«Ռոլանդո Էսկոբար»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ֆուտբոլիստ |դիրք = կիսապաշտպան |ներկա ակումբ = {{դրոշ|Վենեսուելա|20px}} Դեպորտիվո Անսո...»:
(Տարբերություն չկա)

11:48, 25 Սեպտեմբերի 2018-ի տարբերակ

Ռոլանդո Էսկոբար
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Պանամա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 24, 1981(1981-10-24)[1] (42 տարեկան)
Ծննդավայր Պանամա, Պանամա
Հասակ 182 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Վենեսուելա Դեպորտիվո Անսոատեգի
Համար 18
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000—2003 Պանամա Ատլետիկո Նասիոնալ 66 (14)
2004—2006 Պանամա Չորիլլո 55 (11)
2006—2007 Պանամա Տաուրո 40 (8)
2007—2008 Վենեսուելա Դեպորտիվո Տաչիրա 29 (5)
2008—2009 Վենեսուելա Կարակաս 33 (2)
2009 Պանամա Սան Ֆրանցիսկո 15 (3)
2010 Վենեսուելա Դեպորտիվո Լարա 16 (2)
2010—2011 Պանամա Սպորտինգ Սան-Միգելիտո 10 (1)
2012—2015 Վենեսուելա Դեպորտիվո Անսոատեգի 104 (31)
2015 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դալլաս 14 (0)
2016—մ.հ. Վենեսուելա Դեպորտիվո Անսոատեգի 31 (7)
Ազգային հավաքական
2003—մ.հ. Պանամա Պանամա 41 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 4 հունիս 2015:

Ռոլանդո Էմիլիո Էսկոբար Բատիստա (իսպ.՝ Rolando Emilio Escobar Batista, հոկտեմբերի 24, 1981(1981-10-24)[1], Պանամա, Պանամա), պանամացի ֆուտբոլիստ, «Դեպորտիվո» ակումբի և Պանամայի հավաքականի կիսապաշտպան:

Ակումբային կարիերա

Էսկոբարն իր կարիերան սկսել է «Ատլետիկո Նասիոնալ» և «Չորիլլո» ակումբներում հանդես գալով: 2006 թվականին տեղափոխվել է «Տաուրո» ֆուտբոլային ակումբ, որի կազմում հաղթել է Պանամայի առջնությունում: Մրցաշրջանի ավարտին հեռացել է ակումբից և տեղափոխվել Վենեսուելա քաղաքի «Դեպորտիվո Տաչիրա»: Նոր թիմի հետ նա առաջին իսկ մրցաշրջանում հաղթել է Վենեսուելայի առաջնությունում:

2008 թվականին Էսկոբարը տեղափոխվել է «Կարակաս» ֆուտբոլային ակումբ: Մայրաքաղաքային ակումբի հետ նա երկրորդ անգամ դարձել է Վենեսուելայի առաջնության հաղթող:

2009 թվականի ամռանը Ռոլանդոն վերադարձել է հայրենիք, որտեղ կես տարի խաղացել է «Սան-Ֆրանցիսկոյում»: Մրցաշրջանի ավարտին կրկին տեղափոխվել է Վենեսուելա՝ միանալով «Դեպորտիվո Լարա» ակումբի, որի կազմում նվաճել է Վենեսուելայի գավաթը: Մրցաշրջանի երկրորդ կեսին Ռոլանդոն հանդես է եկել Սան Միգիլոտոյի «Սպորտինգ» ակումբում, ապա տեղափոխվել «Դեպորտիվո Անսուատեգի»: 2012 թվականի հունվարի 29-ին «Միներոս Գուայանա» ակումբի դեմ խաղում կատարել է իր նորամուտը նոր թիմում: [2]։ Օգոստոսի 19-ին «Պորտուգեսա» ակումբի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Դեպորտիվո Անսատեգիի» կազմում[3]։ 2013 թվականին Էսկոբարը երկրորդ անգամ դարձել է Վենեսուելայի գավաթակիր:

2015 թվականի ամռանը Ռոլանդոն տեղափոխվել է ամերիկյան «Դալլաս» ակումբ: Հունիսի 14-ին «Սիետլ Սաունդերս» ակումբի դեմ խաղում կատարել է իր նորամուտը ՄԼՍ-ում:[4]: 2016 թվականի վերադարձել է «Դեպորտիվո Անսոատեգի»:

Միջազգային կարիերա

2006 թվականին Էսկոբարը կատարել է իր նորամուտը Պանամայի հավաքականում: 2007 թվականին մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը: Մրցաշարում Ռոլանդոն մասնակցել է Մեքսիկայի հավաքականի դեմ խաղին:[5]։ Սեպտեմբերի 12-ին Վենեսուելայի հավաքականի դեմ ընկերական խաղում նա խփել է իր առաջին գոլը հօգուտ ազգային հավաքականի:

2009 թվականին Էսկոբարը երկրորդ անգամ մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը: Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Նիկարագուայի[6], Գվադելուպայի[7], Մեքսիկայի[8] և ԱՄՆ-ի[9] հավաքականների դեմ խաղերին:

2013 թվականին Ռոլանդոն դարձել է արծաթե մեդալակիր ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությունում, որի ընթացքում նա եղել է պահեստային և խաղադաշտ դուրս չի եկել

Գոլերը Պանամայի հավաքականում

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
01. 12 սեպտեմբերի, 2007 [Օլիմպիկո Լուիս Ռամոս, Պուերտո լա Կրուս, Վենեսուելա Վենեսուելա Վենեսուելա 0:1 1:1 Ընկերական խաղ

Ձեռքբերումներ

ակումբային

Պանամա «Տաուրո»

Վենեսուելա «Դեպորտիվո Տաչիրա»

Վենեսուելա «Կարակաս»

Վենեսուելա «Դեպորտիվո Լարա»

  • Վեսուելլայի գավաթակիր-2009/2010

Վենեսուելա «Դեպորտիվո Անսոատեգի»

  • Վենեսուելայի գավաթակիր-2012/2013

Միջազգային

Պանամա Պանամա

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Минерос Гуаяна VS. Депортиво Ансоатеги 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2012-01-29.
  3. «Депортиво Ансоатеги VS. Португеса 5:1» (ռուսերեն). soccerway.com. 2012-08-19.
  4. «Сиэтл Саундерс VS. Даллас 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2015-06-14.
  5. «Мексика VS. Панама 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2007-06-13.
  6. «Панама VS. Никарагуа 4:0» (ռուսերեն). soccerway.com. 2009-07-12.
  7. «Панама VS. Гваделупе 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2009-07-05.
  8. «Мексика VS. Панама 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2009-07-10.
  9. «США VS. Панама 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2009-07-19.

Արտաքին հղումներ