«Պարզ մեխանիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
ավելացվեց Կատեգորիա:Մեխանիզմներ ՀոթՔաթ գործիքով
Տող 22. Տող 22.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

[[Կատեգորիա:Մեխանիզմներ]]

04:17, 16 Հոկտեմբերի 2018-ի տարբերակ

Պարզ մեխանիզմների աղյուսակ Ցիկլոպեդիայից[1], 1728 թվական։

Պարզ մեխանիզմ, հարմարանք է, որն օգտագործվում է ուժի մոդուլի կամ ուղղության փոփոխության համար։ Իրենից ներկայացնում է ավելի բարդ մեխանիզմների պարզ դետալներ։ Պարզ մեխանիզմներից մի քանիսը հայտնի են մարդուն խոր հնադարից։

Պարզ մեխանիզմների տեսակներ

Անկյան մեծացմանը զուգընթաց փոքրանում է ուժի շահումը
  • Թեք հարթություն — հորիզոնական հարթության վրա սուր անկյան տակ դրված հարթություն։Եթե անտեսենք շփումը թեք հարթության մակերևույթի և բեռի միջև, ապա թեք հարթությամբ բեռի բարձրացման ժամանակ ավելի փոքր ուժ գործադրելով, քան բեռի ծանրության ուժն է, կարելի է բարձրացնել բեռը։
Սեպի աշխատանքի մեխանիզմը։
  • Սեպ — մեծացնում է ճնշումը ուժն ուղղելով ավելի փոքր մակերեսի վրա։ Սեպի առաջացրած` դեպի տարբեր կողմեր ուղղված հզոր ուժերն օգտագործում են բոլոր կտրող-ծակող գործիքներում (մեխ, ասեղ, մկրատ, դանակ, սուր, նիզակ և այլն):
  • Պտուտակը պարզ մեխանիզմ է, որի պարուրակը գլանի շուրջը բազմաթիվ անգամներ փաթաթած թեք հարթություն է: Այլ պարզ մեխանիզմների նման պտուտակն էլ կարող է փոփոխել ուժի ուղղությունը և մեծությունը:Պտուտակը, հիրավի, ամենատարածված պարզ մեխանիզմն է կենցաղում, արդյունաբերության մեջ և տեխնիկայում: Մի դեպքում այն տարբեր մարմիններ ամրացնելու դեր է կատարում, մեկ այլ դեպքում պտտական շարժումը փոխակերպում է համընթացի, բեռ է բարձրացնում, ինքնաթիռների ու նավերի շարժիչների քարշի ուժն է ստեղծում և այլն: Ոլորանն, ըստ էության, իրար միացված տարբեր շառավիղներով անիվներից կազմված համակարգ է, որը պտտվում է սևեռված առանցքի շուրջը: Այն գործում է ինչպես առաջին սեռի լծակ, ուստի, կախված այն բանից, թե որտեղ են կիրառված ճիգն ու բեռը, կարող է շահում տալ ինչպես ուժի, այնպես էլ արագության մեջ: Լծակի հենման կետը սևեռված առանցքն է: Բեռի և ճիգի բազուկները համապատասխան անիվների շառավիղներն են: Դրանց հարաբերությունն էլ հավասար է ոլորանի տված շահումին: Ուժի մեջ շահում տվող ոլորանի օրինակ է սովորական պտուտակահանը, իսկ արագության մեջ՝ մթերք կտրատող սղոցը: Պարզագույն ոլորանը, որը կազմված է թմբուկից և նրան ամրացված բռնակից, հայտնագործվել է խոր հնադարում։ Առավել հաճախ այն օգտագործվել է ջրհորից ջուրը վեր բարձրացնելու համար
Հավասարակշռության մեջ գտնվող լծակի սխեման
  • Լծակ՝ նկարագրվել է Արքիմեդի կողմից։ Օգտագործվում է բեռների բարձրացման համար, անջատիչներում, շոգեմեքենաներում, ներքին այրման շարժիչներում։Երբ երկու ուժերի ազդեցության տակ հավասարակշռության մեջ գտնվող լծակը պտտվում է հենարանի շուրջը , փոքր ուժի կիրառման կետն ավելի մեծ ճանապարհ է անցնում, քան մեծ ուժինը: Չափելով այդ ճանապարհները՝ ստանում ենք, որ դրանք հակադարձ համեմատական են ուժերի մոդուլներին. S2/S1=F1/F2, կամ F1⋅S1=F2⋅S2

  • Ճախարակ կոչվում է փորակ ունեցող անիվը, որը կարող է պտտվել գոտե կապի մեջ ամրացված առանցքի շուրջը:
  • Ոլորանն, ըստ էության, իրար միացված տարբեր շառավիղներով անիվներից կազմված համակարգ է, որը պտտվում է սևեռված առանցքի շուրջը: Այն գործում է ինչպեսին սեռի լծակ, ուստի, կախված այն բանից, թե որտեղ են կիրառված ճիգն ու բեռը, կարող է շահում տալ ինչպես ուժի, այնպես էլ արագության մեջ: Լծակի հենման կետը սևեռված առանցքն է: Բեռի և ճիգի բազուկները համապատասխան անիվների շառավիղներն են: Դրանց հարաբերությունն էլ հավասար է ոլորանի տված շահումին: Ուժի մեջ շահում տվող ոլորանի օրինակ է սովորական պտուտակահանը, իսկ արագության մեջ՝ մթերք կտրատող սղոցը: Պարզագույն ոլորանը, որը կազմված է թմբուկից և նրան ամրացված բռնակից, հայտնագործվել է խոր հնադարում։ Առավել հաճախ այն օգտագործվել է ջրհորից ջուրը վեր բարձրացնելու համար։
Колесо древней повозки
  • Անիվը հայտագործվել է մ.թ.ա. 3500 – 1000 թթ, այն տարածքներում, որտեղ ապրել են զարգացած քաղաքակրթություններ: Օրինակ՝ Մեսապատամիի Կիշ քաղաքում հայտնաբերվել են երկանիվ և քառանիվ փոխադրամիջոցներ, իսկ այդ քաղաքակրթությունը հատնի էր իր մետաղագործությամբ, առևտրով, տնտեսությամբ: Անիվի նախահայրը համարվում է գլորվող գերանը: Մարդիկ գերաններ են վերցրել, գլորել և հետևել են նրա շարժմանը: Մարդիկ հասկացել են, որ բեռը չի կարելի դնել եզրերում, այլ մեջտեղում: Այդ գերանի այն մասը, որտեղ բեռ էին դնում, սկսել է մաշվել և մի բարակ ձող է դարձել: Հետագայում մարդիկ սկսել են երկու մեծ հաստ կլոր փայտ կպցնել մի երկար ձողի, և այդպես ստեղծվել է անիվը: Իմ կարծիքով մարդիկ շատ խելացի են եղել, որովհետև այդպիսի բան ոչ բոլորը կարող էին անել: Եթե մարդիկ դա արել են երկու դարի ընթացքում, ապա դա արդեն ասում է, որ նրանք ավելի զարգացած են եղել, քան մենք: Ամեն ինչ սկսեց ավելի արագ զարգանալ: Մարդիկ երբ գերանից անիվները պատրաստեցին, չէին կարողանում շրջադարձի ժամանակ այն կառավարել, և դրա պառճառով էլ կամ բեռն էր ընկնում, կամ սարքն էր ջարդվում: Մարդիկ սկսեցին ավելի մտածել և մի այսպիսի բան մտածեցին: Նրանք մտածեցին ավելի մեծացնել այդ ծակերը և դրանց մեջ յուղ լցնել, իսկ հետո սկսեցին ձիերին կամ այլ կենդանիներին լծել: Այսքանը կարդալով մտածում եմ, որ այն ժամանակ մարդիկ ձգտել են ավելիին: Նրանք փորձել են հեշտացնել իրենց կյանքը: Մարդիկ անիվը սկսեցին օգտագործել ուրիշ բնագավառներում: Հռոմեացիները, որ ունեին ծով, ջրային անիվ ստեղծեցին: Անիվի օգնությամբ իլիկը և հողմաղացը մարդիկ ստեղծեցին[2]։
  • Մխոց, մեքենայի կամ սարքի շարժական դետալ, որը կիպ փակում է գլանի լայնական հատվածքը և շարժվում նրա առանցքին զուգահեռ։ Մխոցավոր մեքենաներում և մեխանիզմներում այն ծառայում է մեխանիկական էներգիան հեղուկի (գազի) ճնշման Էներգիայի կամ հակառակը փոխակերպելու համար։ Երկտակտ ներքին այրման շարժիչներում կատարում է նաև գազաբաշխման ֆունկցիաներ։ Կառուցվածքից, երկարության և տրամագծի հարաբերությունից կախված դրանք լինում են՝ փողավոր, սկավառակավոր, սուզված։

Ծանոթագրություններ

  1. Table of Mechanicks, from Ephraim Chambers (1728) Cyclopaedia, A Useful Dictionary of Arts and Sciences, Vol. 2, London, p.528, Plate 11
  2. Колесо изобрели не на Востоке. — Интервью с. н. с. Института истории материальной культуры РАН А. Д. Резепкина газете «Московский комсомолец».