«Տետր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (6), ը: → ը։ (4), թ: → թ։, ի: → ի։, ն: → ն։ (3), վ: → վ։ (4), ր: → ր։ (6), ): → )։ (2) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 17. Տող 17.
[[Պատկեր:Торж.обещание пионера СССР.jpg|thumb|230px|left|աշակերտական տետրի հետևի կազմը [[ՍՍՀՄ]], [[1975]]]]
[[Պատկեր:Торж.обещание пионера СССР.jpg|thumb|230px|left|աշակերտական տետրի հետևի կազմը [[ՍՍՀՄ]], [[1975]]]]


Աշակերտական տետրերը ամենատարածվածներն են։ Հիմնականում օգտագործվում են [[միջնակարգ դպրոց]]ներում և [[բարձրագույն ուսումնական հաստատություն]]ներում: Հիմնականում ունենում են 12, 18, 24, 36, 46, 48, 60, 80, 96 թերթ։ Աշակերտական տետրերի հիմնական չափը [[Folio]] ֆորմատի կեսն է (6,5X8 դույմ)։ Լինում են տողերով, վանդակավոր կամ գծերով։
Աշակերտական տետրերը ամենատարածվածներն են։ Հիմնականում օգտագործվում են [[միջնակարգ դպրոց]]ներում և [[բարձրագույն ուսումնական հաստատություն]]ներում: Հիմնականում ունենում են 12, 18, 24, 36, 46, 48, 60, 80, 96 թերթ։ Աշակերտական տետրերի հիմնական չափը [[Folio]] ֆորմատի կեսն է (6,5X8 դյույմ)։ Լինում են տողերով, վանդակավոր կամ գծերով։


Ոչ մեծ չափի տետրերն անվանում են նոթատետր։
Ոչ մեծ չափի տետրերն անվանում են նոթատետր։

19:18, 8 Սեպտեմբերի 2018-ի տարբերակ

Տետր (հուն․՝ τετράδιον — թերթի մեկ քառորդ մասը, հուն․՝ τέτρα — «չորս»), ինֆորմացիայի կրող, առարկա, որը կազմված է սպիտակ թղթի ամրացված թերթերից` գրառումներ կատարելու համար։ Թերթերը, որոնցից կազմված է տետրը, կարող են լինել մաքուր, վանդակավոր կամ միտողանի։ Տետրում (հատկապես աշակերտական), կարող են լինել լուսանցքներ։ Տետր ավելի շատ օգտագործում են աշակերտներն ու ուսանողները։ Տետրերը օգտագործվում են նաև գիտական գործունեության մեջ, բայց այդ դեպքում անվանվում են լաբորատոր մատյաններ: Տետրի որոշ տարատեսակ է հանդիսանում բժշկական ամբուլատոր քարտը։

Տպագրության մեջ տետր անվանում են որոշակի ֆորմատով, որոշակի գծագրով ծալված տպագրական թղթերը, որոնցից հետագայում հավաքվում են գրքերը։

Պատմություն

Սկսած մ.թ.ա. 7-րդ դարից եվրոպացիները (հույներ, հռոմեացիներ) ինֆորմացիան (տեքստ, նկարներ) գրառում էին փայտե տախտակների վրա` մոմով պատված սուր փայտիկով` ստիլոսով (հին հունարեն՝ στῦλος)։ Գրվածը հեշտությամբ մաքրվում էր ստիլոսի հետևի մասով։

հռոմեական ստիլոս

Այդ տախտակները ամրացվում էին 4-ական։ Այդպիսի աշակերտական տետրերից մեկի վրա ուսուցչի ձեռքով գրված էր. «Տղա՛, եղիր ջանասեր, որ քեզ դուրս չանեն»: Իսկ աշակերտը ջանասիրաբար արտագրում էր այդ նախադասությունը չորս անգամ[1]:

Տետրի կառուցվածքը

պարուրաձև մետաղալարով ամրացված տետր

Տետրը կառուցվածքով նման է գրքույկի, այսինքն այն ունի կազմ, որի տակ ամրացված են թերթերը։ Թերթերը կարվում են տարբեր միջոցներով և ձևերով։ Դրանք կարող են ամրացված լինել ամրակներով, թելով կամ սոսինձով։ Կան տետրեր, որոնց վրա անցքեր են բացված` պարուրաձև մետաղալարով ամրացնելու համար։ Այն հարմար է նաև թերթերը հեշտությամբ փոխելու համար։

Տետրերը ունենում են տարբեր քանակի էջեր` 12-թերթանի, 24-թերթանի, 96-թերթանի և այլն։

Աշակերտական տետրեր

աշակերտական տետրի հետևի կազմը ՍՍՀՄ, 1975

Աշակերտական տետրերը ամենատարածվածներն են։ Հիմնականում օգտագործվում են միջնակարգ դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում: Հիմնականում ունենում են 12, 18, 24, 36, 46, 48, 60, 80, 96 թերթ։ Աշակերտական տետրերի հիմնական չափը Folio ֆորմատի կեսն է (6,5X8 դյույմ)։ Լինում են տողերով, վանդակավոր կամ գծերով։

Ոչ մեծ չափի տետրերն անվանում են նոթատետր։

Մեծ քանակությամբ թերթեր ունեցող տետրն անվանում են ընդհանուր տետր։

Ծանոթագրություններ

  1. История бумажного листа, № 12, 2009 год Ամսագիր «Наука и жизнь»