«Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 59. Տող 59.


1869 թվականի սկզբի դրությամբ ապստամբությունը ճնշվեց, սակայն [[Բարձր դուռ]] գնաց որոշ զիջումների` կղզուն տալով որոշակի ինքնավարություն և մեծացնելով քրիստոնյաների իրավունքները կղզում: Չնայած Կրետեի ճգնաժամը լավ ավարտ ունեցավ Օսմանյան կայսրության համար, առան որևէ դիվանագիտական միջադեպի, սակայն ապստամբության ճնշման դաժանություն բերեց Եվրոպայի մեծ տերությունների ուշադրությանը, հատկապես քրիստոնյաների կարգավիճակին Օսմանյան կայսրությունում:
1869 թվականի սկզբի դրությամբ ապստամբությունը ճնշվեց, սակայն [[Բարձր դուռ]] գնաց որոշ զիջումների` կղզուն տալով որոշակի ինքնավարություն և մեծացնելով քրիստոնյաների իրավունքները կղզում: Չնայած Կրետեի ճգնաժամը լավ ավարտ ունեցավ Օսմանյան կայսրության համար, առան որևէ դիվանագիտական միջադեպի, սակայն ապստամբության ճնշման դաժանություն բերեց Եվրոպայի մեծ տերությունների ուշադրությանը, հատկապես քրիստոնյաների կարգավիճակին Օսմանյան կայսրությունում:

===Ուժերի դասավարվածության փոփոխություն Եվրոպայում===
Չնայած հանդիսանալով [[Ղրիմի պատերազմ]]ի հաղթող կողմ` Օսմանյան կայսրությունը [[Օսմանյան կայսրության անկում|շարունակեց կորցնել]] հզորությունը և հեղինակությունը: Օսմանյան գանձարանի ֆինանսական վատ վիճակը ստիպեց Օսմանյան կայսրությանը մի շարք վարկեր ներգրավել օտարերկրյա պետություններից շատ բարձր տոկոսադրույքներով, որոնց պատճառով, չնայած տնտեսական բարեփոխումների Օսմանյան կայսրությունը հազիվ էր կարողանում մարել վորկերը: Իրավիճակը ավելի վատթարացավ, երբ մոտ 600.000 մուսուլման [[չերքեզներ]] արտաքսվեցին Ռուսների կողմից Կովկասից դեպի Անատատոլիայի սևծովյան նավահանգիստներ, ինչը շատ թանկ նստեց Օսմանյան կայսրության վրա<ref>{{Citation | last = Finkel | first = Caroline | title = The History of the Ottoman Empire | place = New York | publisher = Basic Books | year = 2005 | page = 467}}.</ref>:


== Տես նաև ==
== Տես նաև ==

09:31, 5 Սեպտեմբերի 2018-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուս-թուրքական պատերազմ (այլ կիրառումներ)
Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)
Ռուս-թուրքական պատերազմներ

Թվական 12 (24) ապրիլի 1877 — 19 փետրվարի (3 մարտի) 1878
Վայր Բալկանյան թերակղզի, Անդրկովկաս
Արդյունք Ռուսաստանի հաղթանակ
Հակառակորդներ
Օսմանյան կայսրություն Ռուսական կայսրություն
Հրամանատարներ
Օսմանյան կայսրություն սուլթան Աբդուլ Համիդ II Ռուսաստան ցար Ալեքսանդր II
Կողմերի ուժեր
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
281 000
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
737 355
Ռազմական կորուստներ
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
30 000 զոհ
90 000 զոհ՝ վերքերից
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
15 567 զոհ
56 652 վիրավոր

Ռուս-թուրքական պատերազմ 1877-1878 (թուրքերեն՝ 93 Harbi, անվանվել է, քանի որ պատերազմը Իսլամական օրացույցով տեղի է ունեցել 1293 թվականին, բուլղար․՝ Руско-турска Освободителна война, «Ռուս-թուրքական ազատագրական պատերազմ»), հակամարտություն Օսմանյան կայսրության և and the Ուղղափառ եկեղեցու դաշինքի միջև Ռուսական կայսրության գլխավորությամբ, որի մեջ էին մտնում Բուլղարիան, Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան[1]: Մարտերը տեղի ունեցան Բալկաններում և Կովկասում, պատճառը 19-րդ դարի վերջին բալկանյան ազգայնականության աճն էր: Լրացուցիչ պատճառներից էին Ռուսաստանի նպատակները վերականգնելու տարածային կորուստները Ղրիմի պատերազմի ժամանակ, վերականգնել դիրքերը Սև ծովում Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող ազատատենչ ժողովուրդների օգնույամբ:

Դաշնակիցները Ռուսաստանի գլխավորությամբ հաղթեցին պատերազմում: Արդյունքում Ռուսաստանին Կովկասում անցան Կարսը և Բաթումը, ինչպես նաև Բուդյակ տարածաշրջանը: Պաշտոնապես անկախություն ձեռք բերեցին Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան, որոնք դե ֆակտո անկախացել էին մինչև պատերազմը: Մոտ հինգ դար (1396–1878) լինելով օսմանյան լծի տակ` Բուլղարիան վերահիմնադրվեց որպես Բուլղարիայի իշխանություն, որի տարածքը անցնում էր Դանուբ գետից մինչև Ստարա Պլանինա (բացառությամբ հյուսիսային Դոբրուդջայից, որն անցավ Ռումիային), ինչպես նաև Սոֆիա տարածաշրջանը, որը դարձավ նոր պետության մայրաքաղաք: 1878 թվականի Բեռլինի կոնգրեսով թույլատրվեց Ավստրո-Հունգարիային օկուպացնել Բոսնիան և Հերցեգովինան, իսկ Մեծ Բրիտանիային` Կիպրոսը:

Սկզբում կնքված Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որը ստորագրվել է մարտի 3-ին, այժմ տոնվում է որպես ազատության օր Բուլղարիայում[2]:

Ռուս-թուրքական պատարերազմի արդյունքում նաև միջազգայնացվեց հայկական հարցը: Օսմանյան կայսրության լծի տակ գտնվող հայերի մեծ մասը ընդունում էր ռուսներին որպես ազատագրողներ:

Հակամարտության նախապատմություն

Քրիստոնյաների և Օսմանյան կայսրության պայմանավորվածություն

1856 թավականի Փարիզի հաշտության պայմանագրի 9-րդ հոդվածով, որով ավարտվեց Ղրիմի պատերազմը, Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր երաշխավորել կայսրությունում ապրող քրիստոնյաներին հավասար իրավունքների մուսուլմանների հետ միասին: Պայմանագրի ստորագրումից առաջ Օսմանյան կառավարությունը հրովարտակ ստորագրեց Հաթթը Շերիֆ անվանմամբ, որով հավասար իրավունքներ էր տրվում մուսուլմաններին և ոչ մուսուլմաններին[3] և դրա հետ կապված որոշակի բարեփոխումներ իրականացրեց: Օրինակ ոչ մուսուլմաններից հարկվող ջիզյա հարկատեսակը չեղարկվեց և ոչ մուսուլմաններին թույլատրվեց ծառայել բանակում[4]:

Այնուամենայնիվ երկրում մնաց Զիմմի կարգավիճակը, ներառյալ քրիստոյաների կողմից մուսուլմանների դեմ հայցերը դատարաններում չէին քննարկվում:

Լիբանանի ճգնաժամ 1860

1858 թվականին մարոնական գյուղացիները, հոգեևորականների հորդորով, ապստամբեցին իրենց դրուզ ֆեոդալ կալվածատերերի դեմ և հիմնադրեցին գյուղացիական հանրապետություն: Հարավային Լիբանանում մարոնական գյուղացիները աշխատում էին դրուզ կալվածատերեի մոտ, իսկ դրուզ գյուղացիները սատարում էին իրենց կալվածատերին ընդդեմ մարոնականների, ինչը հակամարտությունը վերածեց քաղաքացիական պատերազմի: Չնայած երկու կողմն էլ կորուստներ ունեցան, մոտ 10.000 մարոնականներ կոտորվեցին դրուզների ձեռքով[5][6]:

Եվրոպական միջամտության վտանգի ներքո օսմանյան կառավարությունը վերականգնեց կարգը: Այնուամենայնիվ տեղի ունեցավ ֆրանս-բրիտանական միջամտությունը[7]: Եվրոպական ճնշման ներքո սուլթանը համաձայնեց Լիբանանում նշանակել քրիստոնյա կառավարիչ, որը նշանակվում էր սուլթանի կողմից և թեկնացությանը հավանության էին տալիս Եվրոպական տերությունները[5]:

1860 թվականի մայիսի 27-ին մի խումբ մարոնականներ ավազակային հարձակում գործեցին դրուզների գյուղի վրա: Դրան հաջորդեցին կոտորածներ ոչ միայն Լիբանանում, այլև Սիրիայում: Կոտորածների վերջում բոլոր կրոններից սպանվեցին 7.000-ից 12.000 մարդ և ավելի քան 300 գյուղ, 500 եկեղեցի, 40 վանք և 30 դպրոց ավերվեցին: Քրիստոնյաները հարձակվեցին մուսուլմանների վրա Բեյրութում, ինչը հրահրեց Դամասկոսի մուսուլմաններին հարձակվեց քրիստոնյա փոքրամասնության վրա և սպանել 5.000-25.000 մարդու, ներառյալ ամերիկացի և հոլանդացի հյուպատոսները, ինչը ստացավ միջազգային արձագանք:

Օսմանյան կայսրության արտաքին գործերի նախարար Մեհմեդ Ֆուադ փաշան ժամանեց Սիրիա և խնդիրը լուծելու համար փորձեց գտնել մեղավորների, այդ թվում նահանգապետին և այլ պաշտոնյաներին: Իրավիճակը կարգավորվեց և Լիբանանին տրվեց նոր ինքնավարություն` վախենալով եվրոպական միջամտությունից: Այնուամենայնիվ 1860 թվականին Ֆրանսիան նավատորմ ուղարկեց և նրան միացավ Բրիտանիան տեղում ֆրանսիական ազդեցությունը մեծացնելու համար[7]:

Կրետեի ապստամբություն 1866–1869

Արկադի վանքը

Կրետեի ապստամբությունը, որն սկսվել էր 1866 թվականին, արդյունք էր Օսմանյան կայսրության չհաջողված բարեփոխումների և կրետեցիների ցանկության Էնոզիսի միջոցով միանալ Հունաստանին[8]: Ապստամբները իրենց վերահսկողության տակ առան գրեթե ամբողջ կղզին, բացառությամբ հինգ քաղաքների, որտեղ մուսուլմանները ամրացել էին: Հունական մամուլը գրում էր, որ մուսուլմանները կոտորում են հույներին, և լուրերը սփռվեցին ամբողջ Եվրոպայով: Հազարավոր հույներ կամավորագրվեցին և ուղարկվեցին կղզի:

Արկադի վանքի պաշարումը հատկապես մեծ աղմուկ բարձրացրեց: 1866 թվականի նոյեմբերին 250 հույն զինվորներ և մոտ 600 կանայք և երեխաներ պաշարման մեջ ընկան 23.000 հիմնականում կրետեցի մուսուլմանների և օսմանյան զինվորների կողմից և այն մեծ աղմուկ բարձրացրեց Եվրոպայում: Արյունալի ճակատամարտից հետո երկու կողմերն ունեցան մեծ թվով կորուստներ: Կրետեի հույները անձնատուր եղան, երբ զինամթերքը վերջացավ, սակայն սպանվեցին հանձնվելուց հետո[9]:

1869 թվականի սկզբի դրությամբ ապստամբությունը ճնշվեց, սակայն Բարձր դուռ գնաց որոշ զիջումների` կղզուն տալով որոշակի ինքնավարություն և մեծացնելով քրիստոնյաների իրավունքները կղզում: Չնայած Կրետեի ճգնաժամը լավ ավարտ ունեցավ Օսմանյան կայսրության համար, առան որևէ դիվանագիտական միջադեպի, սակայն ապստամբության ճնշման դաժանություն բերեց Եվրոպայի մեծ տերությունների ուշադրությանը, հատկապես քրիստոնյաների կարգավիճակին Օսմանյան կայսրությունում:

Ուժերի դասավարվածության փոփոխություն Եվրոպայում

Չնայած հանդիսանալով Ղրիմի պատերազմի հաղթող կողմ` Օսմանյան կայսրությունը շարունակեց կորցնել հզորությունը և հեղինակությունը: Օսմանյան գանձարանի ֆինանսական վատ վիճակը ստիպեց Օսմանյան կայսրությանը մի շարք վարկեր ներգրավել օտարերկրյա պետություններից շատ բարձր տոկոսադրույքներով, որոնց պատճառով, չնայած տնտեսական բարեփոխումների Օսմանյան կայսրությունը հազիվ էր կարողանում մարել վորկերը: Իրավիճակը ավելի վատթարացավ, երբ մոտ 600.000 մուսուլման չերքեզներ արտաքսվեցին Ռուսների կողմից Կովկասից դեպի Անատատոլիայի սևծովյան նավահանգիստներ, ինչը շատ թանկ նստեց Օսմանյան կայսրության վրա[10]:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Crowe, John Henry Verrinder (1911). «Russo-Turkish Wars (1828-29 and 1877-1878 - The War of 1877-78)». The Encyclopaedia Britannica; A Dictionary of Arts, Sciences, Literature and General Information. Vol. XXIII (REFECTORY to SAINTE-BEUVE) (11th ed.). Cambridge, England and New York: At the University Press. էջեր 931–936. Վերցված է 19 July 2018-ին – via Internet Archive.
  2. Mrŭchkov, Vasil (2011). Labour Law in Bulgaria. Kluwer Law International. էջ 120. ISBN 978-9-041-13616-9.
  3. Hatt-ı Hümayun (full text), Turkey: Anayasa.
  4. Vatikiotis, PJ (1997), The Middle East, London: Routledge, էջ 217, ISBN 0-415-15849-4.
  5. 5,0 5,1 «Lebanon», Country Studies, US: Library of Congress, 1994.
  6. Churchill, C (1862), The Druzes and the Maronites under the Turkish rule from 1840 to 1860, London: B Quaritch, էջ 219.
  7. 7,0 7,1 Shaw, Shaw, էջեր 142–43
  8. Robson, Maureen M. (1960). «Lord Clarendon and the Cretan Question, 1868-9». The Historical Journal. 3 (1): 38–55.
  9. Stillman, William James (March 15, 2004), The Autobiography of a Journalist (ebook), vol. II, The Project Gutenberg, eBook#11594.
  10. Finkel, Caroline (2005), The History of the Ottoman Empire, New York: Basic Books, էջ 467.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։