«Համացանցային խարդախություն»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.5.2) (Ռոբոտը ավելացնում է․: uk:Нігерійські листи |
|||
Տող 2. | Տող 2. | ||
== Պատմությունը == |
== Պատմությունը == |
||
Փոստային խարդախությունը հայտնի է դեռևս 16-րդ դարից, բայց իսկական մասսայականություն է ձեռք բերում ֆաքսի և [[ինտերնետ]]ի հայտնվելուց հետո, 1980-ական թթ.։ Հիմնականում նիգերիական բանդաները հարյուր հազարավոր նամակներ են ուղարկում պոտենցիալ զոհերին ֆաքսով և էլեկտրոնային փոստով։ Անգլերեն նամակներում, որպես կանոն, թույլ են տրվում քերականական սխալներ։ Նամակներում խոստացվում են հսկայական գումարներ, օրինակ, պնդելով, որ |
Փոստային խարդախությունը հայտնի է դեռևս 16-րդ դարից, բայց իսկական մասսայականություն է ձեռք բերում ֆաքսի և [[ինտերնետ]]ի հայտնվելուց հետո, 1980-ական թթ.։ Հիմնականում նիգերիական բանդաները հարյուր հազարավոր նամակներ են ուղարկում պոտենցիալ զոհերին ֆաքսով և էլեկտրոնային փոստով։ Անգլերեն նամակներում, որպես կանոն, թույլ են տրվում քերականական սխալներ։ Նամակներում խոստացվում են հսկայական գումարներ, օրինակ, պնդելով, որ տվյալ մարդը (պոտենցիալ զոհը) աֆրիկյան որևէ երկրում հսկայական ժառանգություն է ստացել։ Ձեռք բերելով զոհի վստահությունը, հետագայում, իբր թղթերի ձևակերպման փաստաբանական ծառայությունների համար պահանջվում է գումար։ <ref>Աֆրիկյան պորտալի հաշվետվություն [http://www.africamasterweb.com/AdSense/Nigeria419VictimGets8yrsConsul.html www.africamasterweb.com]</ref> [[2002]] թվականին Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությունների տվյալներով այսպիսի խարդախությունների տարեկան եկամուտը կազմում է մի քանի հարյուր միլիոն դոլար։ <ref>http://web.archive.org/web/20020802151417/http://www.secretservice.gov/alert419.shtm}}</ref> |
||
== Նամակի օրինակ == |
== Նամակի օրինակ == |
22:30, 6 Դեկտեմբերի 2011-ի տարբերակ
Ինտերնետային խարդախությունը ( նաև Նիգերիական նամակներ, «խարդախություն 4-1-9», «Նիգերիական խարդախություն», «Աֆրիկյան նամակներ») խաբեության տարածված ձև է, որի ծագումը կապված է Նիգերիայի հետ, իսկ 419 անվանումը` Նիգերիայի քրեական օրենսգրքում այդ խաբեությունը պատժող օրենքի հետ։
Պատմությունը
Փոստային խարդախությունը հայտնի է դեռևս 16-րդ դարից, բայց իսկական մասսայականություն է ձեռք բերում ֆաքսի և ինտերնետի հայտնվելուց հետո, 1980-ական թթ.։ Հիմնականում նիգերիական բանդաները հարյուր հազարավոր նամակներ են ուղարկում պոտենցիալ զոհերին ֆաքսով և էլեկտրոնային փոստով։ Անգլերեն նամակներում, որպես կանոն, թույլ են տրվում քերականական սխալներ։ Նամակներում խոստացվում են հսկայական գումարներ, օրինակ, պնդելով, որ տվյալ մարդը (պոտենցիալ զոհը) աֆրիկյան որևէ երկրում հսկայական ժառանգություն է ստացել։ Ձեռք բերելով զոհի վստահությունը, հետագայում, իբր թղթերի ձևակերպման փաստաբանական ծառայությունների համար պահանջվում է գումար։ [1] 2002 թվականին Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությունների տվյալներով այսպիսի խարդախությունների տարեկան եկամուտը կազմում է մի քանի հարյուր միլիոն դոլար։ [2]
Նամակի օրինակ
Նիգերիական նամակի օրինակ, իբր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախկին դիկտատոր Մոբուտուի նախկին կնոջից (կրճատումներով)։
Dear friend,
I am Mrs. Sese-seko widow of late President Mobutu Sese-seko of Zaire, now known as Democratic Republic of Congo (DRC). I am moved to write you this letter. This was in confidence considering my present circumstance and situation. I escaped along with my husband and two of our sons Alfred and Basher out of Democratic Republic of Congo (DRC) to Abidjan, Cote d’ivoire where my family and I settled, while we later moved to settled in Morroco where my husband later died of cancer disease.
I have deposited the sum Eighteen Million United State Dollars (US$18,000,000,00.) With a security company for safe keeping. What I want you to do is to indicate your interest that you can assist us in receiving the money on our behalf, so that I can introduce you to my son (Alfred) who has the out modalities for the claim of the said funds. I want you to assist in investing this money, but I will not want my identity revealed. I will also want to acquire real/landed properties and stock in multi-national companies and to engage in other safe and non-speculative investments as advise by your good self.
Yours sincerely,
Mrs. Mariam M. Seseseko.
Խարդախության զոհերը Հայաստանում
- 2010 թ. մայիսին Արտաշատի մի բնակիչ, ենթարկվելով աֆրիկյան Տոգո պետությունից եկած նամակին, խարդախության զոհ է դառնում՝ փոխանցելով 250 ԱՄՆ դոլար։[3]
Հետևանքները` մահվան ելքով
Ինտերնետային խարդախությունը որոշակի դեպքերում ողբերգական հետևանքներ է ունեցել։
- 1995-ի հունիսին մի ամերիկացի սպանվել է Լագոսում (Նիգերիա), փորձելով հետ խլել իր կորցրած գումարը։[4].
- 2003-ի փետրվարին Չեխիայի մի քաղաքացի սպանվել է նիգերիացի դիպլոմատի գնդակից, որին համարում էր խարդախության պատասխանատու։[5].
- 2004-ի հունվարին Մեծ Բրիտանիայի մի քաղաքացի` չդիմանալով ստրեսին` ինքնասպանություն է գործել։[6].
- 2004-ի դեկտեմբերին Հունաստանի` խարդախության զոհ քաղաքացին առևանգվել է և տարվել Հարավային Աֆրիկա։ Պահանջվել է փրկագին, որից հետո, չստանալով այն, ենթարկվել է կտտանքների և սպանվել։ [7].
Պայքարը
Գոյություն ունի կազմակերպված պայքար` այս խարդախությունների դեմ, նպատակ ունենալով ժամանակ և գումար խլել խարդախներից։ Ըստ տվյալների՝ խարդախությունները կատարվում են հիմնականում աֆրիկյան ինտերնետ-բարերում։ Այսպիսով, կեղծ պատասխաններով զբաղեցնելով խարդախներին, որոնք էլ վճարում են ինտերնետ-սրճարանների գինը։ Ներկայումս այսպիսի կազմակերպություններ կան աշխարհի շատ երկրներում։ [8]
Արտաքին հղումներ
- http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2009/08/06/AR2009080603764.html Վաշինգթոն փոստ. (Անգլ.)]
Աղբյուրներ
- ↑ Աֆրիկյան պորտալի հաշվետվություն www.africamasterweb.com
- ↑ http://web.archive.org/web/20020802151417/http://www.secretservice.gov/alert419.shtm}}
- ↑ [1] Հրապարակ։ Աֆրիկացի աֆերիստները և արտաշատցի ոստիկանները
- ↑ http://www.sos.state.ms.us/ed_pubs/PressReleases/Articles.asp?prno=1967&search
- ↑ http://www.radio.cz/en/news/37806
- ↑ http://news.bbc.co.uk/1/hi/england/cambridgeshire/3444307.stm
- ↑ http://www.news24.com/News24/South_Africa/News/0,,2-7-1442_1641875,00.html
- ↑ Le Tigre, volume III (juin 2007), Mes amis les cyber-arnaqueurs