«Ֆորշ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 33. | Տող 33. | ||
* [https://www.youtube.com/watch?v=IWvC3aAAXjc Ֆորշ - Փոխում եմ Կեսգիշերը Քո Սիրո] |
* [https://www.youtube.com/watch?v=IWvC3aAAXjc Ֆորշ - Փոխում եմ Կեսգիշերը Քո Սիրո] |
||
{{DEFAULTSORT: |
{{DEFAULTSORT:Ֆորշ}} |
||
[[Կատեգորիա:Հայ երգիչներ]] |
[[Կատեգորիա:Հայ երգիչներ]] |
01:02, 29 Օգոստոսի 2018-ի տարբերակ
Ֆորշ | |
---|---|
Ի ծնե անուն | Վահան Գևորգյան |
Ծնվել է | մայիսի 25, 1967 (56 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Մասնագիտություն | Երգիչ, երգահան |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1983 թվականից |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Ֆորշ (Վահան Գեորգիի Գևորգյան) (մայիսի 25, 1967, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ (2011 թ.)[1]։
Կենսագրություն
1985 թվականին ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը։ 1985-1992 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժնում։ 1983 թվականից երգեր է գրում։ 1990-1996 թվականներին եղել է «Մետրո» թատրոնի դերասան և կոմպոզիտոր։
Հեղինակել է մի շարք բեմադրությունների երաժշտություններ՝ Նիկոլայ Ծատուրյանի «Հեթում արքա», «Ապերախտ տղամարդիկ», Վիգեն Ստեփանյանի «Շունն ու կատուն» և այլն։
Նկարահանվել է ֆիլմերում։ Հեղինակել է ավելի քան 50 երգ։ 1994 թվականին հիմնադրել է «Ռե Մինոր» խումբը և համերգներով հանդես է եկել տարբեր երկրներում։ 2008 թվականին հիմնել է «Ֆորշ և ընկերներ» կազմակերպությունը, որը Սևանա լճի ափին իրականացրել է «Երաժիշտներ հանուն խաղաղության» միջազգային փառատոնը։ Նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ[2]։
Ալբոմներ
- Բարև, իմ սեր» (առաջին ալբոմը, 1994 թ.)
- «Գիշեր»,
- «Խենթ աղջիկ»,
- «Այսպես էլ ապրում ենք»,
- «The Best»,
- «Երևանը մենք ենք»։
Պարգևներ
- Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ, 2016 թ.[3]
Ծանոթագրություններ
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ Ֆորշի կենսագրությունը AV Production կայքում
- ↑ «yerevan.am | ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ». www.yerevan.am. Վերցված է 2016-10-10-ին.