«Լուկաս Լերագեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ֆուտբոլիստ |դիրք= կիսապաշտպան |ներկա ակումբ = {{դրոշ|Ֆրանսիա|20px}} Բորդո |ակումբի հա...»:
(Տարբերություն չկա)

12:13, 24 Սեպտեմբերի 2018-ի տարբերակ

Լուկաս Լերագեր
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Դանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 12, 1993(1993-07-12)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Գլադսաքսե, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա
Հասակ 188 սանտիմետր[1]
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Բորդո
Համար 19
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2013 Դանիա Ակադեմիսկ 48 (3)
2013-2016 Դանիա Վիբորգ 67 (1)
2016-2017 Բելգիա Զյուլտե-Վարեգամ 39 (6)
2017-մ. հ. Ֆրանսիա Բորդո 37 (3)
Ազգային հավաքական
2011 Դանիա Դանիա (մինչև 18) 3 (0)
2011-2012 Դանիա Դանիա (մինչև 19) 6 (0)
2012-2013 Դանիա Դանիա (մինչև 21) 7 (0)
2017-մ. հ. Դանիա Դանիա 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 20 մայիս 2018:

' Լուկաս Լերագեր (դան․՝ Lukaserager L, հուլիսի 12, 1993(1993-07-12)[1][2], Գլադսաքսե, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, Բորդու ակումբի և Դանիայի հավաքականի կիսապաշտպան: 2018 աշխարհի առաջնության մասնակից

Ակումբային կարիերա

Լերագերը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Ակադեմիսկ» ակումբում։ 2010 թվականին կատարել է իր նորամուտը հիմնական թիմի կազմում Դանիայի առաջին դիվիզիոնում։ 2013 թվականի ամռանը տեղափոխվել է «Վիբորգ» ֆուտբոլային ակումբում։ Հուլիսի 26-ին «Նորշելան» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Դանիայի սուպերլիգայում[3]։ Մրցաշրջանի արդյունքում ակումբն անցել է Առաջին լիգա, բայց Լերագերը մնացել է թիմում: 2014 թվականի օգոստոսի 3-ին «ՀԲ Կյոգե» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Վիբորգի» կազմում«[4]։ Մրցաշրջանի արդյունքում Լուկասսը թիմին օգնել է վերադառնալ էլիտա:

2016 թվականի ամռանը Լերագերը տեղափոխվել է բելգիական «Զյուլտե-Վարեգեմ» ակումբ: Հուլիսի 30-ին «Էյպեն» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Ժյուպիլե լիգայում«[5]։ Սեպտեմբերի 24-ին «Մեխելեն» ակումբի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Զյուլտե-Վարեգեն» ակումբի կազմում[6]: Իր նորամուտային մրցաշրջանում նա ակումբին օգնել է նվաճել Բելգիայի գավաթը:

2017 թվականի ամռանը Լերագերը տեղափոխվել է ֆրանսիական «Բորդո»՝ կնքելով 4 տարվա պայմանագիր[7]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 3,5մլն եվրո: Օգոստոսի 6-ին «Անժե» ակումբի դեմ խաղում կատարել է իր նորամուտը Լիգա 1-ում[8]։ «Օլիմպիկ Լիոն» ակումբի դեմ խաղում Լուկասը խփել է իր առաջին գոլը «Բորդոյի» կազմում:

Միջազգային կարիերա

2017 թվականի հունիսի 6-ին Գերմանիայի հավաքականի դեմ Լուկասը խաղում կատարել է իր նորամուտը Դանիայի հավաքականում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Քրիստիան Էրիկսոնին[9]։

2018 թվականին Լերագերը մասնակցել է Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությանը, որի ընթացքում մասնակցել է Ֆրանսիայի դեմ խաղին[10]:

Ձեռքբերումներ

Թիմային

Բելգիա «Զյուլտե Վարեգեմ»

  • Բելգիայի գավաթակիր — 2016/2017

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Норшелланн VS. Виборг 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013—07—26.
  4. «ХБ Кёге VS. Виборг 2:3» (անգլերեն). soccerway.com. 2014—08—03.
  5. «Зюлте-Варегем VS. Эйпен 3:0» (անգլերեն). soccerway.com. 2016—07—30.
  6. «Мехелен VS. Зюлте-Варегем 2:3» (անգլերեն). soccerway.com. 2016—09—24.
  7. ««Бордо» подписал хавбека сборной Дании Лерагера» (ռուսերեն). sports.ru. 2017—06—12.
  8. «Анже VS. Бордо 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017—08—06.
  9. «Дания VS. Германия 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017-06-063.
  10. «Дания VS. Франция 0:0» (անգլերեն). soccerway.com. 2018-06-26.

Հղումներ