«Ուսուցում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 24. Տող 24.
# պայմանական ռեֆլեքսներ
# պայմանական ռեֆլեքսներ

Ընտելացումը՝ որպես ուսուցման պարզագույն ձև, դրսևորվում է, երբ ազդակը ներկայացվում է կրկնակի անգամ, վարքային ռեակցիաների թուլացման ձևով։ Դրա էությունը կայանում է նրանում, որ օրգանիզմում տեղի են ունենում փոփոխություններ՝ ռեցեպտորների և ռետիկուլյար ֆորմացիայի մակարդակում, և այն սովորում է «անտեսել» մի որևէ կրկնվող կամ անընդհատ գործող գրգռիչ՝ համոզվելով, որ այն որևիցե վտանգ չի ներակայացնում իր կատարած գործունեության համար։ Օրգանիզմի հակազդում նորից կարելի է առաջացնել փոխարինելով ազդակը կամ փոփոխելով դրա չափանիշները՝ ուժը, հաճախականությունը և այլն։
Ընտելացումը՝ որպես ուսուցման պարզագույն ձև, դրսևորվում է, երբ ազդակը ներկայացվում է կրկնակի անգամ, վարքային ռեակցիաների թուլացման ձևով։ Դրա էությունն այն է, որ օրգանիզմում տեղի են ունենում փոփոխություններ՝ ռեցեպտորների և ռետիկուլյար ֆորմացիայի մակարդակում, և այն սովորում է «անտեսել» մի որևէ կրկնվող կամ անընդհատ գործող գրգռիչ՝ համոզվելով, որ այն որևիցե վտանգ չի ներակայացնում իր կատարած գործունեության համար։ Օրգանիզմի հակազդում նորից կարելի է առաջացնել փոխարինելով ազդակը կամ փոփոխելով դրա չափանիշները՝ ուժը, հաճախականությունը և այլն։

Զգայունացումը ընտելացմանը հակառակ գործընթաց է, այն արտահայտվում է ռեֆլեկտոր հակազդքումների ուժեղացմամբ։ Ազդակի կրկնությունը հանգեցնում է օրգանիզմի ավելի ուժեղ ակտվիացմանը, որը դառնում է ավելի ու ավելի դիմացկուն տվյալ ազդակի հանդեպ։ Դա տեղի է ունենում վնասող կամ ուժեղ կողմնակի գրգռչի ազդեցության տակ։

Տող 51. Տող 51.
Ուսուցումը բարդ հոգեշարժական հմտություններին, որոնց մեծ քանակին մարդ տիրապետում է իր կյանքի ընթացքում, անցնում է կոգնիտիվ ստրատեգիայի (ծրագրի ընտրության), ասոցիատիվ (ծրագրի ստուգում և կատարելագործում) և ավտոնոմ փուլեր, երբ հոգեմարմնական հմտությունը անցնում է ավտոմատացման՝ գիտակցության կողմից վերահսկողության թուլացմամբ կամ լիակատար վերացմամբ։

[[Ինսայթ]]ը ({{lang-en|insight}}) ուսումնասիրել է [[Քյոլեր]]ը 1925 թվականին փորձր կատարելով շինպանզեների վրա։ Այս մեթոդը կայանում է նրանում, որ հիշողության մեջ «ցրված» տեղեկատվությունը կարծես միավորվում ու ամբողջականանում է նոր համակցության մեջ։ Մարդուն թվում է, թե որոշումը գալիս է սպոնտան, սակայն իրականում դա ավելի շուտ ենթագիտակցական վերլուծա-ընդհանրացնող գործունեության արդյունք է։
[[Ինսայթ]]ը ({{lang-en|insight}}) ուսումնասիրել է [[Քյոլեր]]ը 1925 թվականին փորձր կատարելով շինպանզեների վրա։ Այս մեթոդն այն է, որ հիշողության մեջ «ցրված» տեղեկատվությունը կարծես միավորվում ու ամբողջականանում է նոր համակցության մեջ։ Մարդուն թվում է, թե որոշումը գալիս է սպոնտան, սակայն իրականում դա ավելի շուտ ենթագիտակցական վերլուծա-ընդհանրացնող գործունեության արդյունք է։

Դատողությունների միջոցով ուսուցումը իրականացվում է մտածական գործունեության միջոցով։ Մտածողության համար հիմք է ծառայում պերցեպտիվ ուսուցումը (պատկերի ճանաչումը) և կոնցեպտուալ ուսուցումը (վերացարկում և ընդհանրացում)։

18:28, 20 Հոկտեմբերի 2018-ի տարբերակ

Հեռուստահամաժողովի ռեժիմով ուսուցում Հայաստանում

Ուսուցում, անցյալի փորձի արդյունքում ձևավորված ադապտիվ անհատական վարքի փոփոխությունն է։ Այդ փորձի ձեռքբերումը պայմանավորվում է ճանաչողական դրդապատճառներով և նպատակներով։

Ուսուցման շնորհիվ մարդու և կենդանիների գիտելիքները թարմանում են, ձեռք են բերվում նոր հմտություններ և կարողությունները, ինչը հանգեցնում է առավել հարմարվողական վարքի ձևավորմանը։

Ուսուցման հոգեֆիզիոլոգիա

Հոգեֆիզիոլոգիայի տեսանկյունից ուսուցումը կոմպլեքս երևույթ է, այսինքն՝ ներառում է դրդապատճառային-հուզական ոլորտը, ուշադրությունը, ինչպես ոչ կամածին, այնպես էլ կամածին, ընկալումը, հիշողությունը, մտածողությունը, գիտակցականի և անգիտակցականի հարաբերակցությունը, հմտությունների ավտոմատացումը և որոշ այլ էլեմենտներ։

Ուսուցման տեսակներ

Առանձնացնում են ուսուցման տարբեր տեսակները։

Առանձնացված են ուսուցման երեք մեխանիզմ՝ ըստ դրանց ընթացքին օրգանիզմի մասնակցության.

  1. ռեակտիվ վարք
  2. օպերանտ վարք կամ ուսուցում օպերանտ պայմանավորման արդյունքում
  3. կոգնիտիվ ուսուցում

Ռեակտիվ վարքը դրսևորվում է, երբ օրգանիզմի ռեակցիաները պասիվ են արտահայտում, սակայն նեյրոնային շղթաները ձևափոխվում են և ձևավորվում են հիշողության հետքեր։

Ռեակտիվ վարքի տարատեսակների մեջ տարբերում են.

  1. ընտելացում
  2. զգայունացում
  3. իմփրիթինգ
  4. պայմանական ռեֆլեքսներ

Ընտելացումը՝ որպես ուսուցման պարզագույն ձև, դրսևորվում է, երբ ազդակը ներկայացվում է կրկնակի անգամ, վարքային ռեակցիաների թուլացման ձևով։ Դրա էությունն այն է, որ օրգանիզմում տեղի են ունենում փոփոխություններ՝ ռեցեպտորների և ռետիկուլյար ֆորմացիայի մակարդակում, և այն սովորում է «անտեսել» մի որևէ կրկնվող կամ անընդհատ գործող գրգռիչ՝ համոզվելով, որ այն որևիցե վտանգ չի ներակայացնում իր կատարած գործունեության համար։ Օրգանիզմի հակազդում նորից կարելի է առաջացնել փոխարինելով ազդակը կամ փոփոխելով դրա չափանիշները՝ ուժը, հաճախականությունը և այլն։

Զգայունացումը ընտելացմանը հակառակ գործընթաց է, այն արտահայտվում է ռեֆլեկտոր հակազդքումների ուժեղացմամբ։ Ազդակի կրկնությունը հանգեցնում է օրգանիզմի ավելի ուժեղ ակտվիացմանը, որը դառնում է ավելի ու ավելի դիմացկուն տվյալ ազդակի հանդեպ։ Դա տեղի է ունենում վնասող կամ ուժեղ կողմնակի գրգռչի ազդեցության տակ։

Պարզ ուսուցման մեկ այլ տեսակ է իմփրիթինգը (դրոշմումը), որն իրենից ներակայցնում է նորածին օրգանիզմի և արտաքին աշխարհի որևէ օբյեկտի միջև կապի ակնթարթային հաստատման մեծանիզմ։ Այդ միջոցով առաջացած ռեակցիաները ծրագրավորված են ժառանգականորեն և անդարձելի։

Պայմանական ռեֆլեքսները կամ դասական պայմանավորումը՝ մի քանի անգամ համընկած որոշակի ազդակի և հակազդման եղանակի զուգորդումը, ուսուցման մեկ այլ ձև է։ Այս երևույթը առաջին խորը ուսումնասիրել է ռուս գիտնական, ֆիզիոլոգ Ի. Պ. Պավլովը 1911 թվականին։ Նա բացահայտեց, որ պայմանական ռեֆլեքսի ձևավորումը կայանում է այն ժամանակ, երբ ազդակը, որը բնական պայմաններում առաջացնում է որոշակի ռեակցիա, մի քանի անգամ համակցվում է ինչ-որ ուրիշ, նախկինում չեզոք ազդակի հետ։ Դրանից հետո չեզոք ազդակը սկսում է առաջ բերել նույն ռեակցիան, ինչ և՝ բնականը։ Պայմանական կապի առաջացման համար երկու գրգռիչները պետք է ժամանակի մեջ միմյանց մոտ լինեն։

Օօպերանտ վարքը կամ ուսուցումը օպերանտ պայմանավորման արդյունքում իրենից ներկայացնում է այն գործողությունների ամրապնդումը, որոնց արդյունքները օրգանիզմի համար ցանկալի են, և հրաժարվելը՝ նրանցից, որոնք հանգեցնում են անցնակալի հետևանքների։ Առանձնացնում են այս ուսուցման երեք տարատեսակ՝

  1. փորձերի և սխալների մեթոդ կամ գործիքային ուսուցում
  2. ավտոմատացված ռեակցիաների ձևավորում
  3. կրկնօրինակում

1911 թվականին գիտնական Թորնդայքը սկսեց ուսումնասիրել տվյալ տիպի ուսուցումը՝ առաջ քաշելով այն գաղափարը, որ ուսուցումը տեղի է ունենում նաև այն պատճառով, որ որոշակի գործողություններ հանգեցնում են հաճելի կամ տհաճ արդյունքների։ Փորձերի և սխալների մեթոդի գաղափարը այն է, որ մարդը կամ կենդանին, նպատակին հասնելու, արգելքները հաղթահարելու միջոցները և եղանակները հերթով փորձելով, հրաժարվում է ոչ արդյունավետներից և վերջ ի վերջո գտնում է խնդրի լուծումը։ Այստեղ վարքն ամրապնդվում է հետևանքի կանոնի համաձայն՝ որոշակի վարքի հետևանքներից է կախված դա կամրապնդվի, թե՝ ոչ։

Ավտոմատացված ռեակցիաների ձևավորումը բարդ վարքային ռեակցիաների փուլային ձևավորումն է։ Ամեն փուլը այդ ընթացքում ամրապնդվում է։ Ամրապնդումը օգտագործվում է ուսուցման ոչ միայն այս տեսակի ժամանակ, այլև պայմանական ռեֆլեքսների ձևավորման, փորձերով ու սխալներով ուսուցման մեթոդի կրիառման ժամանակ։ Դրա հիմքում ընկած է ազդակի և հակազդման միջև կապի ուժեցղացման սկզբունքը։ Այսինքն՝ կրկնվում են պայմանական և ոչ պայամանական ազդակների և վարքի ձևի ու հետևանքի միջև կապերը։ Կրկնօրինակումը իրենից ներկայացնում է ուսուցում գործողությունների մոդելի դիտման և վերարտադրման միջոցով, որոնց դեպքում գործողությունների նշանակությունը ոչ միշտ է հասկացվում։ Առանձնացնում են կրնօրինակման երկու ձև՝ մաքուր կրկնօրինակում և ուսուցում հասկացմամբ։

Կոգնիտիվ ուսուցումը էվոլյուցիոն առումով ամենից հինն է և ամենից արդյունավետն է։ Ամբողջական ծավալով այդպիսի ուսուցումը բնորոշ է միայն մարդկանց, չնայած որ դրա առանձին էլեմենտներ կարելի է տարբերակել բարձրագույն կենդանիների մոտ։ Առանձնացնում են կոգնիտիվ ուսուցման հետևյալ տեսակները՝

  1. լատենտ կամ թաքուն ուսուցում
  2. բարդ հոգեշարժական հմտությունների ուսուցում
  3. ինսայթ ակմ պայծառացում
  4. ուսուցում դատողությունների ճանապարհով

Թաքուն ուսուցումը բացահայտել է Թոլմենը 1932 թվականին։ Դա ստացվող տեղեկատվության, ինչպես նաև արդեն հիշողության մեջ եղածի (պահպանվողի), վերլուծական վերամշակումն է և այդ հիմքի վրա ադեկվատ ռեակցիայի ընտրությունը։ Թոլմենը ապացուցեց, որոշ բաներ կարելի է սովորել առանց վարքի որևէ փոփոխության. հակազդումը մնում է գաղտնի այնքան ժամանակ, մինչև դրա դրսևորումը չի դառնում անհրաժեշտ։

Ուսուցումը բարդ հոգեշարժական հմտություններին, որոնց մեծ քանակին մարդ տիրապետում է իր կյանքի ընթացքում, անցնում է կոգնիտիվ ստրատեգիայի (ծրագրի ընտրության), ասոցիատիվ (ծրագրի ստուգում և կատարելագործում) և ավտոնոմ փուլեր, երբ հոգեմարմնական հմտությունը անցնում է ավտոմատացման՝ գիտակցության կողմից վերահսկողության թուլացմամբ կամ լիակատար վերացմամբ։

Ինսայթը (անգլ.՝ insight) ուսումնասիրել է Քյոլերը 1925 թվականին փորձր կատարելով շինպանզեների վրա։ Այս մեթոդն այն է, որ հիշողության մեջ «ցրված» տեղեկատվությունը կարծես միավորվում ու ամբողջականանում է նոր համակցության մեջ։ Մարդուն թվում է, թե որոշումը գալիս է սպոնտան, սակայն իրականում դա ավելի շուտ ենթագիտակցական վերլուծա-ընդհանրացնող գործունեության արդյունք է։

Դատողությունների միջոցով ուսուցումը իրականացվում է մտածական գործունեության միջոցով։ Մտածողության համար հիմք է ծառայում պերցեպտիվ ուսուցումը (պատկերի ճանաչումը) և կոնցեպտուալ ուսուցումը (վերացարկում և ընդհանրացում)։

Ուսուցման առանձին տեսակների համար զարգացման ընթացքում գոյություն ունեն կրիտիկական ժամանակաշրջաններ, երբ օրգանիզմը առավել զգայուն է այդ ձևերի հանդեպ։ Ուսուցման գործընթացում կարող են ձևավորվել նախկինում յուրացված գիտելիքների, կարողությունների և հմտությունների հետ նոր տեղեկատվության փոխհարաբերակցման տարբեր ձևեր։ Մասնավորապես, տեղափոխման երևույթը՝ ուսուցման հեշտացումը նախկինում ձեռք բերված փորձի և գիտելիքների շնորհիվ, և դրանք հակադիր դժվարացումը վերափոխման ժամանակ, երբ նախկինում ամուր յուրացված ստերեոտիպները դժվար են ենթարկվում փոփոխության։

Ուսուցման նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմներ

Ուսուցման մեխանիզմները շատ բազմազան են ֆիզիոլոգիական պրոցեսների և նյարդային համակարգի մասնակցող կառուցվածքների բնույթով։ Ուսումնասիրությունները պարզել են, որ ուսուցումն ընթանում է փուլերով, որոնց ընթացքում տեղի է ունենում ուսուցման ռազմավարության փոփոխություն։ Ուսուցման գործընթացի մեջ առանձնացնում են ուսուցման երկու տարբեր տիպեր՝ սահուն և թռիչքաձև։ Վերջինների շարքին են պատկանում պայծառացումը և դրոշմումը։

Ուսուցման նյարդակենսաբանական մեխանիզմի հիմք է հանդիսանում նյարդաբջջային ակտիվության հարմարվողականությունը (պլաստիկությունը)։ Հարմարվողականությունը նյարդային բջջի՝ ազդակի և մարապնդման համակցումների շարքում սեփական ակտիվությունը փոխելու ընդունակությունն է։

Ուսուցման գործընթացում ներգրավված են ուղեղի շատ կառույցներ, սակայն դրանց բոլորի գործունեության հիմքում ընկած է նյարդաբջջի հարմարվողականությունը։ Դա նեյրոնների հատկություն է, որի հիմքում ընկած է սինապսային փոխանցման արդյունավետության փոփոխությունը։ Առանձնացնում են նյարդաբջջի հարմարվողականության մի քանի ֆենոմեններ՝ ընտելացում, զգայունացում, զուգորդական ուսուցման բջջային համանմանություններ, երկարատև ուժեղացման և երկարատև ընկճման երևույթներ։ Այս ֆենոմենները իրենց բնույթով նման են վարքայիններին։

Զուգորդական ուսուցման բջջային համանմանությունները կարելի է ստանալ ուղեղի բազմաթիվ կառույցներում։ Օրինակ՝ հիպոկամպի նյարդաբջիջների 40%-ը ընդունակ են ուսուցման։

Ուսուցման նյարդաբանություն

Ուսուցման գործընթացին մասնակցում են այնպիսի կառույցներ, ինչպիսիք են հիշողությունը, կարճաժամկետ պատկերների ձևավորումը, հմտությունների մշակման և ավտոմատացված շարժումներն ապահովող գոյացությունները։

Ուսուցմանը մասնակցող ուղեղային կարևորագույն գոյացություններից է հիպոկամպը, որն ունենալով մեծաքանակ կապեր ուղեղի բազմաթիվ հատվածների հետ, ապահովվում է տեղեկատվության փոխադրումը կարճատևից երկարատև հիշողություն։ Նշաձև կորիզը հիպոկամպի հետ միասին ապահովում է ուսուցման ընթացքում յուրացված տեղեկատվության հուզական երանգավորումը։ Զոլավոր մարմինը մասնակցում է գործողության ծրագրի մշակմանը, հմտությունների ձևավորմանը։ Տեսաթումբը կեղև է հասցնում ուսուցման ընթացքում օգտագործվող տեղեկատվության ողջ հոսքը։ Ուղեղաբնային ցանցաձև գոյացությունը և տեսաթմբի ոչ մենահատուկ կորիզները ապահովում են ընդհանուր ակտիվացման ֆոնը և այն օպտիմալ գործառնական վիճակը, որն անհրաժեշտ է ուսուցման համար։ Քունքային բլթի միջային կեղևի մակերեսն ապահովում է վերջին իրադրությունների մասին հիշողության հետքերի ժամանակավոր պահպանումը և համախմբումը։ Մեծ կիսագնդերի հարճակատային կեղևի մասնակցությունը ուսուցման գործընթացին կապված է ընթացիկ գործունեության ժամանակ աշխատանքային հիշողության ապահովման հետ։

Ուսուցման խանգարումներ

Ուսուցման խանգարումները կապված են ուղեղային կառույցների ախտաբանության, զանազան հոգեկան խանգարումների հետ։

Երկարավուն ուղեղի ախտահարման դեպքում խանգարվում է «քուն-արթնություն» ընթացքը, ինչը հանգեցնում է սովորական ակտիվության ռիթմի խանգարման, ինչի պատճառով ավտոմատացված գործողությունները խափանվում են։ Միջանկյալ ուղեղի մակարդակում խանգարումները հանգեցնում են կարճատև հիշողության ձևավորման խանգարմանը։ Տեսաթմբի վնասումը համապատասխան հատվածներում բերում է հիշողության համապատասխան տեսակների կորստի։ Լիմբիական համակարգը վնասվելու դեպքում կորչում է ընթացիկ իրադարձությունները հիշելու կարողությունը։ Գլխուղեղի ճակատային բաժնի միջահիմային հատվածների ախտահարումը ուղեկցվում է կարճատև հիշողության և մտապահման դիրքորոշումների կորստով։ Կան տարբերություններ միջկիսագնդային ախտահարումների միջև. ձախ կիսագնդի վնասումը հանգեցնում է կամային և բարդ մտապահումներ պահանջող ուսուցումը, իսկ աջի գործառությաների կատարման թուլացման դեպքում՝ ոչ կամային ավտոմատացված տարրական մտապահումներ պահանջող ուսուցումը։

Հոգեկան խանգարումների դեպքում ուսուցման խանգարումները դրսևորվում են երկու ձևով. խանգարումները բխում են անհատական ախտաբանական նախադրյալներից և ուսուցման գործընթացը ընթանում է սոցիալական և հուզական ապահարմարվողականության ֆոնի վրա խանգարումներ հմտությունների ձևավորման դժվարությունների առաջացման տեսքով, երբ նպատակաուղղված ուսուցման շրջանակներում ցնակալի վարքը, հմտությունները, գիտելիքները յուրացվում են պահանջվող որակին անհամապատասխան։

Գրականություն

  • Գրիգորյալ Վ.Հ. Հոգեֆիզիոլոգիա; Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2007
  • Блум Ф., Лейзерсон А., Хофстедтер Л.; М.; Издательство "Мир" 1988
  • Основы психофизиологии։ Отв. ред. Ю.И. Александров.; М.։ ИНФРА-М, 1997