«Սուրբ Յոթ Վերք»–ի խմբագրումների տարբերություն
Տող 113. | Տող 113. | ||
Jot Verq zangakatun.jpg|Զանգակուտուն |
Jot Verq zangakatun.jpg|Զանգակուտուն |
||
2014 Prowincja Szirak, Giumri, Katedra Matki Bożej (08).jpg|Աղբյուր զանգակատան դիմաց |
2014 Prowincja Szirak, Giumri, Katedra Matki Bożej (08).jpg|Աղբյուր զանգակատան դիմաց |
||
Holy_Mother_of_God_Gyumri.jpg|Եկեղեցու անունով ցուցանակ |
|||
Դուռ.jpg|Եկեղեցու փայտե դուռը, Հարավային շքամուտք |
Դուռ.jpg|Եկեղեցու փայտե դուռը, Հարավային շքամուտք |
||
Gyumri_church.jpg|Երկրաշարժի հետևանքով խոնարհված գմբեթները |
Gyumri_church.jpg|Երկրաշարժի հետևանքով խոնարհված գմբեթները |
09:30, 21 Հոկտեմբերի 2018-ի տարբերակ
Սուրբ Յոթ Վերք | |
---|---|
տաճարի հարավային ճակատը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար և մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Հայաստան Շիրակի մարզ, Գյումրի |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Շիրակի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | Գործող |
Հիմնական ամսաթվերը | 1884 |
Մասն է | Արգելոց «Կումայրի» |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 1874 |
Կառուցման ավարտ | 1886 |
Հիմնադրված | 1884 |
Գմբեթ | 4 |
Holy Mother of God Cathedral, Gyumri Վիքիպահեստում |
Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։
Անվան ստուգաբանություն
Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։
Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է: Սրբապատկերը Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 1832 թվականին Բասենի Ս. Աստվածածածին վանքի առաջնորդ Պողոս վարդապետ Ջանլաթյանը իր հետ տեղափոխել է Մարմաշենի վանք: 1832 թվականին նկատի ունենալով, որ Մարմաշենի վանքը գտնվում է սահմանի մոտ, որոշվել է սրբապատկերը տեղափոխել Հառիճավանք, սակայն Գյումրի հասնելով տեղացիները չեն թողել, որ սրբապատկերը տարվի Հառիճ և այն մնացել է Գյումրիում:[2]
Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։ Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են՝[3]
- Հիսուսի տաճարին հանձնելը,
- Եգիպտոս փախչելը,
- տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը,
- խաչը տանելը,
- Հիսուսի մահը խաչին,
- Հիսուսի մարմնի ստանալը,
- Հիսուսի գերեզման դնելը։
Պատմություն
Եկեղեցու տեղանքում եղել էր Կամսարականների կողմից կառուցված փայտաշեն մատուռը, որտեղ և ժամանակին գտնվել էր Մարիամ Աստվածածնի նկարը։ Այն սկզբում տեղափոխել էին Սուրբ Նշան եկեղեցի, որի սկզբնական անունը եղել էր Յոթ Վերք։
Եկեղեցին գործել է անգամ Սովետական Միության տարիներին, երբ Հայաստանում փակվել էին բոլոր եկեղեցիները, բացի երկուսից։ Երկրորդ եկեղեցին Էջմիածնի Մայր Տաճարն էր։ Այդ ժամանակ Սուրբ Յոթ վերք եկեղեցում գործել է միանգամից 3 տարբեր եկեղեցիներ՝ հայ առաքելական, հայ կաթոլիկական որի խորանում և գտնվում է Գյումրու կաթոլիկ եկեղեցուց բերված խաչը՝ Հիսուս Քրիստոսի քանդակով, և ռուս ուղղափառական եկեղեցին։
-
Հայ առաքելական եկեղեցին գրավել է գլխավոր տեղը
-
Այս արձանը պատկանել է կաթոլիկների եկեղեցուն
-
Այս սրբապատկերն էլ ռուսական է
Սպիտակի երկրաշարժը
1988 թ.-ի ավերիչ երկրաշարժից եկեղեցին քիչ է տուժել։ Երկու փոքր գմբեթները ամբողջությամբ պոկվել և ընկել են վար։ Այդ գմբեթները հիմա դրված են եկեղեցու բակում։[4][5]
Հայաստանի անկախությունից հետո
Հայաստանի անկախացումից հետո եկեղեցին բարեկարգվել է։ Նախ վերացվել եկեղեցու դիմացը գտնվող բնակելի շենքը, որը փլվել էր երկրաշարժի պատճառով։ Արդյունքում եկեղեցին տեսանելի է դարձել հրապարակից և Գյումրվա երկու եկեղեցիները՝ Յոթ Վերքն ու Սուրբ Ամենափրկիչը նայում եմ միմյանց։
Կառուցվածք
Յոթ Վերք եկեղեցին ըստ հատակագծի ասիմետրիկ է, սակայն եկեղեցու հետաքրքիր լուծման պատճառով այն արտաքնապես սիմետրիկ է երևում։ Յոթ Վերք եկեղեցին արտաքուստ ուղղանկյունաձև, իսկ ներքուստ խաչաձև գմբեթավոր շինություն է։ Եկեղեցին ունի զանգակատուն, որը գտնվում է արևմտյան մուտքի դիմաց։ Ունի երեք աղոթասրահ, որոնք կից են հյուսիսային և արևմտյան պատերին։ Եկեղեցին ունի մի գլխավոր և 3 լրացուցիչ գմբեթներ։ Լրացուցիչ գմբեթներն ավելի փոքր չափերի են։
Յոթ Վերք եկեղեցու ներքին հարդարանքն աչքի է ընկնում իր յուրօրինակությամբ։ Ի տարբերություն հայկական եկեղեցիների, որոնց ճգնավոր խորանները զուրկ են որևէ զարդարանքից, Յոթ Վերքը միակ հայկական եկեղեցին է, որի խորանն ունի պատկերակալ։ Հավանաբար այն կառուցվել է ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։
Եկեղեցու պատերը զարդարված են բարձր գեղարվեստական արժեք ունեցող որմնանկարներով։ Եկեղեցին ունի 4 զարդանկար, որոնք պատկերված են գմբեթի տակ՝ 12 մ բարձրության վրա։ Աջ պատին պատկերված է Հիսուս Քրիստոսի պատկերով կոմպոզիցիա, իսկ ձախ պատին՝ Հարության տեսարանը (XVII դար)։ Խորանի կենտրոնում պատկերված է Սուրբ Աստվածածինը Մանկան հետ, որի հեղինակն է Սուրենյանցը։
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ (PDF) http://echmiadzin.asj-oa.am/15887/1/90.pdf. Վերցված է 2017 օգոստոսի 31-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցի». Վերցված է 2015 Նոյեմբերի 28-ին.
- ↑ «Յոթ Վերք Եկեղեցի, Գյումրի, Հայաստան». Վերցված է 2013 Հուլիսի 8-ին.
- ↑ «Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցի». Վերցված է 2013 Հուլիսի 8-ին.
|
|