«Շախմատային Օսկար»–ի խմբագրումների տարբերություն
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ |
չ (GR) Duplicate: File:Bent Larsen 1977.jpg → File:De Deen Larsen, Bestanddeelnr 929-0503.jpg Exact or scaled-down duplicate: c::File:De Deen Larsen, Bestanddeelnr 929-0503.jpg |
||
Տող 1. | Տող 1. | ||
[[Պատկեր: |
[[Պատկեր:De Deen Larsen, Bestanddeelnr 929-0503.jpg|մինի|Շախմատային Օսկարի առաջին դափնեկիր Բենտ Լարսենը ([[Դանիա]])]] |
||
'''Շախմատային Օսկար''', ամենամյա մրցանակ, որը շնորհվում է վերջին 12 ամսվա ընթացքում գերազանց արդյունքներ արձանագրած [[շախմատ]]իստին։ |
'''Շախմատային Օսկար''', ամենամյա մրցանակ, որը շնորհվում է վերջին 12 ամսվա ընթացքում գերազանց արդյունքներ արձանագրած [[շախմատ]]իստին։ |
||
21:16, 7 Հոկտեմբերի 2018-ի տարբերակ
Շախմատային Օսկար, ամենամյա մրցանակ, որը շնորհվում է վերջին 12 ամսվա ընթացքում գերազանց արդյունքներ արձանագրած շախմատիստին։
Մրցանակը շախմատիստներին շնորհելու նախաձեռնությունը պատկանում է իսպանացի լրագրող Խորխե Պուիգին և Շախմատային մամուլի միջազգային ասոցիացիային (AIPE)։ Սկզբում քվեարկությանը մասնակցում էին միայն լրագրողները։ Հետագայում նրանց միացան մրցաշարերի կազմակերպիչները և մարզիչները։ AIPE-ի կազմալուծումից հետո մրցանակը մի քանի տարի չէր շնորհվում։
1995 թվականին ռուսաստանյան «64» շախմատային հանդեսի նախաձեռնությամբ պարգևատրումը վերականգնվեց, իսկ 2014 թվականից կրկին դադարեցվեց։
Առաջին օսկարակիրը դանիացի գրոսմայստեր Բենտ Լարսենն է (1967)[1]։
Բրոնզե արձանիկ
Ներկայումս բրոնզե մրցանակն ունի նավակի մեջ նստած մարդու տեսք։ Հեղինակն է քանդակագործ Ալեքսանդր Սմիռնովը։ Արձանիկը պատկերում է ռուս գրող Նիկոլայ Լեսկովի 1873 թվականի «Հիացած պանդուխտ» պատմվածքի հերոս Իվան Ֆլյագինին[2]։
Սկզբնապես Շախմատային Օսկարն ուներ հովանոցով կնոջ տեսք, որը պատրաստված էր Իսպանիայի Բարսելոն քաղաքի Parc de la Ciutadella զբոսայգու քանդակներից մեկի հիման վրա[1][3][4]։
Օսկարակիրներ
Ըստ տարիների
Ըստ շախմատիստների
Շախմատիստ | Երկիր | Քանակ |
---|---|---|
Գարրի Կասպարով | ԽՍՀՄ, Ռուսաստան | 11 |
Անատոլի Կարպով | ԽՍՀՄ | 9 |
Վիշվանաթան Անանդ | Հնդկաստան | 6 |
Մագնուս Կառլսեն | Նորվեգիա | 4 |
Ռոբերտ Ֆիշեր | ԱՄՆ | 3 |
Բորիս Սպասկի | ԽՍՀՄ | 2 |
Վլադիմիր Կրամնիկ | Ռուսաստան | 2 |
Բենտ Լարսեն | Դանիա | 1 |
Վիկտոր Կորչնոյ | Շվեյցարիա | 1 |
Վեսելին Տոպալով | Բուլղարիա | 1 |
Ըստ երկրների
Երկիր | Քանակ |
---|---|
ԽՍՀՄ | 17 |
Ռուսաստան | 7 |
Հնդկաստան | 6 |
Նորվեգիա | 4 |
ԱՄՆ | 3 |
Բուլղարիա | 1 |
Դանիա | 1 |
Շվեյցարիա | 1 |
Կին օսկարակիրներ
1982-1988 թվականներին Շախմատային Օսկար շնորհվել է նաև լավագույն շախմատիստուհիներին։
Տարի | Հաղթող | Երկիր |
---|---|---|
1982 | Նոնա Գափրինդաշվիլի | ԽՍՀՄ |
1983 | Պիա Կրամլինգ | Շվեդիա |
1984 | Մայա Չիբուրդանիձե | ԽՍՀՄ |
1985 | Մայա Չիբուրդանիձե | ԽՍՀՄ |
1986 | Մայա Չիբուրդանիձե | ԽՍՀՄ |
1987 | Մայա Չիբուրդանիձե | ԽՍՀՄ |
1988 | Հուդիթ Պոլգար | Հունգարիա |