«Հայաստանի զինանշան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 50. Տող 50.
[[Կատեգորիա:Առյուծներով զինանշաններ]]
[[Կատեգորիա:Առյուծներով զինանշաններ]]
[[Կատեգորիա:Լեռներով զինանշաններ]]
[[Կատեգորիա:Լեռներով զինանշաններ]]
[[Կատեգորիա:Խաչերով զինանշաններ]]

20:58, 19 Սեպտեմբերի 2018-ի տարբերակ

Հայաստանի զինանշան
Մանրամասնություններ
ԿրիչՀայաստան
Հաստատված1992 ապրիլի 19
ՎահանԱրարատ
Բագրատունիներ
Արշակունիներ
Արտաշեսյաններ
Ռուբինյաններ
ՎահանաբռնիչներԱռյուծ և արծիվ
ՀիմքՀացահատիկ, փետուր, շղթա, սուր, ժապավեն
Այլ տարրերՊատկերված է Արարատ լեռը Նոյի տապանով
Վաղ տարբերակներ1918-1920 թթ. Հայաստանի Առաջին Հանրապետություն
ՕգտագործումՏարադրամի վրա, խորհրդարանում, պաշտոնական հաստատություններում, անձնագրերի և պաշտոնական փաստաթղթերի վրա
Զինանշանի հեղինակԱլեքսանդր Թամանյան
ՆկարիչՀակոբ Կոջոյան

Հայաստանի զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։

Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։

Հայաստանի պետական զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին։ 2006 թ. հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը Ազգային ժողովից։ Հայաստանի զինանշանի հեղինակներն են նկարիչ Հակոբ Կոջոյանը և ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։[1]

Աղբյուրներ

Արտաքին հղումներ