«Հրաչյա Ռոստոմյան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:ՀՀ գործող նախարարներ ՀոթՔաթ գործիքով |
չNo edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Անձ}} |
{{Տեղեկաքարտ Անձ}} |
||
'''Հրաչյա Դավթի Ռոստոմյան''' ([[1981]] թ., [[մարտի 3]], [[Երևան]]), ՀՀ պետական և մարզական գործիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, բասկետբոլի միջազգային կարգի |
'''Հրաչյա Դավթի Ռոստոմյան''' ([[1981]] թ., [[մարտի 3]], [[Երևան]]), ՀՀ պետական և մարզական գործիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, բասկետբոլի միջազգային կարգի մրցավար։ Զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարտության հարցերի, իսկ հետո արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը<ref>[https://armeniasputnik.am/politics/20181003/14846437/armenia-armen-sargsyan-naxararner.html ՀՀ նախագահը ստորագրեց նախարարներին աշխատանքից ազատելու հրամանները]</ref>։ |
||
== Կրթություն == |
== Կրթություն == |
05:32, 3 Հոկտեմբերի 2018-ի տարբերակ
Հրաչյա Ռոստոմյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 3, 1981 (43 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Գիտական աստիճան | Մանկավարժական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Հրաչյա Դավթի Ռոստոմյան (1981 թ., մարտի 3, Երևան), ՀՀ պետական և մարզական գործիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, բասկետբոլի միջազգային կարգի մրցավար։ Զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարտության հարցերի, իսկ հետո արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը[1]։
Կրթություն
- 1998-2003 թվականներին - սովորել և ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետը՝ բժիշկ ատամնաբույժ-թերապևտի մասնագիտացմամբ։
- 2003-2006 թվականներին - սովորել և ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան՝ ստոմատոլոգ-օրթոպեդի որակավորմամբ։
- 2006-2010 թվականներին- սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետը՝ մարզիչ-մանկավարժի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեություն
- 1997-1999 թվականներին - «Անի 90» ՍՊԸ ապրանքագետ։
- 2003 թվականին- թիվ 5 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի բժիշկ-ինտերն։
- 2006-2008 թվականներին- դասախոսել է Երևանի պետական բժշկական համալսարանում։
- 2006–2009 թթ. - Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնի լաբորանտ։
- 2008–2009 թթ. - Կենտրոն համայնքի ավագանու անդամ։
- 2006 թ. մարտի 12-ից՝ ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ։
- 2010 թվականից - ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար։
- 2012 թ. հունիսի 16-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։
- 2016 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար[2]:
Երկար տարիներ խաղացել է բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմում, մասնակցել է միջազգային մրցաշարերի։ Մի շարք գիտամեթոդական հոդվածների հեղինակ, ՀԱՕԿ-ի տեղեկագրի համահեղինակ։
Պարգևներ և կոչումներ
Պարգևատրվել է.
- Երախտագիտության մեդալով (2015)[3]
- ՀԱՕԿ «Հրանտ Շահինյան» մեդալով,
- ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», «Զինվոր հայրենյաց» մեդալներով,
- Երևանի պետական բժշկական համալսարանի 75-ամյակին նվիրված ոսկե մեդալով,
- ՀՀ Նախագահի շնորհակալագրով։
- Պահեստի լեյտենանտ։
- ՀՀ սպորտի վարպետ։
- Միջազգային կարգի մրցավար։
Անկուսակցական է
Ամուսնացած է։
Նախորդող |
ՀՀ Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյան 2006 - |
Հաջորդող |
Նախորդող Արմեն Գրիգորյան |
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյան 2010— |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Նախորդող Յուրի Վարդանյան |
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյան 27 հոկտեմբերի 2016— |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
|
Ծանոթագրություններ
Կատեգորիաներ:
- Մարտի 3 ծնունդներ
- 1981 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Երախտագիտության մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ քաղաքական գործիչներ
- ՀՀ Կառավարության անդամներ
- ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարներ
- ՀՀ մարզական գործիչներ
- Մանկավարժական գիտությունների թեկնածուներ