մի զովասուն, սառնորակ աղբյուր, որի վրա իր ժամանակին սրբատաշ քարով կառուցվել է շենք: Աղբյուրն էլ կոչվում է թագավորի աղբյուր: Այս բոլորը վկայում են, որ Դիզակի տերերի աթոռանիստը Տողից հետո եղել է Տումին, իսկ նրանց գլխավոր բերդերը, ինչպես նշվեց, Գտիչն ու Գորոզն էին: