«Պողոս առաքյալի առաջին նամակը թեսաղոնիկեցիներին»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Նամակի բովանդակությունը: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
No edit summary
 
Տող 2. Տող 2.
'''Պողոս առաքյալի առաջին նամակը թեսաղոնիկեցիներին (Ա Թուղթ առ Թեսաղոնիկեցիս)''', [[Նոր Կտակարան]]ի մաս կազմող գիրք, [[Պողոս առաքյալ]]ի նամակներից մեկը, առաջինը՝ ուղղված Թեսաղոնիկեի քրիստոնյաներին։
'''Պողոս առաքյալի առաջին նամակը թեսաղոնիկեցիներին (Ա Թուղթ առ Թեսաղոնիկեցիս)''', [[Նոր Կտակարան]]ի մաս կազմող գիրք, [[Պողոս առաքյալ]]ի նամակներից մեկը, առաջինը՝ ուղղված Թեսաղոնիկեի քրիստոնյաներին։
== Նամակի հասցեատերերը ==
== Նամակի հասցեատերերը ==
[[Թեսաղոնիկե]] քաղքը, որ այժմ կոչվում է [[Սալոնիկ]], հռոմեական Մակեդոնիա նահանգի մայրաքաղաքն էր, որտեղ Փիլիպպեն թողնելուց հետո՝ առաքելական իր երկրորդ ճանապարհորդության ընթացքում, Պողոսը մի եկեղեցի հաստատեց։ Սակայն այստեղ Պողոսն անմիջապես ընդդիմության հանդիպեց հրեաների կողմից, որոնք նախանձով էին դիտում նրա կատարած քարոզչության հաջողությունը։ Այս ընդդիմության պատճառով Պողոսը թողեց Թեսաղոնիկեն և գնաց Բերիա։ Ավելի ուշ, երբ նա Կորնթոս էր անցել, իր գործակից Տիմոթեոսից ստացավ մի զեկուցագիր, որից պարզվում էր Թեսաղոնիկեի եկեղեցու կացությունը։ Այս էր պատճառը, որ Պողոսը գրեց թեսաղոնիկեցիներին ուղղված իր նամակը՝ տեղի քրիստոնյաներին քաջալերելու ու գոտեպնդելու համար։
[[Թեսաղոնիկե]] քաղաքը, որ այժմ կոչվում է [[Սալոնիկ]], հռոմեական Մակեդոնիա նահանգի մայրաքաղաքն էր, որտեղ Փիլիպպեն թողնելուց հետո՝ առաքելական իր երկրորդ ճանապարհորդության ընթացքում, Պողոսը մի եկեղեցի հաստատեց։ Սակայն այստեղ Պողոսն անմիջապես ընդդիմության հանդիպեց հրեաների կողմից, որոնք նախանձով էին դիտում նրա կատարած քարոզչության հաջողությունը։ Այս ընդդիմության պատճառով Պողոսը թողեց Թեսաղոնիկեն և գնաց Բերիա։ Ավելի ուշ, երբ նա Կորնթոս էր անցել, իր գործակից Տիմոթեոսից ստացավ մի զեկուցագիր, որից պարզվում էր Թեսաղոնիկեի եկեղեցու կացությունը։ Այս էր պատճառը, որ Պողոսը գրեց թեսաղոնիկեցիներին ուղղված իր նամակը՝ տեղի քրիստոնյաներին քաջալերելու ու գոտեպնդելու համար։
== Գրության թվականը ==
== Գրության թվականը ==
Այս նամակը Նոր Կտակարանի գրքերից հնագույնն է, գրվել է Կորնթոսում՝ շուրջ 50 թվականին։
Այս նամակը Նոր Կտակարանի գրքերից հնագույնն է, գրվել է Կորնթոսում՝ շուրջ 50 թվականին։

Ընթացիկ տարբերակը 17:23, 10 Սեպտեմբերի 2018-ի դրությամբ

Նոր Կտակարան
Մատթեոս
Մարկոս
Ղուկաս
Հովհաննես
Գործք
Հռոմեացիներին
Ա Կորնթացիներին
Բ Կորնթացիներին
Գաղատացիներին
Եփեսացիներին
Փիլիպպեցիներին
Կողոսացիներին
Ա Թեսաղոնիկեցիներին
Բ Թեսաղոնիկեցիներին
Ա Տիմոթեոսին
Բ Տիմոթեոսին
Տիտոսին
Փիլիմոնին
Եբրայեցիներին
Հակոբոս
Ա Պետրոս
Բ Պետրոս
Ա Հովհաննես
Բ Հովհաննես
Գ Հովհաննես
Հուդա
Հայտնություն

Պողոս առաքյալի առաջին նամակը թեսաղոնիկեցիներին (Ա Թուղթ առ Թեսաղոնիկեցիս), Նոր Կտակարանի մաս կազմող գիրք, Պողոս առաքյալի նամակներից մեկը, առաջինը՝ ուղղված Թեսաղոնիկեի քրիստոնյաներին։

Նամակի հասցեատերերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեսաղոնիկե քաղաքը, որ այժմ կոչվում է Սալոնիկ, հռոմեական Մակեդոնիա նահանգի մայրաքաղաքն էր, որտեղ Փիլիպպեն թողնելուց հետո՝ առաքելական իր երկրորդ ճանապարհորդության ընթացքում, Պողոսը մի եկեղեցի հաստատեց։ Սակայն այստեղ Պողոսն անմիջապես ընդդիմության հանդիպեց հրեաների կողմից, որոնք նախանձով էին դիտում նրա կատարած քարոզչության հաջողությունը։ Այս ընդդիմության պատճառով Պողոսը թողեց Թեսաղոնիկեն և գնաց Բերիա։ Ավելի ուշ, երբ նա Կորնթոս էր անցել, իր գործակից Տիմոթեոսից ստացավ մի զեկուցագիր, որից պարզվում էր Թեսաղոնիկեի եկեղեցու կացությունը։ Այս էր պատճառը, որ Պողոսը գրեց թեսաղոնիկեցիներին ուղղված իր նամակը՝ տեղի քրիստոնյաներին քաջալերելու ու գոտեպնդելու համար։

Գրության թվականը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս նամակը Նոր Կտակարանի գրքերից հնագույնն է, գրվել է Կորնթոսում՝ շուրջ 50 թվականին։

Նամակի բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նամակում առաքյալը շնորհակալություն է հայտնում Աստծուն՝ թեսաղոնիկեցիների ունեցած հավատի և սիրո համար։ Հիշում է այն օրերը, որ ինքն անցկացրել է նրանց հետ, և պատասխանում է թեսաղոնիկեցիների մի շարք հարցերին, որոնք վերաբերում են մեռելների հարությանն ու Հիսուսի երկրորդ գալստյանը։ Կարո՞ղ էր հավատացյալն արժանանալ հավիտենական կյանքին, եթե պատահեր, որ մեռներ Հիսուսի գալուստից առաջ։ Քրիստոսը կրկին ե՞րբ է գալու։ Պողոսի թելադրանքն այն է, որ հավատացյալներն ապրեն հանդարտ և խաղաղ մի կյանք՝ հուսալից սպասելով Քրիստոսի գալստյանը։ Առաքյալը հիշեցնում է, որ կարևորը Քրիստոսի երկրորդ գալստյան ժամն ու ժամանակը գիտենալը չէ, այլ իբրև լույսի որդիներ՝ այդ գալստյանը միշտ «պատրաստ» լինելը (5.1, 5-10)։

Նամակի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ողջույն (1.1)
  • Երախտագիտություն և գոհություն (1.2-3.13)
  • Թելադրանքներ քրիստոնեական պարկեշտ կենցաղի վերաբերյալ (4.1-12)
  • Ցուցումներ Քրիստոսի գալստյան մասին (4.13-5.11)
  • Վերջին թելադրանքներ (5.12-22)
  • Վերջաբան (5.23-28)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]