«Հայաստանի ազգային ագրարային համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 9. Տող 9.
|մասնաճյուղեր=Վանաձորի
|մասնաճյուղեր=Վանաձորի
Սիսիանի
Սիսիանի
Շիրակի|Լոգո=[[Պատկեր:Anau logo.png|180px]]}}'''Հայաստանի ազգային ագրարային համալսարան''' (նախկին անվանումներ՝ ''Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, Հայաստանի պետական ագրարային համալսարան''), ՀՀ պետական [[բարձրագույն ուսումնական հաստատություն]], [[Գյուղատնտեսություն|ագրարային ոլորտ]]ի համար կադրեր պատրաստող առաջատար միակ բուհը։ Համալսարանը մասնաճյուղեր ունի [https://anau.am/hy/branches/sisian Սիսիանում], [https://anau.am/hy/branches/vanadzor Վանաձորում] և [https://anau.am/hy/branches/shirak Շիրակում]: Բացի այդ, ՀԱԱՀ բազայի վրա գործում են [https://anau.am/hy/branches/rusakan-masnachyuxer Մոսկվայի Կ.Ի.Սկրյաբինի անվան անասնաբուժական բժշկագիտության և կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիայի և Կ.Ա.Տիմիրյազևի անվան Ռուսաստանի պետական ագրարային համալսարանի երևանյան մասնաճյուղերը]:
Շիրակի|Լոգո=[[Պատկեր:Anau logo.png|180px]]}}'''Հայաստանի ազգային ագրարային համալսարան''' (նախկին անվանումներ՝ ''Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, Հայաստանի պետական ագրարային համալսարան''), ՀՀ պետական [[բարձրագույն ուսումնական հաստատություն]], [[Գյուղատնտեսություն|ագրարային ոլորտ]]ի համար կադրեր պատրաստող առաջատար միակ բուհը։ Համալսարանը մասնաճյուղեր ունի '''<big>[https://anau.am/hy/branches/sisian Սիսիանում], [https://anau.am/hy/branches/vanadzor Վանաձորում]</big>''' <small>և</small> '''<big>[https://anau.am/hy/branches/shirak Շիրակում]</big>''': Բացի այդ, ՀԱԱՀ բազայի վրա գործում են [https://anau.am/hy/branches/rusakan-masnachyuxer Մոսկվայի Կ.Ի.Սկրյաբինի անվան անասնաբուժական բժշկագիտության և կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիայի և Կ.Ա.Տիմիրյազևի անվան Ռուսաստանի պետական ագրարային համալսարանի երևանյան մասնաճյուղերը]:


[[Հայաստանի Հանրապետության կառավարություն|Հայաստանի Հանրապետության Կառավարության]] [[1994]] թվականի [[հուլիսի 7]]-ի որոշման համաձայն՝ ''Հայկական գյուղատնտեսական'' և [[Երևան|''Երևանի'']] ''անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների'' բազայի վրա կազմավորվեց Հայկական գյուղատնտեսական ակադեմիան<ref>{{Գիրք:ՀՀՀ3|246}}</ref>։
[[Հայաստանի Հանրապետության կառավարություն|Հայաստանի Հանրապետության Կառավարության]] [[1994]] թվականի [[հուլիսի 7]]-ի որոշման համաձայն՝ ''Հայկական գյուղատնտեսական'' և [[Երևան|''Երևանի'']] ''անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների'' բազայի վրա կազմավորվեց Հայկական գյուղատնտեսական ակադեմիան<ref>{{Գիրք:ՀՀՀ3|246}}</ref>։
Տող 33. Տող 33.
* [[ՀԱԱՀ Ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետ|Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետ]]
* [[ՀԱԱՀ Ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետ|Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետ]]


== ՀԱԱՀ Կրթական կենտրոններ ==
== ՀԱԱՀ կրթական կենտրոններ և ստորաբաժանումներ ==
'''<small>[https://anau.am/hy/2011-06-08-05-40-37/distance-learning-dep- Հեռակա ուսուցման դեպարտամենտ]</small>'''
'''<small>[https://anau.am/hy/2011-06-08-05-40-37/distance-learning-dep- Հեռակա ուսուցման դեպարտամենտ]</small>'''


Տող 49. Տող 49.


'''<small>[https://anau.am/hy/2011-06-08-05-40-37/2011-06-08-05-42-40 Լեզվի ուսուցման կենտրոն]</small>'''
'''<small>[https://anau.am/hy/2011-06-08-05-40-37/2011-06-08-05-42-40 Լեզվի ուսուցման կենտրոն]</small>'''

'''[http://wine.anau.am/ <small>Գինեգործության ուսումնաարտադրական կենտրոն</small>]'''

<small>'''[https://anau.am/hy/subdivisions/teaching-experimental-farms- Ուսումնափորձնական տնտեսություններ]'''</small>

'''<small>[https://anau.am/hy/subdivisions/museum Թանգարան]</small>'''


== Գիտություն ==
== Գիտություն ==
Տող 77. Տող 83.


== Տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն ծրագրերի կենտրոն ==
== Տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն ծրագրերի կենտրոն ==
2010 թվականին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ստեղծվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, որը 2013թ. վերանվանվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն ծրագրերի կենտրոն (ՏՏ և ԻԾ կենտրոն): Կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված է տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնասիրությանը և առավել արդյունավետ կիրառմանը ուսումնական գործընթացում ու գիտական հետազոտություններում, նորագույն տեխնոլոգիաներին համապատասխան գրադարանային գործի կազմակերպմանը և շարունակական զարգացմանը, համալսարանում համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների պատշաճ ուսուցմանը, համակարգչային հրատարակչական աշխատանքների իրագործմանը, համակարգչային սարքավորումների սպասարկմանը և վերազինմանը, համալսարանի կառավարման համակարգում տեղեկատվական միասնական քաղաքականության իրականացմանը, էլէկտրոնային դեկանատների գործունեության համակարգմանը, նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը և արդյունավետ կիրառմանը, ինչպես նաև տեղեկատվության և տեղեկատվական գիտելիքի ստացման, ուսումնասիրության, վերլուծության, մշակման, տարածման աշխատանքների իրականացմանը: Բացման օրից կենտրոնը ղեկավարում է տնտեսագիտության թեկնածու, պրոռեկտոր Վաչագան Մելքոնյանը:
2010 թվականին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ստեղծվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, որը 2013թ. վերանվանվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն ծրագրերի կենտրոն (ՏՏ և ԻԾ կենտրոն): Կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված է տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնասիրությանը և առավել արդյունավետ կիրառմանը ուսումնական գործընթացում ու գիտական հետազոտություններում, նորագույն տեխնոլոգիաներին համապատասխան գրադարանային գործի կազմակերպմանը և շարունակական զարգացմանը, համալսարանում համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների պատշաճ ուսուցմանը, համակարգչային հրատարակչական աշխատանքների իրագործմանը, համակարգչային սարքավորումների սպասարկմանը և վերազինմանը, համալսարանի կառավարման համակարգում տեղեկատվական միասնական քաղաքականության իրականացմանը, էլէկտրոնային դեկանատների գործունեության համակարգմանը, նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը և արդյունավետ կիրառմանը, ինչպես նաև տեղեկատվության և տեղեկատվական գիտելիքի ստացման, ուսումնասիրության, վերլուծության, մշակման, տարածման աշխատանքների իրականացմանը: Հիմնադրման օրից կենտրոնը ղեկավարում է տնտեսագիտության թեկնածու, պրոռեկտոր Վաչագան Մելքոնյանը:


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

12:00, 31 Օգոստոսի 2018-ի տարբերակ

Հայաստանի ազգային ագրարային համալսարան
ռուս.՝ Государственный аграрный университет Армении և ռուս.՝ Национальный аграрный университет Армении
Изображение логотипа
ՀապավումՀԱԱՀ
Տեսակհիմնադրամ և համալսարան
Միջազգային անվանումArmenian National Agrarian University Foundation
Հիմնադրված է1930[1]
ՌեկտորՎարդան Ուռուտյան
(նորանշանակ)[2]
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Հասցե74 Տերյան փողոց, Երևան 0009
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
Կայքanau.am
Հայաստանի ազգային ագրարային համալսարան (Հայաստան)##
Հայաստանի ազգային ագրարային համալսարան (Հայաստան)
Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստան
 Armenian National Agrarian University Վիքիպահեստում

Հայաստանի ազգային ագրարային համալսարան (նախկին անվանումներ՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, Հայաստանի պետական ագրարային համալսարան), ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություն, ագրարային ոլորտի համար կադրեր պատրաստող առաջատար միակ բուհը։ Համալսարանը մասնաճյուղեր ունի Սիսիանում, Վանաձորում և Շիրակում: Բացի այդ, ՀԱԱՀ բազայի վրա գործում են Մոսկվայի Կ.Ի.Սկրյաբինի անվան անասնաբուժական բժշկագիտության և կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիայի և Կ.Ա.Տիմիրյազևի անվան Ռուսաստանի պետական ագրարային համալսարանի երևանյան մասնաճյուղերը:

Հայաստանի Հանրապետության Կառավարության 1994 թվականի հուլիսի 7-ի որոշման համաձայն՝ Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների բազայի վրա կազմավորվեց Հայկական գյուղատնտեսական ակադեմիան[3]։

Ակադեմիական հեղինակություն

ՀԱԱՀ-ն համագործակցում է ԱՊՀ երկրների ագրարային բուհերի և միջազգային կազմակերպությունների կրթական ծրագրերի (Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի, Նիդերլանդների Գյուղատնտեսության բնագավառում կիրառական հետազոտությունների զարգացման միջազգային կենտրոնի (ICRA), Հյուսիսատլանտյան դաշինք («Գիտություն հանուն խաղաղության» ծրագրի), Էստոնիայի գյուղատնտեսական հետազոտությունների կենտրոնի, «Կենսաբազմազանություն» միջազգային կազմակերպության (Հռոմ), ՄԱԿՊարենամթերքի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), Չորային տարածքներում գյուղատնտեսական հետազոտությունների միջազգային կենտրոնի (ICARDA)), եվրոպական (Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարան, Կասսելի համալսարան՝ Գերմանիա, Շվեդիայի գյուղատնտեսական գիտությունների համալսարան), ամերիկյան (Ֆրեզնոյի ) համալսարանների հետ։ Տեխասի գյուղատնտեսության ու մեքենայացման (A & M) համալսարանի հետ համագործակցության արդյունքում 1999 թ. հիմնադրվեց hայ-ամերիկյան համատեղ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը (ԱՈՒԿ)։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում գործում է դոկտորի և թեկնածուի գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական 4 խորհուրդ՝ գյուղատնտեսության արտադրության մեքենայացման և մեքենաների, ագրոնոմիայի, անասնաբուժության և անասնաբուծության, տնտեսագիտության։ Նշված խորհուրդներում դոկտորի և թեկնածուի գիտական աստիճան է շնորհվում ագրարային ոլորտի 9 մասնագիտությունների գծով։ Մասնագետների պատրաստումը հաջողությամբ զուգակցվում է տեսական և կիրառական նշանակություն ունեցող գիտական հիմնախնդիրների լուծման հետ։ Աշխատանքներ են տարվում խաղողի և դաշտային մշակաբույսերի տարբեր սորտերի ստացման և ներդրման, նոր արդյունավետ պեստիցիդների ստացման և փորձարկման, գյուղատնտեսական բույսերի մշակման տեխնոլոգիաների կատարելագործման, լեռնային երկրագործության մեքենայացման և այլ բնագավառներում։

Պատմական ակնարկ

ԽՍՀՄ Կենտգործկոմը և Ժողկոմխորհը 1930 թ. հուլիսի 23-ին որոշում են ընդունում (N 40/237) Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի բազայի վրա հիմնադրել Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1932 թ. արդեն Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում կազմակերպվում է հեռակա ուսուցում՝ սկզբում միայն ագրոնոմիական, իսկ հետագայում նաև մյուս մասնագիտությունների գծով։ 1928 թ. հունիսի 28-ին ՀամԿ(բ) կ Անդրկովկասի երկրկոմը որոշում ընդունեց Երևանում հիմնադրել Անդրկովկասյան անասնաբուժական ինստիտուտ։ Նույն թվականի սեպտեմբերի 18-ին, ինստիտուտի առաջին հրամանի համաձայն, տնօրեն նշանակվեց պրոֆեսոր Բ.Գ.Մասինոն, իսկ նոյեմբերի 8-ին կայացավ ինստիտուտի հանդիսավոր բացումը, որին ներկա էին Հայաստանի քաղաքական և կուսակցական ղեկավարները՝ Ա.Խանջյանը, Ա.Մռավյանը, Ս.Կասյանը, Ռ.Դաշտոյանը և ուրիշներ։ 1930 թ. Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում գործում էր անասնաբուծական ֆակուլտետ։ Մեկ տարի անց՝ 1931 թ. հոկտեմբերի 25-ին, որոշում է ընդունվում անասնաբուժական ինստիտուտի և անասնաբուծական ֆակուլտետի բազայի վրա հիմնադրել Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը, որը հետագայում՝ 1932 թ., վերանվանվում է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ։

1932 թ. ինստիտուտին առընթեր հիմնադրվել է հեռակա ուսուցման ինստիտուտը, որը 1950 թ. վերակազմավորվել է հեռակա ուսուցման ֆակուլտետի։ Հայաստանի Հանրապետության Կառավարության 1994 թ. հուլիսի 7-ի որոշման համաձայն՝ Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների բազայի վրա կազմավորվեց Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, որը հետագայում Կառավարության 2005 թ. սեպտեմբերի 15-ի թիվ 1597 որոշմամբ վերանվանվեց Հայաստանի պետական ագրարային համալսարան։ Իսկ 2012 թվականի հունիսի 14-ի թիվ 872-Ն որոշմամբ վերանվանվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի։ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի առաջին ռեկտոր նշանակվեց Ա.Ց. Խաչատրյանը (1994-1998թթ.), իսկ 1998-2018թթ. բուհը ղեկավարել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ Ա.Պ.Թարվերդյանը։

Համալսարանի առաջին մասնաշենքը
Համալսարանի առաջին մասնաշենքը

ՀԱԱՀ Ֆակուլտետներ

ՀԱԱՀ կրթական կենտրոններ և ստորաբաժանումներ

Հեռակա ուսուցման դեպարտամենտ
Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն
Մագիստրատուրա
Ասպիրանտուրա
«Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագիր
Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարան
Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջ
Լեզվի ուսուցման կենտրոն
Գինեգործության ուսումնաարտադրական կենտրոն
Ուսումնափորձնական տնտեսություններ
Թանգարան

Գիտություն

ՀԱԱՀ նախկին ռեկտոր Արշալույս Թարվերդյանը (կանգնած)

Գիտական կենտրոնը կազմավորվել է 1998 թ. օգոստոսին՝ ՀԳԱ-ի գիտության վարչության վերակազմավորման արդյունքում։ Դեռևս 1972 թ. Հայկական գյուղատնտեսական, Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտներում գործել են գիտահետազոտական սեկտորներ, որոնց հիմնական նպատակն է եղել համակարգել ու կազմակերպել ինստիտուտներում կատարվող տնտպայմանագրային գիտական թեմաների աշխատանքները։ 2012 թվականի ապրիլից գիտական կենտրոնը վարակազմավորվել է Գիտության դեպարտամենտի: Մինչև 2018 թվականը դեպարտամենտը ղեկավարել է տեխն.գիտ.դոկտոր, պրոֆ. Դ.Պետրոսյանը, 2018թ. օգոստոսից՝ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրաչյա Սերգեյի Ծպնեցյանը: Գիտության դեպարտամենտն իր մեջ ներառում է

3 գիտահետազոտական ինստիտուտ

3 գիտական կենտրոն

5 պրոբլեմային լաբորատորիա

Գիտության դեպարտամենտը սերտորեն համագործակցում է ինչպես երկրի գյուղատնտեսական բնագավառի, այնպես էլ միջազգային գիտական կենտրոնների հետ, որոնցից են ICARDA-ն, IPGRI-ն, IFPRI-ն, Հունաստանի գյուղատնտեսական հետազոտական կենտրոնը։ Կենտրոնը համակարգում է համալսարանում կատարվող ագրարային գիտահետազոտական աշխատանքները` վերահսկելով գիտական թեմաների ֆինանսական գործունեությունը, գիտական հետազոտությունների ընթացքը, արդյունավետությունն ու արդյունքների ներդրումը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն ծրագրերի կենտրոն

2010 թվականին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ստեղծվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, որը 2013թ. վերանվանվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն ծրագրերի կենտրոն (ՏՏ և ԻԾ կենտրոն): Կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված է տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնասիրությանը և առավել արդյունավետ կիրառմանը ուսումնական գործընթացում ու գիտական հետազոտություններում, նորագույն տեխնոլոգիաներին համապատասխան գրադարանային գործի կազմակերպմանը և շարունակական զարգացմանը, համալսարանում համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների պատշաճ ուսուցմանը, համակարգչային հրատարակչական աշխատանքների իրագործմանը, համակարգչային սարքավորումների սպասարկմանը և վերազինմանը, համալսարանի կառավարման համակարգում տեղեկատվական միասնական քաղաքականության իրականացմանը, էլէկտրոնային դեկանատների գործունեության համակարգմանը, նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը և արդյունավետ կիրառմանը, ինչպես նաև տեղեկատվության և տեղեկատվական գիտելիքի ստացման, ուսումնասիրության, վերլուծության, մշակման, տարածման աշխատանքների իրականացմանը: Հիմնադրման օրից կենտրոնը ղեկավարում է տնտեսագիտության թեկնածու, պրոռեկտոր Վաչագան Մելքոնյանը:

Ծանոթագրություններ

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. «Ագրարային համալսարանը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրել». «panorama.am». հուլիսի 31, 2018. Վերցված է օգոստոսի 1, 2018-ին.
  3. ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Հ․ Մ․ Այվազյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 3 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1999, էջ 246 — 896 էջ. — 5000 հատ, ISBN 5-89700-010-7։

Աղբյուրներ

Արտաքին հղումներ