«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 233. Տող 233.
:::::[[Մասնակից:Lilitik22|Լիլիթ]] ջան հույս ունեմ, որ վաղը կհասցնեմ գալ ու քննարկում անցկացնել։ --[[Մասնակից:Արման Մովսիսյան]] ([[Մասնակցի քննարկում:Արման Մովսիսյան|քննարկում]]) 11:37, 15 Օգոստոսի 2018 (UTC)
:::::[[Մասնակից:Lilitik22|Լիլիթ]] ջան հույս ունեմ, որ վաղը կհասցնեմ գալ ու քննարկում անցկացնել։ --[[Մասնակից:Արման Մովսիսյան]] ([[Մասնակցի քննարկում:Արման Մովսիսյան|քննարկում]]) 11:37, 15 Օգոստոսի 2018 (UTC)
:Բարև Ձեզ: Կներեք որ ուշ եմ արձագանքում այս առաջարկին, ժամանակս չէր ներում այցելել Հայերեն Վիքիպեդիա: Հիմա ինչ վերաբերվում է առաջարկին, ես չեմ կարող վստահեցնել, որ ավագ դպրոցի աշակերտները կկարողանան ժամանակ հատկացնել Վիքիպեդիայում խմբագրություն անելու համար: Առաջարկը լավն է, բայց գործնականում հնարավոր չէ կազմակերպել աշակերտների խմբագրությունը Վիքիպեդիայում: Ավագ դպրոցի աշակերտները հիմնականում պարապում են համալսարան ընդունվելու համար: Այդ իսկ պատճառով հնարավոր չի լինի նրանց ներգրավվել խմբագրական աշխատանքներին: Կներեք, բայց եթե դեռ կոնկրետ որոշում չեք կայացրել, ապա ավելի լավ է, որ չլինի: Շնորհակալություն: --'''[[Մասնակից:SeNar01|<font face="Segoe Print" color="DarkRed">'''Նարեկ'''</font>]][[Մասնակցի քննարկում:SeNar01|<sup><span style="color=DarkRed">Սերոբյան</span></sup>]]''' 14:03, 25 Օգոստոսի 2018 (UTC)
:Բարև Ձեզ: Կներեք որ ուշ եմ արձագանքում այս առաջարկին, ժամանակս չէր ներում այցելել Հայերեն Վիքիպեդիա: Հիմա ինչ վերաբերվում է առաջարկին, ես չեմ կարող վստահեցնել, որ ավագ դպրոցի աշակերտները կկարողանան ժամանակ հատկացնել Վիքիպեդիայում խմբագրություն անելու համար: Առաջարկը լավն է, բայց գործնականում հնարավոր չէ կազմակերպել աշակերտների խմբագրությունը Վիքիպեդիայում: Ավագ դպրոցի աշակերտները հիմնականում պարապում են համալսարան ընդունվելու համար: Այդ իսկ պատճառով հնարավոր չի լինի նրանց ներգրավվել խմբագրական աշխատանքներին: Կներեք, բայց եթե դեռ կոնկրետ որոշում չեք կայացրել, ապա ավելի լավ է, որ չլինի: Շնորհակալություն: --'''[[Մասնակից:SeNar01|<font face="Segoe Print" color="DarkRed">'''Նարեկ'''</font>]][[Մասնակցի քննարկում:SeNar01|<sup><span style="color=DarkRed">Սերոբյան</span></sup>]]''' 14:03, 25 Օգոստոսի 2018 (UTC)
::::::Հարգելի Նարեկ շնորհակալություն արձագանքի համար։ Շատ լավ է նաև, որ խիստ կերպով ուշադրություն եք դարձնում ուսմանը, այն համալսարանում շարունակելուն։ Սա ուղղակի ցանկություն էր իմ կողմից, հստակ որոշում իհարկե առանց աշակերտների ցանկության չէր էլ լինելու։ Ցանկանում եմ, որ միշտ այսպես շարունակեք ուշադրությամբ հետևել ուսմանը։ --[[Մասնակից:Արման Մովսիսյան]] ([[Մասնակցի քննարկում:Արման Մովսիսյան|քննարկում]]) 16:25, 27 Օգոստոսի 2018 (UTC)


== Խնդիր մեկից ավելի ծանոթագրության հետ ==
== Խնդիր մեկից ավելի ծանոթագրության հետ ==

12:24, 27 Օգոստոսի 2018-ի տարբերակ


Խորհրդարան․ վիքիքննարկումների մայր հարթակ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի քննարկումների մայր հարթակ։ Այս էջը նախատեսված է Հայերեն Վիքիպեդիային առնչվող խնդիրների, նոր գաղափարների քննարկման, մտքերի փոխանակման և աշխատանքների համակարգման համար։

Որոնել Խորհրդարանի պահոցում

↓ Ավելացնել նոր քննարկում

Babilu cxe #wikipedia-eo ! Հարցեր և
օգնություն
Վիքիպեդիա:Խորհրդարան/տեխնիկական Տեխնիկական խնդիրներ
Կանոնակարգային քննարկումներ Կանոնակարգային քննարկումներ
Տերմինների քննարկում Տերմինների քննարկում
Ադմինիստրատորների տեղեկատախտակ Ադմինիստրատորների տեղեկատախտակ
Բոտապահ մասնակիցների տեղեկատախտակ Բոտապահ մասնակիցների տեղեկատախտակ
Embassy If you don't speak Armenian

Ընթացիկ քվեարկություններ. Ադմին 0 | Տեխադմին 0 | Բոտ 0 | Ընտրյալ հոդված 0 | Կարգավիճակից զրկում 0 | Լավ հոդված 0 | Ընտրյալ ցանկ 0 | Գնահատում 0 | Տարվա հոդված 0 | Կանոնակարգ 0[թարմացնել]

↱
  • ՎՊ:ԽՈՐՀՐԴ

Հայ-ավստրիական համագործակցության մեկնարկ

Ողջույն, հարգելի՛ խմբագիրներ։

Վաղվանից՝ նոյեմբերի 1-ից, մեկնարկում է Հայ-ավստրիական համագործակցությունը, որի ժամանակ, ինչպես արդեն գիտեք, Հայերեն Վիքիպեդիայի խմբագիրները հոդվածներ են գրելու Ավստրիայի մասին, իսկ ավստրիացի վիքիպեդիստները՝ Հայաստանի մասին։ Ահա նախագծի էջը, որտեղ կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ նախագծին։ Էջում կա հոդվածների ցանկ, սակայն դուք ազատ եք հոդվածներ գրել՝ ըստ ձեր ցանկության։ Մրցույթին հաշվարկվելու են այն հոդվածները, որոնք ունեն նվազագույնը 5 ծանոթագրություն (Վիքիդատայից ավտոմատ եկող ծանոթագրությունները չեն հաշվվում, նախադասության/պարբերության հետ կապ չունեցող, այլ վիքիներից պատճենված ծանոթագրությունները հեռացվելու են) և նվազագույնը 8000 բայթ ծավալ։ Հոդվածների ներկայացված ցանկը կազմվել է Ռուսերեն Վիքիպեդիայի հոդվածների հիման վրա, քանի որ մեր խմբագիրների գերակշիռ մասը թարգմանում է ռուսերենից։ Ցանկում կան հոդվածներ, որոնց ռուսերեն տարբերակները չունեն 5 ծանոթագրություն կամ 8000 բայթ ծավալ, խնդրում ենք տվյալ հոդվածներին հավելումներ կատարել այլալեզու Վիքիպեդիաներից։ Հաղթողը հնարավորություն կստանա 5 օր ճանապարհորդել Վիեննայում և տեղում ծանոթանալ Ավստրիայի պատմությանն ու մշակույթին։ Բոլորին մաղթում ենք հաճելի խմբագրումներ :)

Սիրով,

Վիքիմեդիա Հայաստան

Հայ-ավստրիական համագործակցության հաղթող

Ողջույն, հարգելի՛ խմբագիրներ,

Շնորհակալություն ենք հայտնում Հայ-ավստրիական համագործակցությանը մասնակցելու համար։

Վիքիմեդիա Ավստրիան ցանկանում է, որ մրցույթի հաղթողը ներկա լինի հունվարի 24-ին իրենց մոտ կայանալիք միջոցառմանը (իհարկե, եթե մեր մասնակցին հարմար է այդ ժամանակաշրջանը)։ Այդ օրն ավստրիացի վիքիպեդիստներն ամփոփելու են իրենց մրցույթների արդյունքները։

Վիքիմեդիա Հայաստանն ամփոփել է մրցույթի արդյունքները։ Հայերեն Վիքիպեդիայի մասնակիցների հոդվածները գնահատելիս, ինչպես նախկինում հայտարարել էինք, հաշվի են առնվել դրանց որակը, ծանոթագրությունները (որոնք Վիքիդատայից չեն գալիս), ծավալը և քանակը։ Այս ամենի արդյունքում Հայ-ավստրիական համագործակցության հաղթող է ճանաչվում Գարդմանահայ մասնակիցը։ Շնորհավորում ենք Գարդմանահային և խնդրում կապ հաստատել Վիքիմեդիա Հայաստանի հետ, որպեսզի կատարենք հաջորդ քայլերը։

Մրցույթի բոլոր մասնակիցների արդյունքները կարող եք գտնել հետևյալ հղմամբ։

Սիրով,

Վիքիմեդիա Հայաստան

Վիքիպեդիայի ծննդյան 17-ամյակի միջոցառում Վիքիմեդիա Հայաստանում

Ողջույն, սիրելի խմբագիրներ,

Վիքիմեդիա Հայաստանը՝ վիքիխմբագիրների և ազատ գիտելիքը տարածողների հետ հունվարի 15-ին նշում է Վիքիպեդիայի ծննդյան օրը։ 2018 թվականին Վիքիպեդիան դառնում է 17 տարեկան։ Այս օրը, բացի տոնախմբությունից ու ջերմ հանդիպումներից, Վիքիմեդիա Հայաստանն ամփոփելու է նաև 2017֊ին կատարած աշխատանքը, խմբագրումները, կազմակերպված միջոցառումներն ու համագործակցությունները։

Մասնակցելու համար խնդրում ենք մինչև հունվարի 7-ը գրանցվել հետևյալ հղմամբ։

Վիքիպեդիայի համար լավագույն նվերը նորաստեղծ կամ բարելաված մեկ հոդվածը կլինի։

Սիրով,
Վիքիմեդիա Հայաստան

Խմբագրաթոն Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում

Ողջույն, սիրելի խմբագիրներ,

Վիքիմեդիա Հայաստանն իր գործունեության 5-ամյակի և «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավի շրջանակներում մայիսի 13-ին կազմակերպում է խմբագրաթոն, որի ընթացքում մասնակիցները բարելավելու են Հայերեն Վիքիպեդիայի 1000 կարևորագույն հոդվածներից մի քանիսը։

Եթե դուք մասնակցել եք «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավին, ապա հրավիրում ենք ձեզ միասին տոնելու Վիքիմեդիա Հայաստանի ծննդյան օրը՝ բարելավելով կարևորագույն հոդվածներ։

Խմբագրաթոնը կմեկնարկի ժամը 10։00-ին և կավարտվի ժամը 18։00-ին։ Աշխատելու ենք խմբերով, որոնք կձևավորվեն վիճակահանությամբ։ Խմբերից յուրաքանչյուրը փակ ծրարներից կընտրի իր կողմից խմբագրվելիք հոդվածը։

Մասնակիցների ընտրությունը կատարվելու է ըստ նախկինում կատարած խմբագրումների որակի և հաճախականության։

Գրանցման վերջնաժամկետը մայիսի 9-ն է (ներառյալ)։ Պետք է գրանցվել այստեղ։

Սիրով,
Վիքիմեդիա Հայաստան

Հերթապահ-կամավոր

Շատ սիրելի վիքիհամայնք, Վիքիմեդիա Հայաստանի խմբագրման տարածքը խմբագիրներին է՛լ ավելի հասանելի դարձնելու նպատակով, գրասենյակում ժամը 18:00-21:00-ն հերթապահություն իրականացնելու համար փնտրում ենք հերթապահ-կամավոր խմբագիր։

Պարտականությունների մեջ է մտնելու․

  • խմբագիրներին համակարգիչների տրամադրումը/հավաքումը,
  • խմբագիրներին օգնելը,
  • վիքի-նախագծերին առնչվող հարցերին պատասխանելը։

Եթե հետաքրքրում է, խնդրում ենք մինչև մայիսի 25-ը պատրաստակամության վերաբերյալ նամակ գրել infoՇնիկwikimedia.am հասցեին՝ անպայման նշելով մասնակցային անունը։

Սիրով,
Վիքիմեդիա Հայաստան

Խմբագրման երեկոյան ժամեր Վիքիմեդիա Հայաստանում

Շատ սիրելի վիքիհամայնք, հունիսի 4-ից Վիքիմեդիա Հայաստանը խմբագրման համար իր դռներն է բացում նաև երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, երեկոյան ժամը 17։30-21:00-ը։ Սիրով կսպասենք ։)

Ջերմորեն,
Վիքիմեդիա Հայաստան

Ամառային Վիքիճամբարներ 2018

Հարգելի վիքիհամայնք, այս ամառ Վիքիմեդիա Հայաստանը կազմակերպում է երեք ճամբար՝ տարբեր տարիքային խմբագիրների համար․

  1. Հուլիսի 4-13 (9-14 տարիքայիններ),
  2. Հուլիսի 20-27 (19-35 տարիքայիններ),
  3. Օգոստոսի 18-27 (15-18 տարիքայիններ)։

Հայերեն Վիքիպեդիայի և մյուս նախագծերի ակտիվ խմբագիրները կարող եք արդեն գրանցվել։ Գրանցվելու համար սեղմեք այստեղ։ Խնդրում ենք լինել ուշադիր, հայտը լրացնել հայատառ։ Արդյունքների մասին կտեղեկանաք էլ․ փոստով։

Վիքիճամբարի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք իմանալ պաշտոնական կայքում։

Սիրով,
Վիքիմեդիա Հայաստան

Interwiki Women 2

Հարգելի վիքիպեդիստներ
Inter WikiWomen համագործակցությունը շարունակվում է: Իտալիային և Արգենտինային այս անգամ միացել է նաև Եգիպտոսը: Կանանց մասին հոդվածների բացը լրացնելու և Վիքիմեդիա Հայաստանի հետ համագործակցելու ցանկություն են հայտնել Ուգանդայի, Գանայի, Կամերունի, Նեպալի, Բանգլադեշի, Վենեսուելայի վիքիմեդիա օգտվողների խմբերը:
Inter WikiWomen համագործակցության երկրորդ փուլը նախատեսվում է կազմակերպել 2018 թվականի օգոստոսի 15-ից մինչև օգոստոսի 31-ը: Այս փուլին մասնկացում են Արգենտինան, Եգիպտոսը, Իտալիան:
Ակնկալում ենք ձեր աջակցությունն ու ակտիվ մասնակցությունը--Armineaghayan (քննարկում) 09:46, 28 Հուլիսի 2018 (UTC):[reply]

Ես կողմ եմ նման նախաձեռնություններին։ --տօնջ💬 20:05, 28 Հուլիսի 2018 (UTC)[reply]
--Օmıcrօn 08:07, 29 Հուլիսի 2018 (UTC)[reply]
--Chhasi77 (քննարկում) 19:59, 30 Հուլիսի 2018 (UTC)[reply]
--Արարատ Թրվանց (քննարկում) 04:01, 3 Օգոստոսի 2018 (UTC)[reply]
--ՎիքիԱրթուր (քննարկում) 11:06, 4 Օգոստոսի 2018 (UTC)[reply]
--Անահիտ Բաղդասարյան (քննարկում) 14:51, 12 Օգոստոսի 2018 (UTC)[reply]

New user group for editing sitewide CSS/JS

Տեխնիկական ադմինիստրատոր

Բարև Ձեզ, հարգելի խմբագիրներ։ Վերևի գրառումից պարզ է դառնում, որ մի քանի շաբաթ անց մեր ադմիններից ոչ մեկը տեխնիկական էջերը խմբագրելու իրավունք չի ունենա։ Նման էջեր կարող են խմբագրել միայն տեխնիական ադմինիստրատորները, սակայն մենք չունենք նման մասնակցիներ, ոչ էլ համապատասխան կանոնակարգ ունենք։ Առաջարկում եմ քննարկել և ադմինիստրատորների մասին կանոնակարգում համապատասխան կետ ավելացնել:--ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:48, 31 Հուլիսի 2018 (UTC)[reply]

, - Kareyac (քննարկում) 14:10, 31 Հուլիսի 2018 (UTC)[reply]
Ես առաջարկում եմ ներկա ադմիններից 3-ի թեկնածությունը, որոնք տեխնիկական ոլորտում ավելի գիտակ են՝ Xelgen, Emptyfear և ԱշոտՏՆՂ:--Սիգմա (քննարկում) 12:12, 1 Օգոստոսի 2018 (UTC)[reply]
Ես էլ եմ կարծում, որ վերոնշյալ ադմինները պետք է ընդգրկվեն user group-ում։--Լիլիթ (քննարկում) 12:53, 1 Օգոստոսի 2018 (UTC)[reply]
Armineaghayan (քննարկում) 18:38, 2 Օգոստոսի 2018 (UTC)[reply]
Շնորհակալություն վստահության համար, ես համաձայն եմ, բայց քննարկումը ուրիշ բանի համար էի բացել, երևի սխալ ձևակերպեցի միտքս ։/։ Ավելի կոնկրետ տարբերակ առաջարկեմ, եթե դեմ չեք, ավելացնենք կանոնակարգում։ «Գործող ադմինիստրատորները ցանկության դեպքում կարող են դառնալ տեխնիկական ադմինիստրատորներ պարզապես Մետա-Վիքիում դիմում ներկայացնելով։ Ոչ ադմին մասնակիցների տեխնիական ադմինիստրատոր դառնալու կարգը նույնն է ինչ ադմինիստրատոր դառնալու կարգը»։ Այստեղ համաձայն չլինելու տարբերակ կարծես թե չկա, որովհետև մեզնից չեն հարցնում ուզո՞ւմ եք այս փոփոխությունները ։Ճ ուղղակի տեղյակ են պահում, որ նման բան լինելու է։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:44, 3 Օգոստոսի 2018 (UTC)[reply]
Հարգելի մասնակիցներ, այս գործընթացի համաձայն «տեխնիկական ադմինը» հանդիսանում է «ինտերֆեյսի մշակման մասնակից»։ Իմ սահմանափակ դիտարկումներից ելնելով՝ ԱշոտՏՆՂ, Xelgen, Emptyfear մասնակիցներից բացի այս կատեգորիայում հարկավոր է ներգրավել Sigma'am, Kareyac մասնակիցներին, քանի որ նրանք հետամուտ են լինում կաղապարներում, հատկապես՝ տեղեկաքարտերում սխալների և վրիպակների հայտնաբերմանը։ Մեկ էլ, տեղյակ չեմ, ինչքան է ակտիվ Ahaik-ը, բայց նման լիազորություններով օժտվելու բացարձակ թեկնածու է։ — Վահե քնն. 17:17, 3 Օգոստոսի 2018 (UTC)[reply]
Ahaik-ը ակտիվ չէ, Sigma'am-ը և Kareyac-ը այո՛, կաղապարներով զբաղվում են, բայց տեխնիկական ադմինիստրատորները կաղապարներով չեն զբաղվելու։ Կաղապար կարող են խմբագրել բոլորը։ Կարծում եմ երեք թեկնածու ունենք ԱշոտՏՆՂ, Xelgen, Emptyfear մասնակիցները։ --BekoՔննարկում 18:45, 3 Օգոստոսի 2018 (UTC)[reply]
Նույն հաջողությամբ Xelgen-ն էլ ակտիվ չէ:--Սամվելքննարկում 08:16, 6 Օգոստոսի 2018 (UTC)[reply]
Սամվել ջան, պարզապես ճանաչում եմ Ահայկ մասնակցին ու տեղյակ եմ նրա տրամադրվածությանը, ի տարբերություն Xelgen-ի։ --BekoՔննարկում 10:08, 6 Օգոստոսի 2018 (UTC)[reply]

Սա էլ կանոնակարգի նախագիծը:--Սիգմա (քննարկում) 23:42, 3 Օգոստոսի 2018 (UTC)[reply]

Ես համաձայն եմ, շնորհակալ եմ առաջադրելու համար։ --Emptyfear (քննարկում) 07:33, 6 Օգոստոսի 2018 (UTC)[reply]
Ձեռնպահ, կարծում եմ անհրաժեշտ է ընդգրկել ևս մեկ ակտիվ մասնակից--Օmıcrօn 15:45, 15 Օգոստոսի 2018 (UTC)[reply]
Միտք:, Օmıcrօn ջան, 3 ադմինը բավարար է: Ցանկացած պարագայում միշտ հնարավոր է հարցը լուծել՝ դիմելով մետա:--Սիգմա (քննարկում) 15:48, 15 Օգոստոսի 2018 (UTC)[reply]
Հարգելի Սիգմա, իմ առաջարկությունն ուղղված չէր մասնակից ավելացնելուն, այլև՝ առավել ակտիվ մասնակիցների ընդգրկմանն ու թեկնածուական ցանկի փոխարկմանը։ Ձեր կողմից նշված ադմիններից Xelgen-ը ընդհանրապես ակտիվ չէ և ես կարծում եմ, որ վերջինիս նման տեխնիկական օժանդակություն տրամադրելը աննպատակ է և ոչ կառուցողական։ Դեմ եմ վերջինիս թեկնածությանը (նա անգամ չի արձագանքել և համաձայնություն տվել): Իսկ Emptyfear-ի մասով կարծում եմ, որ եթե նա համաձայնել է ստանձնել տեխնիկական ադմինիստրատորի պաշտոնը, ապա նաև պատրաստ է պատշաճ և հետևողական կերպով մասնակցել ինտերֆեյսմի մշակմանը։ Հարգանքներով՝ --Օmıcrօn 15:56, 15 Օգոստոսի 2018 (UTC)[reply]
  • Ես եմ երեք մասնակիցներին տեխնիկական ադմինի դրոշակ շնորհելուն։ Ես ինքս, նախկինում երբ մտադրվել էի ադմինների ակտիվության խստացված ընթացակարգի ընդունման գործընթաց սկսեի, մտադիր էի տեխնիկական դրոշակի շնորհման առաջարկ կատարել և Ալեքսեին առաջարկել, քանի որ ակտիվության խնդիր կլիներ։ Ամեն դեպքում Ալեքսեյը պետք է հաստատի իր ցանկությունը տեխադմին լինելու։

Հետագա կանոնակարգի մասով իմ տեսակետները ներկայացնեմ։ Այո տեխնիկական ադմինները կարող են քիչ ակտիվ լինել, սակայն անհրաժեշտության դեպքում հասանելի լինեն։ Քանի որ ՀՎՊ-ում բացի ադմինից այլ դրոշակներ չկան, ապա կարևոր է, որ տվյալ մասնակիցը գոնե մի քանի ամիս ադմին լինի, նոր տեխադմին դառնալու հնարավորություն ունենա։ Քանի որ ամեն դեպքում չես կարող ասել նոր ֆունկցիոնալ հնարավորություններ ունեցող մասնակիցն իրեն ինչպես կպահի, եթե նախկինում ոչ մի ֆունկցիոնալ ընդգծված տարբերվող հնարավորություն չի ունեցել։ Շնորհակալություն ուշադրության համար։-Հայորդի (քննարկում) 18:00, 26 Օգոստոսի 2018 (UTC)[reply]

Աշոտի գրածն ուշադիր չէի կարդացել։ Իր ասածի մասով կարող եմ առաջարկել հետևյալ տարբերակը, բացի վերոնշյալ հիմնական երեք ադմիններից, յուրաքանչյուր ադմին, ով ունի վեց ամսվա ստաժ, կարող է խորհրդարանում երկշաբաթյա քննարկում բացել և եթե հիմնավոր դեմ փաստարկներ չլինեն՝ մեկ տարով ստանձնի տեխադմինի դրոշակը և իրեն փորձի այդ ոլորտում, իսկ ինչու՞ ոչ)))

---Հայորդի (քննարկում) 18:15, 26 Օգոստոսի 2018 (UTC)[reply]

CCD

Հարգելի համայնք,

Մենք ուզում ենք իմանալ, թե ինչպես կարող ենք Ձեզ օգնել, այդ պատճառով խնդրում ենք լրացնել այս հարցաթերթիկը:

Այժմ, ավելի մանրամասն՝

Ինչ ենք հարցնում: Վիքիմեդիայի մասնակիցների պատասխանները մեզ տեղեկություն կտրամադրեն Կենտրոնական և Արեւելյան Եվրոպայի տարածաշրջաններում համայնքների և մասնաճյուղերի հնարավորությունների (կամ դրանց բացակայության) մասին: Խնդրում ենք գնահատել ձեր համայնքի (առանձին, եթե հարմար է) Ձեր մասնաճյուղի կարողությունները:

Ինչու ենք հարցնում: Այս հարցումն ունի կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ: Կարճաժամկետի նպատակն է ներկայացնել հնարավորությունների ստեղծման առավել արդյունավետ սեսիաները Լվովում (հոկտեմբերի կեսեր, 2018 թ.) կայանալիք առաջիկա հանդիպման ընթացքում: Երկարաժամկետի նպատակն է Վիքիմեդիա հիմնադրամին ապահովել ներդնելու Համայնքի ունակությունների զարգացման նախաձեռնությանը մեջ լրացուցիչ միջոցառումներ: Ձեր համայնքից նշանակալի ներդրումները կմեծացնեն հնարավորությունները, որ ձեր համայնքին համապատասխան ուսուցում և աջակցություն կառաջարկվի, ինչը կօգնի Ձեր համայնքի համար կառուցել երկարաժամկետ կարողություններ:

Ինչ կարող եք պատասխանել: Եթե ձեր համայնքում այս թեմայի շուրջ քննարկում է եղել, դուք կարող եք ներկայացնել դրա արդյունքը: (Եթե երբեք չեք քննարկել, ապա կարող եք սկսել): Կամ կարող եք ներկայացնել ձեր անձնական կարծիքը: Երկուսն էլ ողջունելի են. Դուք կարող եք նույնիսկ մեկից ավելի անգամ լրացնել հարցումը:

Երբ ենք ակնկալում ստանալ Ձեր պատասխաները: Վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 1:

Հաջորդ քայլ: Սա դեռ ամենը չէ: Հարցման մասնակիցները կարող են մասնակցել հարցազրույցին: Մենք ցանկանում ենք հասկանալ Ձեր համայնքին:

Խնդրում ենք լրացնել այս հարցումը. (Հարցումը գտնվում է Qualtrics-ում և կառավարվում է նրանց Գաղտնիության քաղաքականության և Ծառայությունների մատուցման պայմաններով):

Շնորհակալություն WMCEEM2018 կազմակերպչական թիմի և իմ՝ Համայնքի ունակությունների զարգացման ծրագրի պատասխանատուի անունից: -- Asaf (WMF) (քննարկում) 12:59, 7 Օգոստոսի 2018 (UTC)[reply]

-գնահատում

Հարգելի համայնք, հերթական մտահոգությունս եմ հայտնում կարգավիճակ ստանալու գործընթացի թերի, ոչ օբյեկտիվ, ոչ կառուցողական և ոչ նպատակահարմար լինելու ուղղությամբ և առաջարկում հետևյալ ձևաչափը։ Բազմաթիվ նախադեպեր ցույց են տալիս, որ գնահատման բավականին երկար գործընթացը գրեթե միշտ ընթանում է անիմստ, անհետևանք և ոչ նպատակային։ Առաջարկում եմ կրճատել այս ժամանակահատվածը՝ վերացնելով գնահատման մեկամսյակը, քանզի փաստացի կերպով հոդվածը շատ ավելի բբարելավվում է քվեարկության ժամանակ։ Գնահատման փուլի հեռացումը բավականին նպատակային է և կառուցողական, քանի որ այն կարճ ժամանակամիջոցում պատասխանում է մի հարցի․ «այո կամ ոչ»։ Շատ դեպքերում հոդվածները աննպատակ մնում են գնահատման փուլում, իսկ նույն սխալները կարող են առաջադրվել քվեարկության փուլում ևս (միևնույն է անգամ հիմա այդպես արվում է): Առաջարկում եմ մտածել նոր կանոնակարգային հնարավորությունների մշակման մասին։ Խնդրում եմ բոլորին հանդես գալ դիրքորոշմամբ։ Շնորհակալություն --Օmıcrօn 19:51, 7 Օգոստոսի 2018 (UTC)[reply]

Նոր գործիք

Հարգելի՛ վիքիխմբագիրներ, կողամենյուի «Գործիքներ» բաժնում այսուհետ բոլորի համար հասանելի է «Էջը ներկայացնել» գործիքը, որի մեկ հպումով կարելի է տվյալ էջը ներկայացնել արագ ջնջման կամ անվանափոխման ու ջնջման քննարկումներ բացել համապատասխան էջերում:

Էջը ջնջման ներկայացնելիս ՎՊ:ՋԱՀ էջում բացվում է քննարկում, ծանուցվում է հոդվածագիրը, իսկ հոդվածը պիտակվում է համապատասխան «ջնջել» պիտակով:

Էջը անվանափոխման ներկայացնելիս գործիքը հնարավորություն է տալիս միանգամից մուտքագրել քննարկման դրվող նոր հոդվածանունը, պատճառը, և ինքնաշխատ կերպով քննարկում է բացվում ՎՊ:ԱԱՀ էջում, իսկ հոդվածը պիտակում՝ {{Անվանափոխություն}} կաղապարով:

Գործիքը կարևոր է նրանով, որ այսուհետ ցանկացած պիտակում (ջնջել, արագ ջնջել, անվանափոխություն) կլինի պատճառաբանված (օրինակ՝ էջը արագ ջնջման ներկայացնելիս առանց պատճառը նշելու գործիքը թույլ չի տա ավարտին հասցնել գործողությունը):

Շնորհակալություն Աշոտին գործիքը կատարելագործելու համար:

Մաղթում ենք հաճելի վիքիխմբագրումներ:--Սիգմա (քննարկում) 01:14, 11 Օգոստոսի 2018 (UTC)[reply]

Հրաշալի է, արագ աշխատող, կարճ ու կոնկրետ: Առաջարկում եմ նաև ավելացնել կարճ էջ և անաղբյուր էջ պիտակելու գործիքները այստեղ ավելացնել: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 10:16, 11 Օգոստոսի 2018 (UTC)[reply]
Ես նոր օգտագործեցի գործիքը, սակայն հոդվածը չպիտակավորվեց։--Armen (քննարկում) 12:12, 15 Օգոստոսի 2018 (UTC)[reply]
Ի՞նչ գործողություն էիր ուզում անել, Armen ջան:--Սիգմա (քննարկում) 15:39, 15 Օգոստոսի 2018 (UTC)[reply]

։։։։Արդեն կարգավորվեց Սիգմա ջան, մերսի շատ։--Armen (քննարկում) 16:06, 15 Օգոստոսի 2018 (UTC)[reply]

Վիքիպեդիա կրթական ծրագիր

Այս առաջարկը դեռևս ուղղակի ցանկություն է, այս ուղղությամբ ոչ մի գործնական քայլ դեռ չի ձեռնարկվել։ Ուզում էի կարծիքներ լսել այս առաջարկի վերաբերյալ։ Արդյոք հնարավոր կլինի Երևանի Մանուել Քաջունու անունը կրող համար 54 ավագ դպրոցը ևս միացնել Վիքիպեդիա կրթական ծրագրին, որտեղ աշակերտները հնարավորություն կունենան սովորելու խմբագրել, նոր էջեր ստեղծել հայերեն վիքիպեդիայում։ Կարծում եմ հնարավոր կլինի նաև կապ հաստատել դպրոցի հետ, իմանալ նրանց կարծիքը ևս այս առաջարկի վերաբերյալ։ Կարծում եմ բավական իրատեսական է մինչև սեպտեմբեր լուրջ գործնական քայլեր ձեռնարկելը։ --Մասնակից:Արման Մովսիսյան (քննարկում) 11:30, 15 Օգոստոսի 2018 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի Արման։ Կրթական ծրագերի համակարգողը Լիլիթն. կարծում եմ՝ այս հարցի շուրջ նա կարող է էական նշանակության կարծիք հայտնել։ Հգ․, եթե չեմ սխալվում, SeNar01-ը ևս այդ դպրոցում է սովորում։ Հարգանքներով՝ --Օmıcrօn 15:43, 15 Օգոստոսի 2018 (UTC)[reply]
Շատ ուրախ եմ, որ Նարեկը այս դպրոցից է, նրա կարծիքը շատ կարևոր կլինի։ Լիլիթի հետ աշխատելը շատ հետաքրքիր ու հաճելի է։ Եթե այս դպրոցից էլի խմբագրողներ կան, ապա մեզ համար ավելի հեշտ կլինի աշխատանքների սկսումը։ --Մասնակից:Արման Մովսիսյան (քննարկում) 09:22, 16 Օգոստոսի 2018 (UTC)[reply]
Արման ջան, ողջույն։ Առաջարկում եմ հանդիպել Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում և ավելի մանրամասն խոսել։ Եթե հարմար է, այսօր կամ վաղը հանդիպենք, քանի որ օգոստոսի 20-ից արձակուրդ եմ գնալու։--Լիլիթ (քննարկում) 07:32, 16 Օգոստոսի 2018 (UTC)[reply]
Լիլիթ ջան հույս ունեմ, որ վաղը կհասցնեմ գալ ու քննարկում անցկացնել։ --Մասնակից:Արման Մովսիսյան (քննարկում) 11:37, 15 Օգոստոսի 2018 (UTC)[reply]
Բարև Ձեզ: Կներեք որ ուշ եմ արձագանքում այս առաջարկին, ժամանակս չէր ներում այցելել Հայերեն Վիքիպեդիա: Հիմա ինչ վերաբերվում է առաջարկին, ես չեմ կարող վստահեցնել, որ ավագ դպրոցի աշակերտները կկարողանան ժամանակ հատկացնել Վիքիպեդիայում խմբագրություն անելու համար: Առաջարկը լավն է, բայց գործնականում հնարավոր չէ կազմակերպել աշակերտների խմբագրությունը Վիքիպեդիայում: Ավագ դպրոցի աշակերտները հիմնականում պարապում են համալսարան ընդունվելու համար: Այդ իսկ պատճառով հնարավոր չի լինի նրանց ներգրավվել խմբագրական աշխատանքներին: Կներեք, բայց եթե դեռ կոնկրետ որոշում չեք կայացրել, ապա ավելի լավ է, որ չլինի: Շնորհակալություն: --ՆարեկՍերոբյան 14:03, 25 Օգոստոսի 2018 (UTC)[reply]
Հարգելի Նարեկ շնորհակալություն արձագանքի համար։ Շատ լավ է նաև, որ խիստ կերպով ուշադրություն եք դարձնում ուսմանը, այն համալսարանում շարունակելուն։ Սա ուղղակի ցանկություն էր իմ կողմից, հստակ որոշում իհարկե առանց աշակերտների ցանկության չէր էլ լինելու։ Ցանկանում եմ, որ միշտ այսպես շարունակեք ուշադրությամբ հետևել ուսմանը։ --Մասնակից:Արման Մովսիսյան (քննարկում) 16:25, 27 Օգոստոսի 2018 (UTC)[reply]

Խնդիր մեկից ավելի ծանոթագրության հետ

Ողջույն: ՀՎ-ում առկա է խնդիր 1-ից ավել ծանոթագրության հետ: Համիդիե (Համիդիեի գավառ) հոդվածում արել եմ ինչպես միշտ և անգամ փորձել եմ ավտոմատ տարբերակը, բայց հղումներից մեկի վրա բերում է «Քաղվածելու սխալ լ՝ Closing </ref> missing for <ref> tag» --Nimeru23 (քննարկում) 09:48, 21 Օգոստոսի 2018 (UTC)[reply]

Nimeru23 ջան, տես՝ ճի՞շտ եմ հասկացել և ուղղել, թե՞ ծանոթագրությունն իր տեղում չէ։ --23artashes (քննարկում) 10:46, 21 Օգոստոսի 2018 (UTC)[reply]
Նոր հասկացա, որ բացի այդ 2 հղումներից կար ամենասկզբում մի կիսատը: Հա, նորմալ է 23artashes ջան, շնորհակալություն --Nimeru23 (քննարկում) 11:27, 21 Օգոստոսի 2018 (UTC)[reply]