«Կանադական Արկտիկական կղզեխումբ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2)
No edit summary
Տող 25. Տող 25.
Գտնվում է մայրցամաքային ծանծաղուտում։ Օգտակար հանածոներից կան պղինձ, նավթ, գազ, երկաթ։ Կլիման արկտիկական է, արևելքում՝ ծովային, արևմուտքում ՛ ցամաքային։ Տարածված է բազմամյա սառածությունը (154 հզ. կմ<sup>2</sup>)։ Հյուսիսում՝ տիրապետում է արկտիկական անապատը, հարավում՝ տունդրան։ Առավել տարածված կենդանիներից են հյուսիսային եղջերուն, սպիտակ արջը, բևեռաղվեսը, ծովերում՝ փոկը, կետը։
Գտնվում է մայրցամաքային ծանծաղուտում։ Օգտակար հանածոներից կան պղինձ, նավթ, գազ, երկաթ։ Կլիման արկտիկական է, արևելքում՝ ծովային, արևմուտքում ՛ ցամաքային։ Տարածված է բազմամյա սառածությունը (154 հզ. կմ<sup>2</sup>)։ Հյուսիսում՝ տիրապետում է արկտիկական անապատը, հարավում՝ տունդրան։ Առավել տարածված կենդանիներից են հյուսիսային եղջերուն, սպիտակ արջը, բևեռաղվեսը, ծովերում՝ փոկը, կետը։


Կղզիների [[կլիմա]]ն չափազանց խիստ է, արկտիկական։ Ցածրադիր, ափամերձ տարածքները զբաղեցնում է [[տունդրա]]ն, իսկ բարձրունքները ծածկված են [[արկտիկ անապատ]]ով։ Շատ հազվադեպ հանդիպում են [[թփուտ]]ներ։
Կղզիների [[կլիմա]]ն չափազանց խիստ է, արկտիկական։ Ցածրադիր, ափամերձ տարածքները զբաղեցնում է [[տունդրա]]ն, իսկ բարձունքները ծածկված են [[արկտիկ անապատ]]ով։ Շատ հազվադեպ հանդիպում են [[թփուտ]]ներ։


Կղզիների մեծամասնությունը անմարդաբնակ են, բնակավայրերը կամ [[Էսկիմոսներ]]ի գյուղակներ են, կամ զինվորական բազաներ, կամ [[բևեռային կայան]]ներ։ Ընդհանուր բնակչությունը ընդամենը մոտ 14 հազար մարդ է։
Կղզիների մեծամասնությունը անմարդաբնակ են, բնակավայրերը կամ [[Էսկիմոսներ]]ի գյուղակներ են, կամ զինվորական բազաներ, կամ [[բևեռային կայան]]ներ։ Ընդհանուր բնակչությունը ընդամենը մոտ 14 հազար մարդ է։

19:13, 28 Օգոստոսի 2018-ի տարբերակ

Կանադական Արկտիկական կղզեխումբ
Տեսակկղզեխումբ
Երկիր Կանադա[1]
Վարչատարածքային միավորՆունավութ
ՏեղադրությունՀյուսիսային սառուցյալ օվկիանոս
Մակերես550 000 քառակուսի մղոն
Ամենաբարձր կետըԲարբո
Քարտեզ
Քարտեզ
Կանադական արկտիկ արշիպելագի քարտեզը

Կանադական արկտիկ արշիպելագ (անգլ.՝ Canadian Arctic Archipelago, ֆր.՝ Archipel arctique canadien, Կանադայում այն հաճախ անվանում են պարզապես Արկտիկ արշիպելագ), աշխարհի ամենամեծ (ավելին քան 1,4 միլիոն կմ²) արշիպելագներից մեկը, գտնվում է Կանադայի մայրցամաքային մասից հյուսիս։

Աշխարհագրական դիրք

Կղզիների տարածքի հիմնական մասը պատկանում է Նունավուտ տարածքին, ավելի փոքր մասը հատկացվում է Հյուսիս-արևմտյան տարածքներին։ Կղզիները ընկած են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավազանում, միայն հարավարևելյան մասը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում։

Արշիպելագի երեք կղզիները (Բաֆինի երկիր, Վիկտորիա և Էլսմիր) մտնում են աշխարհի տարածքով ամենամեծ կղզիների տասնյակի մեջ։ Կանադական կղզիներից ամենամեծ տասից ինը պատկանում են այս արշիպելագին։ Ընդհանուր առմամբ, Կանադական արկտիկ արշիպելագի կազմի մեջ են մտնում 36 563 կղզի, որոնցից 15-ը ունեն 10 հազար կմ²-ուց մեծ մակերես։

Գտնվում է մայրցամաքային ծանծաղուտում։ Օգտակար հանածոներից կան պղինձ, նավթ, գազ, երկաթ։ Կլիման արկտիկական է, արևելքում՝ ծովային, արևմուտքում ՛ ցամաքային։ Տարածված է բազմամյա սառածությունը (154 հզ. կմ2)։ Հյուսիսում՝ տիրապետում է արկտիկական անապատը, հարավում՝ տունդրան։ Առավել տարածված կենդանիներից են հյուսիսային եղջերուն, սպիտակ արջը, բևեռաղվեսը, ծովերում՝ փոկը, կետը։

Կղզիների կլիման չափազանց խիստ է, արկտիկական։ Ցածրադիր, ափամերձ տարածքները զբաղեցնում է տունդրան, իսկ բարձունքները ծածկված են արկտիկ անապատով։ Շատ հազվադեպ հանդիպում են թփուտներ։

Կղզիների մեծամասնությունը անմարդաբնակ են, բնակավայրերը կամ Էսկիմոսների գյուղակներ են, կամ զինվորական բազաներ, կամ բևեռային կայաններ։ Ընդհանուր բնակչությունը ընդամենը մոտ 14 հազար մարդ է։

Առավելագույն բարձրությունը 2616 մ (Բարբո պիկ) է ծովի մակերևույթից։

Կղզի Տարածք Մակերես,
կմ²
Վայրը Բնակչություն,
մարդ (2001)
աշխարհում Կանադայում
1 Բաֆինի երկիր Նունավուտ 507 451 5 1 9563
2 Վիկտորիա Նունավուտ 217 291 9 2 1707
3 Էլսմիր Նունավուտ 196 236 10 3 168
4 Բանկս Նունավուտ 70 028 24 5 114
5 Դևոն Նունավուտ 55 247 27 6 0
6 Աքսել-Հեյբերգ Նունավուտ 43 178 32 7 0
7 Մելվիլլ Նունավուտ 42 149 33 8 0
8 Սաութհեմպտոն Նունավուտ 41 214 34 9 721
9 Արքայազն Ուելսի կղզի Նունավուտ 33 339 40 10 0
10 Սոմերսեթ Նունավուտ 24 786 46 12 0
11 Բատերսթ Նունավուտ 16 042 54 13 0
12 Պրինս-Պատրիկ Նունավուտ 15 848 55 14 0
13 Քինգ-Վիլյամ Նունավուտ 13 111 61 15 960
14 Էլեֆ-Ռինգնես Նունավուտ 11 295 69 16 0
15 Բայլոտ Նունավուտ 11 067 72 17 0
Պիկ Բարբո (2616 մ), Էլսմիր կղզու ամենաբարձր գագաթը

Բնակչություն

Կղզիների մեծ մասը անմարդաբնակ է։ Բնակավայրերը կամ էսկիմոսների ավաններ են, կամ ռազմական բազաներ, կամ էլ գիտահետազոտական կայաններ։ Բնակչությունը կազմում է 14000 մարդ։

Պատկերասրահ

Գրականություն

  • Hans Frebold։ Geologie der Arktis. 1. Auflage. Band 1, Gebr. Borntraeger, Stuttgart 2004.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 231
  1. Deutsche Nationalbibliothek Record #4029461-4 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.