«Զագրեբ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 37. Տող 37.
== Ժողովրդագրություն ==
== Ժողովրդագրություն ==


Զագրեբը [[Խորվաթիա|Խորվաթիայ]]<nowiki/>ի ամենամեծ քաղաքն է և միակը, որի բնակչությունը (ներառյալ արվարձանները) գերազանցում է 1 մլն մարդը, որը բնակչության ավելի քան 20 %-ն է: Քաղաքային ագլոմերացիաներում ապրում 1,088,841 մարդ: Քաղաքի բնակչությունը կազմում է 790,017 մարդ (2011 թվականի մարդահամարի տվյալներով): Ըստ տեղական ոստիկանության բաժանմունքի տվյալների՝ 2005 թվականին քաղաքում հաշվառված է եղել 973,667 մարդ: Զագրեբի էթնիկական կազմը մեծապես միատարր է, ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակիչների 91,94%-ը [[խորվաթներ]] են: Ըստ նույն տվյալների՝ քաղաքում բնակվում են էթնիկ փոքրամասնությունների 40,066 ներկայացուցիչներ: Դրանցից ամենամեծաթիվը [[սերբեր]]<nowiki/>ն են (18,811 մարդ, 2.41%.), ապա [[բոսնիացիներ]]<nowiki/>ը (6204 մարդ, 0.80%), [[ալբանացիներ]]<nowiki/>ը (3389 մարդ, 0.43%), [[սլովենացիներ]]<nowiki/>ը (3,225 մարդ, 0.41%), [[գնչուներ]]<nowiki/>ը (1946 մարդ, 0.25%), [[չեռնոգորցիներ]]<nowiki/>ը (1131 մարդ, 0.17%) և [[մակեդոնացիներ]]<nowiki/>ը (1,315 մարդ, 0.17%): Բնակչության մեծամասնությունը (մոտ 90%) [[Կաթոլիկություն|կաթոլիկ]] է, կան նաև փոքրաթիվ ուղղափառներ և իսլամի հետևորդներ:
Զագրեբը [[Խորվաթիա|Խորվաթիայ]]<nowiki/>ի ամենամեծ քաղաքն է և միակը, որի բնակչությունը (ներառյալ արվարձանները) գերազանցում է 1 մլն մարդը, որը բնակչության ավելի քան 20 %-ն է: Քաղաքային ագլոմերացիաներում ապրում 1,088,841 մարդ: Քաղաքի բնակչությունը կազմում է 790,017 մարդ (2011 թվականի մարդահամարի տվյալներով): Ըստ տեղական ոստիկանության բաժանմունքի տվյալների՝ 2005 թվականին քաղաքում հաշվառված է եղել 973,667 մարդ: Զագրեբի էթնիկական կազմը մեծապես միատարր է, ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակիչների 91,94%-ը [[խորվաթներ]] են: Ըստ նույն տվյալների՝ քաղաքում բնակվում են էթնիկ փոքրամասնությունների 40,066 ներկայացուցիչներ: Դրանցից ամենամեծաթիվը [[սերբեր]]<nowiki/>ն են (18,811 մարդ, 2.41%.), ապա [[բոսնիացիներ]]<nowiki/>ը (6204 մարդ, 0.80%), [[ալբանացիներ]]<nowiki/>ը (3389 մարդ, 0.43%), [[սլովենացիներ]]<nowiki/>ը (3,225 մարդ, 0.41%), [[գնչուներ]]<nowiki/>ը (1946 մարդ, 0.25%), [[չեռնոգորցիներ]]<nowiki/>ը (1131 մարդ, 0.17%) և մակեդոնացիներ<nowiki/>ը (1,315 մարդ, 0.17%): Բնակչության մեծամասնությունը (մոտ 90%) [[Կաթոլիկություն|կաթոլիկ]] է, կան նաև փոքրաթիվ ուղղափառներ և իսլամի հետևորդներ:


== Տնտեսություն ==
== Տնտեսություն ==

08:42, 19 Սեպտեմբերի 2018-ի տարբերակ

Քաղաք
Զագրեբ
խորվ.՝ Zagreb
Դրոշ Զինանշան

Երեկոն Զագրեբում
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ՔաղաքապետՄիլան Բադիչ
Հիմնադրված է1094 թ.
Առաջին հիշատակում1094
Տվյալ կարգավիճակում1242-ից թվականից
Մակերես640 կմ²
ԲԾՄ158±1 մետր
Պաշտոնական լեզուխորվաթերեն
Բնակչություն767 131 մարդ (օգոստոսի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և կենտրոնաեվրոպական ամառային ժամ
Հեռախոսային կոդ01
Փոստային դասիչ10000
Ավտոմոբիլային կոդZG
Պաշտոնական կայքzagreb.hr(խորվ.)(անգլ.)
Զագրեբ (Խորվաթիա)##
Զագրեբ (Խորվաթիա)

Զագրեբ (խորվ.՝ Zagreb [ˈzâːɡrɛb]), Խորվաթիայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը։ Առաջին անգամ հիշատակվել է 1094 թվականին։ Անվանումն ունի սլավոնական ծագում․ բառացի նշանակում է «հողաթմբից (պատնեշից, խրամատից) այն կողմ»։ 1526-1918 թվականներին գտնվել է Հաբսբուրգների տիրապետության տակ և կոչվել է Ագրամ[2]: 2011 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 790,017 մարդ, տարածքը՝ 641,29 կմ²: Քաղաքը գտնվում է Սավա գետի Դանուբ վտակի վրա, 45,815 ° հյուսիսային լայնության և 15,98306 ° արեւելյան երկայնության վրա, ծովի մակարդակից 104 մետր բարձրության վրա (ամենացածր կետը) Մեդվեդնիցա լեռնազանգվածի կողքին: Զագրեբի տարիքը ավելի քան 900 տարի է: Զագրեբ քաղաքը արվարձանների հետ ունի ժուպանության կարգավիճակ, քաղաքը ղեկավարում է քաղաքային ասամբլեայի կողմից ընտրվող քաղաքապետը: 2009 թվականի մայիսի 31-ին չորրորդ անգամ քաղաքապետ է ընտրվել Միլան Բանդիչը: Զագրեբ քաղաքը գտնվում է մայրցամաքային գոտում․ ամառային միջին ջերմաստիճանը +21 °C է, իսկ ձմռանը՝ +2 °C:

Պատմությունը

Առաջին հիշատակումը Զագրեբի մասին վերագրվում է 1094-ին, երբ Հունգարիայի թագավոր Լասլոն I-ը հաստատեց մի եպիսկոպոսություն Կապտոլ բլրի վրա: Այն ժամանակ Գրադեց և Կապտոլ բնակավայրերը, որոնք այժմ համարվում են Զագրեբ քաղաքի պատմական միջուկը, անկախ բանակավայրեր են եղել։

1242 թվականին Գրադեցն ավերվել է Բաթու խանի կողմից: Դրանից հետո այն հունգարախորվաթական թագավոր Բելա IV-ի Ոսկե կոնդակով հռչակվեց ազատ թագավորական քաղաք։

14-րդ դարի սկզբին Գրադեցը և Կապտոլը միացվել են և դարձել որպես մեկ քաղաք․ Կապտոլի եպիսկոպոսությունը վերանվանվում է Զագրեբի արքեպիսկոպոսություն։

1669 թվականին ճիզվիտները հիմնադրում են առաջին ավագ դպրոցը և ակադեմիան: Այս տարեթիվըհամարվում է Զագրեբի համալսարանի հիմնադրման տարեթիվը՝ հնագույններից մեկը Եվրոպայում։ Շուտով Զագրեբը դառնում է մշակութային կենտրոն և Խորվաթիայի մեծ քաղաքներից մեկը:

1776 թվականին Վարաժդինից Զագրեբ է տեղափոխվում խորվաթական թագավորական վեչեի (ղեկավարության) նստավայրը, ինչից հետո քաղաքը փաստացիորեն մայրաքաղաքի կարգավիճակ է ստանում։

1851 թվականին Իոսիպ Ելաչիչը միավորել է Կապտոլը և Գրադեցը Զագրեբի մեջ: Այդ ժամանակ հաստատվեց նաև միավորված քաղաքի քաղաքապետի պաշտոնը, որը զբաղեցրեց Գրադեցի վերջին դատավոր Յանկու Կամաուֆը[3]: Ավստրո-Հունգարական կայսրության ժամանակ քաղաքը կոչվել է Ագրամ[4]:

1991 թվականի հունիսի 25-ին Խորվաթիայի խորհրդարանը հռչակեց Խորվաթիայի անկախությունը և Զագրեբը հայտարարեց Խորվաթիայի մայրաքաղաք: 1995 թվականի մայիսին քաղաքացիական պատերազմի ժամանակ Զագրեբը ենթարկվեց հրթիռային հարձակման ինքնահռչակ Սերբական Կրայինայի Հանրապետության կողմից․ զոհվեց 7, վիրավորվեց ավելի քան 175 մարդ:

Կլիմա

Զագրեբի կլիման ցամաքային է, արտահայտված են տարվա 4 եղանակները: Միջին ջերմաստիճանը ձմռանը 2° C է , իսկ ամռանը՝ 21° C: Որպես կանոն, Զագրեբում շատ շոգ է մայիսին՝ հատկապես ամսվա վերջին ջերմաստիճանը գերազանցում է 30° C-ը: Ձմռանը բոնորշ են ձյան տեղումները, իսկ աշունը, սովորաբար, շատ անձրևոտ է:

Ժողովրդագրություն

Զագրեբը Խորվաթիայի ամենամեծ քաղաքն է և միակը, որի բնակչությունը (ներառյալ արվարձանները) գերազանցում է 1 մլն մարդը, որը բնակչության ավելի քան 20 %-ն է: Քաղաքային ագլոմերացիաներում ապրում 1,088,841 մարդ: Քաղաքի բնակչությունը կազմում է 790,017 մարդ (2011 թվականի մարդահամարի տվյալներով): Ըստ տեղական ոստիկանության բաժանմունքի տվյալների՝ 2005 թվականին քաղաքում հաշվառված է եղել 973,667 մարդ: Զագրեբի էթնիկական կազմը մեծապես միատարր է, ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակիչների 91,94%-ը խորվաթներ են: Ըստ նույն տվյալների՝ քաղաքում բնակվում են էթնիկ փոքրամասնությունների 40,066 ներկայացուցիչներ: Դրանցից ամենամեծաթիվը սերբերն են (18,811 մարդ, 2.41%.), ապա բոսնիացիները (6204 մարդ, 0.80%), ալբանացիները (3389 մարդ, 0.43%), սլովենացիները (3,225 մարդ, 0.41%), գնչուները (1946 մարդ, 0.25%), չեռնոգորցիները (1131 մարդ, 0.17%) և մակեդոնացիները (1,315 մարդ, 0.17%): Բնակչության մեծամասնությունը (մոտ 90%) կաթոլիկ է, կան նաև փոքրաթիվ ուղղափառներ և իսլամի հետևորդներ:

Տնտեսություն

Զագրեբում տնտեսության առավել կարևոր ճյուղերն են` էլեկտրական սարքերի արտադրությունը, քիմիական, դեղագործական և տեքստիլ արդյունաբերությունը: Զագրեբը միջազգային առևտրի և բիզնես կենտրոն է Կենտրոնական և Արեւելյան Եվրոպայի միջև: Խորվաթիայի մայրաքաղաքը ունի ամենաբարձր անվանական ՀՆԱ-ն՝ մեկ շնչի հաշվով 19.132 $: Այստեղ կենտրոնացված են խորվաթական բոլոր ընկերությունների ավելի քան մեկ երրորդը և Խորվաթիայի աշխատուժի գրեթե 40 %-ը: Զագրեբում, մասնավորապես, գտնվում են գրեթե բոլոր ազգային բանկերի գլխամասային գրասենյակները, կոմունալ ոլորտի, հասարակական տրանսպորտի կարևորագույն տնտեսվարող սուբյեկտները: Այսպես՝ 2006 թվականին Զագրեբի ընդհանուր շրջանառության մասնաբաժինը կազմել է 60%, ընդհանուր ընկերության եկամուտների մասնաբաժինը՝ 35%, երկրի արտահանման և ներկրման մասնաբաժինը՝ 57%:

Զագրեբում արագ զարգանում է զբոսաշրջությունը: Զագրեբում կան երեք հինգաստղանի հյուրանոցներ` Westin, Sheraton, Regent: Զագրեբի բյուջեն 2007 թվականին կազմել է 7.38 մլրդ, միջին ամսական զուտ աշխատավարձը՝ 6669 կունա, ՀՆԱ-ն 2004 թվականին կազմել է 28,261 դոլար:

Ծանոթագրություններ

  1. Popis stanovništva, kućanstava i stanova 2021. – stanovništvo prema starosti i spolu po naseljima, 2021 Croatian census: population data by age, sex, settlementCroatian Bureau of Statistics, 2022.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  3. Звонимир Милчец Zagrebački gradonačelnici. — Загреб: Alfa, 1993. — ISBN 9531680108
  4. БСЭ (2 издание)