«Իսպանական ժառանգության համար պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
+ 10 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով
Տող 574. Տող 574.
== Գրականություն ==
== Գրականություն ==
* Испанская наследственная война (1701—14) // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911—1915.
* Испанская наследственная война (1701—14) // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911—1915.
* Burton, Ivor F. ''The Captain-General: The Career of John Churchill, Duke of Marlborough, from 1702 to 1711''. Constable & Co Ltd., 1968. {{ISBN|0094561001}}
* Godinho, Vitorino Magalhães. ''Portugal and Her Empire, 1680–1720'' in J. S. Bromley (ed.) ''The New Cambridge Modern History'', VI, 509–40.
* Ostwald, Jamel M. ''Creating the British Way of War: English Strategy in the War of the Spanish Succession'', in Williamson Murray (ed.), Richard Hart Sinnreich (ed.) ''Successful Strategies: Triumphing in War and Peace from Antiquity to the Present'', 100–29. Cambridge University Press, 2014. {{ISBN|9781107633599}}
* {{книга | автор = Борисов Ю. | часть = | заглавие = Дипломатия Людовика XIV | оригинал = | ссылка | издание = | место = М. | издательство = Международные отношения| год = 1991 | страницы = | isbn = 5-7133-0305-5 }}
* {{книга | автор = Борисов Ю. | часть = | заглавие = Дипломатия Людовика XIV | оригинал = | ссылка | издание = | место = М. | издательство = Международные отношения| год = 1991 | страницы = | isbn = 5-7133-0305-5 }}
* {{книга | автор = Дельбрюк Г. | часть = Т. 4 | заглавие = История военного искусства | оригинал = | ссылка | издание = | место = М. | издательство = | год = 1938 | страницы = | isbn = }}
* {{книга | автор = Дельбрюк Г. | часть = Т. 4 | заглавие = История военного искусства | оригинал = | ссылка | издание = | место = М. | издательство = | год = 1938 | страницы = | isbn = }}
Տող 580. Տող 583.
* {{книга | автор = Kamen H. | часть = | заглавие = The War of succession in Spain, 1700—1715 | оригинал = | ссылка | издание = | место = London | издательство = | год = 1969 | страницы = | isbn = }}
* {{книга | автор = Kamen H. | часть = | заглавие = The War of succession in Spain, 1700—1715 | оригинал = | ссылка | издание = | место = London | издательство = | год = 1969 | страницы = | isbn = }}
* {{книга | автор = Roosen U. Y. | заглавие = The Age of Louis XIV: The Rise of Modern Diplomacy |место = Cambridge (Mass.) | издательство = | год = 1976 | страницы = | isbn = }}
* {{книга | автор = Roosen U. Y. | заглавие = The Age of Louis XIV: The Rise of Modern Diplomacy |место = Cambridge (Mass.) | издательство = | год = 1976 | страницы = | isbn = }}
* ''The War of the Spanish Succession in Europe'', in J. S. Bromley (ed.) ''The New Cambridge Modern History'', VI, 410–45
* Whaley, Joachim. ''Germany and the Holy Roman Empire, Volume II: The Peace of Westphalia to the Dissolution of the Reich, 1648–1806''. Oxford University Press, 2012.


[[Կատեգորիա:Ավստրիայի պատերազմներ]]
[[Կատեգորիա:Ավստրիայի պատերազմներ]]

19:15, 14 Սեպտեմբերի 2018-ի տարբերակ

Իսպանական ժառանգության համար պատերազմ
Կանաչ գույնով ներկայացված են Իսպնիան, Ֆրանսիան ու նրանց դաշնակիցները, իսկ կապույտ գույնով՝ Անգլիան, Հոլանդիան, Ավստրիան ու նրանց դաշնակիցները
Թվական 1701 - 1714
Վայր Եվրոպա,
Հյուսիսային Ամերիկա
Արդյունք Ուտրեխտյան խաղաղություն,
Ռաստատյան խաղաղություն,
Բադենյան խաղաղություն
Հակառակորդներ
Անգլիա Անգլիայի թագավորություն
(մինչև 1707)

Շոտլանդիա Շոտլանդական թագավորություն
(մինչև 1707)
Իռլանդիայի թագավորություն
Մեծ Բրիտանիայի թագավորություն
(1707-ից)
Միացյալ նահանգների հանրապետություն
Սրբազան Հռոմեական կայսրություն Սրբազան Հռոմեական կայսրություն
Պրուսիայի թագավորություն
(1702-ից)
Հանովերի կուրֆուրություն
Սավոյայի դքսություն
(1703-ից)
Պորտուգալիայի թագավորություն
(1703-ից)
Իսպանիա Իսպանական կյսրություն
(1705-ից) Արագոնի թագավորություն
Կամիզարներ
(1702-1705)

Ֆրանսիայի թագավորություն

Իսպանական կայսրություն
Կաստիլիա և Լեոնի թագավորություն
Նավարայի թագավորություն
Նեապոլի թագավորություն
Սիցիլիայի թագավորություն
Բավարիայի կուրֆուրություն
(մինչև 1704)
Քյոլնի կուրֆուրություն
Մանտուայի դքսություն
(մինչև 1706)
Սավոյայի դքսություն
(մինչև 1703)
Պորտուգալիայի թագավորություն
(մինչև 1703)
Տրանսիլվանիայի իշխանություն
(1703-1711)[1]
Յակոբիտներ
(1708)[2]

Հրամանատարներ

Իսպանական ժառանգության համար պատերազմ, եվրոպական խոշորագույն հակամարտությունը, որը սկսվել է Իսպանական կայսրության թագավոր, Հաբսբուրգների տոհմի ներկայացուցիչ Կառլ II-ի մահից կարճ ժամանակ անց՝ 1701 թվականին: Նա իր կայսրությունը, որը սփռված էր մի քանի մայրցամաքներում, կտակում է ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս XIV-ի որդի դուքս Ֆիլիպ Անժուրացուն, ով հետագայում դարձավ թագավոր Ֆիլիպ V: Պատերազմը սկսվեց այն բանից հետո, երբ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Լեոպոլդ I-ը փորձեց պաշտպանել իր դինաստիայի իրավունքը իսպանական տիրույթների նկատմամբ: Երբ Լյուդովիգ XIV-ը սկսեց առավել ագրեսիվ կերպով ընդարձակել իր տիրույթները, եվրոպական որոշ տերություններ (հիմնականում Անգլիան և Միացյալ նահանգների հանրապետությունը) սկսեցին հանդես գալ Սրբազան Հռոմեական կայսրության օգտին, որպեսզի խոչընդոտեն Ֆրանսիայի հզորացմանը: Մի շարք երկրներ իրենց հերթին միացան Ֆրանսիայի և Իսպանիայի միությանը, որպեսզի փորձեն ստանալ նոր տարածքներ կամ էլ պաշտպանեն իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքները: Պատերազմական գործողությունները տեղի են ունեցել ոչ միայն հիմնականում Եվրոպայում, այլ նաև Հյուսիսային Ամերիկայում, որտեղ տեղական հակամարտությունը անգլիացի գաղութարարների կողմից անվանվեց Աննա թագուհու պատերազմ[3][4][5][6]:

Իսպանական ժառանգության համար պատերազմը տևել է ավելի քան մեկ տասնամյակ, և որի ժամանակ դրսևորվել են այնպիսի հրամանատարների տաղանդը, ինչպիսիք են դուքս դե Վիլարը և դուքս Բերվիկը (Ֆրանսիա), դուքս Մալբորոն (Անգլիա) և արքայազն Եվգենի Սավոյացին (Ավստրիա): Պատերազմն ավարտվեց 1713 թվականին Ուտրեխտյան և 1714 թվականին Ռաստատյան համաձայնագրերի կնքումով, որոնց արդյունքով Ֆիլիպ V-ը մնաց որպես թագավոր, բայց զրկվեց ֆրանսիական գահը ժառանգելու իրավունքից, ինչը բաժանեց Ֆրանսիայի ու Իսպանիայի գահերի դինաստիական միությունը: Ավստրիացիները ստացան Իտալիայում և Նիդերլանդներում գտնվող իսպանական տիրույթների մեծ մասը: Մայրցամաքային Եվրոպայում Ֆրանսիայի գերիշխանությունն ավարտվեց, իսկ Ուտրեխտյան խաղաղության պայմանագրով արտացոլված ուժերի հավասարակշռության գաղափարը դարձավ միջազգայն իրավակարգի մաս[3][7][8]:

Նախադրյալներ

Հաբսբուրգների դինաստիայի՝ իսպանական գահի վերջին ներկայացուցիչ Կառլ II, ում մահից հետո սկսվեց իսպանական ժառանգության համար պատերազմը, որի համար Ֆրանսիան և Ավստրիան պայքարում էին Իսպանական կայսրության համար

Քանի որ Կառլ II Իսպանացին ծննդյան օրվանից մտավոր ու ֆիզիկապես հիվանդ էր և չուներ ու չէր կարող ունենալ երեխաներ, իսկ Հաբսբուրգների դինաստիայի իսպանական ճյուղում չկար ուրիշ տղամարդ, հսկայական տարածքներ զբաղեցնող Իսպանական կայսրության ժառանգության հարցը մշտապես հանդիսանում էր քննարկման առարկա[9]:271—273[3]:

Իսպանական գահին հավակնում էին երկու հզոր թագավորական դինաստիաներ՝ ֆրանսիական Բուրբոններն ու ավստրիական Հաբսբուրգները, որոնք երկուսն էլ սերտորեն կապված էին իսպանական վերջին թագավորի հետ[9]:273—274[3]:

Իսպանական ավանդույթների տեսակետից կնոջ գծով գահի ժառանգության առավել օրինական թեկնածուն հանդիսանում էր ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս XIV-ի և իսպանական արքայադուստր և Կառլ II-ի ավագ արյունակից քույր Մարիա Թերեզա Ավստրիացու միակ օրինական որդի Լուի Դոֆին Ֆրանսիացին[9]:273—274: Բացի այդ, Լյուդովիկոս XIV-ը հանդիսանում էր իր կնոջ և թագավոր Կառլ II-ի մորաքրոջ որդին, քանի որ նրա մայրը Կառլ II-ի հոր՝ իսպանական Ֆիլիպ IV թագավորի քույր, իսպանական արքայադուստր Աննա Ավստրիացին էր: Դոֆինը, լինելով ֆրանսիական գահի առաջին ժառանգորդը, կանգնած էր դժվարին ընտրության առջև. եթե նա ժառանգեր ֆրանսիական ու իսպանական թագավորությունները, ապա ստիպված էր կառավարել այնպիսի հսկայական կայսրություն, որը Եվրոպայում կխախտեր ուժերի հավասարակշռությունը: Բացի այդ, Աննան ու Մարիա Թերեզան ամուսնական պայմանագրի պայմաններով իրենց իսպանական ժառանգությունից: Վերջին դեպքում հրաժարումը չընդունվեց, քանի որ այն հանդիսանում էր իսպանական հպատական ինֆանտ Մարիա Թերեզայի վարձը, ով այդպես էլ չստացավ ֆրանսիական թագը[3]:

Թագավոր Լյուդովիկոս XIV Ֆրանսիացին Եվրոպայի առավել ուժեղ միապետն էր: Իսպանական գահին նրա թոռան բարձրացումը լրջորեն կխախտեր Եվրոպայում ուժերի հավասարակշռությունը

Իսպանական կայսրության կայսեր մեկ այլ թեկնածու էր հանդիսանում Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Լեոպոլդ I-ը, ով պատկանում էր Հաբսբուրգների ավստրիական ճյուղի ներկայացուցիչ: Քանի որ Հաբսբուրգների տունը առաջնորդվում էր սալիկյան օրենքով, Լեոպոլդ I-ը դինաստիական պաշտոնակարգության տեսակետից հանդիսանում էր Կառլի իրավահաջորդը, քանի որ նրանք երկուսն էլ ծագել են Ֆիլիպ I Հաբսբուրգից: Բացի այդ, Լեոպոլդը հանդիսանում էր Իսպանիայի թագավորի հորաքրոջ որդին: Նրա մայրը՝ Մարիա Աննա Իսպանացին, նույնպես հանդիսանում էր Ֆիլիպ IV-ի քույրը և ամուսնանալու ժամանակ չի հրաժարվել իսպանական գահի նկատմամբ իր իրավունքներից: Կառլ II-ի հայրը՝ Ֆիլիպ IV-ը իր կտակում նրան հիշատակել է որպես Հաբսբուրգների ավստրիական ճյուղի ժառանգ: Այս թեկնածուն նույնպես մտավախություն էր առաջացրել այլ տերությունների համար, Լեոպոլդի կողմից իսպանական ժառանգությունը ստանալով տեղի կունենար 16-րդ դարի Հաբսբուրգների իսպանա-ավստրիական կայսրության վերածնունդ: Կառլ II-ի թագադրումից ընդամենը երեք տարի առաջ՝ 1668 թվականին, այն ժամանակ երեխա չունեցող Լեոպոլդ I-ը համաձայնել էր իսպանական տարածքները բաժանել Բուրբոնների ու Հաբսբուրգների միջև՝ չնայած այն հանգամանքին, որ Ֆիլիպ IV-ը նրան կտակել էր անբաժան իշխանություն: Սակայն 1689 թվականին, երբ Անգլիայի թագավորության թագավոր Վիլհելմ III-ը Իննամյա պատերազմի ժամանակ ստացավ կայսեր օգնությունը, նա խոստացավ կայսերը սատարել ամբողջ իսպանական կայսրության նկատմամբ նրա հավակնությունների հարցերում[3]:

Իսպանական գահի ևս մեկ թեկնածու էր գահաժառանգ Ժոզեֆ Ֆերդինանդ Բավարիացին, ով ծնվել էր 1692 թվականին: Նա պատկանում էր Վիտելսբախների դինաստիային և հանդիսանում մայրական գծով Լեոպոլդ I-ի թոռը: Նրա մայրը՝ Մարիա Անտոնիան, հանդիսանում էր Լեոպոլդ I-ի դուստրը նրա և Ֆիլիպ IV Իսպանացու փոքր դուստր Մարգարիտա Թերեզայի առաջին ամուսնությունից[9]:273—274: Քանի որ Ժոզեֆ Ֆերդինանդը ո՛չ Բուրբոն էր, ո՛չ էլ Հաբսբուրգ, նրա թագադրման դեպքում Ֆրանսիայի կամ Ավստրիայի հետ Իսպանիայի ձուլման հավանականությունը փոքր էր: Լեոպոլդ I-ը Լյուդովիկոս XIV-ի հետ ձգտում էին իսպանական գահին նստեցնեն իրենց ժառանգներին (Լեոպոլդ I-ը՝ իր փոքր որդի էրցհերցոգ Կառլին, իսկ Լյուդովիկ XIV՝ Դոֆինի փոքր որդի դուքս Անժուրացուն), բավարական արքայազնը մնում էր առավել անվտանգ թեկնածուն: Այդպիսով, Անգլիան և Նիդերլանդները նախընտրեցին հենց նրա վրա դնել խաղադրույք: Բացի այդ, Ժոզեֆ Ֆերդինանդը Կառլ II-ի կամքով հռչակվել էր իսպանական գահի օրինական ժառանգորդ[3]:

Այն ժամանակ, երբ Իննամյա պատերազմը 1697 թվականին ավարտին էր մոտենում, Իսպանական ժառանգությանն հարցը դառնում էր ճգնաժամային: Անգլիան և Ֆրանսիան, որոնք թուլացել էին հակամարտությունից, կնքեցին Հաագայի համաձայնագիրը, որով Ժոզեֆ Ֆերդինանդին ճանաչեցին իսպանական գահի ժառանգ, բայց Իտալիայում և Նիդերլանդներում Իսպանիայի տիրույթները պետք է բաժանվեին Ֆրանսիայի ու Ավստրիայի միջև: Այդ որոշումը կայացվել էր առանց իսպանացիների համաձայնության, ովքեր դեմ էին իրենց կայսրության բաժանմանը: Հաագայի համաձայնագրի կնքման ժամանակ Կառլ II Իսպանացին համաձայնվեց բավարական արքայազնին հռչակել իր իրավահաջորդ, բայց նրան ժառանգություն կտակեց ամբողջ Իսպանական կայսրությունը, այլ ոչ թե այն հատվածը, որը նրա համար ընտրել էին Անգլիան ու Ֆրանսիան[3]:

1699 թվականի փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը բավարական պատանի արքայազնը հանկարծակի մահանում է ծաղիկ հիվանդությունից, ինչը կրկին միջազգային քաղաքական ասպարեզ է բարձրացնում Իսպանական կայսրության գահաժառանգի հարցը[9]:281: Անգլիան և Ֆրանսիան շուտով վավերացնում են Լոնդոնյան համաձայնագիրը, որով իսպանական թագը հանձնեցին էրցհերցոգ Կառլին: Իտալական տարածքները հանձնվեցին Ֆրանսիային, իսկ էրցհերցոգը իրեն պահեց Իսպանական կայսրության մնացած տիրույթները[9]:282—283[3]:

Ավստրիացիները, ովքեր չէին մասնակցել համաձայնագրի կնքմանը, խիստ դժգոհ էին: Նրանք բացահայտ հավակնում էին ամբողջ կայսրության տիրույթներին, իսկ իտալական տարածքները նրանց հետաքրքրում էր ամենաքիչը: Նրանք հարուստ էին, գտնվում էին Ավստրիային մոտ և նրանց ղեկավարելը հեշտ էր: Բացի այդ, Ավստրիայի միջազգային հեղինակությունը և նրա ազդեցության աստիճանը Եվրոպայում մեծացան իրենց համար չափազանց նպաստավոր Կառլովիցյան խաղաղության պայմանագրի կնքումից հետո[3]:

Անգլիայի և Ֆրանսիայի միջև կնքված այդ համաձայնագրի վերաբերյալ Իսպանիայում էլ վելի դժգոհ էին: Իշխանական տունը միաձայն դեմ հանդես եկավ կայսրության բաժանմանը[9]:284, սակայն միասնական չէին նրանց հետ, ում սատարում էին Հաբսբուրգները կամ Բուրբոնները: Ֆրանսիայի կողմնակիցները մեծամասնություն էին կազմում, և 1700 թվականի հոկտեմբերին ի շահ նրանց Կառլ II-ը իր բոլոր տիրույթները կտակեց Դոֆինի երկրորդ որդուն՝ դուքս Անժուրացուն[9]:289: Կառլը քայլեր նախաձեռնեց, որպեսզի կանխի Ֆրանսիայի և Իսպանիայի ձուլումը: Նրա որոշմամբ եթե գահաժառանգ Ֆիլիպ Անժուրացին ժառանգի ֆրանսիական գահը, իսպանական գահը պետք է փոխանցվեր նրա փոքր եղբորը՝ դուքս դե Բերիին: Այնուհետև դուքս Անժուրացուց և նրա եղբորից հետո ցուցակում նշված էր էրցհերցոգ Կալը[3]:

Սկզբում դաշնակիցները չէին հանդիմանում իսպանական գահին դուքս Անժուրացու բարձրանալը՝ որպես պայման առաջ քաշելով միայն Անգլիայն և Հոլանդիային Իսպանական Նիդերլանդների (Բելգիա) փոխանցումը, որպեսզի այդ տարածքը դարձվի Անգլիայի ու Հոլանդիայի միջև բուֆերային գոտի, իսկ Ավստրիային՝ Իտալիայում գտնվող իսպանական տիրույթները: Սակայն արդեն պատերազմի սկսվելուց հետո՝ 1703 թվականին սաշնակիցները իսպանական գահի թեկնածու առաջադրեցին էրցհերցոգ Կառլին, ընդ որում, դաշինքի կողմն էր ներգրավվել նաև Պորտուգալիան, որի վրա հենվելով Կառլը անգլոո-հոլանդական նավատորմի միջոցով նվաճեր Իսպանիան: Կառլ III-ը կողմնակիցներ ուներ Կատալոնիայում և Արագոնում: Իսպանիայի հարավային մասը Ֆիլիպ Անժուրացու կողմից էր (ընտրված թագավոր Ֆիլիպ V)[3]:

Պատերազմի սկիզբ

Եվրոպայի քաղաքական քարտեզը 1700 թվականին

Երբ ֆրանսիական տանը հասցրեցին Կառլ II-ի կտակի մասին լուրը, Լյուդովիկ XIV-ի խորհրդականները նրան հավաստիացնում էին, որ ապահով կլինի ընդունել 1700 թվականին կնքված Լոնդոնյան համաձայնագրի պայմանները և ամբողջ իսպանական ժառանգության համար չմտնել պատերազմի մեջ: Սակայն Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը թագավորին ներկայացրեց, որ այն դեպքում, երբ Ֆրանսիան ոտնձգության դիմի իսպանական ամբողջ կայսրության կամ դրա մի մասի նկատմամբ, ապա Ավստրիայի հետ պատերազմը անխուսափելի կլինի: Վերջինը չի համաձայնվել Լոնդոնյան համաձայնագրով նախատեսված իսպանական տարածքների բաժանման պայմանի հետ: Բացի այդ, Կառլի կտակի համաձայն դուքս Անժուրացին պետք է ստանար կա՛մ ամբողջ Իսպանական կայսրությունը, կա՛մ չստանար ոչինչ, իսկ նրա հրաժարվելու դեպքում ամբողջ կայսրության ժառանգման իրավունքը փոխանցվում էր Ֆիլիպի փոքր եղբորը՝ Կառլ դուքս դե Բերիին: Վերջինի հրաժարվելու դեպքում ժառանգությունը փոխանցվում էր էրցհերցոգ Կառլին: Իմանալով, որ ծովային գերտերություններ համարվող Անգլիան և Հոլանդիայի հանրապետությունը իսպանական ժատիրույթների բաժանման հարցով Ավստրիայի և Իսպանիայի հետ պատերազմի դեպքում չեն սատարի իրեն, Լյուդովիկը որոշեց ընդունել ընդունել իսպանական թագավորի կամքը և թույլատրել իր թոռանը ժառանգել ամբողջ իսպանական տիրույթները: Տեղեկանալով, որ Լյուդվիգը և Ֆիլիպ Անժուրացին ընդունել են կտակը, իսպանական դեսպանը բղավեց. - «չկան այլևս Պիրենեյները»[10][4]:

1700 թվականի նոյեմբերի 1-ին մահացավ Կառլ II-ը, իսկ նոյեմբերի 24-ին Լյուդովիկ XIV-ը Ֆիլիպ Անժուրացուն հռչակեց Իսպանիայի թագավոր: Ֆիլիպ V-ը անվանվեց ամբողջ Իսպանական կայսրության թագավոր՝ չնայած այն հանգամանքին, որ նախկինում անգլիացիների հետ կնքվել էր Լոնդոնյան համաձայնագիրը: Սակայն Վիլհելմ III Օրանացին պատերազմ չհայտարարեց Ֆիլիպին, քանի որ չուներ ո՛չ Անգլիայի, ո՛չ Հոլանդիայի վերնախավի աջակցությունը[4]:

Լյուդվիկը բավականին ագրեսիվ ճանապարհ էր ընտրել Եվրոպայում Ֆրանսիայի գերիշխանությունը պահպանելու համար: Նա Անգլիային ու Նիդերլանդներին կտրեց Իսպանիայի հետ ունեցած առևտրային հարաբերություններից, ինչը լրջագույն կերպով վտանգ էր հանդիսանում այդ երկու երկրների առևտրային հետաքրքրություններին: 1701 թվականի սեպտեմբերին Վիլհելմ III-ը Հոլանդական հանրապետության և Ավստրիայի հետ կնքեց Հաագայի համաձայնագիրը, որով Ֆիլիպ V-ը դեռևս ճանաչվում էր Իսպանիայի թագավոր, բայց Ավստրիան ցանկություն ուներ ստանալ Իտալիայում գտնվող իսպանական տիրույթները: Ավստրիացիները նաև պետք է իրենց վերահսկողության ներքո վերցնեին Իսպանական Նիդերլանդները այդպիսով դառնալով տարածաշրջանի պաշտպանը Ֆրանսիայի վերահսկողությունից: Ավստրիան և Հոլանդիան կրկին ստացան իրենց կոմերցիոն իրավունքները Իսպանիայի նկատմամբ[4]:

1700 թվականի նոյեմբերին Ֆիլիպ Անժուրացին թագադրվեց իսպանական թագով՝ չհրաժարվելով ֆրանսիական գահի նկատմամբ իրավունքներից և Իտալիայի ու Նիդերլանդների իսպանական տիրույթներից: Ի պատասխան այդ քայլի՝ Հաբսբուրգները և նրանց դաշնակիցները պատերազմ սկսեցին

Համաձայնագրի կնքումից մի քանի օր անց Ֆրանսիայում մահացավ Անգլիայի նախկին թագավոր Ջեյմս II-ը, ով 1688 թվականին Վիլհելմի կողմից գահընկեց էր արվել: Չնայած Լյուդովիկը նախկինում Ռեյսվեյկյան համաձայնագրի կնքումով Վիլհելմ III-ին ճանաչել էր Անգլիայի թագավոր, ապա այժմ նա հայտարարեց, որ Վիլհելմ III Օրանացու միակ օրինական ժառանգորդը կարող է լինել միայն վտարված Ջեյմս II-ի որդին՝ Ջեյմս Ֆրենսիս Էդուարդ Ստյուարտը (նախկին հավակնորդը)[9]:292: Վրդովված Անգլիան և Հոլանդիայի հանրապետությունը (որին Լյուդովիկը զայացրել էր Իսպանական Նիդերլանդներ ֆրանսիական զորքեր մտցնելով), ի պտասխան այդ քայլի, հավաքեցին իրենց բանակները և 1702 թվականի մայիսի 14-ին պատերզմ հայտարարեցին Ֆրանսիային ու Իսպանիային: Մայիսի 15-ին Անգլիային ու Հոլանդիային միացավ նաև Ավստրիան[9]:293[4]:

Զինված հակամարտությունը սկսվեց Եվգենի Սավոյացու հրամանատարությամբ Իտալիայում իսպանական տիրույթ հանդիսացող Միլանի դքսություն ավստրիական զորքեր մտցնելով: Անգլիան, Հոլանդիան և գերմանական պետությունների մեծ մասը (ներառյալ Պրուսիան և Հանովերը) անցան ավստրիացիների կողմը, իսկ Բավարիան Քյոլնը, Պորտուգալիան և Սավոյան աջակցեցին Ֆրանսիային ու Իսպանիային: Իսպանիայի ներսում Արագոնի, Վալենսիայի և Կատալոնիայի (Արագոնի թագավորության նախկին տարածքներ) կորտեսները հայտարարեցին ավստրիացի էնցհերցոգին իրենց աջակցության մասին: Նույնիսկ 1702 թվականին Վիլհելմ III-ի մահից հետո ժառանգորդ թագուհի Աննայի օրոք նախարարներ Գոդոլֆինի և Մալբորոյի ղեկավարությամբ Անգլիան շարունակեց ակտիվորեն պատերազմ վարել[4][7][6][8]:

Չնայած գերտերությունների ճնշումների՝ Վենեցիան հայտարարեց իր չեզոքության մասին, բայց չկարողացավ խոչընդոտել ուրիշ բանակներին, որպեսզի չխախտեն իր ինքնիշխանությունը: Հռոմի պապ Իննովկենտիոս XII-ը սկզբում սատարում էր Ավստրիային, բայց Լյուդովիկոս XIV-ի կողմից որոշակի զիջումներից հետո անցավ Ֆրանսիայի կողմը[4]:

Առաջին ճակատամարտ (1701-1703)

Եվրոպայում ռազմական գործողությունների հիմնական թատերաբեմը դարձավ Նիդերլանդները, Հարավային Գերմանիան, Հյուսիսային Իտալիան և բուն Իտալիան: Ծովում հիմնական իրադարձությունները տեղի ունեցան Միջերկրածովյան ավազանում[4]:

Քայքայված և աղքատության մեջ հայտնված Իսպանիայի համար սկսված պատերազմը դարձավ իրական աղետ: Պետական գանձարանը դատարկ էր: Կառավարությունը չուներ ո՛չ նավեր, ո՛չ բանակ: 1702 թվականին դժվարությամբ հնարավոր եղավ Իտալիայի արշավանքի համար հավաքել 2000 զինվոր: Կիսաքանդ ամրոցներում կանգնած էին չափազանց քիչ կայազորեր, ինչը և 1704 թվականին դարձավ Ջիբրալթարի կորստի պատճառ: Զինվորները, որոնք չունեին ո՛չ գումար, ո՛չ զենք և ո՛չ էլ հագուստ, առանց խղճի խայթի հեռացան, և Ֆրանսիան ստիպված էր օգտագործել իր նավատորմն ու բանակը, որպեսզի պաշտպանի ընդարձակ իսպանական տիրույթները[4]:

1701 թվականի արշավանք

Գործողություններն Իտալիայում

1701 թվականին Իտալիայում Լյուդովիկ XIV-ը որոշեց սահմանափակվել պաշտպանողական գործողություններով: Օգտվելով դուքս Մանտունացու հետ միությունից, որը ֆրանսիացիների համար ճանապարհ էր բացել դեպի Իտալիա, Լյուդովիկ XIV-ը հասցրեց այնտեղ տեղափոխել մարշալ Կատինի բանակը: Վերջինը, հաշվի առնելով, որ ավստրիացիների նահանջի հնարավոր երթուղին անցնում է Ադիջա գետի աջ ափով, մայիսին իր բանակը (հետևակի 51 գումարտակ և հեծելազորի 71 էսկադրոն, ընդհանուր 33 հազար մարդ և շուրջ 11 հազար Կրեմոնի, Միրանդոլի, Պիչիգետոնի, Լոդի և Լեկոյի կայազորերում) կենտրոնացրեց Գարդա լճի և Ադիջա գետի միջև գտնվող Ռիվոլիի մոտ: Մարտավարական տեսակետից նրա զբաղեցրած դիրքերը ուժեղ ու հարմար էին և հնարավորություն էին տալիս փակել Տիրոլից դեպի Իտալիա գնացող ճանապարհը: Մարշալի պլանը հետևյալն էր՝ պահելով Ռիվոլիի մոտի դիրքերը, զորքերը տեղաշարժել դեպի արևմուքից մինչև Կոմո լճի տարածքում գտնվող բոլոր անցուղիները և, վենեցիական չեզոքության նկատմամբ հարգանքից չանցնելով Ադիջա գետը, սահմանափակվել պաշտպանողական գործողություններով[11]:

1701 թվականին Իտալիայի արշավանքը նկարագրող քարտեզ

Ռազմական գործողությունները սկսվել էին դեռևս 1701 թվականի գարնանը: Դուքս սավոյացի Վիկտոր Ամադեուս IIը պեմոնտյան զորքերի ուղեկցությամբ շարժվեց դեպի Միլան և առանց որևէ դժվարության մտավ քաղաք[11]:

Միևնույն ժամանակ, ավստրիական բանակը արքայազն Եվգենի Սավոյացու հրամանատարությամբ մայիսի վերջին հավաքվեց Բրեոնիոյի մոտ, ոորտեղի հունիսի 4-ին Ադիջա գետի ձախ ափով սկսեց առաջխաղացումը: Հունիսի 6-իներկու բանակները տեղակայվել էին հետևյալ կերպ[11]՝

  • ավստրիացիներ - գեներալ Գուտենշտեյն (5 գումարտակ 100 դրագուն)՝ Մոնտե Բալդոյի, Եվգենիի գլխավոր ուժը (16,5 հազար և 20 հրանոթ)՝ Մարտինոյի, գեներալ Պալֆի (2,5 հազար հեծելազոր)՝ Լենյագոյի մոտակայքում, բացի այդ պետք նաև միանային 3700 հոգանող հետևակ և 5 հազար հեծելազոր,
  • ֆրանսիացիներ - 8700 մարդ Ռիվագիի մոտ, 1 գումարտակ Ֆերերայում, 2300 մարդ Բուսոլենգոյում, 18 հազար (գլխավոր ուժ) Վերոնայի մոտ, գեներալ Տեսեյի 10 հազարանոց զորքը Օպեանոյում, 4 հազարը Մանտուեյում, բացի այդ սպասվում էր Վիկտոր Ամադեուս Սավոյացու զորքերի ժամանում:

Այսպիսով, Կատինան, փոխանակ զբաղեցնի կենտրոնական դիրքերը, որտեղից բարենպաստ պահին կարող էր հարձակում ձեռնարկել ընդդեմ գետն անցնող հակառակորդի նկատմամբ, պատնեշի պես ձգվել էր Ադիջայի եերկայնքով: Դրա հետևանքն այն եղավ, որ, ստանալով Կարպիի մոտ գետանցում կատարելու մասին տեղեկություններ, նա չհասցրեց բավարար քանակությամբ ուժեր կենտրոնացնել սպառնողացող թիրախի մոտ: Կատինան, հուլիսի 9-ին Կարպի ճակատամարտում պարտություն կրելով և հուլիսի 10-ին Նոգրեի ուղղությամբ տեղափոխելով մինչև 20 հազար զինվոր, հեռացավ դեպի Մինչո գետ[11]:

Միևնույն ժամանակ, արքայազն Եվգենի հուլիսի 9-ին Կարպիի մոտ անցավ Ադիջա գետը, իսկ հուլիսի 15-ին հասավ Վիլաֆրանկ, որտեղ նույն օրը միացավ Գութենշտայնի հետ, ով ժամանել էր Բուսոլենգոյով: Հուլիսի 16-ին Եվգենիի տրամադրության ներքո գտնվում էր 33 հազար զինվոր և 70 հրանոթ ընդդեմ Կատինայի 38 հազար զինվորի: Կատինայի բանակը տեղակայվել էր Մարմիրոլոյի ռազմաճակատում: Հուլիսի 25-ին ֆրանսիական բանակ է գալիս դուքս Վիկտոր Ամադեյ Սավոյացին, ով կրում էր գլխավոր հրամանատարի կոչում[11]:

Հուլիսի 26-ին ավստրիացիները սկսեցին շարժվել դեպի Մինչիո, իսկ զորքի ապահովության համար գեներալ Յանոշ Պալֆին 1200 զինվորի հետ պետք է շարժվեր դեպի Գոիտո: Գիշերը ամբողջ զորքը կատարեց գետանցում և տեղակայվեց Խեսկիերի մոտակայքում[11]:

Այդ ընթացքում Կատինան փոխանակ օգտվեր թվային առավելությունից և կայսերական բանակի նկատմամբ հարձակում ձեռնարկեր ու շպրտեր Ադիջայի հակառակ ափ, թույլատրեց իրականացնել եզրային երթ և վերականգնել Տիրոլի հետ հաղորդակցությունը: Մինչիոյի վրայով գետանցում կատարելիս արքայազն Եվգենին որոշեց օգտվել դիրքային իրավիճակից և ֆրանսիական բանակի ձախ թթևը շրջանցելոով ստիպել առանց մարտի լքել Մինչոյի, Կիզեյի և այդ գծի վրա զբաղեցրած իրենց դիրքերը: Հուլիսի 31-ին ավստրիացիները մտան Լոնտո և Կամինելո, որտեղ ճամբար կառուցեցին: Նշված շարժի շնորհիվ Կիեսայի հովտում Եվգենին նվաճեց հաղորդակցության նոր գիծ դեպի Տիրոլ և զբաղեցրեց այնպիսի դիրք, որ Կատինանսկսի անհանգստանալ Օլիոյի համար[11]:

Ֆրանսիական մարշալը, չճշտելով ստեղծված իրադրության մանրուքները, վստահ էր, որ ավստրիացիները գրոհելու են Մանտունով և Պո գետով: Այդ իսկ պատճառով, գետանցում կատարելով Օլիո գետով, նա դիրքեր զբաղեցրեց Կանետոյի մոտ: Իմանալով ֆրանսիացիների՝ դեպի Օլիո նահանջի մասին, ավստրիական գլխավոր հրամանատարը օգոստոսի 8-ին տեղաշարժեց իր զորքերը դեպի Վիգիզոլո և Պալֆիի հեծելազորային ջոկատը հետախուզության նպատակով ուղարկեց դեպի Կիարի ու Պալացոլո: Այդ մասին լուրը Կատինային ստիպեց իր բանակը տանել Սոնցինո, ոորտեղ հասավ օգոստոսի 15-ին ևՌոմանենգոյի մոտ դիրքեր զբաղեցրեց[11]:

Այդ ժամանակահատվածում հակամարտող կողմերի ուժերը հետևյալն էին[11]՝

  • Կատինի ենթակայության ներքո -38 հազար Ռոմանենգոյում, 12 հազար Վապրիոյում (հրամանատար Վոդեմոն), ընդհանուր 50 հազար և մինչև 22 հազար զինվոր տեղակայված տարբեր ամրոցներում:
  • Արքայազն Եվգենիի գրեթե բոլոր զորքերը (շուրջ 32 հազար) գտնվում էին Վիգիցոլոյի մոտ տեղակայված ճամբարում:

Օգոստոսի 22-ին Կատինային փոխարինելու նպատակով ժամանեց նոր գլխավոր հրամանատար, ով որոշեց անցնել հարձակման[11]:

Օգոստոսի 29-ին զորքերը անցան Օլիո գետը և օգոստոսի 31-ին տեղակայվեցին Կիարիից հարավ: Ստանալով Օլիո գետով ֆրանսիացիների գետանցման մասին լուրը՝ ավստրիական զորահրամանատարը հարավից ճակատով տեղակայվեց Կիարի դիրքերի մոտ: Իրենց շարքերում ավստրիացիներն ունեին 13 հազար հետևակ, 9 հազար հեծելազոր, իսկ ֆրանսիացիները՝ 30 հազար հետևակ, 8 հազար հեծելազոր: Սեպտեմբերի 1-ին ֆրանսիացիները առանց հրետանային պատրաստության գրոհեցին Կիարիի մոտ տեղակայված դիրքերը, սակայն հետ շպրտվեցին՝ ունենալով 3600 սպանված և վիրավոր: Ըստ որոշ տեղեկությունների՝ ավստրիացիների կորուստները չգերազանցեց 200-ը[11]:

Կիարիի ճակատամարտից հետո ֆրանսիական բանակը տեղկայվեց Ուրագո - Կաստրեցատո գծում, որտեղ առանց որևէ ռազմական գործողություն կատարելու մնացին շուրջ 2 ամիս: Սննդամթերքի անբավարարությունը ստիպեց Վիլերուային նոյեմբերի 13-ի գիշերը ծածուկ կերպով անցնել Օլիո գետը, գտանլ դեպի Կրեմոնե և նախապատրաստվել ձմեռելուն: Չկարողանալով խանգարել ֆրանսիացիների նահանջին՝ Եվգենին շարժվեց Օլիո գետի հոսանքով ներքև և, տեղակայվելով Վիլերուայի ու Մանտույի բանակների միջև՝ նվաճեց այդ ամրոցը: Դրանից հետո Եվգենին նվաճեց Բորգոֆորտը, Օստիլիեն, Պոնտեմոլինան, Գվաստալն ու Միրանդոլան: Ապահովելով իրեն Մինչո և Պո գետերով և ունենալով առաջապահ դիրքեր Օլիոյում՝ նա պատրաստվեց ձմեռելուն[11]:

Գործողությունները Նիդերլանդներում

Իտալիայում տեղի ունեցող ռազմական գործողություններին զուգահեռ Նիդերլանդներում կատարվում էին պատերազմի նախապատրաստական ընդարձակ գործողություններ: Բրեդայի մոտ հավաքվում էին անգլո-հոլանդական զորքերը, որոնց հրամանատարությունը պետք է ստանձներգեներալ Մալբորոն: Հաշվի առնելով Նիդերլանդներում պտերազմի հաջողության կարևորությունը՝ ֆրանսիական գլխավոր հրամանատար է նշանակվում մարշալներից ամենափորձառուն՝ Բուֆլերը, ով ուներ 123 գումարտակ և 129 էսկադրոն (ընդհանուր 75 հազար մարդ): Բացի այդ, Մոզելի մոտ տեղակայված էր Տյալյարոյի 15-հազարանոց կորպուսը և նույնքան զորք գտնվում էր Իսպանական Նիդերլանդների կարևորագույն քաղաքներում (Նյուպորտ, Ուդենարդ, Շարլերուա, Նամյուր և այլն): Սակայն, այդ տարում այստեղ ռազմական գործողություններ տեղի չունեցան[11][7]:

Գործողությունները Ռեյնեում

Չհաշված Իտալիա և Հունգարիա ուղարկված զորքերին՝ պատերազմի առաջին տարում Գերմանիայում գտնվում էին մոտավորապես 50-ից 60 հազար զինվոր, որոնցից՝ Ռեյնեում մակգրաֆ Լյուդվիգ Վիլհելմի հրամանատարությամբ շուրջ 15 հազար հետևակ և 6,5 հազար հեծելազոր, իսկ ավստրիական ժառանգական տիրույթներում՝ մինչև 11 հազար հետևակ և 7 հազար հեծելազոր[11]:

Ռեյնեում ֆրանսիական բանակը, որը կազմված էր 62 գումարտակից և 100 էսկադրոնից (ընդհանուր 41 հազար զինվոր), սկզբնապես գտնվում էր մարշալ Վիերուայի հրամանատարության ներքո: Մինչև 16 գումարտակ (8 հազար զինվոր) ցրված էին Էլզասի տարածքում: Նպատակադրվելով իր նպատակներին հասնել դիվանագիտական հարթությունում բանակցությունների միջոցով և հրամայելով բոլոր ռազմաճակատներում խստորեն սահմանափակվել պաշտպանական գործողություններով՝ Լյուդովիկ XIV-ը իրեն զրկեց նախաձեռնողականության բոլոր առավելություններից[11]:

Գործողությունները ծովում

Եվրոպական ռազմական թատերաբեմում ծովային գործողությունները կենտրոնացված էին Իսպանիայի ու Իտալիայի ափերի մոտ, ընդ որում, դրանք սերտորեն կապված էին ցամաքում կատարվող ռազմական գործողությունների հետ: Նավերի նախապատրաստումն ու տեղաշարժերը (մոբիլիզացիա և ռազմավարական տեղակայում) սկսվել էին դեռևս 1701 թվականին: Հոլանդիան տրամադրել էր 24 գծանավ, բայց դրանց մի մասը, ինչպես նաև մեծ թվով ֆրեգատներ տեղակայել էր իր ափերի մոոտ, որպեսզի պաշտպանի անցուղիները, քանի որ մտավախություն ուներ, որ ֆրանսիացիները կներխուժեն Նիդերլանդներ: Դրանցում գտնվում էին գեներալ Մալբորոյի հրամանատարությամբ գործող շուրջ 10 հազարանոց անգլիական զորքեր: Գծանավերի մեծ մասը ադմիրալ Ալմոնդի հրամանատարությամբ միացան անգլիական նավատորմին, որը դեռևս ապրիլին արդեն սկսել էր հավաքվել Պորտսմուտեյում ադմիրալ Ռուկի հրամանատարությամբ: Միասնական նավատորմի ստեղծումով ճնշում գործադրվեց Իսպանիայի նկատմամբ՝ վերջինի ափերին նվաճելով ապահով ռազմաբազաներ: Այդ քայլի նպատակն այն էր, որ թույլ չտրվեր ֆրանսիական ծովային ուժերին միավորվել Տուլոնում և Բրեստում, ինչպես նաև ռազմաբազաներ ստեղծել իսպանական նավահանգիստներում: Լյուդովիկը պահանջեց իսպանական կառավարությունից ամրացնել և սնուցել Կադիսը, Ջիբրալթարը և Պորտ Մագոնը[11][7]:

Միևնույն ժամանակ, օգոստոսին ֆրանսիացիները ադմիրալներ Կետլոնգոնի ու Շատո Ռենոյի հրամանատարությամբ Բրեստից երկու ջոկատ ուղարկեցին Վեստ Ինդիա, որպեսզի զորքերով համալրեն գաղութն և այնտեղից տեղափոխեն «արծաթյա նավատորմ», որի՝ Հարավային Ամերիկայից ժամանումից կախված էր Իսպանիայի՝ պատերազմ վարելու նյութական միջոցների բերելը: Անգլիացիները, իրենց հերթին, որոշել էին շրջափակեն այդ նավատորմը: Կետլոգոնայից դուրս գալու մասին լուր ստանալուց անմիջապես հետո ադմիրալ Ռուկին հրամայվեց հետևել Բրեստին, բայց նա մոտեցավ միայն այն ժամանակ, երբ Շատո Ռենոն արդեն նավարկել էր: Այդ ժամանակ Ռուկը իսպանական ափերի մոտ փոխադմիրալ Բենբոյի հրամանատարությամբ առանձնացրեց էսկադրա (25 անգլիական և 10 հոլանդական նավեր), որպեսզի ճանապարհին գրավի «արծաթյա նավատորմը»: Դրանից հետո Բենբոյը անգլիական 10 նավերով պետք է նավարկեդեպի Վեստ Ինդիա, որպեսզի աջակցի գաղութարարների գործողությանը, իսկ մնացած նավերը ուղարկել Պորտսմուտ, որտեղ Ռուկը ուղևորվելու էր[11]:

Հոկտեմբերի 10-ին Բենբոյը ժամանեց Ազորյան կղզիներ, որտեղ նրան հայտնեցին, որ «արծաթյա նավատորմն» արդեն հասել էր Կադիս: Այդ էր պատճառը, որ նա իր նավատորմն ուղարկեց Անգլիա, իսկ ինքքը 10 նավերի ուղեկցությամբ նոյեմբերի 13-ին ժամանեց Բարբադոս կղզի: Որոշ ժամանակ անց պարզվեց, որ լուրը կեղծ էր: «Արծաթյա նավատորմը» նույնիսկ ծով դուրս չէր եկել, քանի որ գալեոնները դեռևս պատրաստ չէին, իսկ իսպանացիները Կետլոգանի ջոկատը համարեցին չափազանց թույլ, որպեսզի պաշտպանի «արծաթյա նավատորմը», ինչի պատճառով 1702 թվականի փետրվարին Կետլոգանը վերադարձավ Բրեստ[11]:

Շատո Ռենոյի ջոկատը, որը կազմված էր 10 նավերից, Բրեստից սկզբում մեկնեց Լիսաբոն, որպեսզիճնշում գործադրի Պորտուգալիայի նկատմամբ, ում հավատարմությունը Իսպանիայի հետ միությանը արդեն այդ ժամանակ կասկածելի էր թվում: Հոկտեմբերի վերջին այնտեղից նա գնաց Կադիս: Այստեղ Շատո Ռենոյի ջոկատը հանդիպեց կոմս Դը Էստրեի հրամանատարությամբ գործող 20 գծային նավերից կազմված ֆրանսիական էսկադրոնին: Այն դեռևս մայիսին այստեղ էր ժամանել Տուլոնից: Բենբոյի էսկադրիայի ժամանման մասին լուր ստանալուց հետո Շատո Ռենոյը 14 նավերով ուղևորվեց «արծաթյա նավատորմի» հետևից, իսկ Դը Էստրեն չափազանց թույլ էր, որպեսզի Բենբոյի դեմ ուղղված գործողություններ իրականացնի: Նա լքեց Կադիսը՝ վերցնելով իսպանական զորքեր, որոնց պետք է տեղափոխեր Նեապոլ և Սիցիլիա: Առաջադրանքը կատարելուց հետո վերադարձավ Տուլոն: Շատո Ռենոյը ժամանեց Սանտա Կրուզ և 1702 թվականի մարտին «արծաթյա նավատորմի» հետ միասին Հավանայով շարժվեց դեպի Եվրոպա[11]:

1702 թվականի արշավ

1702 թվականի գարնանը Անգլիան Պորտուգալիա ուղարկեց էսկադրա և Պեդրո II թագավորին ստիպեց չեղյալ համարել ֆրանսիացիների հետ պայմանագիրը: 1702 թվականի հոկտեմբերի 22-ին անգլիական 30 և հոլանդական 20 նավերով հրամանատար ադմիրալ Ջորջ Ռուկը քանդեցին գերաններից պատրաստված պատնեշը, ներխուժեցին Վիգոյի ծովախորշ և ափ իջեցրեցին 4 հազար զինվորից բաղկացած դեսնտ: Վիգոյի ծոցի ճակատամարտում անգլո-հոլանդականուժերը խորտակեցին «արծաթյա նավատորմի» մի մասը, որը Ամերիկայի իսպանական տիրույթներից արծաթ էր տեղափոխում: Արծաթի մի մասը բռնագրավվում է, իսկ մյուս մասը նավերի հետ միասին խորտակվում[11]:

Վիգոյի ծոցի ճակատամարտի ժամանակ անգլիացիներն ու հոլանդացիները ոչնչացրեցին իսպանական նավատորմը, որը տեղափոխում էր մոտավորապես մեկ միլիոն ֆունտ ստերլինգ արժեքով արծաթ

1702 թվականին արքայազն Եվգենի Սավոյացին շարունակում էր գործել Հյուսիսային Իտալիայում, որտեղ ֆրանսիացիներին ղեկավարում էր դուքս դե Նյուվիլը, ում արքայազնը փետրվարի 1-ին տեղի ունեցած Կրեմոնայի ճակատամարտում հաղթեց և գերի վերցրեց: Վիլրուան նկատվեց դուքս դե Վանդոմի կողմից, ով, չնայած Լուցարայի մոտ տեղի ունեցած օգոստոսյան հաջող ճակատամարտին և թվային առավելության առկայության, ցույց տվեց իր անկարողությունը Իտալիայից Եվգենի Սավոյացուն հեռացնելու գործում[11][8]:

Միևնույն ժամանակ, 1702 թվականի հունիսին դուքս Մալբորոն ափ է դուրս գալիս Ֆլանդրիայում: Մարտեր են սկսվում Նիդերլաներներում և Ստորին Ռեյնեյում: Մալբորոն անգլիական, հոլանդական և գերմանական միացյալ ուժերն առաջնորդեց դեպի Իսպանիայի հյուսիսային տիրույթներ և գրավեց մի քանի կարևորագույն ամրոցներ, որոնց թվում էին Լիեժը: Հռենոսի վրա կայսերական բանակը մակգրաֆ Լյուդվիգ Վիլհելմի ղեկավարությամբ սեպտեմբերին գրավեց Լանդաուն, սակայն Էլզաս նկատմամբ վտանգը նվազեց միայն Ֆրանսիայի կողմից Բավարիայի կուրֆուրության կուրֆուր Մաքսիմիլիան II-ի՝ պատերազմի մեջ մտնելուց հետո: Լյուդվիգը ստիպված էր նահանջել Հռենոս գետով, որտեղ հոկտեմբերին նրան ճակատամարտում ջախջախեց մարշալ դե Վիլարի իրամանատարությամբ գործող ֆրանսիական բանակը[11][7]:

Գործողություններն Իտալիայում

1702 թվականի սկզբին ավստրիական զորքերը (50 հազար զինվոր) ձմեռում էին Օլիո գետի բարձրունքում, Օստիանո շրջանում, Լովելերայում, Միրանդոլայում և Կստիլոնեում[11]:

Ֆրանսիացիները կանգնած էին Օլիո գետից արևմուտք (գլխավոր հենակետը Կրեմոնա քաղաքն էր) և Տեսեյի 6-հազարանոց զորքը՝ Մանտույում: Վիլերուայի ուժերը հաշվվում էին մինչև 75 հազար: Հույսով լինելով, որ իրեն ուղարկված համալրումը կժամանի ավելի շուտ, քան արքայազն Եվգենին էր կարծում՝ մարշալը ցանկանում էր արքայազնին ստիպել հանել Մանտույի պաշարումն ու Տեսեյի ջոկատով համալրված հեռացնել Մինչիո գետի մյուս ափը: Սակայն, Եվգենին որոշեց դեռևս հակառակորդի համալրման գալը նվաճել Կրեմոնան՝ զորքերն այնտեղ մտցնելով ամրոցի խրամատից դեպի ավստրիացիների համախոհ աբբա Կոզոլիի գինեպահեստ տանող ստորգետնյա անցուղիով[11]:

Փետրվարի 1-ին առավոտյան ժամը 7-ին 600 զինվոր, ովքեր հավաքվել էին աբբայի տան բակում, շարժվեցին դեպի քաղաք: Նրանք իրենց վերահսկողության ներքո վերցրեցին դարպասները, սպանեցին դիրքապահներին, նվաճեցին գլխավոր հրապարակը և գերևարեցին մարշալ Վիլերուային: Սակայն այդքանով ավարտվեց կայսերականների հաջողությունները: Վիլերուային փոխարինած գեներալ Ռեվալը հավաքեց զորքերն ու ստիպեց ավստրիացիներին հեռանալ քաղաքից[11]:

Փետրվարի 18-ին ժամանեց ֆրանսիական բանակի նոր զորահրամանատարը՝ դուքս Վանդոմը, ով որոշեց Պո գեետի հարավային ափով հարձակման անցնել և այնուհետև ձեռնարկել ռազմական գործողություններ ուղղված Մանտուի ապաշրջափակմանը: Մարտի 18-ին նա հասավ Նուրա գետին, սակայն Պո գետի աջ ափին առկա սննդամթերքի հետ կապված դժվարությունները դանդաղեցրեց տեղաշարժն ու ստիպեց ֆրանսիացիներին անցնել ձախ ափ[11]:

Իր հերթին արքայազն Եվգենի Սավոյացին, ստանալով ֆրանսիացիների հարձակման մասին լուր, հրամայեց հանել Մանտույի պաշարումը և գլխավոր ուժերը (24 հազար զինծառայող) կենտրոնացնել Կուրտատոնե - Բորգոֆորտե գծում: Այդ ժամանակ, Վանդոմը անցավ Պո գետն ու ուղևորվեց դեպի Պրալբոյնոո և մայիսի 23-ին հասավ Մինչիո, վերցրեց Ռիվալտն ու Գոյիտոն և ստիպեց կայսերականներին հեռանալ Մինչիո գետի մբողջ ձախ ափից: Հունիսի 1-ին Վանդոմը նվաճեց Կաստիլոնեն, ինչից հետո արքայազն Եվգենիայի և ռազմաբազայի միջև հաղորդակցությունը մեծ վտանգի տակ դրվեց[11][8]:

Այնուհետև Վանդոմը որոշեց զորքերի մի մասը պահել Ռիվալտում, իսկ մյուս մասի հետ անցնել Պո գետը և շարժվել դեպի Բորգոֆտ: Հուլիսի 8-ին նա, թողնելով Վոդեմոնի հրամանատարությամբ գործող 33-հազարանոց զորք, 38-հազարանոց զորքով ուղևորվեց Պո գետի աջ ափ և հուլիսի 25-ին հասավ Էնցա գետ[11]:

Վանդոմի առաջխաղացման մասին լուր ստանալուց հետո արքայազն Եվգենին կարգադրեց Բորգֆորտում 6 հազար հոգու համար նախապատրաստել պաշտպանական ու ամրաշինական բնագծեր, իսկ գեներալ Վիսկոնտի 3 հեծելազորային գնդերին հրամայեց շարժվել դեպի Բրեսչելո և հետևել Էնցա գետի հակառակ ափի գծին: Նա նաև կարգադրեց Սեն Վիտորիի մոտ նույնպես կառուցել պաշտպանական ու ամրաշինական բնագծեր, որտեղ ֆրանսիացիների մոտենալուց հետո տեղափոխվեց զորքի իր հատվ ածը[11]:

Վանդոմը որոշեց գրոհել Վիսկոնտին Սեն Վիտորիի մոտ: Հանկարծակիի եկած Վիսկոնտի ջոկատը փորձեց դիմադրություն ցույց տալ, բայց շպրտվեց դեպի Գվաստալե՝ ունենալով 600 սպանված և վիրավոր, 400 գերևարված: Ֆրանսիացիները կորցրեցին շուրջ 200 մարդ[11]:

Հուլիսի 28-ին Վանդոմը դուրս եկավ Սեն Վիտորիից և շարժվեց դեպի Նովելարու: Ռեդջիոյի, Կարպիի, Մոդենայի և Կորեդջիոյի պաշտպանության համար տրամադրեց ոչ մեծ ջոկատ և, հույս ունենալով իր կողմը ներգրավել Վոդեմոնի զորքերի մի մասը (ովքեր այդ ժամանակ նվաճել էին Մոնտանարոն և Կուրտատոնեն), շարունակել Բորգոֆորտի ուղղությամբ առաջխաղացումը[11]:

Օգոստոսի 1-ի գիշերը ավսստրիացիները Պո գետով անցում կատարեցին և շարժվեցին դեպի Սոլետո: Օգոստոսի 14-ին, Վոդեմոնից ստանալով 7 հազար համալրում, Վանդոմի բանակը (մինչև 30 հազար՝ 49 գումարտակ և 103 էսկադրոն) ուղևորվեց դեպի Լուցար, որտեղ և հասավ օգոստոսի 15-ի առավոտյան ժամը 8-ին: Իր հերթին արքայազն Եվգենին, ստանալով ֆրանսիացիների հարձակման մասին տեղեկությունը, ժամը 10-ին Սոլետոյից շարժվեց դեպի Լուցար (25 հազար՝ 38 գումարտակ, 80 էսկադրոն և 57 հրանթոթ): Երկու բանակների հանդիպումը ամբողջ օրը շարունակված արյունահեղ մարտի սկիզբ դրեց: Միայն գիշերվա մթությունն ու զորքեի հոգնածությունը թույլ չտվեցին շարունակել ճակատամարտը, որի ժամանակ հաղթողը չորոշվեց: Ավստրիացիներն ունեցան 2700 սպանված և վիրավոր, իսկ ֆրանսիացիները՝ շուրջ 3000[11]:

Հետագայում ռազմական գործողությունները ռազմադաշտում չվերսկսվեցին, և միայն նոյեմբերի սկզբին Վանդոմը որոշեց շրջանցել Եվգենիի բանակի ձախ թևը: Նոյեմբերի 5-ին ֆրանսիացիները շարժվեցին Ռեդջիոլոյի ուղղությամբ: Նոյեմբերի 7-ին Վանդոմը Բանդանելոյի մոտ գրավեց կամուրջը և ճամբար տեղադրեց: Եզրակացնելով, որ Վանդոմը մտադրված է Սեկիա և Պանարո գետերի շրջանում ձմեռել, Եվգենին հեծելազորի չորս գունդ ուղարկեց դեպի Սեկիայի աջ ափ, որպեսզի ձգձգվի ֆրանսիացիների գետանցումը մինչև գլխավոր ուժերի ժամանումը: Վանդոմը ռիսկի չդիմեց և չգրոհեց կայսերականների ամուր դիրքերը և նոյեմբերի 13-ին ձմեռելու նպատակով գնաց դեպի Ֆաբրիկո: Նրա օրինակին հետևեց նաև արքայազն Եվգենին: Նոյեմբերի 14-ին Վանդոմը նվաճեց Բորգոֆորտեն, իսկ դեկտեմբերին ընկավ Գովերնոլոն[11]:

Գործողությունները Նիդերլանդներում

Նիդերլանդներում 1702 թվականին ռազմարշավը սկսվեց Դյուսելդորֆի մոտակայքում գտնվող Կայզերսվերտ քաղաքի պաշարումով, որտեղ փակվեց Բլենվիլի 5-հազարանոց ֆրանսիական կայազորը: Ապրիլի 18-ին դուքս Նասաուացու անգլո-հոլանդալան19-հազարանոց բանակը պաշարեց քաղաքը, որը հունիսի 15-ին հանձնվեց: Բայց դեռևս մինչ այդ՜ հունիսի 11-ին, մարշալ Բուֆլերին 25-հազարանոց զորքով (36 գումարտակ և 58 էսկադրոն) հաջողվեց Նիմվեգենի մոտ հաղթել գեներալ Գինսկելյայի 23-հազարանոց բանակին (27 գումարտակ և 61 էսկադրոն): Հոլանդացիները ունեցան 400 սպանված ու վիրավոր և 300 գերևարված: Ֆրանսիացիները կորցրեցին մինչև 200 մարդ:

Սեպտեմբերի 11-ին դուքս Նասաուացին 30-հազարանոց զորքով պաշարեց Վենլոն: Քաղաքը պաշտպանում էր դե Լաբադի 4-հազարանոց ֆրանսիական կայազորը: Սեպտեմբերի 23-ին Նասաուացին բերդաքաղաքին ստիպեց հանձնվել:

Սեպտեմբերի 29-ին պաշարվում է Ռուրմոնդը, որը հոկտեմբերի 7-ին կապիտուլացիայի է ենթարկվում:

Դեպի Էլզաս ու Լանդաու ջոկատների ուղարկումից թուլացած Բուֆլերը չկարողացավ ձեռնարկել որևէ վճռական գործողություն և, ճամբար տեղակայելով Տոնգրեյում, մանրակրկիտ կերպով փորձում էր պաշարման վտանգի մեջ գտնվող Լյուտիխը: Մարշալը պետք է ուրախ լիներ այն հանգամանքով, որ կարողացավ քաղաք մտցնել 8-հազարանոց կայազոր և այնուհետև, քաղաքին Մալբորոյի հրամանատարությամբ գործող 40-հազարանոց թշնամական բանակի մոտենալուցխուսափել կռվից, հոկտեմբերի 17-ին հեռանալով Ժանարենա: Լյուտիխը հանձնվեց, իսկ նոյեմբերի 23-ին բոլոր զորքերը ցրվել էին իրենց ձմեռանոցները[7]:

Այդպիսով, 1702 թվականի գործողությունները Նիդերլանդներում չունեցան վճռորոշ բնույթ և սահմանափակվեցին ամրոցային պատերազմով:

Գործողությունները Հռենոսում

Էլզասում և Բավարիայում 1702 թվականի ռազմական գոործողությունները սկսվեցին ապրիլի 27-ին մակգրաֆ Լյուդվիգ Բադենացու 46-հազարանոց զորքի (32 հետևակ և 14 հեծելազոր)՝ Մայնցի ու Շպերի միջև Հռենոսի անցումով և Ֆրանկենտալում ճամբար տեղադրելով, որտեղ նա նախապատրաստվում էր Լանդաուի պաշարմանը:

Իտալիայից կանչված և Ստրասբուրգում տեղակայված մարշալ Կատինը փորձում էր օգնություն ցուցաբերել 5-հազարանոց կայազորին, բայց, թվային առումով լինելով թույլ, չկարողացավ հաջողություն գրանցել: Հունիսի 18-ին կայսերականները ամուր կերպով շրջապատեցին Լանդաուն, որը դիմադրեց մինչև սեպտեմբերի 9-ը: Ֆրանսիացիները ունեցան 1700 սպանված և վիրավոր, իսկ մնացածը Ստրասբուրգ մեկնելու թույլտվություն ստացան:

Նույն օրը բավարական կուրֆուրը 25-հազարանոց զորքով նվաճեց Ուլմը և, այնտեղ թողնելով 4 հազար զինվորից կազմված կայազոր, գեներալ կոմս դԱրկոյին 10-հզարանոց զորքով ուղարկեց Շվարցվալդի լեռներ, որպեսզի կապ հաստատի Վիլարի բանակի հետ, որը Կատինի զորքերի համալրման ու ուժեղացման նպատակով ուղարկվել էր Լյուդովիկ XIV-ի կողմից: Արկոն նվաճեց Կիրխբախը, Բիբերհամը, Մեմինգենը, Աուգսբուրգը և Օֆենգաուզենը: Տեղեկանալով բավարացիների տեղաշարժի մասին՝ մակգրաֆը որոշեց նրանց խանգարել միանալ Վիլարին, ինչի համար սեպտեմբերի 22-ին անցավ Ստրասբուրգի մոտ Հռենոսը, զբաղեցրեց լեռնային բոլոր անցուղիներն ու կանգնեց դաշնակիցների միացման ճանապարհին: Լյուդվիկ Բադենացու որոշումը ճիշտ էր, սակայն նա պետք է չդանդաղեցներ գրոհն ու մինչև ֆրանսիացիների գալը ջախջախեր կուրֆուրին, այնուհետև հարձակվեր Վիլարի վրա: Սակայն, զգուշավոր մակգրաֆը սահմանափակվեց միայն Հագենաուն ու Բիշվեյլերը նվաճելով և ուժեղացրեց Շվարցվալդի լեռնային անցումների նկատմամբ հսկողությունը:

Սեպտեմբերի 24-ին Վիլարը 30 գումարտակներով, 40 էսկադրոններով և 33 հրանոթով, Գյունինգենյան լեռնանցքով շրջանցելով, հասցրեց հասնել Գյունինգեն, որտեղ նախաձեռնեց կամրջի շինարարություն, որն ավարտվեց հոկտեմբերին: Հաշվի առնելով հակառակորդի գործողությունները՝ հոկտեմբերի 2-ին մարշալն անցավ Հռենոսի աջ ափ (ռազմական հնարք, որը այն ժամանակներում բարձր էր գնահատվում և համարվում էր իսպանական ժառանգության համար մղվող պատերազմի կարևոր դրվագներից մեկը) և որոշեց գրոհել կայսերականներին: Նա նրանց շրջանցեց Վիլցով և հետո ձեռք մեկնեց բավարացիներին, որոնց հետ միավորմանը քաղաքական նկատառումներից ելնելով հատկապես պնդում էր ֆրանսիական թագավորը:

Մարտավարական տեղաշարժերից ու շրջանցման գործողություններից հետո հոկտեմբերի 14-ին Ֆրիլանգենի մոտ նա գրոհեց մակգրաֆին: Ֆրանսիացիներն իրենց շարքերում ունեին 17 հազար, իսկ կայսերականները՝ 14 հազար զինվոր: Երկու ժամ տևած ճակատամարտը բավականին կատաղի էր: Այնուամենա Ֆրիդլինգենի բարձրունքների խրամատների գրավումն ու կիրասիրի փառահեղ գրոհը վճռեցին պատերազմի ելքը հօգուտ ֆրանսիացիների, ովքեր ունեցան 2,5 հազար սպանված և վիրավոր: Կայսերականների կոորուստները կազմում էին 2 հազար: Մակգրաֆ Լյուդվիգը նահանջեց դեպի Շտաուֆեն, որտեղ միավորվեց համալրման եկածների հետ:

Հոկտեմբերի 15-ին Ֆրիդլինգենի հանձնումից հետո թշնամական բանակները մեկնեցին ձմեռելու համար նախատեսված ճամբարներ:

Գործողությունները ծովում

Ռազմական գործողությունների ձգձգումը կապված էր 1702 թվականի մարտի 8-ին անգլիական թագավոր Վիլհելմ III Օրանացու մահվան հետ: Միայն 1702 թվականի հունիսի վերջին Պորտսմուտում կենտրոնացվեց 30 անգլիական և 20 հոլանդական գային նավեր, 13 ֆրեգատ, 9 հրկիզանավ, 8 հրասանդային նավ և շուրջ 100 նավ, որտեղ տեղակայված էր 9000 անգլիական և 4000 հոլանդական զորք: Ենթադրվում էր նվաճել Կադիսը, որպեսզի Միջերկրական ծովում արշավանքներ իրականացնելու, Տուլոնի ու Բրեստի միջև հաղորդակցության վերացման, ֆրանսիական ու իսպանական ծովային առևտրի դեմ գործողություններկատարելու և Միջերկրական ծովում առևտրային ուղիների պաշտպանության համար այնտեղ ստեղծվեր ռազմաբազա: Արշավանքի ղեկավարումը հանձնարարվում է ադմիրալ Ռուկին, իսկ հոլանդական էսկադրոնը ղեկավարում էր ադմիրալ Ալմոնդը: Բրեստի պաշարման և առևտրի պաշտպանության համար պետք է մնար ադմիրալ Շովելի ղեկավարած 30 նավերից կազմված անգլիական էսկադրոնը, իսկ հոլանդական ափերի մոտ՝ փոխադմիրալ Էվերտսենի ղեկավարած 15 նավերից կազմված հոլանդական էսկադրոնը:

Միայն օգոստոսի 1-ին Ռուկը մտավ Պորտսմուտ: Նա Վեստ Ինդիայում գտնվող Բենբոյից արդեն ստացել էր հաղորդագրություն այն մասին, որ Շատո Ռենոն մարտին դուրս է եկել «արծաթյա նավատորմով»: Այդ իսկ պատճառով Կադիսը նվաճելուց հետո նա պետք է վերադառնար հյուսիս, որպեսզի սպասեր Շատո Ռենոյին իսպանական հյուսիսային ափի մոտ, իսկ Շովելին հրամայվեց պաշտպանել նրան ֆրանսիական ափերի մոտ: Առավել հավանական էր թվում, որ Շատո Ռենոն «արծաթյա նավատորմը» կբերի ֆրանսիական նավահանգիստներից մեկը:

Վիրավոր ադմիրալ Բենբաուն շարունակում է ղեկավարել ճակատամարտը

Օգոստոսի 23-ին Ռուկը հայտնվեց Կադիսի դիմաց, բայց այն նվաճելու փորձն ավարտվեց լիակատար ձախողմամբ: Հոկտեմբերի 1-ին ռազմական արշավախումբը մտավ Լագուշ, որտեղ նավերը լցվեցին ջրով, և 6 գծային նավեր 3000-անոց զորքով ուղարկվեցին Վեստ Ինդիա, որպեսզի ուժեղացնեն ադմիրալ Բենբոյի ջոկատը: Արշավախումբը շարժվեց դեպի Անգլիա՝ առաջ շարժվելով ափի երկայնքով շատ դանդաղ, քանի որ շարժմանը հակառակ ուժեղ քամի էր փչում:

Միևնույն ժամանակ Բենբոյը օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 4-ը կոլումբիական ափերի մոտ անցկացրեց կարճատև մարտ ֆրանսիական էսկադրոնի հետ, որը ղեկավարում էր Դյուկասը: Բենբոյը հետապնդեց և կատաղի կերպով գրոհեց ֆրանսիական էսկադրոնը, բայց գրոհելու վերաբերյալ նրա կապիտանների մեծ մասի մերժումը Դյուկասին հնարավորություն տվեց փրկվել: Բախումների ժամանակ Բենբոյը վնասեց ոտքը և երկու ամիս անց հիվանդությունից մահացավ: Նրա երկու կապիտաններ մեղադրվեցին վախկոտության մեջ և կախաղան բարձրացվեցին[12][13][14][15]:

Սեպտեմբերի 27-ին Շատո Ռենոն «արծաթյա նավատորմի» հետ միասին ճիշտ ժամանակին ժամանեց Վիգո, քանի որ ադմիրալ Շովելը հրաման ստացել էր Բրեստից տեղափոխվել Ֆինիստերե հրվանդան: Լիսաբոնում անգլիական դեսպանորդի միջոցով «արծաթյա նավատորմի» գտնվելու մասին տեղեկությունը հասավ Ռուկին, և նա որոշեց այն գրավել: Հոկտեմբերի 23-ին նա կազմակերպեց արշավանք, որի շրջանակներում ոչնչացրեց Շատո Ռենոյի էսկադրոնը և գրավեց «արծաթյա նավատորմի» մեծ մասը: Այդ քայլը դաշնակիցների համար մեծ ու կարևոր հաջողություն էր, ինչին ֆրանսիացիները ի վիճակի չէին խոչընդոտել, քանի որ չէին կարողանում հավաքել բավարար ուժեց գծային նավատորմ, որպեսզի պայքարի մեջ մտնեն դաշնակիցների հետ բաց ծովում: Ֆրանսիական նավատորմը կրկին բաժանվեց ոչ մեծ ջոկատների, որոնք գտնվում էին տարբեր նավահանգիստներում, ընդ որում, նրանց գլխավոր խնդիրը հակառակորդի առևտրային ուղիների վրա հարձակվելն էր: Եթե այդ փոքր նավախմբերը կենտրոնացվեր մի վայրում, ապա դրանք, հատկապես 1702 թվականին, երբ դաշնակիցները գործում էր ծայրահեղ դանդաղ, պահել Անգլիական ջրանցքում կամ Միջերկրական ծովում, բայց դա չէր մտնում ծովային մարտի վարման ֆրանսիական պլաններում: Այդ ամենի հետևանքով կորցրեցին 14 գծային նավ և հսկայական միջոցներ, որոնց վրա էր դրված պատերազմը շարունակելու հույսը: Արդեն 1703 թվականին դաշնակիցների էսկադրոնները մտան Միջերկրական ծով:

1703 թվականի արշավանք

Կամիլ դե Տալար

1703 թվականին Մալբորոն գրավեց Բոնը և Քյոլնի կուրֆուրին ստիպեց փախչել, բայց նրան չհաջողվեց վերցնել Անտվերպենը, իսկ ֆրանսիացիները հաջողությամբ գործում էին Գերմանիայում: Միացյալ ֆրանկո-բավարական բանակը Վիլարի ու Մաքսիմիլիան Բավարացու հրամանատարությամբ ջախջախեց Բադենի մակգրաֆի ու Գերման Շտիրումի կայսերական բանակին, սակայն բավարական կուրֆուրի վախկոտությունը հնարավորություն չտվեց իրագործել առաջխաղացումը դեպի Վիեննա, ինչը հանգեցրեց Վիլերի ազատման: Հարավային Գերմանիայում ֆրանսիական հաղթանակները շարունակվեցին նաև Վիլերին փոխարինող Կամիլ դե Տալարի օրոք: Ֆրանսիական հրամանատարությունը մեծ պլաններ էր կազմում, այդ թվում նաև՝ հաջորդ տարի Ֆրանսիայի ու Բավարիայի միացյալ ուժերի կողմից ավստրիական մայրաքաղաքի գրավումը[7][16][17]:

1703 թվականի մայիսին Հունգարիայում սկսվեց համազգային ապստամբություն, որի ղեկավարումը հունիսին ստանձնեց տրանսիլվանյան իշխանների ժառանգ, ազնվական Ֆերենց Ռակոցի II-ը: Մինչև տարվա վերջ ապստամբությունը տարածվեց ամբողջ Հունգարական թագավորությունում և ավստրիական խոշոր ուժերը շեղեց դեպի արևելք: Սակայն 1703 թվականի մայիսին հակաֆրանսիական դաշինքի կողմն անցավ Պորտուգալիան, իսկ սեպտեմբերին ամբողջովին հակառակ դիրք զբաղեցրեց Սավոյան: Միևնույն ժամանակ Անգլիան, որը նախկինում հետևում էր գահին բարձրանալու Ֆիլիպի փորձերին, այժմ որոշեց, որ իր կոմերցիոն շահերը ապահովված կլինեն էրցհեերցոգ Կառլի կառավարման դեպքում:

Գործողություններն Իտալիայում

Իտալիայում նախորդ արշավը կայսերականների համար վերջացավ անհաջող, որոնց վերահսկողության ներքո նախկին բոլոր նվաճումներից մնացել էր միայն Միրանդոլան և բազայի հետ միակ ճանապարհը, որն անցնում էր Օստիլյայով ու Տրիենտով: Բացի այդ արքայազն Եվգենին արդեն չէր գտնվում ավստրիական զորքերի ղեկավարի դերում և ուղարկվել էր այլ ռազմական թատերաբեմ ընդդեմ Հունգարիայի: Նրան փոխարինման եկավ կոմս Շտարեմբերգը, ով ուներ ընդամենը 20-հազարանոց բանակ:Իրերի այդպիսի դասավորությունը Վանդոմի համար ստեղծել էր բավականին բարենպաստ իրավիճակ, ով բացի քաղաքներում ու ամրոցներում տեղակայվաած 10-հազարանոց, Բրեսչելոյում պաշարված 5-հազարանոց զորքերից ուներ 47-հազարանոց բանակ:

Չնայած ուժերի առավելությանը՝ Վանդոմը նախընտրեց միայն տակտիկական հնարքներ կատարել՝ այդպիսով նպաստելով հակառակորդին, ով ցանկանում էր ժամանակ շահեր: Հունիսի 8-ին 27-հազարանոց զորքով հարցակման է Օստիլիայի ուղղությամբ, սակայն Պո գետի վրա գտնվող մեծ ամբարտակի ճեղքման հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով Վանդոմը ստիպված էր նահանջել:

Մինչև հուլիսի 1-ը ֆրանսիացիները մատնված էին պարապուրդի: Այդ օրը Վանդոմը շարժվեց Մանտու, իսկ ֆրանսիական զորքերը տեղաբաշխվեցին Պո գետի աջ ափին՝ Բենդենտոյի ու Բանդանելոյի միջև: Մոդենան պահող Ալբերգոտի 7-հազարանոց ջոկատը փոխարինեց Բուոն Պորտոյին:

Միևնույն ժամանակ հունիսի 22-ին Բավարիայի կուրֆուրը նվաճեց Ինսբրուքը և ամրացավ Տիրոլում Այդ պատճառով Դեզենցանոյում թողնելով 8 գումարտակ և 7 էսկադրոն՝ մնացած ուժերով (30 գումարտակ և 70 էսկադրոն) Գարդա լճի երկու ափերով երկու շարասյունով Վանդոմը հուլիսի 20-ին գնաց բավարացիների հետ միանալու և հուլիսի 28-ին արդեն Տրիենտայի մոտ էր: Այդ ժամանակ Լյուդովիկ XIV-ի կողմից հրաման ստացվեց դադարեցնել շարժը դեպի Տիրոլ և հասնել դաշնակցին դավաճանած դուքս Վիկտոր Ամադեյ Սավոյացուն: Վանդոմը պետք է նրան հետ ուղարկեր և օգոստոսի 29-ին ժամանեց Բենեդետո:

Վանդոմի բացակայության պայմաններում հուլիսի 27-ին նրա եղբորը հանձնվեց Բրեսչելոն, ինչը երկար ժամանակ փորձում էր կանխել Շտարեմբերգը: Դուքս Սավոյացին ուներ 8 հազար հետևակ և 3,5 հազար հեծելազոր, որոնք բավարար ուժեր չէին, որպեսզի դիմադրեին ֆրանսիացիներին: Դրա հետևանքով պայքարի հաջողության հիմքում նա դնում էր Շտարեմբերգի հետ միացման վրա՝ փորձելով նրա հետ կապի մեջ մտնել Լիգուրյան Ալպերով կամ Պյաչենցույով: Վանդոմի մոտենալու պես նա մաքրեց Աստին և նահանջեց դեպի Վիլանովա: Նոյեմբերի 6-ին ֆրանսիացիները նվաճեցին Աստին, ինչից հետո Վանդոմը որոշեց իր զորքը նախապատրաստել ձմեռման և դեկտեմբերի 4-ին վերադարձավ Միլան:

Կոմս Շտարեմբերգը հենց այդ պահին էր սպասում, որպեսզի միավորվի Վիկտոր Ամադեյի հետ: Արհեստական տեղաշարժեր իրականացնելով Պո գետի աջ ափին՝ նա, չնայած միացմանը խոչընդոտելուն ուղղված Վանդոմի փորձերին, հասավ Նիցա դելա Պալիա, որտեղ միացավ սավոյացիներին: 1704 թվականի հունվարի 13-ին Վանդոմը, ով բաց էր թողել գրեթե երկու անգամ թույլ Շտարեմբերգին ջախջախելու հնարավորությունը, պետք է տեղակայվեր ձմեռային ճամբարում:

Գործողությունները Նիդերլանդներում

Նիդերլանդներում 1703 թվականի ռազմարշավի սկզբին ֆրանսիական բանակը (մինչև 105 հազար) տեղակայված էր Դյունկերխ — Գելդերն գծում: Դաշնակիցները համեմատաբար թույլ էին, իսկ անգլիացիների ու հոլանդացիների անհամաձայնությունը հնարավորություն չէր տալիս Մալբորոյին գործել վճռական[7]:

Ռազմական գոործողությունները սկսվեցին փետրվարի 9-ին հոլանդական գեներալ Լոտումային Ռայնսբերգի հանձնումով, ինչից հետո դաշնակիցների շուրջ 40-հազարանոց զորքերը Մալբորոյի հրամանատարությամբ ապրիլի 24-ին պաշարեցին Բոնը, իսկ մայիսի 15-ին պարտադրեցին հանձնվել: Բոնի պաշարումը պահում էր գեներալ Օվերկերկայի ջոկատը, որը տեղակայված էր Մաաս գետի երկայնքով՝ Լյուտիխի և Մաաստրիխի մոտակայքում: Անգլո-հոլանդական կորպուսի մեկ այլ գեներալ տեղակայվեց Շելդի գետաբերանում[7]:

Դեռևս նախքան մայիսի 9-ին Բոնի հանձնվելը մարշալ Վիլերուան դուրս եկավ Տիրլեմոնյան ճամբարից և հաջորդ օրը մոտեցավ Տոնգրին, որի կայազորը կազմված էր ընդամենը հոլանդական 2 գումարտակից: Օվերկերկը հասցրեց հավաքել Լանակենում (Մաստրիխտի մոտակայքում) մինչև 31-հազարանոց զորք, և երբ մայիսի 14-ի առավոտյան Վիլերուան իր 35-հազարանոց զորքով մոտեցավ Լանակենին, նա հանդիպեց թվային առումով գրեթե հավասար ուժեր ունեցող հակառակորդին, որը տեղակայված էր գրեթե անմատչելի դիրքում: Չփորձելով գրոհել Լանակենը՝ Վիլերուան հետ քաշվեց դեպի Տոնգրու:

Այդ ընթացքում ուղարկված համալրման շնորհիվ դաշնակիցների ուժերն ավելացան մինչև 82 հազարի՝ չհաշված կայազորերը: Մայիսի 25-ին Մալբորոն դուրս եկավ Մաստրիխտից որպեսզի ֆրանսիական բանակը բաժանի Անտվերպենի հետ կապից և այնուհետև ձեռնարկի այդ քաղաքի պաշարման փորձ: Սակայն դաշնակիցների միջև անհամաձայնությունը անգլիական գլխավոր հրամանատարին խանգարեցին գործել վճռական: Այդ իսկ պատճառով Անտվերպեն ուղևորվելու փոխարեն նա օգոստոսի 19-ին սկսեց Գյուիի ամրոցի պաշարումը, որի 6-հազարանոց կայազորը օգոստոսի 25-ին կապիտուլացիայի ենթարկվեց[7]:

Սեպտեմբերի 17-ին ընկավ Գելդերնը, որը պաշարված էր փետրվար ամսից, իսկ սեպտեմբերի 27-ին դաշնակիցները վերցրեցին Լիմբուրգը: Այդպիսով 1703 թվականի ռազմական գործողությունները Նիդերլանդներում ավարտվեցին:

Գործողությունները Հռենոսում

1703 թվականին Հռենոսում և Բավարիայում պատերազմն ընթանում էր հետևյալ նպատակներով՝ կայսերականները ցանկանում էին ոչնչացնել Մաքսիմիլիան Բավարացու ուժերը և գրավել նրա տիրույթները, իսկ Լյուդովիկ XIV-ը ցանկանում էր սատարել միակ դաշնակցին, ով աջակցել էր իրեն Գերմանիայում:  

Կյուրֆուրի բանակի թվաքանակը 52 հազար էր, բայց մոտավորապես դրա կեսը կայազորերն էին, որոնք ցրված էին ստորին Իննում, Ինգոլշտադում, Նեյմարկում և այլ վայրերում: Բավարացիների դեմ Դանուբի ձախ ափին կայսերական զորքերը տեղակայվել էին երկու խմբով: Կոմս Շտիրուման և կոմս Շլիկը 30-հազարանոց զորքով ընդդեմ Վիլարի 32-հազարանոց բանակի (49 գումարտակ և 77 էսկադրոն) տեղակայված էին Հռենոսի վերին հոսանքում: Բրիզախ -Ֆրեյբուրգ շրջանումգտնվում էր մակգրաֆ Լյուդվիկ Բադենացու 35-հազարանոց բանակը, իսկՄոզելում տեղակայված էր Տրեյրբախի պաշարումը պաշտպանող արքայազն Գեսենացու 9-հազարանոց ջոկատը:

Հունվարի սկզբին Տալարը 12 հազար զինվորով սկսեց ռազմական գործողութուններն ընդդեմ արքայազն Գասենացու՝ փետրվարի 24-ին վերջինին պարտադրելով հանել Տրեյրբախի պաշարումը: Նա մարտի 3-ին նվաճեց Վանդելեմը:

Գրեթե միաժամանակ Տալարի հետ ռազմական գործողություններ սկսեց նաև Վիլարը: Նրա զորքերը, որոնք ցրված էին Էլզասում և Ֆրանշ Կոնտեյում, աստիճանաբար հավաքվում էին Հռենոսի մոտ՝ Ալտեյնգեյմում, Նեյբուրգում և Գյունինգենում: Մարշալի գործողությունների ննպատակն էր շրջանցել և հանկարծակի հարձակվել մակգրաֆ Բադենացու ձմեռային ճամբարի վրա, ինչից հետո նա ենթադրում էր նվաճել Էյոլնը, շարժվել դեպի Բավարիա միավորվելու համար կուրֆուրության զորքերի հետ: Փետրվարի 12-ին նա սկսեց Կադերնի մոտով շարժվել դեպի Նեյբուրգ և, փոքրացնելով Բրիզախ - Ֆրեյբուրգ գիծը, փետրվարի 18-ին ժամանեց Ալտենգեյմ, իսկ փետրվարի 19-ին Կինցիգ, որտեղից ձեռնարկեց անսպասելի հարձակում կայսերականների ճամբարի վրա՝ նրանց ստիպելով նահանջել:

Դրանից հետո Վիլեմարը նվաճեց Օֆենբուրգը և փետրվարի 25-ին պաշարեց Քյոլնը, որի կայազորն ուներ ընդամենը 2,5 հազար զինվոր: Մարտի 9-ին բերդաքաղաքն ընկավ:

Այդ ընթացքում կուրֆուր Մաքսիմիլիանը սկսեց գործողությունները՝ օգտվելով Վիլմարի կողմից կայսերական զորքերի մի մասի ուշադրությունը շեղելուց, և փետրվարի 4-ին նվաճեց Նեյբուրգը, որը հանդիսանում էր ավստրիացիների միակ գետնանցումը Վերին Դանուբում: 12-հազարանոց զորքով, որոնք կենտրոնացել էին Բրաունաույում , նա մեկնեց դեպի Պասաու՝ ստորին Իննի ավազան, որտեղ Զիգխարդինգ բնակավայրի մոտ մարտի 11-ին գրոհեց Շլիկի 10-հազարանոց զորքը և ջախջջախեց այն: Կայսերականները ունեին 1200 սպանված և վիրավոր, իսկ բավարացիները՝ շուրջ 500:

Մարտի 28-ին Էմգոֆում Շտիրումի զորքերի նկատմամբ կուրֆուրի հաղթանակը կայսերականներին ստիպեց կրկին ուժերը կենտրոնացնել Դանուբի մոտ: Այդ ժամանակ՝ ապրիլի 18-ին Վիլարը 34-հազարանոց զորքով Ստրասբուրգի մոտ անցավ Հռենոսը, շարժվեց բավարացիների հետ միանալու և մայիսի 10-ին Ռիդլինգենի մոտ նրանց հետ կապի մեջ մտավ: Կուրֆուրի հետ անձննապես հանդիպման ժամանակ մարշալը նրան առաջարկեց միացյալ ուժերով (60 հազար) Դանուբի հովտով շարժվել ուղիղ դեպի Վիեննա, որը հունգարական ապստամբության կապակցությամբ մնացել էր գրեթե առանց զորք: Սկզբում Մաքսիմիլիանը համաձայնվեց, բայց հետո, զգուշանալով սեփական տիրույթներ կայսերականների մուտքով, հրաժարվեց:

Հունիսի 14-ին 24-հազարանոց բավարական բանակը սկսեց նահանջել դեպի Տիրոլ՝ հերթականությամբ նվաճելով Կուֆշտեյնը (հունիսի 18-ին), Ինսբրուքը (հունիսի 22-ին), Ռոտենբուրգը, Շարնիցը, Էրենբուրգը: Հունիսի 26-ին կուրֆուրը հասավ Միտենվալդին, որտեղ ճամբար տեղակայեց և մնաց մինչև օգոստոսի 21-ը՝ փորձելով կապ հաստատել Վանդոմի հետ, ում զորքերը դեռևս գտնվում էին Մանտուի մոտ: Օգոստոսի 21-ին, ստանալով դեպի Նեյբուրգ Շլիկի շարժման և Իննով նրա անցման մասին տեղեկություններ, Մաքսիմիլիանը հետ շրջվեց և վերադարձավ Մյունխեն: Քանի որ Վիլարը պայմանագրով պարտադրված էր պահել Բավարիան Լյուդվիգ Բավարացու և կոմս Շտիրումի հարձակումներից, չկարողացավ սկսել տեղաշարժը և շարունակել իր երկար ու աննպատակ մարտավարական հնարքներն ու երթերը:

Հունիսի 26-ին մակգրաֆի 40-հազարանոց բանակը կանգ առավ Լանգենաույում: Իր հերթին Վիլարն ամրացավ Դանուբի ձախ ափին՝ Դիլինգենի ու Լավինգենի միջև: Մակգրաֆը չվճռեց գրոհել ֆրանսիական բանակին այդ դիրքերից՝ նախընտրելով նվաճել այն մարտավարական հնարքների միջոցով: Այդ նպատակով նա 5-հազարանոց ջոկատ ուղարկեց Լատուրա՝ Իլերու գետ, որպեսզի ներխուժի Բավարիա: Նա ենթադրում էր, որ այդ քայլով կստիպի մարշալին Մաքսիմիլիանի տիրույթները պահպանելու համար անցնել Դանուբի աջ ափ, սակայն Վիլարը, կանխորոշելով հակառակորդի պլանը, չշարժվեց իր զբաղեցրած դիրքերից՝ միայն Լեգալի 4,5-հազարանոց ջոկատն ուղարկելով Օֆենգաուզեն: Հուլիսի 31-ի վաղ առավոտյան Մունդերկինգենի մոտ Լեգալը հարձակվեց Լատուրի զորքերի վրա պարտության մատնեց: Օգոստոսի 23-ին, ընդդեմ Վիլարի Դիլինգենում թողնելով Շտիրումայի 20-հազարանոց կորպուսը, փետրվարի 28-ին մակգրաֆը Դանուբն անցնելով ուղևորվեց դեպի Ուլմա, այնուհետև Իլեր, Մեմինգեմ, որտեղից էլ շարժվեց դեպի Աուգսբուգր: Մարշալը փորձեց կանգնեցնել կայսերականներին Աուսբուրգ ուղարկելով 20 գումարտակ և 44 էսկադրոն, բայց մակգրաֆը հասցրեց զգուշացնել ֆրանսիացիներին և, Լեխ գետի վրա պատրաստելով երկու կամուրջ ու Մյունխենի ուղղությամբ մեծաթիվ հեծելազորային խմբեր ուղարկելով, սեպտեմբերի 5-ին զբաղեցրեց այդ քաղաքը:

Ստանալով դեպի Աուգսբուրգ Մաքսիմիլիան Բավարացու բանակի շարժման մասին լուր և ցանկանալով իր կողմը գրավել Շտիրումին, մակգրաֆ Բադենացին վերջինին կարգադրություն ուղարկեց, որպեսզի իրեն միավորվելու նպատակով շարժվի իրեն ընդառաջ: Սեպտեմբերի 18-ին Շտիրումը դուրս եկավ Դիլինգենից և սեպտեմբերի 19-ին հասավ Շվենինգեն այն պահին, երբ կուրֆուրի զորքերը մոտենում էին Դոնաուվերտին, որտեղ և միացան Վիլարի հետ: Առանց կայազորերի դաշնակիցների ուժերը հասնում էին 30 հազարի այն դեպքում, երբ Շտիրումի ջոկատը կազմված էր ոչ ավել քան 18 հազար զինվորից: Սեպտեմբերի 19-ի երեկոյան թողնելով Դիլինգենսկյան ամրացված ճամբարում դը Ուսոնի ջոկատը՝ դաշնակիցները սկսեցին ընդհանրական առաջխաղացումը: Սեպտեմբերի 20-ին Հյոխշտադտի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ, որը սկսվեց Օբել Գլաուգեյմի Շտիրումի զորքերի վրա դը Ուսոնի հարձակմամբ: Ֆրանսիացիների գրոհն ավարտվեց անհաջողությամ: Շրջանցելով հակառակորդի հեծելազորը, իր դիմաց ունենալով իրեն գերազանցող ուժեր և Դանուբն անցնելու գործընթացով զբաղված Վիլերից չստանալով նորություններ՝ դը Ուսոնը նահանջեց իր ամրացված բնագիծ: Միայն առավոտյան ժամը 10-ին մարշալն ու կուրֆուրը եկան կռվի դաշտ:

Շրջանցելով կայսերականների բանակի ձախ թևը՝ դաշնակիցները հարձակվեցին նրանց վրա այնպես եռանդով, որ նրանք ապշտապ սկսեցին նահանջել դեպի Նորդլինգեն, և եթե դը Ուսոնը այդ պահին դուրս գար Դիլինգենսկյան ճամբարից ու կանգներ Շտիրումի նահանջի ճանապարհին, ապա կայսերականների պարտությունն էլ ավելի ամբողջական կլիներ: Նրանք ունեցան 4000 սպանված և վիրավոր, իսկ դաշնակիցները՝ ոչ ավել քան 1,5 հազար: Ջախջախված կայսերական բանակի մնացորդները նահանջեցին դեպի Նորդլինգեն, որտեղից կոմս Շտրիմունը հույս ուներ հասնել վերին Դանուբ և միանալ Աուգսբուրգում գտնվող մակգրաֆին:

Սեպտեմբերի 22-ին դաշնակիցները Դոնաուվերտով, Վերտինգենով, Բիբերբախով շարժվեցին այնտեղ և սեպտեմբերի 26-ին հասան Աուգսբուրգի մոտ գտնվող Գերստգոֆեն: Սակայն իրենց առջև տեսնելով ուժեղ, ամրացված դիրքեր և զգուշանալով Շվարցվալդով Շտիրումի տեղաշարժից՝ նրանք բավարարվեցին նրանով, որ Բավարիայի պաշտպանության համար Լեխում թողեցին 19-հազարանոց ջոկատ և Բիբերախով ու Բարգաույով ուղևորվեցին Վիլինգենի մոտ (8 հազար զինվոր)՝ Իլերա գետի ձախ ափ: Դրա մասին լուր ստանալով՝ Լյուդվիգ Բադենացին Աուգսբուրգում թողեց 6-հազարանոց կայազոր և սկսեց դեպի Իլեր առաջխաղացումը և նվաճեց Մեմինգենը, սակայն հետագայում հեռացավ դեպի Լեյտկիրխ: Մեմինգենում մարշալի ու կուրֆուրի միջև տարաձայունություններ առաջացան: Մարշալն առաջարկում էր հարձակվել մակգրաֆի վրա, քանի դեռ նա չի միացել Շտիրումի հետ, իսկա կուրֆուրը չէր համաձայնվում Վիլարի պլանի հետ՝ նախընտրելով ամրոցային պատերազմ: Նոյեմբերի 16-ին նա նվաճեց Կեմպտեյնը:

Քանի դեռ տեղի էին ունենում այս իրադարձությունները, հոկտեմբերի 13-ին Տալարը 26-հազարանոց զորքով պաշարեց Լանդաուն, որը պաշտպանում էին կոմս Ֆրիզենի 6 հազար կայսերականները: Նոյեմբերի 13-ին արքայազն Գեսենացին դուրս եկավ Շպեյրից և 24-հազարանոց զորքով ուղևորվեց Լանդաուին օգնության: Այդ ընթացքում Տալարը, որը միացել էր Պրակոնտալի ջոկատին և ունենալով 18 հազար մարդ, նոյեմբերի 14-ի երեկոյան շարժվեց դեպի հակառակորդն ու հաջորդ օրը Շպեյրբախ գետի մոտ հանդիպեց (բավարական Պֆալցում՝ Հռենոսի ձախ ափին): Արշավային շարասյունները չվերադասավորելով ռազմական կարգով և վախենալով բաց թողնել պահը՝ մարշալը առաջնորդեց գրոհն ու կայսերականներին պարտության մատնեց: Կայսերականները ունեցան 6 հազար սպանված ու վիրավոր, իսկ ֆրանսիացիները՝ 4 հազար:

1703 թվականի ռազմական գործողությունները Հռենոսում ավարտվեցին դեկտեմբերի 3-ից 16-ը Աուգսբուրգի պաշարումով և գրավումով, որի 6-հազարանոց կայազորը հանձնվեց Մաքսիմիլիան Բավարացուն:

Գործողությունները ծովում

1703 թվականի հուլիսի 12-ին 35 գծային նավերով Միջերկրական ծով ուղևորվեց ադմիրալ Շովելը այն դեպքում, երբ նավատորմի մյուս մասի գործողությունները այս տարի սահմանափակվում էին ֆրանսիական հյուսիսային ափերին հետևելով: Շովելը հրահանգ էր ստացել մինչև Մալթա ուղեկցել առևտրային նավերի քարավանը, հարաբերություններ հաստատել Աֆրիկայի հյուսիսային ափերի ծովահենների պետությունների հետ, որպեսզի ուղղորդի նրանց Ֆրանսիայի դեմ պատերազմել, ճնշում գործադրել Տոսկանայի ու Վենեցիայի վրա, ովքեր ուղղվում էին դեպի Ֆրանսիան, և ստիպել նրանց պահպանել չեզոքություն, ավստրիացիների համար ապահովել Ադրիատիկ ծովով ազատ հաղորդակցություն (անտեղ տեղակայվել էր ֆրանսիական ոչ մեծ ջոկատ, որը լրջորեն ճնշում էր ավստրիական զորքերի գործողությունները), Նեապոլում սատարել հաբսբուրգներին և եթե իրադրությունը հնարավորույթուն ընձեռի, ապա հարձակվել Կադիսի, Տուլոնի կամ այլ նավահանգիստների վրա, աշնանը Միջերկրական ծովից դեպի Անգլիա ուղեկցել առևտրային նավեր:

Շովելի մեկնման հետաձգումը տեղի ունեցավ հոլանդական 12 նավերի ուշ ժամանումով (հունիսի 25), որոնք պետք է ընդգրկվեին իր էսկադրոնի կազմի մեջ: Իր շուրջը Անգլիային ու Նիդերլանդներին միավորած Վիլհելմ III-ի մահից հետո հոլանդացիները, պատճառաբանելով գումարի բացակայությունը, սկսեցին խուսափել իրենց վրա վերցրած որոշակի պարտականություններից, որոնցով նրանք պետք է ապահովեին որոշակի թվով նավերի զինումը: Միջերկրական ծովի արշավանքի համար նրանք պետք է տրամադրեին 18 նավ, բայց ուղարկել էին 12-ը: Ջրանցումի էսկադրայի համար 1703 թվականին հոլանդացիները չէին ուղարկել ոչ մի նավ: Իրենց ափերի մոտ և Դյունկիրխենի դիմաց նրանք պահում էին երկու ջոկատ, որոնց ընդհանուր թիվը 22 նավ էր: Տարածայնություններ էին սկսվել նաև անգլիական ու հոլանդական ադմիրալների միջև այն բանի համար, որ անգլիացիները հոլանդացիներին քամահրանքով էին վերաբերում:

Շովելը Միջերկրական ծովում մնաց մինչև նոյեմբեր, ինչից հետո վերադարձավ Անգլիա՝ 6 հոլանդական նավերը թողնելով Լիսաբոնում: Չնայած նա չէր էլ կարող իրագործել իր առջև դրված բոլոր կարգադրությունները՝ այնուամենայնիվ ֆրանսիական նավատորմը անգլիականի ներկայության պատճառով չէր կարողանում դուրս գալ Տուլոնից: 1703 թվականի ձմռանը Դոունսում ձմեռելու ժամանակ կատաղի փոթորկի հետևանքով ոչնչացավ անգլիական 9 գծային նավ:

1704 թվականի արշավանք

Դուքս Մալբորոն, ով ղեկավարում էր անգլիական, հոլանդական և գերմանական միացյալ զորքերը: Հյոխշտադտի երկրորդ ճակատամարտում նա ջախջախիչ պարտության մատնեց ֆրանսիացիներին ու բավարացիներին

1704 թվականի մարտի կեսերին էրցհերցոգ Կառլը դաշնակիցների 30 նավերով անգլո-սաքսոնական բանակով ժամանեցին Լիսաբոն, սակայն Պորտուգալիայից դեպի Իսպանիա առաջխաղացումը անհաջող ավարտվեց: 1704 թվականին ֆրանսիացիները պլանավորել էին օգտագործել Վիլռույի բանակը Նիդերլանդներում, որպեսզի կանգնեցնեն Մալբորոյի առաջխաղացումն այն դեպքում, երբ Տալարի, Մաքսիմիլիան Էմանուելի և Ֆերդինանդ դե Մարսենի ֆրանկո-բավարական բանակըկշարժվի դեպի Վիեննա: 1704 թվականի մայիսին հունգարական ապստամբները (Կուրուցներ) Վիեննային սպառնում էին արևելքից, և կայսր Լեոպոլդն արդեն նախապատրաստվում էր տեղափոխվել Պրահա, բայց հունգարները, չստանալով ֆրանսիացիների աջակցությունը, նահանջեցին[7][18][19]

Մալբորոն, անտեսելով զորքերը Նիդերլանդներում թողնելու հոլանդացիների ցանկությունը, անգլիական և հոլանդական միացյալ զորքերը տարավ դեպի հարավ՝ Գերմանիա, և այդ ժամանակ Եվգենի Սավոյացին ավստրիական բանակի հետ Իտալիայից շարժվեց դեպի հյուսիս: Այդ մարտավարական քայլերի նպատակն էր ֆրանկո-բավարական բանակի կողմից Վիեննային սպառնացող վտանգի չեզոքացումը: Միանալով Մալբորոյի և Եվգենի Սավոյացու զորքերը հանդիպեցին Տալարի հրամանատարությամբ գործող ֆրանսիական բանակի հետ, որի հետևանքով օգոստոսի 13-ին տեղի ունեցավ Հյոխշտադտի երկրորդ ճակատամարտը: Դաշնակիցները հաղթանակ գրանցեցին, որը Ֆրանսիայի համար արժեցավ ևս մեկ դաշնակցի կորուստ. Բավարիան դուրս եկավ պատերազմից: Միայն ֆրանսիացիների գերևարվածների հաշվվում էին 15 հազար մարդ, այդ թվում՝ մարշալ Տալարը: Այդպիսի պարտություն Ֆրանսիան չէր ունեցել Ռիշելիեյի ժամանակներից ի վեր: Վերսալում բավականին զարմացծ էին այն տեսակետից, որ «Աստված հերետիկոսների ու ուզուրպատորների կողմից էր»[7][8]:

Օգոստոսին Անգլիան ունեցավ կարևոր հաջողություն: Հոլանդական զորքերի աջակցությամբ Ջորջ Ռուկի հրամանատարությամբ գործող անգլիական դեսանտը ընդամենը երկու օր տևած մարտերից հետո գրավեց Ջիբրալթար ամրոցը: Օգոստոսի 24-ին Լյուդովիկ XIV-ի ապօրինի որդին՝ Թուլուզի կոմսը, հրաման ստանալով ամեն գնով վերագրավել Ջիբրալթարը, Մալագայի մոտ գրոհեց բրիտանական նավատորմը: Սակայն ճակատամարտն ավարտվեց ոչ ոքի. երկու կողմն էլ չկորցրեց ոչ մի նավ: Ռուկի համար ավելի կարևոր էր պահպանել նավատորմը, որպեսզի կարողանա ապահովել Ջիբրալթարի պաշտպանությունը, քան թե հաղթել ճակատամարտում: Այդպիսով կարելի է ասել, որ Մալագայի մոտ տեղի ունեցած ճակատամարտն ավարտվեց անգլիացիների օգտին: Ֆրանսիական նավատորմը այդ ճակատամարտից հետո ընդհանրապես հրաժարվեց խոշոր ռազմագործողություններից՝ գործնականում օվկիանոսը զիջելով հակառակորդին և միայն պաշտպանվելով միջերկրական ծովում:

Հյոխշտադտի երկրորդ ճակատամարտից հետո Մալբորոն և Եվգենին կրկին բաժանվեցին և վերադարձան իրենց ռազմաճակատներ[7][19]:

Գործողություններն Իտալիայում

1704 թվականի սկզբին կայսերականները զբաղեցրեցին Միլանյան շրջանը և Ֆերարը: Նրանց թվաքանակը նվազեց մինչև 10 հազարի, և որի հրամանատարությունը կոմս Շտարեմբերգի բացակայության ժամանակ ստանձնեց գեներալ Լինենգենը: Վիկտոր Ամադեյի 30-հազարանոց բանակը կանգնած էր Սավոյայի սահմանին: Վանդոմը, ում տրամադրության ներքո առկա էր 62-հազարանոց զորք, ստացավ թագավորական ուղեցույց, որի համաձայն պետք է կայսերականներին հեռացներ Իտալիայից և ձեռնարկեր ներխուժում դեպի Սավոյա: Նա պետք է համալրվեր ևս 24 գումարտակով ու 12 էսկադրոնով:

1704 թվականին Իտալիայում ռազմական գործողությունները սկսվեցին հունվարի 11-ին Կաստելնուովո դի Բորմիդայի մոտ Վանդոմի հաղթանակով, ով ջախջախեց Սոլարիի 5-հազարանոց ջոկատը: Նրա հակառակորդը ունեցավ 600 սպանված և վիրավոր: Այնուամենայնիվ, այդ փոքր պատերազմը լուրջ հետևանքներ չունեցավ, առավել ևս որ դրանից հետո ֆրանսիացիները գրեթե երեք ամիս անգործության էին մատնվել: Վերջապես, ստանալով Վիկտոր Ամադեյի զորքերի (19 հազար)՝ դեպի Կազալ շարժի մասին՝ Վանդոմը որոշեց հարձակվել սավոյացիների վրա և մայիսի 8-ին 29-հազարանոց զորքով դուրս եկավ Կրեչենտինոյից: Սակայն, տեղեկանալով Վանդոմի տեղաշարժի մասին, Վիկտոր Ամադեյը նահանջեց՝ կորցնելով միայն իր առերգարդը (վերջապահ որժեր), որըմայիսի 11-ին Կրեչենտինոյի մոտ ոչնչացվել էր: 1704 թվականին Իտալիայում հետագա գործողությունները սահմանափակվեցին մի շարք ամրոցների պաշարումով:

Գործողությունները Հռենոսում

Հռենոսում և Բավարիայում 1704 թվականիռազմարշավը սկսվեց Տալարի շուրջ 18-հազարանոց բանակի շարժով դեպի Զաարբրյուքեն և Ֆալսբուրգ: Այդ տեղաշարժը սպառնում էր Մայնցին ու ստորին Հռենոսին (ապրիլի 23): Մայիսի 9-ին Կուանի 10-հազարանոց ջոկատը հասավ Սավերնա և մայիսի 13-ին անցավ Հռենոսը: Տալարի հիմնական ուժերը հասան մինչև Բրիզախ, իսկ հետագա օրերին (մայիսի 14 և 15) վերցրեցին Ադելհաուզենն ու Ցուրլամբենը՝ ձգտելով կապ հաստատել մարշալ Մարսենայի բանակի հետ, ով մայիսի 4-ին ժամանել էր Ուլմ: Մայիսի 29-ին Դոնաուվերտի մոտ կուրֆուր Բավարացին միացավ Մարսենի բանակի հետ (28 հազար ֆրանսիացիներ և 32 հզար բավարացիներ): Միացումից հետո նրանք սկսեցին առաջխաղացումն ընդդեմ Բադենի մակգրաֆի, ով այդ ընթացքում հասցրել էր նվաճել Մեսկիրխն ու ամուր կանգնել Մունդերկինգենի մատույցներում իր 42-հազարանոց զորքով:

Երթ Դանուբով

Մայիսի 16-ին, երբ Տալարը կապ հաստատեց Մարսենի հետ, դուքս Մալբորոն31-հազարանոց բանակով դուրս եկավ Մաստրիխից և Բուա լե Դյուկով ու Ռումոնդով ուղևորվեց դեպի Բոն: Բոն գնալու ճանապարհին նրան պետք է միանային Լյունբերգի, Հանովերի և Հեսսենի զորաջոկատները, ինչը կավելացներ նրա զորքի քանակը կրկնակի: Մայիսի 23-ին Մալբորոն հասավ Բոն, իսկ մայիսի 25-ին՝ Կոբլենցա[7]:

Միևնույն ժամանակ, մարշալ Վիլերուան, ով վստահված էր Ֆլանդրիայում զորքերի ղեկավարումը, ընդգրկվելով դքսի մտադրությունների ցանկում, իր բանակը բաժանեց երկու մասի: Մի մասը (շուրջ 14 հազար) Գյուսկարի հրամանատարությամբ պետք է Սեն Տրոնից կապ հաստատեր Բեդմարի 17-հազարանոց կորպուսի հետ, որը գտնվում էր Լիեր - Օստենդե գծում: Մյուս մասը (26 հազար) իր անմիջական հրամանատարությամբ պետք է գնար Նամյուր: Մայիսի 23-ին Սեն Տրոնի մոտ Բեդմարը միացավ Գյուիսկարի հետ, իսկ մարշալը նույն օրը Նամյուրով հասավ Բասոն, որպեսզի մոտիկ լինի Մալբորոյին[7]:

Այդ ընթացքում Մալբորոն մայիսի 26-ին անցավ Հռենոսը և այնուհետև շարժվեց Հռենոսի երկայնքով՝ Ցվինգենբերգով ու Վեյնհեյմով ուղևորվեց դեպի Նեկարու: Այստեղ հունիսի 3-ին նա Լադենբուրգի մոտ ճամբար տեղակայեց: Ֆիլիպսբուրգի մոտ կամրջի կառուցման հետ կապված այդ շաչժը ֆրանսիական գեներալների մոտ առաջացրեց այն միտքը, որ Մալբորոն նախապատրաստվում է Լադաուն գրավել: Այդ իսկ պատճառով Վիլերուան շարժվեց դեպի Լյուքսեմբուրգ, իսկ Տալարը՝ Ստրասբուրգից դեպի Լաուտերբուրգ: Ֆրանսիական ուժերի թվաքանակը հասնում էր մինչև 58 հազարի՝ չհաշված Մոզելի մոտ տեղակայված հեծելազորային ջոկատները, Ուլմի մոտ գտնվող Մարսենի բանակը և Լաուվինգենի մոտ գտնվող ամրացված ճամբարում տեղակայված կուրֆուր Բավարացու 32-հազարանոց զորքը[7]:

Հունիսի 22-ին Մալբորոն մոտեցավ Ուլմին, որտեղ միացավ Բադենի մակգրաֆի 32-հզարանոց բանակին: Մալբորոյի և մակգրաֆի զորքի ընդհանուր թվաքանակը 63 հազար էր: Կանգ առնելով Բավարիա ներխուժման որոշման վրա, որպեսզի այն մնացած ռազմական գործողությունների թատերաբեմից՝ հունիսի 30-ին դաշնակիցները շարժվեցին դեպի Դոնաուվերտ: Նրանք ցանկանում էին այդ քաղաքի գրավումով ապահովել իրենց անցումը Դանուբով: Շելենբերգի մոտ կոմս դը Արկոյի հրամանատարությամբ գործող բավարացիների 10-հազարանոց առաջապահ ջոկատը՝ հուլիսի 5-ին դաշնակիցները առանց կռվի վերցրեցին Դոնաուվերտը, որտեղից Մաքսիմիլիանը հեռացել էր դեպի Աուգսբուրգ, իսկ հուլիսի 23-ին հասել Ֆրիդբերգ[7]:

Մինչև տեղի էին ունենում նշված իրադարձությունները, Վիլերուան մնում էր ստորին Էլզասում գտնվող իր ճամբարից: Հունիսի 23-ին թագավորը կարգադրեց Տալարին Շվարցվալդով սկսել հարձակողական գործողություններ այն դեպքում, երբ Վիլերուան պետք է սահմանափակվեր ուժի ցուցադրությամբ: Հուլիսի 1-ին Տալարը 26-հազարանոց զորքով Ստրասբուրգի մոտ անցավ Հռենոսը և, ուղևորվելով Օֆենբուրգով, օգոստոսի 3-ին Աուգսբուրգի մոտ միացավ կուրֆուր Մաքսիմիլիանոյին: Դաշնակիցների միացյալ ուժերը հաշվվում էին շուրջ 57 հազար:

Ինչ վերաբերում է Եվգենիին, ապա նա 16-հազարանոց զորքով Իտալիայից ուղևորվեց Մալբորոյի հետ միավորման: Օգոստոսի 11-ին Շենֆելդի մոտ տեղի ունեցավ միացումը: Միացյալ բանակն ուներ 70 գումարտակ, 180 էսկադրոն և 52 հրանոթ (ընդհանուր 60 հազար) ընդդեմ հակառակորդի 82 գումարտակի, 150 էսկադրոնի և 100 հրանոթի (ընդհանուր 58 հազար)[7]:

Դեռևս օգոստոսի 6-ին ֆրանսիա-բավարական բանակը լքեց աուգսբուրգյան ճամբարը և օգոստոսի 12-ին տեղակայվեց Բլենհեյմի ու Օբեր Կլաուի միջև, իսկ կուրֆուրն ու Մարսենը՝ Օբեր Կլաուի և Լյուցինգենի միջև: Օգոստոսի 13-ին ՀյոխշթադտԻ ճակատամարտը: Ֆրանսիացիներն ու բավարացիները ծանր պարտություն կրեցին: Տալարը գերի ընկավ, և Մարսենը դեպի Ստրասբուրգ տարավ ֆրանսիական բանակի փրկված մնացորդները: Կուրֆուրը հեռացավ Բելգիա այն բանից հետո, երբ այդ հաղթանակի դաշնակիցների ձեռքը հանձնեց ամբողջ Բավարիան: Մինչև օգոստոսի 19-ը դաշնակիցները մնացին ճակատամարտի դաշտում և Ինգոլշթադից իրենց մոտ հրավիրեցին Բադենի մակգրաֆին:

Ուլմի գրավման համար թողնելով գեներալ Տունգենի 11-հազարանոց ջոկատը, որը քաղաքը պաշարեց օգոստոսի 23-ին՝ նրանք շարժվեցին դեպի Ֆիլիպսբուրգ և սեպտեմբերի 8-ին ու 9-ին անցան Հռենոսը: Սեպտեմբերի 11-ին հանձնվեց Ուլմը: Այդ նույն օրը մակգրաֆը, անցնելով Հռենոսը, պաշարեց В этот же день маркграф, перейдя Рейн, осадил Լանդաուն: Նոյեմբերի 24-ին ամրոցն ընկավ, իսկ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 29-ին, դաշնակիցներին էր հանձնվել Թրիերը: Դեկտեմբերի 20-ին Տրաերբախի գրավումով ավարտվեց Հռենոսում 1704 թվականին տեղի ունեցող ռազմական գոործողությունները:

Գործողություններն Իսպանիայում

Դաշնակիցներին Պորտուգալիայի միացումն ընդդեմ Լյուդովիկ XIV-ի կայսերականներին Պիրենեյան թերակղզում տվեց Ֆիլիպ Անժուրացու դեմ գործողություններ կատարելու համար նոր ռազմաբազա: Մարտի 9-ին էրցհերցոգ Կառլը, ով իրեն հռչակել էր Իսպանիայի թագավոր, գեներալ Շոմբերգի 10-հազարանոց դեսանտով ափ դուրս եկավ Լիսաբոնում: Կառլի դեսանտը այնտեղ էին տեղափոխել անգլո-հոլանդական նավերը: Էրցհերցոգը նախատեսում էր իր գալով Իսպանիայում կողմնակիցներ ձեռք բերել:

Ֆիլիպ Անժուրացին ուներ ոչ ավել քան 26-27 հազար զինվոր: Բադախոսի մոտ գտնվում էր Տսերկլաս Տիլիի 9,5-հազարանոց ջոկատը, որը Պորտուգալիայում պետք է նվաճեր Պորտալեգրոն, ինչից հետո առաջ ընթանար դեպի Տախո գետ: Բադախոսից հարավ՝ Սալվատիերի մոտակայքում, տեղակայված էր ֆրանսիական բանակի գլխավոր հրամանատար մարշալ կոմս Բերվիկն իր 16-հազարանոց բանակով: Նա պարտավորված էր է նվաճել Տախո գետի աջ ափի ամրացված հատվածները, հասնել մինչև Վիլյա Վեգա և, իրեն միացնելով Տսերկլաս Տիլիի ջոկատը, սկսել Աբրանտեսի վրա հարձակումն այն ժամանակ, երբ դոն Ռոնկիլիոյի 15-հազարանոց հեծելազորը դիվերսիոն գործողություններ կկատարի Ալմեյդայի ուղղությամբ:

Մայիսի 4-ինզորքերը սկսեցին իրենց զորաշարժերը: Նույն օրը Բերվիկը պաշարեց Սալվատիերը, որը հանձնվեց երկու օր անց: Այնուհետև մինչև մայիսի 22-ը նվաճեց Սեգուրը, Ռոսմանինգալմը, Մոնսանտոն և Կաստել Բրանկոն: Բացի այդ, մարշալին բախտ էր վիճակված հանկարծակի հարձակմամբ գրավել Սերա Էստրեխը, ինչից հետո Տախո գետի վրա կամուրջ կառուցեց ու ուղևորվեց դեպի Վիլյա Վեգա:

Այդ ընթացքում Տսերկլաս Տիլին, ով մնացել էր Էստրեմոս Շոմբերգում, չէր կարողանում առաջ շարժվել, ինչի հետևանքով Բերվիկը որոշեց ինքն անձամբ գնալ նրան ընդառաջ: Կամրջի պահպանության համար թողնելով 2 գումարտակ և 1 էսկադրոն և Կաստել Բրանկոյում՝ 5 գումարտակ և 15 էսկադրոն՝ նա անցավ Տախոն, հունիսի 7-ին Պորտալեգրոյի մոտ միացավ Տսերկլասի հետ և պաշարեց Պորտալեգրոն, որը հանձնվեց հունիսի 8-ին: Շնորհիվ քաղաքների նվաճումների ու պաշարումների հետևանքով առաջացած հետաձգումների՝ հակառակորդը հասցրեց ամրանալ Վիլյա Վեգայի ու Աբրանտեսի միջև և վերահսկել ինչպես այդ բնակավայրերը, այնպես էլ դեպի Լիսաբոն տանող ճանապարհը:

Բերվիկի բանակի աջ թևի (դոն Ռինկոլիոյի ջոկատ) դեմ գործելու համար Ալմեյդայում հավաքվեց Լաս Մինասի 11-հազարանոց զորքը: Վերջինը վերցրեց Մոնսանտոն և շարժվեց ուղիղ դեպի Սարսա, որը հանդիսանում էր իսպանական բանակի ռազմաբազան: Սարսան փրկելու համար Բերվիկը, Դուրոյի մոտ միանալով Ռոնկիլիոյի հետ և Կաստել Բրանկոյից իր կողմը գրավելով 13-հազարանոց ջոկատ, շարժվեց Լաս Մինասին ընդառաջ, ով, սակայն կռվից խուսափեց և հեռացավ Պենա Մակոր: Դրանից հետո մարշալը շտապեց միանալ Ֆիլիպ Անժուրացու հետ, ով կանգնած էր Տախոյի ձախ ափին՝ Վիլյա Վեգայի մոտ: Այդ ընթացքում Անդալուզիայից Բերվիկը ստացավ 6-հազարանոց համալրում, որը ղեկավարում էր գեներալ Վիլյադարիասը: Նրան անմիջապես կարգադրվեց գրավել Կաստել Վիդը: Փոքր ամրոցը հանձնվեց չորս օր անց:

Քանի որ սկսվել էին սաստիկ շոգերը, հուլիսին ռազմական գործողությունները դադարեցվեցին. երկու բանակների զորքերը տեղակայվեցին իրենց ճամբարներում: Վիլյադարիսը վերադարձավ Անդալուզիա, Տսեկլասը Բադախոս, Ագիլյարը՝ Ալկանտարու, Լաս Մինասը հեռացավ դեպի Ալմեյդա, իսկ Բերվիկը տեղակայվեց Դուերո և Սերա դե Հատայի միջև:

Ռազմական գոործողությունները վերսկսվեցին միայն սեպտեմբերին, բայց որոնք այդպես էլ վճռորոշ բնույթ չունեցան: Արդեն հոկտեմբերի 12-ին զորքերը հեռացան և սկսեցին նախապատրաստվել ձմեռելուն: Մի քանի օր անց՝ հոկտեմբերի 21-ին, անգլիական ադմիրալ Լիկը պաշարեց իսպանական Ջիբրալթար ամրոցը:

Գործողությունները ծովում

1704 թվականին դաշնակիցների նավատորմը պետք է Լիսաբոն տեղափոխեր նրանց կողմից իսպանական գահին առաջադրված Կառլ III-ին 10 հազար հետևակի ու 2 հազար հեծելազորի հետ միասին, իսկ այդ նավատորմին կարգադրվել էր աջակցել ցամաքային զորքերի ռազմական գործողություններին պատերազմի իսպանական թատերաբեմում: Բայց դաշնակիցները այդ գործողությունները համարում էին ոչ ավել քան պարզապես դիվերսիաներ պատերազմի ընդհանուր թատերաբեմի աջ թևում (Իսպանիա -Ֆրանսիա -հյուսիսային Իտալիա - Դանուբ): Այդ գործողություններով նրանք ցանկանում ին ավստրիացիներին հնարավորույթուն տալ ձախ թևում առաջ անցնել ֆրանսիացիներին: Դրան պետք է նպաստեր դաշնակիցների նավատորմը՝ գործելով ընդդեմ Միջերկրական ծովում գտնվող իսպանական նավահանգիստների, Տուլոնում գտնվող ֆրանսիացիների իենտրոնի ու հյուսիսային Իտալիայի դեմ:

Միջերկրական ծովում Ֆրանսիայի համար անհրաժեշտ ծովային ուժերի հարցը հրատապ էր, և Լյուդովիկ XIV-ը որոշեց կիրառել բոլոր ուժերը, որպեսզի հավաքի այնտեղ իր նավատորմը: Ամբողջ ձմեռ նավահանգիստներում իրականացվում էին նախապատրաստական մանրամասն աշխատանքներ: Սակայն այդ անելը շատ դժվար էր, քանի որ անձնակազմերը ցրվել էին մասնավոր ընկերություններով և ձգտում էին ոչ թե ռազմական գործ կատարել, այլ հետապնդել առևտրային նպատակներ, ինչը նրանց խոստանում էր դրամական մեծ օգուտներ: Բացի այդ, ֆրանսիական նավահանգիստները մեծ էսկադրաների նախապատրաստման համար վատ էին կահավորված: Այսպիսով Բրեստում զինվեցին 25, իսկ Տուլոնում 30 նավեր:

Փետրվարի 24-ին 17 անգլիական և 12 հոլանդական, ինչպես նաև զորքերով լցված 300 տրանսպորտային նավերից կազմված դաշնակիցների նավատորմը ադմիրալ Ռուկի ընդհանուր հրամանատարությամբ դուրս եկավ Լիսաբոնից: Ֆրանսիացիները չէին կարող դաշնակիցների այդ գործողությանը խանգարել, քանի որ իրենց նավատորմը դեռևս պատրաստ չէր: Մայիսի 8-ին Ռուկը 33 գծային նավերով դուրս եկավ Միջերկրական ծովից և ամսվա վերջում ժամանեց Բարսելոնա: Այն հույսերը, որ նահանգապետը կանցնի Կառլ III-ի կողմը, չարդարացան, իսկ քաղաքի ճիշտ ձևով պաշարման համար բավարար միջոցներ չկային: Այդ ժամանակ որոշվեց գնալ , որպեսզի տեղակայվեին Տուլոնի դեմ: Այստեղ Ռուկը տեղեկություն ստացավ այն մասին, որ ֆրանսիական էսկադրան դուրս է եկել ԲրԻերսյան կղզիներեստից և որ այն տեսել են պորտուգալական ափերի մոտ: Նա որոշում կայացրեց նավարկել ֆրանսիացիներին ընդառաջ և, եթե պարզվի որ հնրավոր չէ նրանց հանդիպել կամ նրանք հասցրել են թաքնվել ամրացված նավահանգիստներից մեկում (ինչպես օրինակ Կադիսում), ապա շարունակել նավարկել դեպի հյուսիս, որպեսզի միավորվեն ադմիրալ Շովելի անգլիական էսկադրայի հետ: Վերջինը պետք է հետևեր Բրեստին և, ըստ տրված կարգադրության, եթե նրանք բաց թողնեին ֆրանսիացիներին, ապա հետևել վերջիններին ու գնալ Ռուկին ընդառաջ:

Կոմս Տուլուզցու հրամանատարությամբ գործող էսկադրան իսկապես դուրս էր եկել բաց ծով, բարեհաջող անցել Շովելի մոտով և քանի որ Ռուկը անընդհատ շաարժվում էր առջևից և մի պահ կանգ առավ միայն Բարսելոնայում, ապա հունիսի 7-ին մոտեցավ Տուլոնին հենց այն ժամանակ, երբ նրա մոտակայքում գտնվում էր Ռուկը, ով դուրս էր եկել Իերսյան կղզիներից: Քամին հնարավորություն չտվեց Ռուկին գրոհել ֆրանսիացիներին: Երկու օր հակառակորդները տակտիկական հնարքներ էին կատարում, ընդ որում, ֆրանսիացիներին հաջողվեց այնքան մոտենալ Տուլոնին, որ Ռուկը, կորցննելով նրանց այդ նավահանգստից հեռացնելու հույսը և վախենալով, որ այնտեղից նրանք համալրում կգա, որոշեց գնալ Շովելի հետ միավորվելու: Այսպիսով կոմս Թուլուզցին մտավ Տուլոն:

Այդպիսով, հաջողակ իրադրության պայմաններում ֆրանսիացիներին հաջողվեց Տուլոնում կենտրոնացնել 55 գծային նավ, սակայն այնտեղ զինվող նավերը դեռևս ամբողջությամբ պատրաստ չէին, և այդ պատճառով ֆրանսիացիները չէին կարողանում թվային առումով իրենցից թույլ Ռուկի (33 նավ) գործողություններին խանգարել: Դաշնակիցներին ծովում պարտության մատնելու բարենպաստ պահը ֆրանսիացիները կորցրեցին, քանի որ հունիսի 26-ին Լագուշում Ռուկը միավորվեց Շովելի հետ: Նրանց էսկադրան մեծացավ մինչև 58 նավի, ինչը գերազանցում էր ֆրանսիացիների ուժերին:

Սկզբում նա Կառլ III-ից հրաման ստացավ նվաճել Կադիսը, սակայն զորքերի համար նախատեսված միջոցների մատակարարման հետ կապված որոշակի հետաձգում տեղի ունեցավ, և էսկադրայի ռազմական խորհուրդը որոշում կայացրեց նվաճել Ջիբրալթարը, որի ամրությունները ոոչնչացված էին: Օգոստոսի 1-ին Ռուկըհայտնվեց Ջիբրալթարի դիմաց՝ Մալագայի մոտ թողնելով հսկիչ ջոկատ, որպեսզի իրեն ապահովի ֆրանսիական նավատորմի հանկարծակի հայտնվելուց, և օգոստոսի 4-ին ամրոցն արդեն դաշնակիցների ձեռքում էր:

Միայն հուլիսի 22-ին ֆրանսիական նավատորմը ի վիճակի եղավ դուրս գալ Տուլոնից և ուղևորվել Բարսելոնա՝ հույս ունենալոով այնտեղ գտնել դաշնակիցներ: Այնտեղ նաիմացավ Ջիբրալթարի գրավման մասին և Ֆիլիպ V-ից հրաման ստացավ ամեն գնով այն հետ նվաճել, ինչի համար ցամաքային ճանապարհով արդեն ուղարկվել էր կորպուս: Թուլուզի կոմսն ուներ 51 գծային նավ, որին կարող էին միավորվել ֆրանսիական ու իսպանական խոշոր թիանավերը: Ռուկը նույնպես ուներ միայն 51, քանի որ հոլանդական 5 նավ ուղարկվել էին առևտրային նավերի քարավանին դեպի Պլիմուտ ուղեկցելու և այնուհետև այնտեղից դեպի Լիսաբոն ռազմամթերք տանելու համար: Մի քանի նավեր ուղևորվել էին Ազորյան կղզիներ, որպեսզի այնտեղից բերեն պորտուգալական առևտրային նավեր, որոնք վերադարձել էին Բրազիլիայից:

Ռուկը ձեռնարկեց բոլոր միջոցները, որպեսզի ամրացնի Ջիբրալթար, իսկ օգոստոսի 12-ին ինքը նավատորմի հետ միասին ուղևորվեց Տետուան, ոորպեսզի խմելու ջուր վերցնի: Օգոստոսի 19-ին նա մտավ ծով միայն 39 նվերոով, քանի որ մնացած 12-ը դեռևս չէին վերջացրել ջրի պաշարներով համալրվելը: Այդ ժամանակ հետախույզները հայտնեցին, որ հակառակորդը գտնվում է իրենցից 30 մղոն հեռավորության վրա: Ստեղծված իրադրությունը բավականին վտանգավոր էր, սակայն ռազմական խորհուրդը ոչ մի կերպ չէր կարողանում որոշել, թե ինչպես գործի. հետախույզները հայտնել էին, որ ֆրանսիացիները ուղևորվում են Մալագա: Տենելով թշնամուն՝ ֆրանսիացիները որոշել էին Մալագայում ջուր վերցնեն և իրենց միացնել այնտեղ գտնվող խոշոր թիանավերին: Ֆրանսիացիների այդ ձգձգումը փրկեց Ռուկին: Նա շտապեց Ջիբրալթար ուղարկել մի քանի նավեր, որպեսզի այնտեղ ափ դուրս բերված ծովային զինվորներին բերի իր մոտ: Նոր համալրումը ժամանեց օգոստոսի 20-ին:

Ֆրանսիացիները երևացին միայն օգոստոսի 23-ին, իսկ օգոստոսի 24-ին տեղի ունեցավ ոչ վճռական ճակատամարտ, ինչից հետո կոմս Թուլուզցին, չկորցնելով ոչ մի նավ ու չնայած այն հանգամանքին, որ մարտավարական հնարքների հետևանքով նա հայտնվել էր Ռուկի և Ջիբրալթարի արանքում, Ալիկանտեյով նավարկեց դեպի Տուլոն: Դաշնակիցները կորցրեցին մեկ նավ: Ռուկի մոտ չէին մնացել սպառազինության պաշարներ, և նա որոշեց ճեղքելով ֆրանսիացիների գիծը մտնել Ջիբրալթար՝ զոհաբերելով իր վնասված նավերը, որոնց հրահանգված էր ինքնահրդեհվել, եթե չհաջողվի հեռանալ ֆրանսիացիներից: Օգոստոսի 31-ին Ռուկը մտնում է Ջիբրալթար ճիշտ ժամանակին, քանի որ իսպանական բանակն արդեն մոտակայքում էր:

Ադմիրալ Ժան Բերնար դե Պոինտիս

Դրանից հետո Լյուդովիկ XIV-ը գծային նավերով ինչ-ոոր բանի հասնելու հույսը վերջնականապես կորցրեց և ամբողջ նավերը կրկին հատկացվեցին դաշնակիցների ծովային առևտրային նավերին հետապնդելու գործին: Ալիկանտեում կոմս Թուլուզցին Ֆիլիպ V-ից հրաման ստացավ անպայման ծովից աջակցել պաշարող բանակին: Այդ հրամանի իրագործման համար նա ադմիրալ Ժան Բերնար դե Պոինտիսի հրամանատրությամբ 13 նավ առանձնացրեց, որը պետք է Ջիբրալթար տեղափոխեր 3000 զինվոր, սպառազինություն և պաշարման համար նախատեսված ճամբարի միջոցներ: Սակայն այդ ամենը պատրաստ եղավ միայն հոկտեմբերին: Քանի որ Ռուկի էսկադրան նորոգման խիստ կարիք ուներ և չէր կարող մնար Ջիբրալթարում, նավատորմից իջեցվեց որքան հնարավոր է շատ մարդ (շուրջ 2000), ռազմական սպառազինություն և սննդամթերք, և այն սեպտեմբերի 5-ին հեռացավ: փոխադմիրալ Լիկի հրամանատարության ներքո Լիսաբոնում ձմեռելու համար թողնվեց 10 նավ, որոնք պորտուգալական նավաշինարանների վատ համբավի պատճառով այնտեղ հասավ միայն հոկտեմբերին:

Այդ ժաանակ Պուանտիսը ժամանեց Ջիբրալթար, այնտեղ իջեցրեց զորքեր, բեռնաթափեց սպառազինված նավերը և թողնելով միայն խոշոր թիանավերը՝ պարեն վերցնելու նպատակով մեկնեց Կադիս: Լիկը կարող էր դուրս գալ միայն նոյեմբերի 5-ին և Ջիբրալթար հասնել նոյեմբերի 9-ին: Նոյեմբերի 10-ին նշանակված էր գրոհ, ընդ որում, նախատեսվում էր ֆրանսիական խոշոոր թիանավերի պաշտպանությամբ ծովից ափ իջացնել ջոկատ: Լիկի դրությունը վտանգավոր էր կապված Ջիբրալթարի ծովախորշի անպաշտպան լինելու հանգամանքի և թիկունքում առավել ոուժեղ զորքի առկայության հետ:

Այդ ընթացքում Լիսաբոն են ժամանում տրանսպորտային նավեր, որոնք պետք է Ջիբրալթարի համար տեղափոխեին ռեսուրսներ: Լիկը որոշեց գնալ դեպի Կադիս, արգելափակել Պուանտիսային և այդպիսով հնարավորություն տալ տրանսպորտային միջոցներին անցնել: Նրան հետ պահեցին փոթորիկները, իսկ այդ ընթացքում Պուանտիսը դուրս եկավ նավահանգստից, որպեսզի գրավի տրանսպորտային նավերը: Այդ նպատակով նա տեղակայվեց նրանց ճանապարհին՝ բարձրացնելով անգլիական և հոլանդական դրոշներ: Սակայն նա բավականին շուտ սկսեց մարտավարական հնարքներ կիրառել տրանսպորտային նավերը գրավելու համար: 20 տրանսպորտային նավից նրան հաջողվեց վերցնել միայն մեկը: Այդպիսով Ջիբրալթարը կրկին սնուցվեց: Պուանտիսը վերադարձավ Կադիս, իսկ Լիկը մեկնեց Լիսաբոն:

1705 թվականի արշավանք

1705 թվականին իրադրությունը ռազմաճակատում գրեթե չփոխվեց. Մալբորոն և Վիլրուան շարունակում էին իրենց տեղաշարժերը Նիդերլանդներում, իսկ Եվգենին ու Վանդոմը՝ Իտալիայում:

Բրիտանական նավատորմը հայտնվեց Կատալոնիայի ափերի մոտ և1705 թվականի սեպտեմբերի 14-ին գրոհեց Բարսելոնան:Հոկտեմբերի 9-ինկոմս Պիտերբորոն նվճեց քաղաքը: Կատալոնացիների մեծ մասը Մադրիդի նկատմամբ ատելությունից անցան վերջինի կողմը և Կառլ Հաբսբուրգցուն ճանաչեցին որպես թագավոր՞ Արագոնայի մի հատվածը՝ գրեթե ամբողջ Վալենսիան, Մուրսիան և Բալերյան կղզիները անցան հակառակորդի կողմը: Արևմուտքում դաշնակիցները պաշարեցին Բադախոսը:

Գործողություններն Իտալիայում

1705 թվականի սկզբին Իտալիայում ֆրանսիացիները տեղակայել էին 77-հազարանոց զորքեր, որոնցից 22 հազարը Վանդոմի հրամանատարությամբ Պեմոնտում, 15 հազարը նրա եղբոր հրամանատարությամբ Բրեշիում, 11 հազարը դե Լաֆելյադի հրամանատարությամբ Նիցայում, 5 հազարը Լապարի հրամանատարությամբ պաշարեցին Միրանդոլան և 24 հազարը տեղակայվեցին կայազորերում:

Կոմս Շտարեմբեերգի և դուքս Վիտոր Ամադեի միացյալ ուժերը միասին 17 հազարի չհասան: Տարվա սկզբում Իտալիա ուղարկվեց Եվգենի Սավոյացին 28-հազարանոց զորքով, որը Վիտոր Ամադեի զորքերի հեետ միանալով պետք է հարձակման անցներ ընդդեմ Վանդոմի: Ապրիլի 22-ին Եվգենին ժամանեց Ռովերեդո և, տեղեկանալով պաշարված Միրանդոլայի ծանր դրության մասին, որոշեց Մինչոյով զորքերի մի մասը՝ շուրջ 12 հազար, ուղարկել Սալիոնցե, իսկ մնացածի հետ միասին ուղևորվել դեպի Միրանդոլա: Սակայն կայսերականների ջոկատը հետ շպրտվեց դեպի Մինչո, իսկ մայիսի 10-ին ընկավ Միրանդոլան:

Դրանից հետո ավստրիական գլխավոր հրամանատարը դդիմեց այլ մարտավարության, այն է՝ հանկարծակի հարձակվել Միլանի վրա: Դրան զուգահեռ, որպեսզի չկանգնեցվի Մինչոյում, Եվգենին նավերով Գարդա լճի վրայով զորքերը տեղափոխեց Պալացոլոն: Այս ամենից հետո նվաճելով Սոնսինոն և ստանալով անհրաժեշտ համալրում՝ հուլիսի 15-ին Եվգենին շարժվեց դեպի մինչև Սալո և Գովորդո, որտեղից հունիսի 23-ի գիշերը մեկնեց վերին Օլիո՝ ցանկանալով կապ հաստատել սավոյացիների հետ: Հուլիսի 2-ին նա շարժվեց դեպի Ռոմանենգո:

Այդ ընթացքում Վանդոմը, տեղեկանալով Եվգենիի շարժի մասին, իրե բանակին միացրեց Լապարի ու իր եղբոր զորքերը և անցնելով Լոդիով ճամբար տեղակայեց Եվգենիայի բանակի դիմաց: Վերջինը այդ ժամանակ որոշեց իրականացնել գաղտնի երթ դեպի վերին Ադդե և գետն անցնի ավելի շուտ քան ֆրանսիացիները կհասցնեն սկսել հետապնդումը: Օգոստոսի 10-ի գիշերը նա շարժվեց դեպի Տրեցո, իսկ այնտեղից՝ դեպի Պարադիզո, որտեղ հասավ օգոստոսի 13-ին և անմիջապես նախաձեռնեց Ադդե գետի վրա կամրջի կառուցում: Միջոցների անբավարարության պատճառով կամրջի կառուցումն ավարտվեց միայն օգոստոսի 15-ի առավոտյան, ինչից և օգտվեց Վանդոմը: Կանխորոշելով հակառակորդի պլանը՝ նա եղբոր հրամանատարությամբ 13-հազարանոց ջոկատ թողեց Կասանոյում, և 9-հազարանոց ջոկատի հետ անցավ Ադդեի աջ ափ: Շարժվելով գետի հոսանքն ի վեր նա հասավ Պարադիզո այն ժամանակ, երբ արքայազն Եվգենին Ադդեի վրայով հասցրել էր անցկացնել միայն իր զորքերի չնչին մասը: Այդպիսի իրավիճակը ավստրիացիներին ստիպեցին հրաժարվել գետանցումից:

Եվգենին, ցանկանալով օգտվել ֆրանսիական զորքերի բաժանված լինելու հանգամանքից, ուղևորվեց Կասանոյի դեմ, որտեղ օգոստոսի 15-ին տեղի ունեցավ ճակատամարտ: Կատաղի կռվից հետո Վանդոմի զորքերի կողմից մեծ կորուստներ կրեց և հետ շպրտվեց դեպի Տրեվիլո: Այստեղ ավստրիացիները կառուցեցին ամրացված ճամբար, իսկ ֆրանսիացիները տեղակայվեցին Ռիվալտոյի մոտ և հաջորդ երկու ամիսների ընթացքում չձեռնարկեցին որևէ գործողություն՝ սահմանափակվելով հակառակորդին հետևելով: Հակամարտող կողմերի թվային հարաբերակցությունը հետևյալն էր՝ Եվգենին Տրեվիլոյում ուներ 10 հազար, իսկ Վանդոմը Ռիվալտոյում 20 հազար զորք՝ չհաշված Կրեմոնում ու ստորին Օլիոյում տեղակայված կայազորերն, ինչպես նաև պաշարված Կիվասոյում դե Լաֆելյադի կորպուսը:

Օգոստոսի 10-ի գիշերը արքայազն Եվգենին դուրս է գալիս Տրվիլոյից և ուղևորվում Մոսկացանո՝ նպատակ ունենալով գետանցում իրականացնել Սերիոյում և այնուհետև պաշտպանվելով ստորին Ադդեով՝ փորձել միավորվել սավոյացիներին: Ավստրիացիների տեղաշարժերի մասին տեղեկություններ ստանալուց հետո ֆրանսիացիների գլխավոր հրամանատարը հրամայեց ստորին Ադդեում գտնվող զորքերին անցնել Սերիոյի ձախ ափ, իսկ ինքը, անցնելով Ադդեն Լոդիի մոտով, գլխավոր ուժերով Պիչիգինտոնեով շարժվեց դեպի Կաստիլոնե: Նա դիրքեր զբաղեցրեց Դեզենցանոյի ու Լոնագոյի միջև և նրա առաջապահ ջոկատները շպրտեց դեպի Կյոզե: Դրանից հետո զորքերը հեռացան իրենց ձմեռային ճամբարներ: Ֆրանսիացիները տեղակայվեցին Դեզենցանոյի ու Լոնագոյի միջև, իսկ ավստրիացիները՝ Գարդա լճի մոտ:

Պեմոնտում հոկտեմբերի 21-ին կոմս Շտարեմբերգը նվաճեց Աստի քաղաքի: Նոյեմբերի 6-ին դե Լաֆելյադի կողմից ձեռնարկված քաղաքի հետնվաճման գործողությունը ձախողվեց:

Նիցայում ֆրանսիացիների գործողություններն իրենց համար հաջողակ էին: Նոյեմբերի 14-ին մարշալ Բերվիկը 8-հազարանոց ջոկատով նվաճեց քաղաքը, իսկ հետո՝ 1706 թվականի հունվարի 4-ին նաև ցիտադելը: Այդպիսով Վանդոմն իր գործողությունների արագությամբ և վճռականությամբ ի չիք դարձրեց Եվգենիի՝ Պեմոնտ մեկնելու և իր առջև դրված նպատակին հասնելու բոլոր փորձերը: Վանդոմի գործողություններն ավելի գրագետ ու հստակ էին, քան Եվգենիինը:

Գործողությունները Նիդերլանդներում և Հռենոսում

1705 թվականին Նիդերլանդներում և Հռենոսում ֆրանսիացիները տեղակայեցին երեք բանակ: Մաստրիխտում տեղակայվեց Վիլերուայի 32-հազարանոց բանակը, Ֆլանդրիայում՝ Վիլարի 46-հազարանոց բանակը, իսկ Հռենոսում՝ Մարսենի 26-հազարանոց զորքը, որը պետք է աջակցեր Վիլարին և պաշտպաներ Էլզասը: Մեծ թվով զորքեր կային կայազորերում, որոնք տեղակայված էին Օստենդեից մինչև Հռենոս գտնվող տարածքում:

Դաշնակիցները տեղակայված էին իրենց ձմեռային ճամբարներում: Մասնավորապես, անգլո-հոլանդական բանակը գտնվում էր Մաասի ձախ ափին և մասսամբ էլ Մաասի ու Մոզելի միջև, իսկ մակգրաֆ Լյուդվիկ Բադենացին՝ Լաուտերում և Շտոլհոֆենյան պաշտպանական գծում[20]:

Մայիսի 15-ին սկսվեցին ռազմական գործողությունները: Մալբորոն անցավ Վիզ գետը Մաասի մոտից և ուղևորվեց դեպի Մոզել՝ Մաստրիխի մոտ ընդդեմ Վիլերուայի թողնելով Օվերկերկի 20-հազարանոց բանակը: Կուրֆուր Մաքսիմիլիանը ուժեղացրեց Վիլերուայի զորքերը այն հասցնելով մինչև 43 հազարի: Վերջինը կարող էր լուրջ հակազդեցություն ունենար հակառակորդ բանակի վրա, բայց նախընտրեց Գյուի, այնուհետև՝ Լիմբուրգի պաշարումը, որն էլ ավարտվեց իր համար հաջողությամբ: .

Հուլիսի 3-ին Իգելյայի մոտ Մալբորոն իր բանակը անցկացրեց Մոզել գետը և հունիսի 14-ին 90-հազարանոց զորքի հրամանատարի կարգավիճակով ժամանեց Ելենդորֆ: Լյուքսեմբբուրգի և Սաարլուիմիջև գտնվող Վիլարն ուներ ոչ ավել քան 55 հազար զինվոր: Այնուամենայնիվ, անգլիական զորքերի գլխավոր հրամանատարը չվճռեց նրան գրոհել և հունիսի 16-ի լույս 17-ի գիշերը հեռացավ Տրիուր: Նա սպասում էր Լանդաուից մակգրաֆի 19-հազարանոց զորքի միանալուն, բայց վերջինն այնքան դանդաղ էր շարժվում, որ Սահարբյուկենին մոտեցավ միայն հուլիսի 20-ին, երբ Մալբորոն արդեն դուրս էր եկել ճամբարից ու հուլիսի 27-ին Դալգեմով մեկնել Մաաս: Վիլերուան հեռացավ Լիմբուրգից դեպի Տոնգրու, իսկ Օվերկեկը Մաստրիխտից շարժվեց դեպի Գյուի և հուլիսի 12-ին պարտադրեց հանձնվել, ինչից հետո միացավ գլխավոր ուժերին:

Այս ամենին զուգահեռ հուլիսի 18-ին Մալբորոն Վանգենայի մոտ ջախջախեց 15-հազարանոց ֆրանսիական բանակը և ստիպեց հակառակորդ ուժին հեռանալ Դիլ գետի հակառակ ափ: Այնուհետև՝ հուլիսի 19-ին Մալբորոն ուղևորվեց դեպի Լուվենա, որտեղ Դիլ գետի հակառակ ափին կենտրոնացել էր Վիլերուայի բանակը, և անհաջող գրոհից հետո հեռացավ դեպի Բոսյու, որտեղ մնաց առաջիկա երկու շաբաթների ընթացքում: Չհրաժարվելով ֆրանսիացիներին գրոհելու պլանից՝ Մալբորոն օգոստոսի 15-ին Կորբեյով շարժվեց դեպի Բրեն Լալեդու: Այդ ընթացքում ֆրանսիացիները մոտեցան Սուանյան անտառին՝ զբաղեցնելով այն նույն բնագծերը, որոնք 110 տարի անց Վաթերլոյի ճակատամարտում պաշտպանեց Վելինգտոնի անգլիական բանակը:

Օգոստոսի 19-ին նա գնաց դեպի Վավրու, որտեղից էլ դեպի Արշոտ և տեղադրեց ճամբար: Ֆրանսիացիները հեռացան դեպի Բուշոտ և Դեմեր գետ: Դրանից հետո վճռական գործողություններ տեղի չունեցան և այդ մարտավարական տեղաշարժերով էլ Ֆլանդրիայում ու Մաասում ավարտվեցին ռազմական գործողությունները:

Հռենոսում Բադենի մակգրաֆը, ով համալրումով ուժեղացրել էր իր զորքերը, 20-հազարանոց բանակով Ցվեիբրյուկով շարժվում է դեպի Սաար, բայց Վիլարը, ով մեծ ուշադրությմբ հետևում էր կայսերականների տեղաշարժերին, անցավ այդ գետը, նվաճեց Սաարբրյուկենն ու ուղևորվեց դեպի Տրիրու, այնտեղից քշեց հակառակորդի 7-հազարանոց ջոկատը, գրավեց սննդամթերքի մեծ պաշարներ: Ոչ մեծ ուժերով (ընդամենը 15 հազար) մարշալը չէր կարող անել ավելին, միայն հուլիսի 3-ին Վերտի մոտ Մարսենի հետ միավորվելուց հետո նրա զորքերի թվաքանակը հասավ մինչև 40 հազարի: Այսպիսով, մեծաքանակ ուժերով նա շարժվեց դեպի Վեսենբուրգ, որտեղ ջախջախեց կայսերականների 6-հազարանոց ջոկատը և գրավեց ամրացված բնագծերը: Սակայն, Լաուտերբուրգը գրավելու նրա փորձը ձախողվեց: Բայց Վիլարի վերահսկողության ներքո հայտնվեց Հոմբուրգը (հանձնվեց հուլիսի 27-ին), Դրուսենգեյմը (սեպտեմբերի 24-ին) և Ագնոն (հոկտեմբերի 6-ին): Նոյեմբերի 22-ին երկու բանակները հեռացան իրենց ձմեռային ճամբարներ: Մասնավորապես, ֆրանսիացիները տեղակայվեցին Ստրասբուրգում և Սավերնում, իսկ կայսերականները՝ Բիշվեյլերում:

Գործողություններն Իսպանիայում

Իսպանիայում 1705 թվականի ռազմական արշավը նշանավորվեց Ջիբրալթարի մոտ ծովային ճակատամարտով, որից հետո Ջիբրալթարը, որը պաշարված էր 1704 թվականի հոկտեմբերի 21-ից, չնայած կայազորի հերոսական դիմադրությանը, դաշնակիցների կողմից 1705 թվականի ապրիլի 30-ին նվաճվեց: Այդ օրվանից այն գտնվում է Անգլիայի գերիշխանության ներքո:

Հակտեմբորի 6-ին Կատալոնիայում էրցհերցոգ Կառլը 11-հազարանոց զորքով նվաճեց Բարսելոնան, այնուհետև՝ Լերիդան, Տորտոզը և այլ քաղաքներ: Սակայն Էստրեմադուրայում Բադախոսը, որը պաշտպանվում էր գեներալ Պուեբլոյի կողմից, դիմադրեց այնքան ժամանակ մինչև որ հոկտեմբերի 17-ին պաշարումը հանվեց[21]:

Այս իրադարձություններով էլ ավարտվեց 1705 թվականին Պիրենեյան թերակղզում ծավալված ռազմական գործողությունները, երբ Ավստրիայում մահացավ կայսր Լեոպոլդ I-ինը և գահ բարձրացավ Ժոզեֆ I-ինը (1705-1711):

Գործողությունները ծովում

1705 թվականին ֆրանսիացիներն ու իսպանացիները ձեռնարկեցին մեծ ջանքեր, որպեսզի հետ վերցնեն Ջիբրալթարը: Պորտուգալական սահմանին դադարեցվեցին ռազմական գործողություններնը, և մարշալ Տեսեի հրամանատարությամբ զորքերն ուղարկվեցին Ջիբրալթար: Տեսեն պահանջում էր նավատորմի աջակցություն, սակայն Պուանտեսին հրահանգվեց աջակցել: Մարտի 16-ին նա եկավ Ջիբրալթար իր 13 գծային նավերով: Չնայած իր բողոքներին կապված ծովախորշի վտանգավոր լինելու հետ՝ Տեսեն Պուանտիսին թույլ չտվեց մնալ ծովում: Մարտի 18-ին 8 նավեր պոկվեցին խարիսխից և քշվեցին ծով, իսկ մարտի 20-ին հանկարծակի հայտնվեց Լիկը իր 32 ռազմական (19 անգլիական, 4 հոլանդական և 9 պորտուգալական) և տրանսպորտային նավերով, որոնք իրենց վրա կրում էին երեք հետևակային գունդ: Ֆրանսիական երեք նավերը գրավվեցին, երկուսը ափ շպրտվեցին և հրդեհվեցին, իսկ դեպի ծով քշված 8 նավերը գնացին Տուլոն: Տեսեն ստիպված հանեց պաշարումը:

1705 և 1706 թվականներին դաշնակիցների նավատորմը ադմիրալ Շովելի ու Ալմոնդի հրամանատարությամբ օգնեցին Կառլ III-ին նվաճել Կատալոնիան: Այդ նպատակով Միջերկրական ծովում գտնվող ուժերին միացվեցին նաև նոր նավեր, և օգոստոսի 5-ին դաշնակիցների նավատորմը թվային առումով հասավ 58 գծային նավի, 11 ֆրեգատի և 9 ռմբակոծիչ նավի: Նավատորմի աջակցությամբ դաշնակիցների զորքեր իջեցվեցին, և հոկտեմբերի 3-ին նավատորմի աջակցությամբ Բարսելոնը նվաճվեց: Դրանից հետո ամբողջ Կատալոնիան անցավ Կառլ III, որի օրինակին հետևեցին Վալենսիան և Արագոնը: Հոկտեմբերի 23-ին դաշնակիցների նավատորմը ուղևորվեց տուն՝ Լիսաբոնում թողնելով 25 նավերից կազմված էսկադրոն, որի հրամանատարն էր Լիկը ու Վասենարան:

1706 թվականի արշավ

Դուքս Մալբորոն Ռամիլեսի մոտ

1706 թվականի փետրվարին Պիտերբորոն մտավ Վալենսիա: Ֆիլիպ V-ը շարժվեց դեպի Բարսելոնա, բայց նրա կազմակերպած պաշարումը վերջացավ իր ծանր պարտությամբ: 1706 թվականի մայիսի 23-ին Ռամիլեսի ճակատամարտում Մալբորոն ջախջախեց Վիլուրայի զորքերին և գրավեց Անտվերպենն ու Դյունկերկը՝ ֆրանսիացիներին հեռացնելով Իսպանական Նիդերլանդների մեծ մասից[22][23][24]:

Արքայազն Եվգենին նույնպես ունեցավ հաջողություններ: Վանդոմի՝ Նիդերլանդներ մեկնելուց հետո (որպեսզի աջակցի այնտեղ բաժանված բանակին)՝ սեպտեմբերի 7-ին Եվգենին դուքս Սավոյացի Վիկտոր Ամադեի հետ միասին Թուրինի ճակատամարտում ջախջախիչ պարտության մատնեց դուքս Օրլեանցուն և Մարսենին, ինչը чտարվա վերջում հնարավորություն տվեց նրանց հեռացնել Հյուսիսային Իտալիայից[25]:

Դրանից հետո ֆրանսիացիներին ճնշեցին Գերմանիայում, Նիդերլանդներում և Իտալիայում: Այդպիսով ռազմական գործողությունների կենտրոն դարձավ Իսպանիան: 1706 թվականին պորտուգալական գեներալ մարկիզ Մինաշը Պորտուգալիայից Իսպանիայի ուղղությամբ հարձակման անցավ: Ապրիլին նա վերցրեց Ալկանտարան, այնուհետև Սալամանկան և հունիսին մտավ Մադրիդ: Սակայն Կառլ Հաբսբուրգն այդպես էլ չհասցրեց գնալ մայրաքաղաք. Ֆիլիպ V-ն իր նստավայրը տեղափոխեց Բուրգոս և հայտարարեց, որ «կտա վերջին կաթիլ արյունը, բայց չի հրաժարվի գահից»: Կաստիլիացիները վրդովված էին այն բանի համար, որ արևելյան նահանգներն ու հերետիկոս անգլիացիները ցանկանում են իրենց պարտադրել նրանց թագավորին: Իսպանիայում ամենուրեք սկսվեց ժողովրդական շարժում, ազնվականությունը սկսեց զինվել, սննդի պաշարներն ու դրամական նվիրատվությունները սկսեցին ամեն կողմից ուղարկվել ֆրանսիական ճամբար: Իսպանացիները ապստամբեցին Մադրիդից արևմուտք և Կառլին բաժանեցին Պորտուգալիայից: 1706 թվականի հոկտեմբերին դաշնակիցները, ոչ մի տեղից աջակցություն չստանալով, լքեցին Մադրիդը, և Ֆիլիպ Բուրբոնը դուքս Բրեիվիկի (անգլիական թագավոր Ջեյմս II-ի ապօրինի որդի) աջակցությամբ վերադարձավ մայաքաղաք: Դաշնակիցները նահանջեցին Վալենսիա, իսկ Կառլ Հաբսբուրգի նստավայր մինչև 1711 թվականը հռչակվեց Բարսելոնան:

Գործողություններն Իտալիայում

1706 թվականին Իտալիայում տեղի ունեցած ռազմական արշավը համարվում է ամբողջ պատերազմի ամենահետաքրքիր ու ուսուցողական դրվագներից մեկը: 1706 թվականի ավստրիական 15-հազարանոց զորքերը գտնվում էին իրենց ձմեռային ճամբարներում, որոնք տեղակայված էին Գարդա լճից արևմուտք: Արքայազն Եվգենիի բացակայությամբ զորքերի ժամանակավոր հրամանատարությանը հանձնվեց գեներալ Ռավենտլաուին: Կոմս Շտարեմբերգի 25-հազարանոց բանակը գտնվում էր Թուրինում:

Պատկեր:Ean Baptiste Martin Schlacht bei Calcinato 1706.jpg
Կալչինատոյի ճակատամարտ

Դուքս Վանդոմի ուժերը հասնում էին մինչև 44 հազարի, բայց ռազմադաշտում գործողություններ իրականացնելու համար նա ուներ ոչ ավել քան 36 հազար զինվոր: Օգտվելով արքայազն Եվգենիի բացակայությունից և չնայած պաշտպանողական գործողություններ իրականացնելու մասին հրամանի՝ Վանդոմը որոշեց անցնելհարձակման, Իտալիայից հեռացնել ավստրիացիներին և այդպիսով ապահովել դե Լավելդաուին Թուրինի նվաճման գործում: Ապրիլի 19-ի գիշերը վերցնելով Պոնտե սան Մարկոն՝ Վանդոմը 36-հազարանոց զորքով հարձակում իրականացրեց ավստրիացիների՝ Կալչինատոյի մոտ տեղակայված ձախ թևին: Կատաղի կռվից հետո Ռեվենտալաուի 20-հազարանոց ջոկատը ջախջախվեց և շպրտվեց դեպի Ռովերեդո: Ավստրիացիներն ունեցան 3 հազար սպանված և վիրավոր: Ֆրանսիացիների կորուստները 500 մարդ էր: Սակայն, Վանդոմը չզարգացրեց հաջողությունը իր ամբողջ զորքերով Ռովերեդոյի ուղղությամբ առաջխաղացման միջոցով[26][27]:

Այդ ընթացքում արքայազն Եվգենին 3600 զինվորից կազմված ջոկատի ուղեկցությամբ Վիեննայից ժամանում է Ռովերեդո և շարժվում է դեպի Վերոնա, որի մոտակայքում էլ տեղակայվում է (Ադիջա գետի ձախ ափին): Մայիսի կեսերից մինչև հուլիսի կեսերը երկու բանակներն էլ դադարձցրել էին իրենց գործողությունները: 16-հազարանոց հետևակով ու 5-հազարանոց հեծելազորով Եվգենին սպասում էր Գերմանիայից 10-հազարանոց ջոկատի գալուն: Վանդոմը (39 հազար զինվոր) ցանկանում էր Թուրինի նվաճման համար ժամանակ խնայել:Դե Լաֆելյադի մոտ գտնվում էին 42-հազարանոց զորք ընդդեմ կոմս Դաունի 20-հազարանոց կայազորի, որը Վիկտոր Ամադե Սավոյացցու բացակայության պայմաններում պետք է իրականացներ Թուրինի պաշարումը: Միևնույն ժամանակ արքայազն Եվգենին որոշեց անցնել վճռական գործողությունների, քանի որ մտավախություն ուներ մայրաքաղաքի անկման դեպքում դուքս Սավոյացին կհրաժարվի ավստրիական միությունից: Նրա պլանն այն էր, որ, թողնելով Տիրոլի հետ հաղորդակցության ուղին և շարժվելով Պո գետի աջ ափով, շրջանցել ֆրանսիական բնագծի աջ թևը և Վիկտոր Ամադեի 12-հազարանոց զորքի հետ Թուրինի մատույցներում վճռական ճակատամարտ կազմակերպել դե Լաֆելյադի հետ:

Ադիջում թողնելով 8 հազար զինվորից կազմված ջոկատ, որը պետք է շուտով համալրվեր 10 հազար գեսենացիներով՝ մնացած 36 հազար զինվորի հետ հուլիսի 5-ի գիշերը Եվգենին արագորեն իջավ Ադիջից ներքև: Հուլիսի 9-ին Բադիայի մոտ իրականացրեց գետանցում, հուլիսի 16-ին Պոլիիցելիի մոտ անցավ Պո գետը և հասավ Պանարո գետի մոտ գտնվող Կամպոսանտո: Այպիսով ֆրանսիական բանակի աջ թևը շրջանցեց: Վերջինը, չունենալով Ադիջում իր ներկայությունը պահպանելու հնարավորություն, նահանջեց Մինչիոյից հետ:Ունենալով այնպիսի հակառակորդ, ինչպիսին է Վանդոմը՝ եզրային այդպիսի տեղաշարժը չէր կարող ունենալ լուրջ հետևանք: Սակայն, ի դժբախտություն ֆրանսիացիների, տաղանդավոր այդ զորահրամանատարը Նիդերլանդներում նոր պաշտոնի նշանակվեց, որպեսզի այնտեղ կարգավորի Ռամիլի մոտ գտնվող Վիլերուայի դրությունը: Նրան փոխարինող է նշանակվում դուքս Օրլեանցին, ով, չնայած խիզախ և վճռական մարդ էր, բայց ոչ փորձառու ու բարոյական առումով մարշալ Մարսենի հետ կապված, ով ուներ թագավորի լիազորություններ, և եթե դքսի հետ տարաձայնություններ առաջանային, ստանձներ բանակի ղեկավարությունը: Քանի որ Եվգենիի բանակը բաժանված էր երկու մասին՝ գտնվելով Պո գետի երկու կողմում, ֆրանսիացիները հեշտորեն կարող էին օգտվել իրենց կենտրոնացվածությունից ու ուժերի առավելությունից, ավստրիացիներին մաս առ մաս ջախջախել: Սակայն դուքս Օրլեանցին ու Մարսենը իրենք բաժանվեցին երկու մասի: Մինչոյում թողնելով կոմս Մեդավիի 10-հազարանոց ջոկատն ընդդեմ արքայազն Անգալտեցու, հասցնելով միանալ գեսենցիներին՝ մնացած 36 հազարը ֆրանսիական զորահրամանատարների գլխավորությամբ անցանն Պո գետի աջ ափ և Սեկիեի գետի մոտ՝ Սան Բենեդետոյում ճամբար կազմակերպեցին: Այսպիսով նրանք զբաղեցրեցին այնպիսի դիրք, որ Թուրինի գրոհի ժամանակ լինեն Պո գետի աջ կողմում:

Հուլիսի 24-ին Կամպոսանտոյի մոտ Եվգենին անցավ Պանարո գետը, անցավ Սեկիյույով և օգոստոսի 1-ին նվաճեց ֆրանսիական բանակի աջ թևում գտնվող Կարպն ու Կորեդջինոն: Միևնույն ժամանակարքայազն Գեսենացին սկսեց Մինչոյի ուղղությամբ հարձակողական գործողություններ ընդդեմ կոմս Մեդավիի և նրան ճնշեց դեպի Կաստիլոնե: Օգոստոսի 9-ին Եվգենին ժամանեց Ռեդջիոյի մոտ, վեցօրյա պաշարումից հետո գրավեց այն և օգոստոսի 15-ին շարժվեց դեպի Պարմա, որն ընկավ հաջորդ օրը:

Մինչ այդ ֆրանսիացիները դրսևորում էին լիակատար պասիվություն, բայց, վերջապես, Միլանի հետ հաղորդակցության վերացման վտանգը դուքս Օրլեանցուն և Մարսենային ստիպեցին անցնել Պո գետի ձախ ափ և աջակցել Մեդավիի ջոկատին: Սակայն նրանք ուշացան, քանի որ Գոիտոն արդեն գտնվում էր ավստրիացիների վերահսկողության ներքո: Օգոստոսի 19-ին ավստրիական բանակը գտնվում էր Պիաչենցայի մոտակայքում և հաջորդ օրը շարժվեց դեպի Ստրադելե, որի նվաճում Եվգենիի համար Պեմոնտ ներխուժելու բանալին:

Կանխորոշելով հակառակորդի մտադրությունները և իմանալով ռազմակավարակն դիրքերի նշանակությունը՝ դուքս Օրլեանցին Կրեմոնից շարժվեց դեպի Պո գետի ձախ ափ և այնտեղ հասավ օգոստոսի 20-ին: Սակայն մի քանի ժամով ուշացավ և, չհասցնելով փակել ավստրիացիների ճանապարհը, Կիվասոյով ուղևորվեց Թուրին, որտեղ օգոստոսի 28-ին միացավ դե Լաֆելյադի հետ: Իր կողմից Եվգենին գնում էր դեպի Վոգերու և խիզախորեն մտավ Տորտոնի և Ալեսանդրի միջև, որոնք զբաղեցված էին ֆրանսիական կայազորերով: Օգոստոսի 31-ին նա արդեն Աստիում էր, իսկ իրեն ընդառաջ գնացող Վիկտոր Ամադեյը՝ Կարմանոլում: Սեպտեմբերի 2-ին երկու բանակները միացան, ընդ որում, դաշնակիցների զորքերը շուրջ 36 հազար էին այն դեպքում, երբ դուքս Օրլեանցին դե Լաֆելյադի հետ միասին ուներ շուրջ 60 հազար զինվոր: Այդպիսի ուժերով կարելի էր հասնել վճռորոշ արդյունքների, բայց դրա փոխարեն որոշում էր կայացվել հակառակորդի գրոհն ընդունել՝ դուրս չգալով իր վերահսկողության ամրացված բնագծերից: 1706 թվականի սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ Թուրինի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ, որում ֆրանսիացիները ծանր պարտություն կրեցին և նահանջեցին դեպի Ալեանդրի, որպեսզի միանան Մեդավիին, ով գտնվում էր Պո գետի միջին հոսանքում: Այդպիսով, ջախջախված բանակը կամավոր կերպով իրեն հեռացնում էր մնացած զորքերից, որոնք գտնվում էին Պո գետի մոտակայքում և Մինչոյում: Թուրինի ճակատամարտում պարտությունը ֆրանսիացիների համար հետագայում ունեցավ ամբողջ Իտալիան կորցնելու պատճառ՝ չնայած որ նրանք Մինչոյում հաջող գործողություններ էին վարում:

Միևնույն ժամանակ, արքայազն Գեսենացին 18-հազարանոց բանակով նվաճում է Գոիտոն, սկսում Կաստիլոնեի պաշարումը, որին օգնելու համար Մանտուից շտապում էր Մեդեվին իր 13-հազարանոց զորքով: Վերջինը սեպտեմբերի 8-ին Սոլֆերինոյում հանդիպեց կայսերական զորքերին: Կայսերականները շպրտվեցին Մինչո գետի ձախ ափ: Այնուամենայնիվ, այդ հաղթանակը չկարողացավ շտկել ամբողջական իրադրությունը, երբ ֆրանսիական գլխավոր բանակը Թուրինի մոտ ջախջախվել էր և երբ արքայազն Եվգենին դեպի Միլան իր տեղաշարժով Մեդավիի ջոկատը առանձնացրեց նրանց ռազմական բազայից: Թագավորի թույլտվությամբ Մեդավին բանակցություններ սկսեց և կայսերականներին հանձնեց Մոդենը, Միրանդոլան, Վիչենցուն, Կրեմոնը, Մանտույը և Միլանը (պահելով միայն Սուզուն)՝ ստանալով դեպի Ֆրանսիա նահանջի ազատ ճանապարհ:

Շուտով ֆրանսիացիները թողեցին նաև Պիներոլոն, Վերչելին, Իվրեան և Վերուան, որոնք անցան սավոյացիների վերահսկողությանը: Սեպտեմբերի 15-ին Եվգենիին հանձնվեց Կիվասո ամրոցը, իսկ սեպտեմբերի 20-ին Նովարան և Բար նավահանգիստը: Այնուհետև հերթը հասավ Լոդիին, Պիցիգետոնեն, Տորտոնին, Ալեսանդրիին և այլ ամրացված վայրերին, որոնց թվաքանակը հասնում էր 20-ի: Հաջորդ տարվա սկզբին ավստրիացիների 10-հազարանոց ջոկատն առանց կրակոցի վերցրեց Նեապոլի թագավորությունը: Այդպիսով Լյուդովիկ XIV-ը կորցրեց ամբողջ Իտալիան:

Եվգենիի տեղաշարժը դեպի Պեմոնտ անկասկած համարվում է կատարյալ սխրագործություն: Հաջողությունը կայանում է նրանում, որ նա թողեց իր հաղորդակցությունը և արագ շարժով հարվածեց ֆրանսիացիների հաղորդակցությանը, այնւոհետև մտավ վճռական կռվի մեջ և ճիշտ ընտրեց գրոհի վայր:

Գործողությունները Նիդերլանդներում

Ռամիլիի ճակատամարտից հետո գործողությունների ընթացքը

Նիդերլանդներում 1706 թվականի ռազմական գործողությունները սկսվեցին մայիսի 19-ին Վիլերուայի բանակի՝ Դիլ գետի անցումով և Տիրլեմոնում նրա ճամբարի տեղակայմամբ: Նրա ուժերը հասնում էին 40 հազար հետևակ և 30 հազար հեծելազոր: Այդ օրը անգլիական զորքերը ժամանել էին Մաստրիխտ և մայիսի 20-ին Տոնգորի ու Սեն Տրուի միջև գտնվող Լոոյում միացել հոլանդացիներին: Դաշնակիցների զորքերի թվաքանակը շուրջ 62 հազար էր, այդ թվում՝ մոտավորապես 15 հազար հեծելազոր: Ենթադրելով, որ Մալբորոն շարժվում է դեպի Նամյուր՝ Վիլերուան ցանկանում էր զգուշացնել նրան: Այդ իսկ նպատակով նա նախաձեռնեց երթ դեպի Ռամիլի, որտեղ մայիսի 23-ին տեղի ունեցավ վճռորոշ ճակատամարտ: Ֆրանսիացիները պարտություն կրեցին անկանոն կերպով նահանջեցին սկզբում դեպի Լուվենու, այնուհետև դեպի Բրյուսել: Մայիսի 25-ին Մալբորոն անցավ Դիլ գետ: Մայիսի 26-ին նա արդեն գտնվում էր Բրյուսելի մոտակայքում, որտեղից ֆրանսիացիները, անցնելով Շելդա գետը, ուղևորվեցին դեպի Բրյուսելի և Սեն Դենի քաղաքների միջև գտնվող Գենտու: Դաշնակիցները նրանց անընդհատ հետևում էին: Մայիսի 30-իննրանք հասան Ալոստե, իսկ մայիսի 31-ին՝ Գենտեում, որտեղից հակառակորդը նահանջեց դեպի Կուրտրե: Այստեղ նրանք ստացան զգալի չափով համալրում՝ իրենց զորքերի թվաքանակը հասցնելով մինչև 32 հազարի:

Այդ ընթացքում անգլիացի զորահրամանատարը իրեն ենթարկեցրեց առավել նշանակալի քաղաքներ ու ամրացված բնակավայրեր Բրաբանտան ու Ֆլանդրիան:Ուդենարդն ու Բրյուգեն հանձնվեցին հունիսի 2-ին: Հունիսի 6-ին ընկավ Անտվերպենը, իսկ հունիսի 26-ին սկսվեց Օստենդի պաշարումը, որն ավարտվեց հուլիսի 6-ին տեղի ունեցած կապիտուլացիայով: Օգոստոսի 4-ին Մալբորոն պաշարեց Մենինը և այն գրավեց օգոստոսի 25-ին:

Ռամիլի ճակատամարտը

Մենիայի պաշարման օրը ֆրանսիական բանակ է ժամանում նորանշանակ գլխավոր հրամանատար դուքս Վանդոմը: Թույլ և չկանոնակարգված բանակով նա չէր կարող կանգնեցնել այնպիսի հրամանատարների հաջողությունները, ինչպիսիք է Մալբորոն, ով Մենինի գրավումից հետո օգոստոսի 27-ին պաշարել էր Գենտայի մոտ գտնվող Դենդերմոնդը, որը հանձնվեց սեպտեմբերի 5-ին Սեպտեմբերի 6-ին պաշարեց Ատը, որը հանձնվեց հոկտեմբերի 2-ին: Այս գործողություններից հետո՝ նոյեմբերի 6-ին, երկու բանակներն էլ հեռացան իրենց ձմեռային ճամբարներ:

Գործողությունները Հռենոսում

Էլզասում և Հռենոսում ռազմական գործողություններըչունեին վճռորոշ բնույթ և հիմնականում սահմանափակվեցին տակտիկական տեղաշարժերով և ամրոցային պատերազմով: 1706 թվականի սկզբինմակգրաֆ Բադենացին 20-հազարանոց զորքով նվաճեց Բիշվեյլերը և Դրուցենգհեյմը: Այդ ժամանակ նա 10-հազարանոց ջոկատ ուներ Շտոլգոֆենյան գծում:

Ֆրանսիական զորքերը բաժանված էին երկու բանակների: Դրանցից մեկը՝ Մարսենի 11-հազարանոց ջոկաը, սպառնում էր Տրաուերբախին, իսկ մյուսը՝ Վիլարինը, զբաղեցնում էր Ստրասբուրգի և Գյունինգենի միջև գտնվող տարածքը: Ապրիլի 30-ին Մարսենը միացավ Վիլարի 46-հազարանոց բանակին, և մայիսի 1-ին նրանք հարձակվեցին Բիշվեյլերայի մոտգտնվող կայսերականների ամրացված ճամբարի վրա՝ մակգրաֆին ստիպելով հեռանալ Հռենոսի ձախ ափից: Մայիսի 12-ին Դրուցենգեիմն ու Գագենաուն հայտնվեցին Վիլարի հսկողության ներքո, սակայն նա չզարգացրեց իր հաջողությունները, քանի որ այդ ժամանակ Մարսենի 11-հազարանոց ջոկատը հրաման ստացավ ուղևորվել դեպի Ֆլանդրիա, իսկ այնուհետև, իմանալով Ռամիլի մոտ Վիլերուայի պարտության մասին, նա 18 հազար զինվոր առանձնացրեց, որպեսզի հատկացնի Նիդերլանդներում ջախջախված բանակին: Նրա մոտ մնաց 28 հազար զինվոր այն դեպքում, երբ կայսերական բանակը օր օրի համալրվում էր և նույնիսկ սպառնում Ստրասբուրգին:

Օգոստոսի վերջին Վիլարն ուներ 25 հազար զինվոր, իսկ կայսերականները՝ շուրջ 55 հազար: Այդ իսկ պատճառով մարշալը սահմանափակվում էր միայն հակառակորդին դիտարկելով, իսկ Էլզասի պաշտպանության համար հյուսիսում՝ Վեիսենբուրգի մոտ, կառուցեց ամրացված գիծ: Նոյեմբերի 15-ին երկու բանակների զորքերը գնացին իրենց ձմեռային ճամբարներ:

Գործողություններն Իսպանիայում

Իսպանիայում երկու արտասահմանցի թագավորներ դեռևս միմյանց հետ շարունակում էին վիճարկել Կառլ V-ի թագը: Ֆիլիպ Աժուրացին իշխում էր Մադրիդում և կենտրոնական նահանգներում՝ ամրացված բնակավայրերի մեծ մասում, հատկապես՝ պորտուգալական սահմանին ունենալով կայազորեր: Նրա բանակը, որը համալրված էր Կաստիլիայի, Անդալուսիայի և Էստրեմադուրայի ոստիկանական ջոկատներով, հասնում էր 26 հազարի: Բարսելոնայում իշխող էրցհերցոգ Կառլի կողմնակիցներն էին Արագոնը, Կատալոնիան և Վալենսիան: Նրա ուժերը հասնում էին մինչև 32 հազարի, ընդ որում, նրան օգնություն էին ցույց տալիս գեներալ Գոլուեի պորտուգալական և անգլո-հոլանդական զորքերը: Մարտի 4-ին Ֆիլիպը, ով միացել էր Էբրո գետի մոտ գտնվող մարշալ Տեսեի ջոկատին, 17-հազարանոց զորքով շարժվեց դեպի Բարսելոնա և ապրիլի 3-ին հասավ քաղաքի մատույցներ:

Այդ ժամանակ պորտուգալական 30-հազարանոց բանակը անգլո-հոլանդական ջոկատների հետ միասին ներխուժեցին Էստրեմադուրա և, անցնելով Գվադիանով, տեղակայվեցին Էլվասի մոտակայքում: Բադախոսի մոտ 4 հազար զինվորով գտնվող մարշալ Բերվիկը չէր կարող խոչընդոտել նրանց տեղաշարժին դեպի Մադրիդ: Մայիսի 4-ին դաշնակիցներն արդեն գտնվում էին Մադրիդից 80 կիլոմետր հեռավորության վրա: Այստեղ այն մնաց մինչև մայիսի 11-ը և այնուհետև ուղևորվեց դեպի Սիուդադ Ռոդրիգո, որը գրավեց մայիսի 26-ի երեկոյան: Բերվիկը հեռացավ դեպի Սալամանկա:

Դաշնակիցների այս գործողություններին զուգահեռ Բարսելոնայի պաշարման հարցում Ֆիլիպը դեռևս չուներ ոչ մի առաջընթաց: Երբ մայիսի 10-ին Բարսելոնայում անգլիացիները դեսանտ են իջեցնում, Տեսեն հաջորդ օրը սկսում է նահանջել: Տեղեկանալով Բարսելոնայից ֆրանսիացիների նահանջելու մասին՝ անգլո-պորտուգալական բանակի հրամանատար Գոլուենը հունիսի 3-ին Սիուդադ Ռոդրիգոյից ուղևորվեց դեպի Մադրիդ, որտեղ հասավ հունիսի 25-ին և Իսպանիայի թագավոր հռչակեց էրցհերցոգ Կառլին: Սակայն, Բերվիկը, ով միացել էր Տեսեին, օգոստոսի 4-ին կրկին վերագրավեց Մադրիդը, իսկ Գոլուենը հեռացավ դեպի Վալենսիա նահանգ: Հոկտեմբերին նա ստիպեց, որպեսզի հանձնվի Կուենցան, որից հետո շարժվեց դեպի Կարտախենա, որի գրավումից հետո՝ նոյեմբերի 17-ին թերակղզու հարավ-արևելյան հատվածում տեղակայեց ձմեռային ճամբար:

Պիրենեյան թերակղզու արևմուտքում բախտը նույնպես ժպտաց ֆրանսիացիներին: Այնտեղ նրանց վերահսկողությանը անցավ Սալամանկան ու Ալկանտարան:

Գործողությունները ծովում

1706 թվականին ֆրանսիացիները ձեռնարկեցին վճռորոշ գործողություններ, որպեսզի վերացնեն նախորդ տարվա անհաջողությունները: Որպեսզի հասցնեն հասնել նշանակալի արդյունքների ավելի շուտ, քան Միջերկրական ծով կմտնի դաշնակիցների նավատորմը, նրանք ներխուժեցին Կատալոնիա, Կառլ III-ին շպրտեցին դեպի Բարսելոնա, որը ցամաքից շրջապատված էր ֆրանսիական 40-հազարանոց բանակով, իսկ ծովից 30 նավերից ու խոշոր թիանավակներից կազմված ֆրանսիական նավատորմով, որը ղեկավարում էր Թուլուզի կոմսը:

Ֆրանսիացիների նախապատրաստությունների մասին իմանալով՝ դաշնակիցները նույնպես սկսեցին շտապել: Մարտի 9-ին Լիկը դուրս եկավ Լիսաբոնից, իսկ ապրիլի 14-ին Ջիբրալթարում նա արդեն ուներ 30 գծային նավ: Մայիսի սկզբին Ալտեի մոտ Լիկը ստացավ համալրում, այնպես որ նրա ենթակայության ներքո հավաքվեց մինչև 50 գծային նավ (36 անգլիական, 14 հոլանդական), 6 ֆրեգատ, 2 հրկիզանավ, 2 հրասանդային նավ և զորքերով ու պաշարներով լցված տրանսպորտային նավեր: Մայիսի 6-ին Տորտոզի մոտ նա Կառլ III-ից հաղորդագրություն ստացավ այն մասին, որ Բարսելոնան հազիվ է դիմադրում և միայն նավատորմի ժամանումը կարող է այն փրկել: Լիկը հրամայեց իր էսկադրային, որպեսզի առանց կանոնակարգին հետևելու, առագաստներով նավարկելով գնալ դեպի Բարսելոնա: Նրա առաջապահ նավերը Բարսելոնային մոտեցան արդեն մայիսի 7-ի առավոտյան, բայց ֆրանսիական նավատորմն արդեն այնտեղ չէր: Դաշնակիցների նավատորմի գալու մասին տեղեկանալով՝ այն նավարկել էր դեպի Տուլոն: Նույն օրը ժամանեց դաշնակիցների ամբողջ նավատորմը: Զորքերը ափ իջեցվեցին, և Բարսելոնան, վերջինի հետ նաև Կատալոնիան փրկվեց: Մայիսի 10-ին մարշալ Տեսեն հանեց պաշարումը՝ թողնելով շուրջ 100 հրանոթ ու վիրավորներ:

Դրանից հետո դաշնակիցների նավատորմը հրաման ստացավ Բարսելոնայից զորքերը տեղափոխել Վալենսիա, որտեղից էլ զինվորները ցամաքային ճանապարհով շարժվեցին դեպի Ֆիլիպ V-ի կողմնակիցների հենակետ համարվող Ալիկանտե: Մինչև զորքերը կատարում էին այդ տեղաշարժը, հունիսի 10-ին նավատորմըհայտնվեց Կարտախենի դիմաց և հարձակման սպառնալիքով ստիպված եղավ ճանաչել Կառլ III-ին որպես թագավոր: Այնուհետև հուլիսի 7-ին նավատորմը մեկնեց Ալիկանտե, որի օգնությամբ սեպտեմբերի 6-ին քաղաքը նվաճվեց: Ալիկանտեից Լիկը ուղևորվեց դեպի Բարսելոնայի կղզիներ: Իվիսա կղզին անմիջապես ճանաչեց Կառլ III-ին, իսկ Մայորկայում բնակչությունը նույն բանը ստիպեց նահանգապետին, երբ Լիկը սպառնաց ռմբակոծել Պալմա քաղաքը: Դաշնակիցները շատ էին ցանկանում նվաճել Մենորկան իր Պորտ Մագոնո նավահանգստով, սակայն Լիկը պարզեց, որ իր դեսանտային ուժերը բավարար չեն, որպեսզի հաղթահարեն այնտեղ գտնվող ֆրանսիական կայազորը: Հոկտեմբերի 4-ին դաշնակիցների նավատորմը ուղևորվեց իր ձմեռային նավահանգիստ՝ Լիսաբոնում թողնելով 17 անգլիական նավ, որոնց հրամանատար նշանակվեց ադմիրալ Բինգը:

Բարսելոնայի հաջողությունից հետո Կառլ III-ը պատերազմում ունեցավ մի շարք հաջողություններ: Հունիսի 26-ին գրավվեց Մադրիդը, և Ֆիլիպ V-ը ֆրանսիական բանակի հետ նահանջեց դեպի Ֆրանսիա:

Անգլիական նեղուցում անգլիական նավատորմը հունիսին մասնակցեց Օստենդի գրավմանը: Սակայն, Կառլ III-ի հաջողությունը շարունակական չեղավ: Կաստիլիայում կային Ֆիլիպի բավականին մեծ թվով կողմնակիցներ, և երբ դուքս Բերվիկի հրամանատարությամբ ֆրանսիական բանակը մտավ Իսպանիա, Կաստիլիան ապստամբեց: Կառլ III-ը ստիպված էր նահանջել Կատալոնիա: Հոկտեմբերին Ֆիլիպ V-ը մտավ Մադրիդ, և 1707 թվականի ապրիլի 25-ին Ալմանսում դաշնակիցների զորքերի պարտությունից հետո ամբողջ Իսպանիան բացառությամբ Կատալոնիայի հայտնվեց Ֆիլիպի վերահսկողության ներքո: Ի պատասխան դրան՝ դաշնակիցները որոշեցին 1707 թվականին նվաճել ֆրանսիացիների տեղակայման կենտրոնը՝ Տուլոնը, այնուհետև հիմնվելով այնտեղ՝ նվաճել Պրովանսը:

1707 թվականի արշավանք

Կոմս Գոլուէյը, դուրս գալով Վալենսիայից, 1707 թվականի գարնանը ձեռնարկեց Մադրիդը, սակայն ապրիլի 25-ին Ալմասի ճակատամարտում Բերվիկը նրան հասցրեց ջախջախիչ պարտություն: 10 հազար անգլիացի գերի են ընկնում: Վալենսիան բացում է հաղթողների առջև իր դարպասները: Որոշ ժամանակ անց նրանց հպատակվում է Արագոնն ու ամբողջ Իսպանիան բացառությամբ Կատալոնիայի, որը կրկին անցել էր Ֆիլիպի վերահսկողության ներքո: Դրանից հետո Իսպանիայում պատերազմը վերածվեց փոքր բախումների շարքի, որոնք ընդհանուր առմամբ չփոխեցին ընդհանուր իրադրությունը:

1707 թվականին իսպանական ժառանգության համար պատերազմը որոշ ժամանակով զուգահեռվեց Մեծ Հյուսիսային պատերազմի հետ, որը ընթանում էր Հյուսիսային Եվրոպայում: Կառլ XII-ի շվեդական բանակը ժամանում է Սաքսոնիա, որտեղ կուրֆուր Օգոստոս II-ին ստիպում է հրաժարվել լեհական գահից: Ֆրանսիացիներն ու հակաֆրանսիական դաշինքը իրենց դիվանագետներին ուղարկեցին Կառլի ճամբար: Լյուդովիկ XIV-ը ձգտում էր Կառլին ներգրավել պատերազմի մեջ ընդդեմ կայսր Ժոզեֆ I-ի, ով սատարում էր Օգոստոսին: Սակայն Կառլը, ով իրեն համարում էր բողոքական Եվրոպայի պաշտպան, հուգենոտների նկատմամբ հետապնդումներ կազմակերպելու և իրականացնելու հալածելու համար խիստ չէր սիրում Լյուդովիկին և հետաքրքրված չէր արևմտյան պատերազմին ներգրավելու մեջ: Նա պայմանագիր կնքեց ավստրիացիների հետ և ուղևորվեց դեպի Ռուսական կայսրություն:

Մարշալ Վիլարը (1653-1734) Ֆրանսիային փրկեց իսպանական ժառանգության համար պատերազմում պարտություն կրելուց: Թյուրենի և Լյուքսեմբուրգի հետ միասին նա եղել է Լյուդովիկի փառահեղ գեներալներից մեկը[28]

Դուքս Մալբորոն մշակեց նոր պլան, որը նախատեսում էր միաժամանակյա Ֆրանսիա ներխուժում Ֆլանդրիայի ու Պեմոնտից Պրովանս ուղղություններով, որպեսզի Լյուդովիկ XIV-ին ստիպի կնքել հաշտության պայմանագիր: 1707 թվականի հունիսին 40-հազարանոց ավստրիական բանակը անցավ Ալպերը, ներխուժեց Պրովանս և մի քանի ամիս պաշարեց Տուլոն: Սակայն քաղաքը լավ ամրացված էր, և պաշարումը ձախողվեց: Այնուամենայնիվ, 1707 թվականի ամռանը կայսերական բանակը Պապական շրջանով մեկնեց դեպի Նեապոլ և նվաճեց Նեապոլյան թագավորությունը: Մալբորոն շարունակեց իր գործողությունները Նիդերլանդներում, որտեղ մեկը մյուսի հետևից գրավում էր ֆրանսիական և իսպանական ամրոցները:

Գործողություններն Իտալիայում և Հարավային Ֆրանսիայում

Նեապոլի թագավորության գրավումից և 1706 թվականի մարտի 13-ին Մեդավիում պայմանագրի կնքումից հետո Իտալիայում և Հարավային Ֆրանսիայում դաշնակիցները գործնականում դարձան Իտալիայի լիարժեք տերերը: Դրանից հետո նրանք որոշեցին ներխուժել Հարավային Ֆրանսիա, որի պաշտպանությունը հանձնարարվեց Իսպանիայից հետ կանչված մարշալ Տեսեին: Վերջինը իր 43-հազարանոց զորքը տեղակայեց այնպես, որ կարողանա իրականացնել Դոֆինի և Պրովանսի պաշտպանությունը:

ЧԻնչ վերաբերում է դաշնակիցներին, որոնց տրամադրության ներքո գտնվում էր 44 հազար զորք, ապա, որոշելով ներխուժել Ֆրանսիա և նպատակ ունենալով գրավել Տուլոնը, նրանք ակընկալում էին անգլո-հոլանդական նավատորմի աջակցությունը, որը 108 նավերից կազմված (որոնցից 48-ը ռազմական նավեր) պետք է մոտենային քաղաքին և ծովի կողմից նպաստեին պաշարմանը: Պեմոնի պաշտպանության համար քաղաքում տեղակայվեց նշանակալի թվով ջոկատ:

Հուլիսի 1-ին դաշնակիցները Իվրիի կողմից սկսեցին իրենց տեղաշարժը, անցան Ալպերն ու Տենդյան անցումը և հուլիսի 10-ին մոտեցան Նիցային, իսկ հուլիսի 26-ին տեղակայվեցին Տուլոնից ոչ հեռու գտնվող Լա Վալետայի մոտ: Տուլոնը գրավելու փորձերը չհաջողվեցին, և օգոստոսի 20-ին դաշնակիցները հանեցին պաշարումը և հեռացան դեպի Սուզա (արքայազն Եվգենի), Պիներոլա և Սավիլյանո (Վիկտոր Ամադեյի): Հոկտեմբերի 3-ին Սուզայի գրավումով վերջացան 1707 թվականի ռազմական գործողությունները, և զորքերը հեռացան իրենց ձմեռային ճամբարներ:

Գործողությունները Նիդերլանդներում

Մայիսի սկզբին Մալբորոն իր 76-հազարանոց բանակը կենտրոնացրեց Բրյուսելի մոտակայքում: Վանդոմն իր 80-հազարանոց զորքով գտնվում էր Մոնսի մոտ և մայիսի 26-ին Մալբորոն մոտեցավ Սուանի անատռին, շարժվեց դեպի Լին, այդպիսով հայտնվեց անգլո-հոլանդական բանակի թևում , ինչը նրան հնարավորություն տվեց այն բաժանել Մաասից և հատել Բրաբոնտի հետ ունեցած հաղորդակցցությունը: Անգլիական գլխավոր հրամանատարը, ով նախատեսում էր ֆրանսիացիների վրա գրոհել Նիվելյայի մոտ, ժամանակին նկատեց իրեն սպառնացող վտանգը և հապճեպ հեռացավ դեպի Տիրլեմոն՝ Բրաբանտ պաշտպանելով Վանդոմից, ով տեղակայված էր Ժեմբլուի մոտ գտնվող ամրացված ճամբարում:

Հունիսի 1-ից մինչև օգոստոսի 10-ը հակառակորդները դադարեցրել էին ռազմական գոործողությունները, բայս վերջին օրը Մալբորոն, տեղեկանալով Վանդոմի ուժերի թուլացման և նրա կողմից տուլոնյան կայազորի ուժեցացման նպատակով այտեղ 8-հազարանոց զորք ուղարկելու մասին, անցավ Դիլ գետը՝ նպատակ ոունենալով շրջանցել ֆրանսիացիները բանակի ձախ թևը: Օգոստոսի 12-ին Վանդոմը տեղաշարժեց իր ենթակայության ներքո գտնվող զորքը դեպի Սենեֆ, իսկ Մալբորոն՝ Նիվել: Այնուհետև մի քանի անարդյունավետ տեղաշարժերից հեետո Վանդոմը հեռացավ Տուրնեմ, իսկ դաշնակիցները սեպտեմբերի 7-ին անցան Շելդա գետի ձախ ափ և հոլտեմբերի 10-ին հասան ձմեռային ճամբար: Սեպտեմբերի 20-ին ձմեռային ճամաբր էին մեկնել նաև ֆրանսիացիները:

Գործողությունները Հռենոսում

Էլզասում և Հռենոսում 1707 թվականին ռազմական գործողությունները սկսվեցին, երբ մայիսի 21-ին Վիլարը 44-հազարանոց բանակով ուղևորվեց դեպի Շտոլհոֆենյան ռազմաճակատ, որը գտնվում էր կոմս Տունգենայի հրամանատարությամբ գործող կայսերականների 35-հազարանոց զորքի վերահսկողության ներքո: Տունգենան փոխարինման էր եկել հունվարի 4-ին մահացած Բադենի մակգրաֆին: Շնորհիվ տեղաշարժի գաղտնիության և գրոհի վայրի հաջող ընտրության՝ մայիսի 23-ին մարշալին հաջողվեց չնչին կորուստներով նվաճել ռազմական գիծը: Կայսերականները անկանոն կերպով հեռացան Պֆորցհեյմ, որտեղ նաև շտապեց Վիլարը, բայց արդեն այնտեղ չհասցրեց հանդիպել հակառակորդին: Հունիսի 8-ինյ նա նվաճեց Շտուտգարտ: Հունիսի 15-ին անցավ Նեկար գետը և հունիսի 19-ին մոտեցավ Շոնդորֆին, իսկ հունիսի 20-ին Լոխ աբբայության մոտ ոչնչացրեց հակառակորդի 5-հազարանոց ջոկատը: Բայց այդ ժամանակ մարշալը թագավորից հրաման ստացավ Տուլոնին օգնելու նպատակով 6 հազար զինվոր ուղարկել Պրովանս, ինչպես նաև դադարեցնել առաջխաղացումը:

Միևնույն ժամանակ՝ հունիսի 29-ին, կայսերականները նվաճեցին Հելբրոնը և շարժվեցին դեպի Ֆիլիպսբուրգ: Տեղեկանալով այդ մասին՝ Վիլարը 29-հազարանոց զորքով հունիսի 28-ին մեկնեց Շորնդորֆ, 7 հազար զինվոր տեղակայեց Լաուտերում և 2,5 հազար՝ կամրջի պաշտպանության համար: Հուլիսի 9-ին նա մոտեցավ Բրուչսալին այն ժամանակ, երբ կայսերական զորքերը գտնվում էին Ֆիլիպսբուրգից ներքև՝ Ռեյնհաուզենում տեղակայաված ճամբարում: Մտադրություն ունենալով թույլ չտալ հակառակորդի համալրում՝ հուլիսի 14-ին մարշալը նվաճեց Մանգհեյմը, բայց չհասցրեց խանգարել կայսերականներին հուլիսի 16-ին անցնել Հռենոսի ձախ ափ՝ Ֆիլիպսբուրգի և Ռեյնհաուզենի միջև ու ստանալ նոր ուժերի համալրում: Այդպիսի պայմաններում Վիլարը ստիպված էր սահմանափակվել պաշտպանական գործողություններով, և օգոստոսի 29-ին նա հեռացավ Ռաստատ, որտեղից հոկտեմբերի վերջին իր բանակը տարավ դեպի ձմեռային զորանոցներ:

Գործողություններն Իսպանիայում

Ալմանսայի ճակատամարտ

1707 թվականին Իսպանիայում ռազմական գործողությունները սկսվեցին էրցհերցոգ Կառլի կողմից Կատալոնիայի, Արագոնի և Վալենսիայի նվաճումով: Նա այդ նահանգներում ուներ մինչև 45-հազարանոց բանակը: Նա իր տրամադրության ներքո ուներ նաև 8-հազարանոց պորտուգալական ջոկատ: Ֆիլիպ Անժուրացին, ով ձմեռման նպատակով իրզորքերը տեղակայել էր Մուրսիայում, ուներ 38 հզար զինվոր: Անկախ այդ հանգամանքներից պորտուգալական սահմանին մակգրաֆ դե Բեի հրամանատարությամբ տեղակայվեց 8-հազարանոց ջոկատ, իսկ Նավարայից մոտեցավ ֆրանսիական 14-հազարնոց համալրումը:

Մարտի 27-ին Գոլուեյը 33-հազարանոց զորքով Ֆուենտե լա Խիգուերայով սկսեց առաջխաղացումը: Իր հերթին ապրիլի 11-ին մարշալ Բերվիկն գնաց Ալմանս՝ սպառնալով դաշնակիցների օպերատիվ գծին, որոնք այդ ժամանակ պաշարել էին Վիլենուն, որտեղ ապրիլի 13-ինտեղի ունեցավ գլխավոր ճակատամարտը, որը ֆրանսիացիները անվանում են Ալմանսայի կռիվ և որն ավարտվեց դաշնակիցների լիակատար ջախջախմամբ[29][30][31][32]:

Ալմանսայի հաղթանակը ամրապնդեց իսպանական գահի նկատմամբ Ֆիլիպ Անժուրացու հավակնությունների դիրքերը: Ճակատամարտի հաջորդ օրը Բերվիկին միացավ դուքս Օրլեանցին իր 14-հազարանոց զորքով, և սկսվեց հակառակորդի հետապնդումը: Ապրիլի 21-ին հանձնվեց Ռեկվենան, իսկ ապրիլի 26-ին բացվեցին Վալենսիայի դարպասները, ինչից հետո անգլո-հոլանդական բանակը հեռացավ դեպի Տորտոզ: Մայիսի 2-ին այստեղ ժամանեց Բերվիկը: Այդ ընթացքում դուքս Օրլեանցին իրեն միացրեց Տուդելայում տեղակայված Լեգալի ջոկատն ու նվաճեց Սարագոսան: Այսպիսով էրցհերցոգ Կառլին մնաց միայն Կատալոնիան[29][30][32]:

Ձմռան մոտենալուն պես Բերվիկն իր բանակը տեղակայեց ձմեռվա համար նախատեսված ճամբարում, որը գտնվում էր Սարագոսայի ու Մուրսիայի միջև ընկած տարածքում: Դաշնակիցները ձմռանը պատրաստվեցին Բարսելոնայում:

Գործողությունները ծովում

1707 թվականի հունվարին ադմիրալ Շովելը Անգլիայից մեկնեց Միջերկրական ծով և ափ դուրս եկավ Ալիկանտեում, որպեսզի Կառլ III-ին օգնելու համար բերի 7000 զինվոր: Սակայն դրանից հետո նա ստիպված էր վերադառնալ Լիսաբոն, քանի որ իր նավատորմը պատրաստ չէր Միջերկրական ծովում՝ ռազմածովային բազայից հեռու շարունակական նավարկման: Ապրիլի 10-ին Լիսաբոնից դեպի Իսպանիայի ափեր է ուղարկվում ադմիրալ Բինգը նավատորմի պատրաստ մասով և համալրմամբ: Ալիկանտեում նա տեղեկանում է Ալմանասում Կառլ III-ի կրած պարտության, ինչպես նաև ջախջախված բանակի մնացորդների՝ Տորտոզ նահանջելու մասին: Այդ իսկ պատճառով նա մոտեցավ կատալոնյան ափերին, հավաքեց տարբեր բնակավայրեր նահանջած ջախջախված զորքի մնացորդները և մայիսի 20-ին նրանց հասցրեց Բարսելոնա: Կարճ ժամանակ անց այնտեղ է ժամանում նաև Շովելը:

Հունիսի 4-ին դաշնակիցների նավատորմը ուղևորվեց Իտալիայի հյուսիսային ափեր, որպեսզի ապահովի արքայազն Եվգենիի ավստրիական բանակի՝ ափով դեպի Տուլոն տեղաշարժը, ինչպես նաև նրա բազաների միջև հաղորդակցության գիծը՝ Գենուայից Լիվորնո: Հունիսի կեսերին նավատորմը կապ հաստատեց բանակի հետ, և հուլիսի 11-ին դրա օգնությամբ բանակը առանց խոչընդոտների անցավ Վար գետը: Հուլիսի 29-ին Տուլոնը ծովից և ցամաքից պաշարվում է, սակայն օգոստոսի 22-ին պարզվում է, որ այն նվաճելու հույս չկա, ինչից հետոո ավստրիական բանակը նահանջում է դեպի Հյուսիսային Իտալիա, ընդ որում, նավատորմը ափի երկայնքով կրկին ուղեկցում էր ցամաքով տեղաշարժվող բանակին: Անհաջողության հիմնական պատճառն այն էր, որ պաշարող բանակի թվաքանակը փոքր էր, իսկ այդպես էր, որովհետև ավստրիական կայսրը բանակի զգալի մասը առանձնացրել էր Նեապոլի գրավման համար: Քանի որ սպասվում էին խաղաղության բանակցություններ, նա ցանկանում էր այդ պահին գործնականում տնօրինել Նեապոլը: Անգլիան և Հոլանդիան համոզում էին նրան, որ Նեապոլը այսպես թե այնպես կհայտնվի նրա ձեռքում, եթե հաջողվի նվաճել Պրովանսը, սակայն կայսրը մնաց իր կարծիքին: Տուլոնի վրա հարձակվելու միակ արդյունքն այն էր, որ ֆրանսիացիները, վախենալով ռմբակոծության հետևանքով իրենց նավատորմի ոչնչացման տարբերակից, խորտակել էին այն և հետագայում նրանց հաջողվեց հետագա շահագործման համար միայն դրա փոքր մասը գործարկել: Ավստրիական բանակի հետ համատեղ ռազմական գործողությունների ավարտին դաշնակիցների նավատորմը ուղևորվեց տուն՝ Ջիբրալթարում թողնելով կոնտրադմիրալ Դիլկայի անգլիական 12 և հոլանդական 6 նավերը, որոնք Բարսելոնային Լիվերնո զորքեր տեղափոխելուց հետո՝ 1708 թվականի մարտի 24-ին մեկնեսին Լիսաբոն: Հետադարձի ճանապարհին Շովելի էսկադրայում տեղի ունեցավ աղետ, ինչից նվաստիները Միջերկրական ծովից ուշ աշնանը վերադառնալիս մշտապես զգուշանում էին: Անգլիական ջրանցք մտնելից էսկադրան հայտնվեց ուժեղ փոթորկի մեջ, ինչի հետևանքով 4 նավ ոչնչացվեց և նետվեց ափ, իսկ ադմիրալ Շովելը սպանվեց թալանողների կողմից:

1708 թվականի արշավանք

Դուքս Մալբորոն Աուդենարդեի ճակատամարտում

1708 թվականին Մալբորոյի բանակը բախվեց ֆրանսիացիներին, որոնք ունեին հրամանատարական հարցերով լուրջ խնդիրներ. Լյուդովիկ XIV-ի թոռ Բուրունդիի դուքսը և դուքս Վանդոմը հաճախ ընդհանուր հայտարարի չէին կարողանում գալ և ընդունում էին անհեռատես որոշումներ: Բուրունդիի դքսի անվճռականությունը հանգեցրեց այն բանին, որ Մալբորոյի ու արքայազն Եվգենիի զորքերը կրկին միավորվեցին, ինչն էլ դաշնակիցներին հնարավորություն տվեց 1708 թվականի մայիսի 11-ին տեղի ունեցած Աուդենարդեի ճակատամարտում ջախջախել ֆրանսիացիներին, իսկ այնուհետև գրավել Բրյուգգեն, Գենտը, Լիլը[33][34][35]:

Այդ ընթացքում անգլիական նավատորմը Սիցիլիային ու Սարդինիային ստիպեց ճանաչել Հաբսբուրգների իշխանությունը: 1708 թվականի սեպտեմբերի 5-ին անգլիացիները գրավեցին Մենորկա կղզում գտնվող Պորտ Մագոն ամրոցը, որտեղ այս ամբողջ ընթացքում գտնվում էր ֆրանսիական կայազոր: Այդ պահից սկսած Անգլիան դարձավ Միջերկրական ծովի ուժեղագույն տերությունը:

Գրեթե միաժամանակ ավստրիացիները Տրենչինայի ճակատամարտում ծանր պարտության մատնեցին հունգարացի ապստամբներին: Քանի որ նոր կայսր Ժոզեֆ I-ը հեշտորեն համաներում էր խռովարարներին ու հանդուրժողաբար վերաբերվում բողոքի գործողություններին, բազմաթիվ հունգարներ մասսայաբար անցնում էին Հաբսբուրգներևի կողմը:

Աուդենարդում և Լիլում աղետալի անհաջողությունները Ֆրանսիային կանգնեցրեցին պարտության շեմին և Լյուդովիկ XIV-ին ստիպեցին համաձայնվել վարել խախաղության բանակցություններ: Նա իր արտաքին գործերի նախարար մարկիզ դե Տորսիին ուղարկեց Հաագա, որպեսզի հանդիպի դաշնակիցների հրամանատարների հետ: Լյուդովիկը համաձայնեց դաշնակիցներին տալ Իսպանիան և վերջինի բոլոր տարածքները, բացառությամբ Սիցիլիայի, Ֆրանսիայից արտաքսել նախկին հավակնորդին ու Աննային ճանաչել Անգլիայի թագուհի: Նա նաև պատրաստ էր ֆինանսավորել Իսպանիայից Ֆիլիպ V-ի արտաքսումը: Սակայն դաշնակիցները նրան պարտադրեցին Ֆրանսիայի համար էլ ավելի նվաստացուցիչ պայմաններ. նրանք պահանջում էին զիջել Վեստ Ինդիայում և Հարավային Ամերիկայում գտնվող ֆրանսիական տարածքները, ինչպես նաև պնդեցին, որ Լյուդովիկ XIV-ը բանակ ուղարկի իր սեփական թոռանը գահընկեց անելու համար: Լյուդովիկը մերժեց բոլոր պայմաններն ու որոոշեց կռվել մինչև վերջ: Նա օգնության խնդրանքով դիմեց ֆրանսիացի ժողովրդին, և շուտով նրա բանակը համալրվեց հազարավոր նոր զինվորներով:

Գործողությունները Ֆլանդրիայում և Էլզասում

1708 թվականի ապրիլի կեսերին ֆրանսիական 90-հազարանոց բանակը կենտրոնացել էր Մոնսի մոտակայքում: Բրյուսելի մոտ հասած անգլո-հոլանդական ուժերի քանակը հասնում էր մինչև 85 հազարի: Հռենոսում՝ Ստրասբուրգի մոտ, ֆրանսիացիներն ունեին 53 հազար զինվոր, իսկ կայսերականները Էտլինգենայի մոտ գտնվող արքայազն Եվգենիի հետ ունեին մինչև 60 հազար զինվոր:

1708 թվականի ռազմարավը սկսվեց մայիսի 26-ին Մալբորոյի զորքերի՝ դեպի Մոնս տեղաշարժով և Վանդոմի բանակի՝ դեպի Սուանի անտառ մեկնումով: Հունիսի 1-ին ֆրանսիական բանակը կանգնած էր հակառակորդի բանակի ձախ թևից 12 կիլոմետր հեռու, և Վանդոմն արդեն մտադրված էր այն շրջանցել, երբ անգլիական զորահրամանատարը շտապեց հունիսի 3-ին հեռանալ դեպի Լուվենա: Այդպիսի պասիվ իրադրությամբ հակամարտող երկու բանակները մնացին մեկ ամիս:

Այդ ընթացքում կայսերականները կուրֆուր Հանովերցու հրամանատարությամբ Էտլինգեն ամրացված ճամբարում իրենց առջև ունեին Մաքսիմիլիան Բավարացուն և Իսպանիայից ուղարկված Բերվիկին, ովքեր տեղակայված էին Լիխտեներայում: Չցանկանալով թույլ տալ կայսերական բանակի՝ համալրման հետ միանալը՝ Մայնցի մոտ գտնվող մարշալ Բերվիկը, զորքերի մի մասը թողնելով Սաարում, իսկ մեկ այլ մասը Լաուտերում, մնացած 35 հազարի հետ տեղակայվեց Մոզելիի ափին գտնվող Ռեսինկի հարևանությամբ գտնվող ճամբարում, որտեղից հետևում էր կուրֆուր Հանովերցու տեղաշարժերին: Սակայն այդ հանգամանքը չխանգարեց արքայազն Եվգենիին հունիսի 22-ին Կոբլենցի մոտ իր զորքերը միացնել կայսերականների և նուն այդ օրը Մալբորոյի բանակին միանալու նպատակով մեկնել Ֆլանդրիա:

Հուլիսի 4-ին դուքս Բուրունդացին, ով կրում էր Ֆլանդրիայի թագավորական զորքերի գլխավոր հրամանատարի կոչումը, ուղևորվեց դեպի Գենտ: Հուլիսի 5-ին հանկարծակի գրոհով Գենտը նվաճվեց, իսկ կոմս դե Լամոտի ջոկատը գրավեց Բրյուգե քաղաքը: Այդ պահից սկսած արքայազն Բուրունդացու մտադրություններն ունեին մեկ նպատակ, այն է՝ պահպանել նվաճած տարածքները, և այդ նպատակով էին պայմանավորված նրա հետագա բոլոր գործողությունները: Հունիսի 6-ին նա տեղակայվեց Ալոստի ու Օֆդեգեմի միջև՝ միևնույն ժամանակ այդտեղից պահպանելով Գենտը:

Լիլի պաշարման ժամանակ քաղաքի պաշտպանական համակարգի նկարագիրը

Նույն օրը Մալբորոն մեկնեց դեպի Գենտ և տեղակայվեց Աշայում, որտեղ միացավ արքայազն Եվգենիին: Դրանից հետո դաշնակիցները շարժվեցին դեպի Ուդենարդու, որտեղ տեղի ունեցավ ճակատամարտ, որն ավարտվեց ֆրանսիական բանակի պարտությամբ, որը հուսալքված նահանջեց Գենտ: Ուդենարդյան ճակատամարտիցց հետոո Վանդոմը ամրացավ Լովենդեգեմի մոտակայքում գտնվող ջրանցքի հետևում, որտեղ սկսեց զբաղվել բանակի վերակազմությամբ: Դաշնակիցները որոշեցին պաշարել Լիլ ամրոցը, որտեղ փակվեց մարշալ Բուֆլերն իր 16-հազարանոց կայազորով[36][37][38]:

Օգոստոսի 14-ին շուրջ 40-հազարանոց զորքով արքայազն Եվգենինսկսեց պաշարումը, իսկ Մալբորոն իր հրամանատարությամբ գտնվող 15-հազարանոց զորքով տեղակայվեց Գելհինայի մոտ գտնվող ամրացված ճամբարում, որպեսզի պաշտպանի Եվգենիի թիկունքը և հետևի Կոնդեում գտնվող Բերվիիկին, ով ցանկանում էր միանալ Վանդոմի բանակին: Օգոստոսի 28-ին Բերվիկը ժամանում է Էնգիեն և առանց խոչընդոտի հանդիպելու միանում Վանդոմին: Այդպիսով ֆրանսիական զորքերի թվաքանակը հասավ մինչև 35 հազարի: Սակայան, ռազմական գործողությանը ռազմական նախարար Շամիլյարի միջամտությունը հանգեցրեց այն բանին, որ ֆրանսիացիները չկարողացան ստիպել հակառակորդին հանել Լիլի պաշարումը: Դեկտեմբերի 8-ին ամրոցն ընկավ: Դեկտեմբերի 30-ին հանձնվեց Գենտը, որը պաշտպանվում էր դե Լամոնտի կողմից[37][36][38]:

Այդ գործողությունների ընթացքում Էլզայում որևէ նշանակալի գոործողություն տեղի չունեցավ, քանի որ այնտեղ մնացած ուժերը շատ փոքր էին և չէին կարող լուրջ պատերազմական գործողություններ իրականացնել:

Գործողություններն Ալպերում

Ալպյան սահմաններին ֆրանսիական ուժերը հասնում էին մինչև 39 հազարի, որոնցցից 17 հազարը տեղակայված էին կայազորերում: Այդպիսով մարշալ Վիլարը Ժենևից մինչև Նից ձգվող տարածքը հսկելու համար կարող էր ուներ միայն 22 հազար զինվոր: Վիկտոր ԱմադեյիՍավոյացու բանակը, որի էվականակը հասնում էր մինչև 40 հազարի, գտնվումն էէր Տուրինայում: Հուլիսի 20-ին սավոյացիները հարձակվեցին Մոն Սենիսում և Մալոմ Սեն Բերնարում գտնվող ֆրանսիական ջոկատների վրա, որոնք կատաղի դիմադրությունից հետո հեռացան դեպի Բարո: Վիլաը, ստանալով համալրում, օգոստոսի 27-ին անցավ հարձակման և սավոյացիներին շպրտեց դեպի Ֆենեստրելե: Ընդ որում, այդ փոքր հաջողությունը հետագա իրադրաձությունների համար նշանակություն չունեցավ և նույնիսկ չխանգարեց Վիկտոր Ամադեյին սեպտեմբերի 3-ին Ֆենեստրելային կապիտուլացիա պարտադրել՝ չնայած որ Վիլարը ջանք չէր խնայում փրկել ամրոցը:

Գործողություններն Իսպանիայում

1708 թվականի սկզբին Իսպանիայում դաշնակիցների ուժերը ամբողջովին բաժանված էին, քանի որ իրենց զորքերի մի մասը Պորտուգալիայում ուներ իր բազան, իսկ մյուսը էրցհերցոգ Կառլի գլխավորությամբ գտնվում էէր Կատալոնիայում և մի քանի ամրոցներում (Տորտոզա, Ալիկանտե, Ուրգել): Պորտուգալիայում գտնվող զորքերի էվաքնաակը չէր գերազանցում 11 հազարը, որոնք տեղակայված էին Էլզասում: Բարսելոնայում գտնվող զորքերի թվաքանակը կազմում էր 20 հազար, որոնց հրամանատարն էր կոմս Շտարեմբերգը: Որպեսզի դաշնակիցներին վերջնականապես հեռացնել Պիրենեյան թերակղզուց, Ֆիլիպ Անժուրացին մայիսին դուքս Օրլեանցուն ուղարկում է Տորտոզ: Մայիսի 12-ին սկսվում է պաշարումը, իսկ հունիսի 15-ին ամրոցը հանձնվում է: Այդ պաշարումն ու դրան հաջորդած հանձնումը եղավ 1708 թվականի միակ փոփոխությունը, որը կատարվեց Պիրենեյան թերակղզում, որը սակայն որևէ կողմի համար չփոխեց իրադրությունը:

Գործողությունները ծովում

Միջերկրական ծովում հարմար ռազմաբազայի անհրաժեշտությունը հանդիսանում էր հրատապ լուծման խնդիր: Որպես այդպիսին, հաշվի էր առնվում Մինյորկան իր Պորտ Մագոն հրաշալի կառամատույցով: 1708 թվականին դշնակիցների նավատորմը, որը ադմիրալ Լիկի հրամանատարությամբ կենտրոնացել էր Միջերկրական ծովում, կազմված էր ընդամենը 31 նավից,, քանի որ ֆրանսիական նավատորմից զգուշանալու խնդիր այլևս չկար: Այդ իսկ պատճառով ծովային ուժերի զգալի մասը տեղակայվել էր հյուսիսում առևտրային նավերի որսորդների դեմ պայքարի համար: Լիկի էսկադրան մանրակրկիտ օժանդակություն էր ցուցաբերում ցամաքում ընթացքող ռազմական գործողություններին՝ ըստ անհրաժեշտության տեղափոխելով զորքեր մերթ դեպի Իսպանիա, մերթ դեպի Հյուսիսային Իտալիա: Մայիսի 22-ին նրանց հաջողվեց առափնյա ֆրանսիական 100 նավերից 67-ը, որոնք Իսպանիայում գործող ֆրանսիական բանակի համար պաշարներ էին տեղափոխում: Կառլ III-ի հրամանով օգոստոսի 12-ին Լիկը հայտնվեց Կալիրիայի մոտ և ռմբակոծման սպառնալիքով նահանգապետը ճանաչեց Կատլի իշխանությունը, որը հետագայում ճանաչեց նաև ամբողջ կղզին: Դրանից հետո Լիկը գեներալ Սթեյնհոպի հետ միասին գրոհեց Պորտ Մագոնը, և սեպտեմբերի 29-ին Մայորկան հայտնվեց դաշնակիցների իշխանության ներքո:

Լիկի գլխավոր ուժերը չսպասեցին ամրոցի գրավմանն ու վերադարձան տուն՝ ցամաքային զորքերին աջակցելու համար կոնտրադմիրալ Ուիտակերի հրամանատարությամբ թողնելով 12 անգլիական և 3 հոլանդական գծային նավեր, 5 ֆրեգատ և 3 հրասանդային նավեր: Սակայն այդ էսկադրային չհաջողվեց 1708 թվականին ձմեռել Պորտ Մագոնում, քանի որ ափերին բացակայում էին համապատասխան հարմարությունները և նավատորմին սնուցման հնարավորությունները:

1708 թվականին ֆրանսիացիները փորձեցին Շոտլանդիայում ձեռնարկել ապստամբությունձեռնարկեցին հօգուտ Ջեյմս III-ի: Նրանք այնտեղ իջեցրեցին 6 հազարանոց ֆրանսիական ջոկատ: Կանոնավոր նավատորմի անկման պայմաններում ադմիրալ կոմս Ֆորբեն, ով պետք է ուղեկցեր զորքերին, իր տրամադրության ներքո ուներ ընդամենը հինգ ռազմական նավ, իսկ մնացած ուղեկցող նավերը կապերներ էին: Ֆրանսիացիների նպատակների մասին լուրեր հասան Անգլիա, և մարտի 12-ին ադմիալ Բինգն արդեն գտնվում էր Դյունկիրխենի մոտ, որտեղից պետք է դուրս գար ֆֆրանսիական արշավախումբը: Մարտի 19-ի գիշերը, երբ նա փոթորկի հետևանքով շպրտվեց դեպի Դոունսի կողմ, ֆրանսիական արշավախումբը դուրս եկավ ծով ու բարեհաջող Ֆորտյան ծոց, սակայն պարզվեց, որ շոտլանդացիների ապստամբության որևէ հույս չկա և որ ափին արդեն պատրաստ են հետ մղել ֆրանսիացիների ափ դուրս գալը: Այդ ընթացքում Բինգը արդեն գնում էր Ֆորբենի հետևից, ով, իմանալով նրա մոտենալու մասին, մարտի 23-ին դուրս եկավ ծով: Չնայած եռանդուն հետապնդմանը՝ Ֆորբենին հաջողվեց գիշերը ճկուն գործողություններով խափել անգլիացիներին և հասնել Դյունկիրխեն: Նա կորցրեց մեկ նավ:

1709 թվականի արշավանք

Ծանոթագրություններ

  1. տես՝ Ռակոցիի ապստամբություն
  2. տես՝ Յակոբիտների ապստամբություն (1708)
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 The Habsburg Monarchy: 1618–1815. Cambridge University Press, 1994. 0521389003
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Clodfelter, M. (2017). Warfare and Armed Conflicts: A Statistical Encyclopedia of Casualty and Other Figures, 1492-2015 (4th ed.). Jefferson, North Carolina: McFarland. ISBN 978-0786474707. {{cite book}}: Invalid |ref=harv (օգնություն)
  5. Godinho, Vitorino Magalhães. Portugal and Her Empire, 1680–1720 in J. S. Bromley (ed.) The New Cambridge Modern History, VI
  6. 6,0 6,1 Gregg, Edward. Queen Anne. Yale University Press, 2001. 0300090242
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 Burton, Ivor F. The Captain-General: The Career of John Churchill, Duke of Marlborough, from 1702 to 1711. Constable & Co Ltd., 1968. 0094561001
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 McKay, Derek. Prince Eugene of Savoy. Thames and Hudson Ltd, 1977. 0500870071
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 Борисов Ю. Дипломатия Людовика XIV. — М.: Международные отношения, 1991. — ISBN 5-7133-0305-5(ռուս.)
  10. Legrelle A. La diplomatie fransaise et la succession d’Espagne. — Gand. 1890. TIII. — P. 650
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 11,19 11,20 11,21 11,22 11,23 11,24 11,25 11,26 11,27 11,28 11,29 11,30 11,31 11,32 Falkner, James. The War of the Spanish Succession 1701 – 1714 (2015).
  12. «Admiral Benbow Art». Արխիվացված է օրիգինալից 2012-04-18-ին. Վերցված է 2006-12-02-ին.
  13. «Chapter 12: Queen Anne». How Britannia Came to Rule the Waves. Արխիվացված է օրիգինալից 2007-09-28-ին. Վերցված է 2006-12-02-ին. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն); External link in |chapterurl= (օգնություն); Unknown parameter |chapterurl= ignored (|chapter-url= suggested) (օգնություն)
  14. «Royal Navy Fleets 1702–1718 (Archive)». Արխիվացված է օրիգինալից 2007-05-13-ին. Վերցված է 2006-12-01-ին.
  15. «Information on Breda (70) (1692)». Արխիվացված է օրիգինալից 2012-04-18-ին. Վերցված է 2006-11-02-ին.
  16. Военный энциклопедический лексикон (в 14 томах). Второе исправленное издание под общим руководством М. И. Богдановича. СПб, 1852—1858. Том 12.
  17. Энциклопедия военных и морских наук / Составлена под главной редакцией генерал-лейтенанта Г. А. Леера, заслуженного профессора Николаевской академии Генерального штаба. — СПб.: типография В. Безобразова и К°. — Т. 7.
  18. Lynn: The Wars of Louis XIV, 1667—1714, p. 285
  19. 19,0 19,1 Гохштедт // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911—1915.
  20. Штольгофенские линии // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  21. Военный энциклопедический лексикон (в 14 томах). Второе исправленное издание под общим руководством М. И. Богдановича. СПб, 1852—1858 Том 2.
  22. Dupuy, R. E & Dupuy, T. N. The Collins Encyclopaedia of Military History 4th ed. HarperCollins Publishers, (1995). ISBN 0-06-270056-1
  23. Goslinga, S. van (1857) Mémoires relatifs à la Guerre de succession de 1706-1709 et 1711, de Sicco van Goslinga, publiés par mm. U. A. Evertsz et G. H. M. Delprat, au nom de la Société d’histoire, d’archéologie et de linquistique de Frise, (Published by G.T.N. Suringar, 1857)
  24. La Colonie, Jean Martin de. The Chronicles of an Old Campaigner, (trans. W. C. Horsley), (1904)
  25. Lynn, John A. The Wars of Louis XIV, 1667—1714. Longman, (1999). ISBN 0-582-05629-2
  26. Somerville, Thomas; The History of Great Britain During the Reign of Queen Anne; (1795, Forgotten Books 2018 ed)
  27. Various authors (1781). The field of Mars: being an alphabetical digestion of the principal naval and military engagements, in Europe, Asia, Africa, and America, particularly ... century to the present period Volume 2 (2010 ed.). Gale ECCO. ISBN 069910856X
  28. Lynn, стр. 65
  29. 29,0 29,1 Военный энциклопедический лексикон (в 14 томах). Второе исправленное издание под общим руководством М. И. Богдановича. СПб, 1852—1858. Том 1.
  30. 30,0 30,1 Военная энциклопедия / Под ред. В. Ф. Новицкого и др. — СПб.: т-во И. В. Сытина, 1911—1915.
  31. Norwich, John Jules (2007). The Middle Sea. A History of the Mediterranean. London: Chatto & Windus. ISBN 0-7011-7608-3.
  32. 32,0 32,1 Batalla de Almansa
  33. Lynn, John A., The Wars of Louis XIV: 1667–1714 (Longman Publishers: Harlow, England, 1999).
  34. Three Victories and a Defeat: The Rise and Fall of the First British Empire, 1714-1783. Basic Books. 9 December 2008. էջ 56. ISBN 978-0-7867-2722-3. Վերցված է 6 February 2013-ին.
  35. Scott, Christopher (2008). The Battle of Oudenarde. Leigh-on-Sea, Essex: Partizan Press. ISBN 978-1-85818-570-5.
  36. 36,0 36,1 Treasure, Geoffrey (1985). The Making of Modern Europe, 1648-1780. Routledge. ISBN 978-0-415-05136-1.
  37. 37,0 37,1 Chandler, David (2003). The Oxford History of the British Army. Oxford University Press. ISBN 978-0-19-280311-5.
  38. 38,0 38,1 Bodart, G. (1908). Militär-historisches Kriegs-Lexikon (1618-1905).

Աղբյուրներ

Գրականություն

  • Испанская наследственная война (1701—14) // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911—1915.
  • Burton, Ivor F. The Captain-General: The Career of John Churchill, Duke of Marlborough, from 1702 to 1711. Constable & Co Ltd., 1968. 0094561001
  • Godinho, Vitorino Magalhães. Portugal and Her Empire, 1680–1720 in J. S. Bromley (ed.) The New Cambridge Modern History, VI, 509–40.
  • Ostwald, Jamel M. Creating the British Way of War: English Strategy in the War of the Spanish Succession, in Williamson Murray (ed.), Richard Hart Sinnreich (ed.) Successful Strategies: Triumphing in War and Peace from Antiquity to the Present, 100–29. Cambridge University Press, 2014. 9781107633599
  • Борисов Ю. Дипломатия Людовика XIV. — М.: Международные отношения, 1991. — ISBN 5-7133-0305-5
  • Дельбрюк Г. Т. 4 // История военного искусства. — М., 1938.
  • Т. 1 // История дипломатии. — М., 1959. — С. 319—323.
  • Урланис Б. У. Войны и народонаселение Европы. — М., 1960. — С. 51—65.
  • Kamen H. The War of succession in Spain, 1700—1715. — London, 1969.
  • Roosen U. Y. The Age of Louis XIV: The Rise of Modern Diplomacy. — Cambridge (Mass.), 1976.
  • The War of the Spanish Succession in Europe, in J. S. Bromley (ed.) The New Cambridge Modern History, VI, 410–45
  • Whaley, Joachim. Germany and the Holy Roman Empire, Volume II: The Peace of Westphalia to the Dissolution of the Reich, 1648–1806. Oxford University Press, 2012.