«Կարմիր պղպեղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 16. Տող 16.
== Նախազգուշական միջոցներ ==
== Նախազգուշական միջոցներ ==
Կարմիր կծու պղպեղի մի շարք տեսակներ այնքան այրող են, որ մեկ հպումն էլ բավական է մաշկի գրգռում առաջացնելու համար: Նրանց պատրաստման համար անհրաժեշտ է հագնել ռետինե ձեռնոցներ և ոչ մի դեպքում չկպնել աչքերի հատվածին: Հետո անհրաժեշտ է մանրակրկիտ լվանալ ձեռքերն ու ամանեղենը: Եթե չիլի պղպեղի հյութից մաշկը գրգռվել է, ապա վնասված հատվածը պետք է լվանալ սառը ջրով, ապա քսել բուսայուղ: Եթե դուք անզգուշաբար կծել եք շատ կծու չիլի պղպեղ, ապա չի կարելի ջուր խմել, այն չի օգնի: Այրոցը մարելու համար պետք է կաթ խմել, ուտել մի քանի գդալ յոգուրտ, կամ այրոցը կոտրել ինչ-որ թթու բանով ([[լիմոն]], [[Լայմ (բույս)|լայմ]]) :
Կարմիր կծու պղպեղի մի շարք տեսակներ այնքան այրող են, որ մեկ հպումն էլ բավական է մաշկի գրգռում առաջացնելու համար: Նրանց պատրաստման համար անհրաժեշտ է հագնել ռետինե ձեռնոցներ և ոչ մի դեպքում չկպնել աչքերի հատվածին: Հետո անհրաժեշտ է մանրակրկիտ լվանալ ձեռքերն ու ամանեղենը: Եթե չիլի պղպեղի հյութից մաշկը գրգռվել է, ապա վնասված հատվածը պետք է լվանալ սառը ջրով, ապա քսել բուսայուղ: Եթե դուք անզգուշաբար կծել եք շատ կծու չիլի պղպեղ, ապա չի կարելի ջուր խմել, այն չի օգնի: Այրոցը մարելու համար պետք է կաթ խմել, ուտել մի քանի գդալ յոգուրտ, կամ այրոցը կոտրել ինչ-որ թթու բանով ([[լիմոն]], [[Լայմ (բույս)|լայմ]]) :
== Պատրաստման եղանակները ==
Կարմիր պղպեղը հաճախ օգտագործում են համեմունքների հավաքածուի մեջ՝ համատեղելով [[սխտոր]]ի, [[գինձ]]ի, [[ռեհան]]ի, [[ուրց]]ի, [[դափնու տերև]]ի փոշու և այլնի հետ: Համեմունքի համի վրա ազդում է մշակման եղանակը. չիլի պղպեղն օգտագործում են ինչպես թարմ, այնպես էլ չորացած վիճակում:


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

07:07, 20 Սեպտեմբերի 2018-ի տարբերակ

Կարմիր պղպեղ
Գիտական դասակարգում


Կարմիր կծու պղպեղ (չիլի պղպեղ,դառը պղպեղ), արևադարձային կիսաթփերի որոշակի տեսակի թարմ կամ չորացված պտուղներ, համեմունք, որն ունի այրող համ: Ռուսերենում պղպեղի անվանումը համահունչ է Չիլի պետության անվան հետ, սակայն անվան ծագումը պայմանավորված է ժամանակակից Մեքսիկայի նաուատլ հնդկական ցեղի լեզվով նշանակում է կարմիր:

Բուսաբանական նկարագիրը

Բույսն ունի մինչև 60 սմ բարձրություն, ճյուղավորված ցողուններ, էլիպսաձև տերևներ, մեծ սպիտակ կամ մոխրամանուշակագույն պուտերով ծաղիկներով: Պտուղը քիչ հյութալի պտղապատյանով է, գնդաձև կամ կնճիթաձև, դեղնակարմիրից մինչև սև կամ ձիթապտղի գույն:

Պատմությունը

Այս բույսի հայրենիքն արևադարձային Ամերիկան է[1]: Ինչպես վկայում են Պերուական գերեզմաններից գտածոները, դրանք մշակել են այդտեղ դեռևս մինչև եվրոպացիների Ամերիկա գալը: Իսպանացիներն ու պորտուգալացիները, որոնք իրենց ծովային ճամփորդությունների ժամանակ եվրոպացիների համար հայտնաբերել էին այս համեմունքը, այն անվանել էին «հնդկական»: Ներկայումս կծու պղպեղ աճեցնում են արևադարձային գոտում գտնվող երկրների մեծ մասում, բայց ավելի շատ Հնդկաստանում և Թայլանդում:

Օգտագործումն ացտեկների մոտ

Ացտեկների այս բույսի աստվածուհին եղել է Կաուշոլոտլը կամ Չանտիկոն[2]: «Նոր Իսպանիայի ընդհանուր պատմություն» աշխատության (1547—1577) մեջ Բերնարդինե դե Սաագուն հենվելով ացտեկների տվյալների, բերել է չիլի կարմիր պղպեղի վերաբերյալ տարբեր տեղեկություններ[3]: Նրանք դա ուտում էին նախաճաշին, ճաշին և ընթրիքին:

Բնութագիրն ու կիրառումը

Կարմիր պղպեղն ունի ուժեղ սուր հոտ և սուր կծու և նույնիսկ այրող համ (պայմանավորված է կապսաիցինի ֆենոլային միացության պարունակությամբ (վանիլիլամիդ նոնիլային թթու) որը բացակայում է կարմիր քաղցր բուլղարական պղպեղի մեջ)։ Կապսաիցինը պարունակում է պտուղի սերմերի, երակների և մաշկի մեջ: Կարմիր պղպեղը պարունակում է մեծ քանակությամբ С և А վիտամիններ՝ կանաչ պղպեղում (չհասած կարմիր պղպեղը) այդ վիտամիններից էականորեն ավելի քիչ կան: Բացի այդ պղպեղը հանդիսանում է B խմբի վիտամինների՝ մասնավորապես B6 վիտամինի աղբյուր: Կարմիր պղպեղը հարուստ է նաև կալիումով, մագնիումով և երկաթով: Բացի կապսաիցինից, պտուղները պարունակում են 1,5 % եթերայուղ, ճարպ][4]:

Նախազգուշական միջոցներ

Կարմիր կծու պղպեղի մի շարք տեսակներ այնքան այրող են, որ մեկ հպումն էլ բավական է մաշկի գրգռում առաջացնելու համար: Նրանց պատրաստման համար անհրաժեշտ է հագնել ռետինե ձեռնոցներ և ոչ մի դեպքում չկպնել աչքերի հատվածին: Հետո անհրաժեշտ է մանրակրկիտ լվանալ ձեռքերն ու ամանեղենը: Եթե չիլի պղպեղի հյութից մաշկը գրգռվել է, ապա վնասված հատվածը պետք է լվանալ սառը ջրով, ապա քսել բուսայուղ: Եթե դուք անզգուշաբար կծել եք շատ կծու չիլի պղպեղ, ապա չի կարելի ջուր խմել, այն չի օգնի: Այրոցը մարելու համար պետք է կաթ խմել, ուտել մի քանի գդալ յոգուրտ, կամ այրոցը կոտրել ինչ-որ թթու բանով (լիմոն, լայմ) :

Պատրաստման եղանակները

Կարմիր պղպեղը հաճախ օգտագործում են համեմունքների հավաքածուի մեջ՝ համատեղելով սխտորի, գինձի, ռեհանի, ուրցի, դափնու տերևի փոշու և այլնի հետ: Համեմունքի համի վրա ազդում է մշակման եղանակը. չիլի պղպեղն օգտագործում են ինչպես թարմ, այնպես էլ չորացած վիճակում:

Ծանոթագրություններ

  1. «Chile Pepper History & Chile Pepper Glossary». www.thenibble.com. Վերցված է 23 Oct 2013-ին.
  2. Пресвитер Хуан; Антонио Перес; фрай Педро де лос Риос (глоссы). — Киев, 2010. Пер. с исп. А. Скромницкого, В. Талаха«Кодекс Теллериано-Ременсис». www.kuprienko.info. Վերցված է 2010-08-16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Саагун, 2013
  4. Блинова К. Ф. и др. Ботанико-фармакогностический словарь : Справ. пособие / Под ред. К. Ф. Блиновой, Г. П. Яковлева. — М.: Высш. шк., 1990. — С. 221—222. — ISBN 5-06-000085-0